Ամուլսար, արխիվային լուսանկար

Ամուլսարը ռադիոակտի՞վ է․ պատասխանում են ոչ թե ակտիվիստները, այլ մասնագետները

238
(Թարմացված է 09:39 19.08.2020)
Հողի նմուշներում ուրանի ու թորիումի պարունակությունը նորմայի սահմաններում է։ Ռադիոակտիվ ֆոնը հանքում, մոտակա գյուղերում ու Ջերմուկում նույնպես թույլատրելի է։ Մնում է մանրամասն զննել ջրային ռեսուրսները, նաև Ջերմուկի ձորի բնական անոմալիան։

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik, Արամ Գարեգինյան․ Ռադիոակտիվ ֆոնը Ամուլսարի ոսկու հանքի գոտում չի գերազանցում թույլատրելի 0,6 միկրոզիվերտի սահմանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը՝ մեկնաբանելով կոմիտեի պաշտոնական նամակը ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանին։
Ջերմուկում ու հանքի մոտակայքում գտնվող մի քանի գյուղերի գամմա-ճառագայթման բնական ֆոնը չի գերազանցում ժամում 0,21 միկրոզիվերտը։ Իսկ Ամուլսարում այն 0,31, է, մինչդեռ ընդունելի նորման 0,60 է։

Կոմիտեում ուսումնասիրել են նաև հողի նմուշները, որը Lydian-ը հավաքել է հանքի տարածքից ու չափել է դրա ռադիոակտիվությունը։ Ուրանի, թորիումի, կալիում-40-ի ու ցեզիում-137-ի պարունակությունը վտանգ չի ներկայացնում։ Որոշ նյութեր կրկնակի են ստուգվել, դրանց ուսումնասիրությունն առանձնապես չի տարբերվել Lydian-ի չափումներից։

Միաժամանակ կոմիտեում նշում են, որ անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել հանքի շուրջ ջրային ռեսուրսների ռադիակտիվ ֆոնը։ Եթե ստորգետնյա ջրերից անհնար է նմուշ վերցնել, ապա վերգետնյա ջրերից՝ անհրաժեշտ է։ Մարտիրոսյանն ընդգծեց, որ նման պահանջ են ներկայացնելու։

«Ջրի ռադիոակտիվության չափումներն անհրաժեշտ են՝ հասկանալու համար, թե արդյո՞ք հնարավոր է, որ արդյունահանության ընթացքում բնական ռադիոակտիվ ֆոնը փոխվի», - ավելացրեց նա։
1952-54 թվականների երկրաբանահետախուզական հաշվետվության մեջ նշված է, որ սարի հատվածներից մեկում համեմատաբար բարձր ռադիոակտիվ ֆոն է արձանագրվել (0,22 – 0,61 միկրոզիվերտ ժամում)։ Սակայն հանքը գտնվում է մեկ այլ հատվածում՝ այդ վայրից 4,5 – 5 կիլոմետր հեռավորության վրա, իսկ նշված տարածքում արդյունահանում չի իրականացվելու, հողը բացելու հետ կապված աշխատանքներ էլ չեն արվելու։ Այնտեղ հավաքելու են հանքը փակող քարերի վերին հատվածը։ Մարտիրոսյանը պարզաբանեց, որ հողը չեն փորելու, հակառակը՝ դրա վրա քարեր են լցնելու։

ՎԶԵԲ-ը և այլ բաժնետերեր դադարել են մաս կազմել Ամուլսարի ծրագրին

Եվս մեկ հարց, որը պետք է պարզել՝ Ամուլսարի մոտակայքում գտնվող Ջերմուկի ձորի համեմատաբար բարձր ռադիոակտիվությունն է։ Այստեղ ռադիոակտիվ ֆոնը կազմում է ժամում 0,54 միկրոզիվերտ։ Սակայն դա բնական անոմալիա է, որը կապված է քարերում ու հողում ռադիոակտիվության բնական աղբյուրների կուտակման հետ։ Հիմնականում այն կապված է կալիում-40-ի՝ կալիումի ռադիոակտիվ իզոտոպի հետ։

Այն Երկրի վրա ամեն տեղ տարածված է, բայց ինչ-որ վայրերում կարող է ավելի մեծ կոնցենտրացիայով հանդիպել, քան սովորաբար լինում է։

