00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շատ վտանգավոր է վերցնել և արտապատկերել երկրի սահմանադրությունը կամ դասագիրքը. նախագահ

© Photo / official site of the President of RAПрезидент Армен Саркисян встретился с представителями интеллигенции (21 августа 2020). Еревaн
Президент Армен Саркисян встретился с представителями интеллигенции (21 августа 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է հանդիպումները մտավորականների հետ։

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շատ վտանգավոր է համարում վերցնել և արտապատկերել երկրի սահմանադրությունը կամ դասագիրքը։ Սարգսյանը նման կարծիք է հայտնել մտավորականների հետ հերթական հանդիպման ժամանակ։

Ռուբեն Սանամյանին Ազգային հերոսի կոչում է շնորհվել. ևս 199 զինծառայող պարգևատրվել են

Այս անգամ նա հյուրընկալել է ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանին, «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանին, գրող, հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանին, «Հայեր» մեդիահարթակի հիմնադիր և գլխավոր խմբագիր Արայիկ Մանուկյանին:

© Photo / official site of the President of RAԱրմեն Սարգսյանը հյուրընկալել է Նիկոլայ Ծատուրյանին, «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանին, գրող, հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանին, «Հայեր» մեդիահարթակի հիմնադիր և գլխավոր խմբագիր Արայիկ Մանուկյանին
Շատ վտանգավոր է վերցնել և արտապատկերել երկրի սահմանադրությունը կամ դասագիրքը. նախագահ - Sputnik Արմենիա
Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Նիկոլայ Ծատուրյանին, «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանին, գրող, հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանին, «Հայեր» մեդիահարթակի հիմնադիր և գլխավոր խմբագիր Արայիկ Մանուկյանին

Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել կրթության ոլորտում իրականացվող փոփոխություններին՝ առանձնահատուկ համարելով կրթության առաջնային դերը երկրի զարգացման գործում:

«Կրթության համակարգը շատ զգայուն է, պետք է հազար անգամ չափել, նոր կտրել։ Ցանկացած ազգ և ժողովուրդ պետք է ունենա անփոփոխ չափանիշներ, արժեքներ, որոնք ժամանակի ընթացքում չպետք է փոխվեն։ Ինչ էլ որ ներկայացնենք աշխարհին, պետք է մեր մեջ եփված լինի»,–ասել է Սարգսյանը։

Արմեն Սարգսյանը ՄԱԳԱՏԷ-ի տնօրենին հրավիրել է Երևան

Նրա խոսքով` մեր հիմնական խնդիրներից մեկն է՝ այս անորոշության պահին հստակ հասկանալ, թե մենք ով ենք և ուր ենք գնում։ Եթե դա լավ պատկերացնենք, ապա, ըստ նախագահի, այդ դեպքում իրավիճակը մեր օգտին է լինելու։

© Photo / official site of the President of RAԱրմեն Սարգսյանը հյուրընկալել է Նիկոլայ Ծատուրյանին, «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանին, գրող, հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանին, «Հայեր» մեդիահարթակի հիմնադիր և գլխավոր խմբագիր Արայիկ Մանուկյանին
Շատ վտանգավոր է վերցնել և արտապատկերել երկրի սահմանադրությունը կամ դասագիրքը. նախագահ - Sputnik Արմենիա
Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Նիկոլայ Ծատուրյանին, «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանին, գրող, հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանին, «Հայեր» մեդիահարթակի հիմնադիր և գլխավոր խմբագիր Արայիկ Մանուկյանին

Սարգսյանը նշել է` մեզ համար շատ էական է նախ հասկանալ փոփոխված աշխարհը, այն լավ ճանաչել և երկրորդ՝ ունենալ մեր տեղը, գոնե տեսլականը, թե որտեղ ենք ուզում լինենք։

Հիշեցնենք, որ օրերս նախագահը հանդիպել էր գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանի, գրականագետ Դավիթ Գասպարյանի, նկարիչ Սամվել Սևադայի, բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսի, լրագրող Էդիկ Անդրեասյանի, գրող, «Գրական թերթի» խմբագիր Կարինե Խոդիկյանի և այլոց հետ։

Президент Армен Саркисян встретился с представителями интеллигенции (19 августа 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Դպրոցական դասագիրք, մեթոդ փոխելն այդքան հեշտ բան չէ. Արմեն Սարգսյան

Ի դեպ, կրթական նոր չափորոշիչները մեծ աղմուկ են բարձրացրել և քննադատության տեղիք տվել։ Մասնավորապես, պատմաբանները բողոքում են «Հայոց պատմություն» առարկայի չափորոշիչներից` ասելով, որ դասագրքերում խախտված է ժամանակագրությունը, բաց են թողնված պատմության դրվագներ։ Գրականության դասագրքերի բովանդակությունը նույնպես քննադատության է արժանացել, քանի որ հայեցակարգից դուրս են մնացել Մովսես Խորենացին, Նահապետ Քուչակը, Ներսես Շնորհալին, Երվանդ Օտյանը։ Սակայն միաժամանակ դպրոցական ծրագրում ընդգրկվել են ժամանակակից հայ գրողներ` Հրաչյա Սարիբեկյան, Արամ Պաչյան, Արմեն Օհանյան...

Նախարարությունն այժմ մշակում է հանրային քննարկման արդյունքում ստացված առաջարկները։

Լրահոս
0