«Արարատ» ֆուտբոլային ակումբ

Կորոնավիրուսով են վարակվել «Արարատ» ակումբի ֆուտբոլիստներն ու մարզիչները

416
(Թարմացված է 17:54 15.08.2020)
Համավարակի պատճառով հետաձգվել է օգոստոսի 15-ին նախատեսված «Արարատ-2»–«Ալաշկերտ-2» հանդիպումը։

ԵՐԵՎԱՆ, 15 oգոստոսի – Sputnik. «Արարատ» ֆուտբոլային ակումբի 8 ֆուտբոլիստի և 3 մարզչի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում են։ Տեղեկությունը հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Ցավոք, կորոնովիրուսային համավարակը չշրջանցեց նաև «Արարատ» ֆուտբոլային ակումբին։ Օգոստոսի 14-ին «Արարատի» անձնակազմն ու գլխավոր թիմի տրամադրության տակ գտնվող ֆուտբոլիստները կորոնավիրուսային թեստ են հանձնել, որի արդյունքում ութ ֆուտբոլիստի ու երեք մարզչի մոտ ստացվել է դրական պատասխան»,– գրված է ակումբի ֆեյսբուքյան էջում:

Կորոնավիրուսով վարակված ֆուտբոլիստներից երկուսը հայտավորված են «Արարատի», իսկ վեցը՝ «Արարատ-2»-ի կազմում։

Համավարակի պատճառով հետաձգվել է օգոստոսի 15-ին նախատեսված «Արարատ-2» – «Ալաշկերտ-2» հանդիպումը։

Ըստ հաղորդագրության` Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջին տուրի «Արարատ» – «Փյունիկ» հանդիպման անցկացումը փոփոխության չի ենթարկվի, և խաղը կկայանա ըստ նախատեսվածի՝ օգոստոսի 16-ին:

«Այս հանդիպման վերաբերյալ հետագա ցուցումներ ստանալու համար ևս «Արարատ» ֆուտբոլային ակումբը դիմել է ՀՖՖ-ին, որտեղից մեզ տեղեկացրել են, որ ըստ 2020/21 մրցաշրջանի պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների՝ կորոնավիրուսի կանխարգելման ուղեցույցի, խաղը կարող է հետաձգվել միայն երեքից ավելի ֆուտբոլիստի վարակման դեպքում, ուստի «Արարատ»– «Փյունիկ» հանդիպումը չի կարող հետաձգվել»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հավելենք, որ «Արարատ-2»-ի մարզչական շտաբն ու ֆուտբոլիստների հիմնական մասը կորոնավիրուսային ՌՆԹ թեստեր հանձնել են այսօր՝ օգոստոսի 15-ին, և արդյունքների մասին կտեղեկանան վաղը:

«Արարատ» ֆուտբոլային ակումբը շուտափույթ ապաքինում է մաղթում վարակված ֆուտբոլիստներն և մարզիչներին։

416
թեգերը:
մարզիչ, ֆուտբոլիստ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1906)
Ըստ թեմայի
Ռուսաստանում սկսվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրությունը
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 196-ով և հասել 41495-ի
Մրցավազքը 6 երկիր է գլխավորում. հայ պրոֆեսորը` կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մասին
Տատյանա Բրուխունովա

Տարօրինակ լողազգեստ. Պետրոսյանի երիտասարդ կնոջ լուսանկարը բուռն արձագանքի է արժանացել

108
(Թարմացված է 21:02 22.06.2021)
Տատյանա Բրուխունովան հանգիստն անցկացնում է Մալդիվյան կղզիներում և պարբերաբար լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակում սոցցանցում։

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Ռուսաստանցի երգիծաբան Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը` Տատյանա Բրուխունովան, իր հանգստից լուսանկար է հրապարակել, որում նա արտասովոր, եթե չասենք, տարօրինակ լողազգեստով է։

«Հզոր է». Եվգենի Պետրոսյանի կրակոտ պարը. տեսանյութ

Սև լողազգեստի վրա ժապավենաձև մակարոններ են պատկերված։ Ընդ որում` երկու մակարոնները հենց կրծքերի վրա են։ Տատյանան` գլխարկը գլխին, նստած է օվկիանոսի ափին։

«Ես ոչ միայն շատ պայուսակներ ունեմ, այլև լողազգեստներ», – լուսանկարին կից գրել է նա։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Татьяна Брухунова (@bruhunova)

Օրեր առաջ Բրուխունովան ցուցադրել էր զվարճալի թութակներով լողազգեստը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Татьяна Брухунова (@bruhunova)