Դա բնական անոմալիա է, որը կապ չունի մարդու գործունեության հետ, բայց Lydian-ը պետք է ավելի մանրամասն ուսումնասիրություն ներկայացնի դրա հետ կապված», - ասաց Մարտիրոսյանը։

Միաժամանակ կոմիտեն որոշել է ռադիոակտիվության չափումներ իրականացնել նաև հանրապետության այլ հանքերում։ Քանի որ այդ հարցը բարձրացվել է Ամուլսարի համատեքստում, նա ընդգծեց, որ մյուս հանքերում էլ պետք է նույնքան մանրակրկիտ կերպով ռադիոակտիվության չափում անցկացնել։

Մի քանի տարի առաջ Կոմիտեն արդեն նման չափում իրականացրել է Հայաստանում այն ժամանակ գործող բոլոր 23 հանքերում։ Ռադիոակտիվ ֆոնը ոչ մի տեղ չի գերազանցել 0,12 միկրոզիվերտը։ Սակայն Մարտիրոսյանը պնդեց, որ այժմ կրկնակի ստուգում անցկացնելու անհրաժեշտություն կա։ 

Ավելի վաղ լիբանանյան «Էլարդ» ընկերությունն Ամուլսարի հանքի շահագործման ընթացքում իրականացրել էր շրջակա միջավայրի ռիսկերի գնահատում: Ընկերության ներկայացուցիչներն ուսումնասիրել էին դեռևս 2016 թ-ին «Լիդիան Արմենիա» ընկերության պատրաստած` շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը և հայտարարել հնարավոր ռիսկերի մասին: Միևնույն ժամանակ Հայաստանի քննչական կոմիտեի ներկայացուցիչները նշել էին, որ ռիսկերը կառավարելի են: Ամուլսարի ոսկու հանքը Հայաստանի երկրորդ խոշոր հանքավայրն է: Այն ղեկավարում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն, որը միջազգային «Lydian international» ընկերության դուստր ձեռնարկությունն է:

Ստեղծված իրավիճակի պատճառով Lydian-ի բաժնետոմսերի վաճառքը դադարեցվել է, այժմ ընկերությունն իր կայքում չի հրապարակում բաժնետերերի անունները։ Stockopedia պրոֆիլային կայքի տեղեկության համաձայն՝ ընկերության խոշորագույն բաժնետերերը մի քանի անգլիական ու ամերիկյան ներդրումային հիմնադրամներ էին՝ Resource Capital Funds (31.58%), Orion Mine Finance Management (11.69%), Franklin Advisers (4.89%), Franklin Gold and Precious Metals Fund (3.6%), նաև ԱՄՆ-ում ու Լյուքսեմբուրգում Franklin Gold and Precious Metals Fund –ի բաժնեմասերը(միասին՝ 4,88%), մյուսները մնացել են բորսայում։

238
թեգերը:
Լիդիան, փորձաքննություն, հանքարդյունաբերություն, հանք, «Էլարդ» ընկերություն, Ամուլսար, Հայաստան
թեմա:
Ամուլսարի հանքի շահագործումը և «Լիդիան Արմենիայի» շուրջ ստեղծված իրավիճակը (87)
Ըստ թեմայի
Կրքեր Ամուլսարի շուրջ. ՄԻՊ–ն արագ արձագանքման խումբ է գործուղել Ջերմուկ
Ամուլսարի տարածքից հեռացնում են «Լիդիան Արմենիայի» վագոն–տնակները
Ոստիկանությունը բերման է ենթարկում Ամուլսարի պաշտպաններին. Փաշինյանի մեթոդը չօգնեց
Ոստիկանությունն Ամուլսարի պահապաններին ժամանակ է տվել. Ջերմուկի ավտոճանապարհը փակ է
Զինվորականի հագուստ

Բեմադրված հարցազրույցները միշտ էլ եղել են․ փորձագետը` գերիների փոխանակման մասին

28
(Թարմացված է 21:20 24.10.2020)
Երբ գերիներին ստիպում են նախապես պատրաստած տեքստ ասել, դա Ժնևյան կոնվենցիաների խախտում է։

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. Արցախյան առաջին պատերազմի տարիներին՝ 90-ականներին, գերիների փոխանակումն իրականացվել է նույնիսկ մարտական գործողությունների ընթացքում, այժմ դժվար է նման բան պատկերացնել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովին կից աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը։

Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ներում ու սոցցանցերում հայ գերիների մասնակցությամբ տեսանյութեր էին հրապարակվել։ Կադրերում ութ հայ զինծառայողներ էին երևում, որոնք հերթով ասում էին` Ղարաբաղը Ադրբեջանն է։ Բացի այդ, տեսանյութեր էին հրապարակվել Վալերա Հայրապետյանի ու Էդիկ Տոնոյանի մասնակցությամբ, որոնք պատմում էին՝ ինչպես են գերի ընկել։

Կապրիելյանի խոսքով՝ նման տեսագրությունները, որոնցում ռազմագերիների ակնհայտ իրավունքների խախտում կա, մարդասիրական իրավունքի, Ժնևյան կոնվենցիաների կոպիտ ոտնահարում են։ ԶԼՄ-ներում չպետք է գերիների վիճակի մասին տվյալներ հրապարակվեն, հատկապես հարցազրույցներ ու տեսանյութեր։

«Ցավոք, նման միջադեպեր միշտ էլ եղել են։ Ամեն անգամ, երբ Ադրբեջանի մոտ ռազմագերի կամ քաղաքացիական անձ է հայտնվել, նման բեմադրություններ են արվել, նախապես պատրաստված տեքստեր են ձայնագրվել։ Այս ամենը Ժնևյան կոնվենցիաների տեսակետից անթույլատրելի է» - շեշտեց Կապրիելյանը։

Ընդ որում՝ բոլոր միջազգային կառույցները, որոնք կապ ունեն դրա հետ, սահմանափակվել են դեկլարատիվ հայտարարություններով։ Կոչեր են հնչեցրել, բայց Ադրբեջանը որևէ իրական պատասխանատվություն չի կրել նման խախտումների համար։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի իշխանության որոշ գործողություններ կարող են հայտնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավասության տակ, գերիները կարող են յուրաքանչյուր դեպքով հայց ներկայացնել։ Այդ դեպքում դատարանի որոշումները պետության համար պարտադիր կլինեն։

Ադրբեջանն ունի բազմաթիվ զոհեր ու չի ցանկանում, որ այդ զոհերը հասնեն իրենց ընտանիքներին

Ինչ վերաբերում է գերիների փոխանակմանը կամ նրանց վերադարձնելուն, ապա 2000-ականների կեսերին կողմերի միջև դեռ ուղիղ կապ կար, իսկ դրանից հետո գործընթացն իրականացվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով (փոխանակում է եղել նաև ԵԱՀԿ նախագահի գործող ներկայացուցչի անձնական միջնորդությամբ)։

Ի դեպ, Կարմիր խաչը չի ընդունում «փոխանակում» եզրույթը։ Ռազմագերին կամ քաղաքացիական անձը, հումանիտար իրավունքի համաձայն, պետք է առանց պայմանների վերադարձվի։

«Ժամանակին ռազմագերիների փաստացի փոխանակման տարբեր նախադեպեր են եղել։ Եղել է դեպք, երբ ողջ մարդու փոխարեն Ադրբեջանը մեզ փոխանցել է գերիի դին», - ասաց Կապրիելյանը։

90-ականներին հրամանատարները երբեմն փոխանակում են իրականացնել` գործը բարձրագույն հրամանատարությանը չհասցնելով։ Նրանք իրար հետ են պայմանավորվել։ Եղել են դեպքեր, երբ հայ գերիներին հաջողվել է վերադարձնել պարենի կամ վառելիքի դիմաց։

Բայց այդ ամենը 90-ականներին սկզբին էր։ Հիմա ամեն ինչ անցնում է «կենտրոնով» ու ԿԽՄԿ-ով։ Սկզբում պետք է հասնել մարտական գործողությունների դադարին։

Ավելի վաղ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից Sputnik Արմենիային հայտնել էին, որ Արցախի օմբուդսմենը հայ զինծառայողների մասնակցությամբ տեսանյութն ու նրանց մասին անհրաժեշտ տեղեկությունն ուղարկել է Կարմիր խաչի միջազգային կոմիտե։

Կոմիտեի հայաստանյան գրասենյակի հանրային կապերի պատասխանատու Զառա Ամատունին էլ մեր հարցին ի պատասխան հայտնել էր, որ տարբեր ճանապարհներով մեզ հասած տեղեկությունը պետք է նաև հաստատվի հակառակ կողմից, որից հետո միայն ԿԽՄԿ-ն կարող է դիմել այդ անձանց այցելելու համար։

