Բռնություն

Հաճախ ընտանեկան բռնության են ենթարկել ամուսինը, հայրը և զավակը. ՔԿ-ն տվյալներ է հրապարակել

77
(Թարմացված է 18:46 17.08.2020)
Տուժող ճանաչված 333 անձանցից 37-ը մինչև 12 տարեկան են, 9-ը՝ 12-14 տարեկան, 11-ը՝ 14-16 տարեկան, 3-ը՝ 16-18 տարեկան, 124-ը՝ 18-35 տարեկան, 149-ը՝ 35 տարեկանից բարձր:

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի - Sputnik. Ովքեր են ընտանիքում բռնարարներն ու տուժողները. ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում կոմիտեի վարույթում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 395 քրեական գործ, նախապատրաստվել է 211 նյութ:

395 քրեական գործերը հարուցվել են  ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով, այդ թվում՝ սպանություն, անզգուշությամբ մահ պատճառելը, ինքնասպանության հասցնել, ծեծ, բռնաբարություն, սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրել, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդել, երեխային դաստիարակելու պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարել, ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափել և այլ հոդվածներով։

«Վերոհիշյալ քրեական գործերով մեղադրյալի դատավարական կարգավիճակ է ունեցել 196 անձ, որոնցից 1-ը եղել է 14-18 տարեկան, 66-ը՝ 18-35 տարեկան, 129-ը՝ 35 տարեկանից բարձր։ Հանցագործություններից 6-ը կատարվել են մոր, 26-ը՝ հոր, 1-ը` խորթ հոր, 12-ը՝ եղբոր/քրոջ, 1-ը՝ տատի/պապի, 21-ը` զավակի (այդ թվում՝ որդեգրված), 6-ը՝ ամուսիններից կնոջ, 115-ը՝ ամուսիններից տղամարդու, 1-ը՝ թոռան, 3-ը՝ ամուսնու ծնողների, 6-ը՝ հարսի/փեսայի կողմից»,- տեղեկացնում են Քննչական կոմիտեից։

Տուժող ճանաչված 333 անձանցից 37-ը մինչև 12 տարեկան են, 9-ը՝ 12-14 տարեկան, 11-ը՝ 14-16 տարեկան, 3-ը՝ 16-18 տարեկան, 124-ը՝ 18-35 տարեկան, 149-ը՝ 35 տարեկանից բարձր:

Ոստիկանությունը զբաղվում է երեխային բռնության ենթարկած ամուսինների գործով

Կոմիտեից նաև տեղեկացնում են, որ մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 62 քրեական գործ, 143-ի վարույթը կարճվել է, որից 51-ը` արդարացման, 92-ը` ոչ արդարացման հիմքով: 11 քրեական գործի վարույթ կասեցվել է. դրանցից 7-ը` որպես մեղադրյալ ներգրավված անձի հետախուզման մեջ գտնվելու հիմքով, 4-ը՝ այլ հիմքերով: 2020 թ.առաջին կիսամյակից փոխանցված գործերի հետ միասին անավարտ է մնացել 141 քրեական գործ:

77
թեգերը:
սեռական բռնություն, Բռնություն, ՀՀ քննչական կոմիտե, Հայաստան, ընտանիք
Ըստ թեմայի
ՄԻՊ–ը դատախազություն կդիմի Կապանի բաժանմունքում քաղաքացուն բռնության ենթարկելու դեպքով
ՌԴ–ում պացիետների հանդեպ սեռական բռնություն գործած հայ բժիշկը դատապարտվեց ազատազրկման
Հայաստանում ընտանեկան բռնության ռիսկերի աճ կա. Հովհաննիսյանը` պատճառների մասին
NordStar ինքնաթիռ, արխիվային լուսանկար

Առաջիկա օրերին Մոսկվա-Երևան չարտերային չվերթեր կլինեն

24
(Թարմացված է 18:56 18.09.2020)
Չվերթերը կկայանան սեպտեմբերի 23-ին և 25-ին, մեկնումը Մոսկվայի ժամանակով՝ 11:00-ին, «Դոմոդեդովո» օդանավակայանից։

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու գործընթացը շարունակվում է։ Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայից ևս 2 չարտերային չվերթ է ծրագրվում դեպի Երևան։ Լուրը Facebook-ի պաշտոնական էջում հայտնում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը։

Չվերթերը կկայանան սեպտեմբերի 23-ին և 25-ին, մեկնումը Մոսկվայի ժամանակով՝ 11:00-ին։ Թռիչքները կիրականացնի «Nord Star» ավիաընկերությունը «Դոմոդեդովո» օդանավակայանից։