Հետևորդները գնահատել էին նրա բարձր կուրծքն ու շքեղ ազդրերը։

Ուրիշ կին կա՞ կողքին․ Եվգենի Պետրոսյանը նոր օգնականի հետ է միջոցառումներին այցելում

«Չնաշխարհիկ գեղեցկուհի։ Այնքան թեթև ու նուրբ է։ Ինչ զվարճալի լողազգեստ է։ Գեղեցիկ եք։ Նրբագեղ կազմվածք ունեք։ Լողազգեստը հիասքանչ է, հատկապես վերևի մասը», – լուսանկարը մեկնաբանել են օգտատերերը։

Ավելի վաղ Տատյանա Բրուխունովան անձնական բլոգում տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես է զբոսնում մոտորանավակով։ Նա Պետրոսյանի հետ օվկիանոս էր դուրս եկել` դելֆիններին դիտելու։

«Երջանկություն կա»․ փոքրիկ Վահանին գրկած Եվգենի Պետրոսյանի լուսանկարը ցնցել է մարդկանց

108
թեգերը:
Լողազգեստ, Տատյանա Բրուխունովա
«Հայաստան» դաշինքի անդամներ

«Հայաստան» դաշինքը դատի է տվել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին

120
(Թարմացված է 19:16 22.06.2021)
«Հայաստան» դաշինքը դիմել էր ԿԸՀ` հայտնելով, որ ՔՊ–ն քարոզարշավի ընթացքում «ակնհայտորեն օգտագործում է վարչական ռեսուրսը»։

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի - Sputnik․ «Հայաստան» դաշինքը հունիսի 21–ին դիմել է ՀՀ վարչական դատարան` հայց ներկայացնելով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեմ։ Ըստ դատական տեղեկատվական համակարգում հրապարակված դատական գործի` «Հայաստան» դաշինքը դատարանից պահանջում է պարտավորեցնել ԿԸՀ–ին մասնակիորեն անվավեր ճանաչել հունիսի 19-ին կայացրած որոշումը և նախազգուշացում կիրառել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նկատմամբ:

Հիշեցնենք` «Հայաստան» դաշինքը հունիսի 17-ին դիմել էր ԿԸՀ` հայտնելով, որ ՔՊ–ն քարոզարշավի ընթացքում «ակնհայտորեն օգտագործում է վարչական ռեսուրսը»` կառավարության լրատվական վարչության աշխատակիցներ տեսանկարահանման նպատակով, մեծ թվով ոստիկաններ ու ծառայողական ավտոմեքենաներ և այլն։ Դիմումում նշվել էր նաև Վարդենիսի տուն–ինտերնատի բնակիչներին քարոզարշավում ներգրավելու հանգամանքը։

Հունիսի 19–ին ԿԸՀ–ն որոշել էր մերժել բողոքը վերոհիշյալ հանգամանքների մասով, իսկ վարչապետի կողմից Facebook-ի պաշտոնական էջի օգտագործման պահով` կարճել։

ԿԸՀ–ն արձանագրություն կազմեց. Մուկուչյանը հայտնեց ընտրությունների նախնական արդյունքները

120
թեգերը:
«Հայաստան» դաշինք, Դատարան, Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ)
Ըստ թեմայի
Պայքարը շարունակելու ենք. «Հայաստան» դաշինքի ղեկավարը` մանդատները վերցնել–չվերցնելու մասին
«Հայաստան» դաշինքն ընտրությունների արդյունքի առնչությամբ կդիմի Սահմանադրական դատարան
Միջազգային դիտորդներն անպատասխան են թողել ներկայացրած խախտումները․ «Հայաստան» դաշինք
ԱԳՆ

Օտարերկրյա մի շարք պաշտոնյաներ կժամանեն Հայաստան

0
(Թարմացված է 21:48 22.06.2021)
Այցի նպատակն է վերահաստատել տարածաշրջանում կայունության հաստատումը խթանելու Եվրամիության պատրաստակամությունը:

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի - Sputnik․ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի կողմից լիազորված այցի շրջանակներում Հայաստան կժամանեն ԵՄ անդամ երկրների արտգործնախարարները։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Տարածաշրջանային այցը նախատեսված է հունիսի 25-ին։

«Տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան կժամանեն Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուն, Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը, Ավստրիայի Եվրոպական և միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալլենբերգը, ինչպես նաև ԱԳԵԾ՝ Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, Տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերթը, և Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նրանց այցի նպատակն է վերահաստատել տարածաշրջանում կայունության հաստատումը խթանելու ԵՄ պատրաստակամությունը:

Հայաստանում կայացած ընտրությունները եղել են մրցունակ. ԵՄ խոսնակ

 

0
թեգերը:
Եվրամիություն, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ, Հայաստան