«Վախի ազդեցության տակ է եղել». աղմկահարույց տեսանյութի Ազնիվն իրոք գերեվարվել է. ԱԱԾ

28
թեգերը:
Արցախ, ռազմագերի, գերի, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
Պատերազմն Ադրբեջանի իշխանության գիտակցված ընտրությունն է. ԱՀ ԱԳՆ–ի կոչն աշխարհին
Թշնամու հերթական խոցված անօդաչուն. ՊԲ–ն լուսանկար է հրապարակել
Զոհրաբ Մնացականյանն ու Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են
Ինչպես կարող է Ալիևն այդքան ցինիկ լինել. Սարգսյանը` ադրբեջանական շոուի մասին
Օգտատերը կեղծ տեղեկություն է կարդում

Ադրբեջանցիները հայ գերիների սոցցանցային էջերից նյութեր են տարածում. ՄԻՊ–ը ապացույցներ ունի

370
(Թարմացված է 21:03 24.10.2020)
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ձեռք բերած ապացույցները վկայում են, որ սոցիալական ցանցերի այդ էջերը կամ օգտահաշվիներն ակտիվացվում են ադրբեջանական IP (Internet Protocol) տիրույթից:

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ձեռք է բերել և հրապարակել օբյեկտիվ բնույթի ապացույցներ այն մասին, որ ադրբեջանցիներն ապօրինաբար տիրանում են սոցիալական ցանցերի հայկական օգտահաշիվների գաղտնաբառերին ու սկսում են կառավարել այդ էջերը: ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը գրառում է արել Facebook-ի իր էջում։

«Այս պահին հրապարակում եմ ընդամենը մի քանի ապացույց: Այս պահի մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ խոսքը գերեվարված կամ այլ կերպ Ադրբեջանում հայտնված մեր հայրենակիցների մասին է:Այս և մյուս բոլոր նյութերը փաստագրված են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը կողմից՝ միջազգային մարմիններին ըստ իրավասության ուղարկելու նպատակով»,–գրել է Թաթոյանը:

Նրա խոսքով`ապացույցները վկայում են, որ սոցիալական ցանցերի այդ էջերը կամ օգտահաշվիներն ակտիվացվում են ադրբեջանական IP (Internet Protocol) տիրույթից:

Նշենք, որ հայկական օգտատերերի նշված էջերից տարածվում է ատելություն: Տարածվում են նաև Հայաստանում և Արցախում հասարակական ու քաղաքական ներքին թշնամանք հրահրող, հասարակությունում լարվածություն, խուճապ ու տագնապ առաջացնող նյութեր:

Ադրբեջանն ունի բազմաթիվ զոհեր ու չի ցանկանում, որ այդ զոհերը հասնեն իրենց ընտանիքներին

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրությունը վեր է հանել դեպքեր, երբ այդ նյութերն արժանանում են հայկական օգտահաշիվների արձագանքի՝ ակնհայտորեն չիմանալով, որ էջը կառավարվում է Ադրբեջանից:

Թաթոյանը հորդորում է բացառիկ զգուշություն ցուցաբերել սոցիալական ցանցերով տարածվող նյութերից օգտվելիս կամ դրանք տարածելիս:

Ադրբեջանցի ռազմագերու վիրահատությունը բարեհաջող է անցել. Շուշան Ստեփանյան

370
թեգերը:
Արման Թաթոյան, գերի, Հայաստան
Ըստ թեմայի
Ռազմագերիներին ստիպողաբար խոսեցնելը թշնամու անզորության հստակ ցուցիչն է. Հովհաննիսյան
Արտակ Բեգլարյանը մի քանի խնդրանքով դիմել է հայրենակիցներին
Ադրբեջանցի ռազմագերին պատմում է` ինչպես են իրեն վիրավոր թողել ռազմի դաշտում ու փախել
Էրդողանն ու Մակրոնը

Էրդողանի խոսքերից հետո Ֆրանսիան իր դեսպանին հետ է կանչել Թուրքիայից

0
(Թարմացված է 21:35 24.10.2020)
Թուրքիայի նախագահի վիրավորական հայտարարությունից հետո Փարիզը մեկ անգամ ևս զգուշացրել է, որ Թուրքիան պետք է փոխի իր քաղաքականությունը:

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Ֆրանսիան խորհրդակցությունների համար հետ է կանչել իր դեսպանին այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին խորհուրդ էր տվել հոգեբույժի մոտ գնալ։Տեղեկությունը հայտնում է Agence France-Presse- ը՝ հղում անելով Ելիսեյան պալատի հայտարարությունը:

Էրդողանն այսօր իր ելույթում խոսել էր Մակրոնի մասին և ասել. «Մակրոնն ի՞նչ խնդիր ունի իսլամի ու մահմեդականների հետ։ Եթե պետության ղեկավարն այդպես է վերաբերվում իր երկրում գտնվող միլիոնավոր մուսուլմաններին, ուրեմն նա գիտակցության վերահսկողության կորուստ ունի։ Նա հոգեբույժի մոտ գնալու կարիք ունի»

«Նախագահ Էրդողանի խոսքերն անընդունելի են: Ծայրահեղությունների հետևից ընկնելն ու կոպիտ լինելը ճանապարհ չէ: Մենք պահանջում ենք, որ Էրդողանը փոխի իր քաղաքականությունը, քանի որ այն վտանգավոր է բոլոր տեսանկյուններից: Մենք ավելորդ վեճերի չենք մասնակցում և վիրավորանք չենք ընդունում», - գրված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ։

Նշվում է, որ Ելիսեյան պալատը որոշում է կայացրել Ֆրանսիայի դեսպանին հետ կանչել Անկարայից խորհրդակցությունների համար: Դեսպանը պետք է հանդիպի Մակրոնի հետ` քննարկելու ստեղծված իրավիճակը:

Ելիսեյան պալատը հայտարարել է նաև, որ Փարիզի մերձակայքում ուսուցչի դաժան սպանությունից հետո Թուրքիայի նախագահի կողմից ցավակցական կամ աջակցության ուղերձներ չեն եղել: Պալատը հայտնել է, որ Էրդողանը վերջերս հանդես է եկել վիրավորական հայտարարություններով, մասնավորապես կոչ է արել բոյկոտել ֆրանսիական արտադրանքը:

Ավելի վաղ Մակրոնը Ֆրանսիայում ելույթ էր ունեցել անջատողականության դեմ պայքարի թեմայով և հայտնել, որ համապատասխան օրինագիծը, որն ուղղված է հանրապետական արժեքների ամրապնդմանը, կներկայացվի դեկտեմբերի 9-ին: Ֆրանսիայի իշխանությունը իսլամական անջատողականության դեմ պայքարի շրջանակում ուզում է հատուկ ուշադրություն դարձնել երեխաների ուսուցմանը: Մակրոնը խոսել էր նաև Ֆրանսիայի մահմեդականների խորհրդի հետ համատեղ կազմակերպություն ստեղծելու անհրաժեշտության մասին` նշելով, որ դա թույլ կտա երկրում «լուսավորյալ իսլամ» կառուցել: Նրա խոսքով՝ Ֆրանսիայում պետք է իսլամն ազատել օտարերկրյա ազդեցությունից և ուժեղացնել մզկիթների ֆինանսավորման վերահսկողությունը:

Էրդողանը հանդիպել է Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանի հետ

Նշենք, որ Թուրքիայի ու Ֆրանսիայի նախագահների հարաբերությունները սրվեցին Միջերկրական ծովի արևելյան հատվածի առնչությամբ Հունաստանի հետ հակամարտության և Լեռնային Ղարաբաղի պատերազմի ֆոնին։ Մակրոնը Թուրքիային մեղադրեց վարձկաններին Սիրիայից Ղարաբաղյան հակամարտության գոտի տեղափոխելու մեջ:

Էրդողանը` բոլորի դեմ. Թուրքիան աշխարհաքաղաքական փորձարկում է անում

0
թեգերը:
Ֆրանսիա, Թուրքիա, Էմանուել Մակրոն, Ռեջեփ Թայիփ Էրդողան
Ըստ թեմայի
Ադրբեջանի սանձազերծած պատերազմում յուրաքանչյուր զոհ Ալիևի և Էրդողանի խղճին է. Շենդերովիչ
Էրդողանը` բոլորի դեմ. Թուրքիան աշխարհաքաղաքական փորձարկում է անում
Պուտինի հայտարարությունները շատ կարևոր, շատ զսպող էին Էրդողանի համար. Քոչարյան