«Տոմսերի վաճառքը կիրականացվի «Դոմոդեդովո» օդանավակայանի N 85 և N 94 տոմսարկղերից, կամ ավիաընկերության մոսկովյան գրասենյակից (հասցե՝ Բալակլավսկի պողոտա 16, 2-րդ հարկ, գր․3, մուտքը՝ Ստարոբալակլավսկայա փողոցի կողմից, մետրոյի «Չերտանովսկայա» կայարան, տոմսերը կարող եք ամրագրել հետևյալ հեռախոսահամարներով՝ +7 (495) 739 93 33, +7 (495) 739-95-55)»,- տեղեկացնում են դեսպանությունից։

Ո՞ր ավիաընկերություններն են վերսկսել կանոնավոր չվերթերը դեպի Հայաստան

Նշենք, որ ավիատոմսի արժեքը 14.700 ռուբլի է։

Չվերթերին վերաբերող բոլոր հարցերով անհրաժեշտ է դիմել ավիաընկերության գրասենյակ։

24
թեգերը:
Դոմոդեդովո, չվերթ, Մոսկվա, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Եկատերինբուրգ–Երևան չարտերային չվերթ կկայանա. դեսպանություն
Մոսկվայից Երևան նոր չարտերային չվերթեր կլինեն. տոմսի գինը 94 հազար դրամի սահմաններում է
Մոսկվայից դեպի Երևան ու Գյումրի 6 նոր չվերթ կկայանա. թռիչքների օրերն ու ժամերը հայտնի են
Մոսկվայից դեպի Երևան նոր չարտերային չվերթեր կիրականացվեն
Խաղող

Հայաստանում հնարավո՞ր է ապրել խաղողագործությամբ. փորձագետների կարծիքները տարբեր են

29
Գյուղացիները ստիպված են խաղողի վաճառքից ստացված գումարով ապրել մի ամբողջ տարի։ Իսկ այս տարի վաստակելու խնդիրն ավելի բարդ էր։

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Խաղողի ներկայիս գների պատճառով գյուղացիները նորմալ եկամուտ չեն ստանում ծանր աշխատանքի դիմաց։ Այսօր լրագրողներին հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը։

Սահմանված գինն այս տարի շատ ցածր է` 1 կգ–ի դիմաց 135-140 դրամ, այն հազիվ ծածկում է խաղողի աճեցման ինքնարժեքը։ Նրա խոսքով`  միայն Երևանի կոնյակի գործարանն է 155 դրամ առաջարկում (18-20% շաքարի պարունակության դեպքում), սակայն այն, բնականաբար,  գնում է կոնյակի համար նախատեսված տեխնիկական խաղողի ոչ ամբողջ խմբաքանակը։

«Մյուսները ստիպված են վաճառել խաղողը 130-140 դրամով, երբեմն էլ նաև ավելի էժան։ Եկամուտը նվազագույնն է, իսկ դրանով ստիպված ես ապրել ամբողջ տարին ու պահել ընտանիքդ», – ընդգծեց Սարգսյանը։

Ըստ նրա` խաղողի ինքնարժեքը միայն մոտ 110 դրամ է կազմում(1 կգ–ն)։

Հայաստանի խաղողագործության և գինեգործության կենտրոնի տնօրեն Զարուհի Մուրադյանի կարծիքով, սակայն, ինքնարժեքն ավելի ցածր է` 75-90 դրամ (1 կգ)` նույնիսկ հաշվի առնելով աշխատանքը։

«Որակյալ խաղող արտադրելու դեպքում, եկամուտը լիովին բավարար է։ Այս տարի, իհարկե, ավելի դժվարացել է։ Սակայն ծանր է ոչ միայն գյուղացիների համար, այլև գործարանների։ Չէ՞ որ նրանց վաճառքները ևս կրճատվել են, ավելի շատ ապրանք է մնացել պահեստներում», – նշեց նա։

Սեղանի տեսակները, բնականաբար, ավելի թանկ են վաճառվում։ Սակայն այս տարի, ըստ Սարգսյանի, այն վաճառվում է ընդամենը 150 դրամով, այն դեպքում, երբ անցած տարի խաղողը 300-400 դրամ էր։

Այգեգործը նախարարից լավ է. արմավիրցի Երեմի 100 տեսակի աղջիկ-խաղողներն ու ինքնաշեն տրակտորը

«Պարզ է, որ արտահանողների մոտ ևս բարդություններ են առաջացել ռուսական շուկայում, վաճառքը դժվարացել է ճգնաժամի պատճառով։ Նրանց դժվարությունները նաև մեզ են փոխանցվել», – հավելեց նա։

Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներով, Հայաստանում 120-130 հազար տոննա խաղող է աճեցվում, որի շուրջ 10%–ը սեղանի, մնացածը` տեխնիկական։

29
թեգերը:
Գինի, գին, բերք, գյուղացի, Խաղող
Ըստ թեմայի
«Կարևորը՝ բերքը չփչանա». խաղողագործները դժգոհ են փոխմարզպետի պատասխանից և մթերման գներից
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ խաղող ենք ուտում
Կարմիր խաղողի պահանջարկը մեծ է, կամ ինչպես հայերը սիրեցին սպիտակ և վարդագույն գինիները
Պատվաստանյութ կորոնավիրուսի դեմ, «Սպուտնիկ-V»

Ոչնչացնել ռուսական պատվաստանյութը. մեծ քաղաքականության մանր հնարքները

0
(Թարմացված է 20:59 18.09.2020)
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման հարցում Ռուսաստանի ձեռքբերումները լուրջ իրարանցում են առաջացրել Արևմուտքում։ Ինչի՞ց են վախենում Արևմուտքում՝ ՌԻԱ Նովոստիի հոդվածում։

Իրինա Ալկսնիս, ՌԻԱ Նովոստի

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման գործում Ռուսաստանի առաջատար լինելն Արևմուտքի համար ոչ թե պարզապես տհաճ անակնկալ, այլ ուղղակի վրդովեցուցիչ մարտահրավեր է դարձել՝ ինչպես քաղաքական, այնպես էլ ֆինանսական առումով։

Մի կողմից՝ «հետամնաց, խորապես ոչ ժողովրդավարական» Ռուսաստանը պարզապես իրավունք չունի նման թռիչք գրանցել գիտական բարդ և տեխնոլոգիապես զարգացած ոլորտներում։ Մյուս կողմից՝ խաղասեղանին այնպիսի աստղաբաշխական չափերի խաղագումար է դրված, որ հենց միայն միտքը, որ այն կարող է անցնել արևմտյան դեղագործական կոնցեռնների կողքով, կարող է մարսողության խանգարում առաջացնել այնտեղ։ Օրինակ, ինչ արժե միայն Հնդկաստանին հարյուր միլիոն չափաբաժին մատակարարելու պայմանավորվածության մասին նորությունը։ Զարմանալի չէ, որ ՌԴ-ն բախվում է ռուսաստանցի գիտնականների աշխատանքի արդյունքներն արժեզրկելու բազմաթիվ փորձերի հետ․ մեծ քաղաքականություն՝ մեծ գումարներ։

Սակայն շնաձկների կողքին միշտ էլ տեղ է գտնվում կպչուն ձկների համար, որոնց ժամանակ առ ժամանակ տիրոջ սեղանից ինչ-որ բան է բաժին հասնում։

Հենց նման պատմություն է ծավալվել «Սպուտնիկ-V» պատվաստանյութի փորձարկումների արդյունքների հրապարակման շուրջ աշխարհի հնագույն և ազդեցիկ բժշկական ամսագրերից մեկում՝ The Lancet-ում:

Հոդվածը կայծակնային քննադատության արժանացավ։ Համաշխարհային ԶԼՄ-ների կողմից տարածվող աղմկահարույց նորություն դարձավ բաց նամակը, որտեղ ամերիկյան Թեմփլ համալսարանի կենսաբանության դասախոս Էնրիկո Բուչին անհանգստություն էր հայտնում «ռուս հետազոտողների կողմից թույլ տրված հավանական սխալների» վերաբերյալ։ Նրան աջակցեցին արևմուտքի երկուսուկես տասնյակ այլ գիտնականներ։

Հայաստանը պատվաստանյութի ձեռքբերման համար բանակցում է ՌԴ–ի հետ. նախարարություն

The Lancet-ը ռուս գիտնականներին առաջարկեց պատասխանել հնչած մտահոգություններին։ Գամալեայի կենտրոնը պարբերականին ներկայացրեց «Սպուտնիկ-V» պատվաստանյութի հետազոտության ամբողջական կլինիկական արձանագրությունը։ Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը մի հոդված հրապարակեց, որտեղ մանրամասն մեկնաբանում է քննադատների հիմնական փաստարկները՝ միաժամանակ խորհուրդ տալով նրանց գերանը փնտրել սեփական աչքի մեջ և ձերբազատվել իրենց կողմից կատարվող մշակումների վերաբերյալ կասկածներից:

Մինչդեռ տվյալ դեպքում խնդիրը ոչ միայն զուտ գիտական նյութերն են, որոնց վրա կենտրոնանում են հայրենական գիտնականները։

Բանն այն է, որ ինքը՝ աղմկահարույց նամակի հեղինակը, բավականին հետաքրքիր անձնավորություն է։ BBC-ի հոդվածում Էնրիկո Մ․ Բուչիին անվանում են «կեղծ գիտության դեմ պայքարող հայտնի մարտիկ»։ Սակայն ավելի ճիշտ կլիներ օգտագործել «գիտության բիզնեսմեն» որակումը։ 2016թ․-ին Բուչին հիմնադրել է Resis Srl ընկերությունը, որը մասնագիտացած է գիտական աշխատանքների ճշգրտության, կոռեկտության և բարեխղճության ստուգման հարցերում։

Ժամանակակից գիտության մեջ դա բավականին նորաձև թեմա է։ Վերջին տարիներին չափազանց հաճախ են սխալներ, ընդ որում՝ կոպիտ սխալներ հայտնաբերվում հետազոտողների հրապարակած հոդվածներում։ Անպայման չէ, որ խոսքը չարաշահումների կամ մեքենայությունների մասին լինի, հաճախ լինում են ակամա սխալներ, որոնք, բացահայտվելով, միևնույնն է, հարված են հասցնում գիտնականների, երբեմն էլ՝ ամբողջ գիտական ինստիտուտների համբավին։

Նման խնդիրներից խուսափելու համար հեղինակներն ու հետազոտական կառույցները այժմ հրապարակումից առաջ հաճախ դիմում են տեքստերի անկախ աուդիտի, որով զբաղվում են նման աշխատանքում մասնագիտացած հարցով դիմել գերմանական Ֆրից Լիպմանի Ինստիտուտը, որի շուրջ որոշ ժամանակ առաջ սկանդալ էր բորբոքվել հենց հրապարակված աշխատանքներում կոպիտ սխալների պատճառով: Այս պատմության մասին մեկ տարի առաջ մանրամասն գրել Է Nature ամսագիրը ։

Շրջանառության մեջ է դրվել Covid-19-ի դեմ ռուսական պատվաստանյութի առաջին խմբաքանակը

Նրբությունն այն է, որ նման բիզնեսը որոշակի էթիկական սահմանափակումներ է ենթադրում, ինչն, ի դեպ, պրոֆեսոր Բուչին հիանալի գիտակցում է։ Նույն Nature-ում 2019-ի դեկտեմբերին հրապարակվել է գիտական աշխատանքի մաքրությանն ու բարեխղճությանը նվիրված նյութ, որտեղ նա հանդես էր գալիս որպես համահեղինակ։ Եվ այնտեղ ազնվորեն նշված էր, որ Էնրիկո ն. Բուչի մոտ շահերի բախում կա։

Պարզ ասած՝ երբ առևտրային ընկերության սեփականատերը հրապարակավ անդրադառնում է այն գործունեությանը, որում ինքը մասնագիտացած է, դա, փաստորեն, նրա ընկերության գովազդ է դառնում։ Բայց իհարկե, երբ խոսքը ռուսական պատվաստանյութի «բացահայտման» մասին է, նման մանրուքներն արդեն բնավ կարևոր չեն։

Բուչիի բաց (և, ըստ էության, ինքնագովազդ հանդիսացող) նամակը Արևմուտքն օգտագործել է ռուսական հետազոտություններին ևս մեկ հարված հասցնելու համար՝ հույս ունենալով տապալել կամ գոնե թուլացնել դրանց առաջատար դիրքերը։ Դե, իսկ պրոֆեսորն ինքը այնպիսի լայնածավալ ու բարձր մակարդակի PR ստացավ, որի մասին ցանկացած այլ իրավիճակում  նույնիսկ երազել չէր կարող։

Կորոնավիրուսի դեպքերի աճ կլինի. ԱՆ ներկայացուցիչն ասել է` ինչպես կընտրեն պատվաստանյութը

Հենց դա էլ կոչվում է «թամբել ալիքը», այդ սկզբունքով են գործում հարյուրավոր և հազարավոր մեդիա-անձնավորություններ։ Կասկած չկա, որ նա կստանա դրա արձագանքը՝ նոր, շատ գրավիչ կոմերցիոն պայմանագրերի տեսքով։ Մեծ քաղաքականության պղտոր ջրում ձուկ որսալը շատ շահավետ գործ է։

Բայց դա ո՛չ առհասարակ գիտության, ո՛չ էլ, մասնավորապես, բժշկության և ամբողջ աշխարհում հարյուր հազարավոր կյանքեր փրկելու հետ բոլորովին կապ չունի։

 

0
թեգերը:
կորոնավիրուս, պատվաստանյութ, Ռուսաստան
Ըստ թեմայի
Քանի՞ երկիր է ցանկանում ձեռք բերել ռուսական պատվաստանյութը
Հնարավո՞ր է միաժամանակ հիվանդ լինել գրիպով և COVID-19–ով. պարզաբանում է փորձագետը
Ռուսաստանն արդյունավետորեն է դիմակայում COVID-19-ին և առաջատար է թեստերի քանակով. Պուտին