Աննա Կիրակոսյան

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն ամուսնու հետ սիրառատ լուսանկար է հրապարակել

128
Ճանաչված դերասանուհու սոցցանցային էջի հետևորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են գրել և հարատև սեր մաղթել զույգին։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Կամերային երաժշտական թատրոնի դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը Instagram-ի իր էջում ամուսնու հետ սիրառատ լուսանկար է հրապարակել։

«Քամին օդի շարժումն է։ Սիրո քամին չես տեսնում։ Միայն զգալ է պետք ...»,–լուսանկարին կից գրել է դերասանուհին։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Anahit (@anahitkirakosyanofficial)

Անահիտի երկրպագուներին շատ է դուր եկել լուսանկարը, նրանք բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել։

«Թող ձեր սերը հարատև լինի, սիրուն ընտանիք, երջանկություն ձեզ»,–գրել են հետևորդները։

«Շնորհակալություն» կորոնային, կամ ինչպես են հայ հայտնիները հանգստացել Հայաստանում

Նշենք, որ Անահիտ Կիրակոսյանն ու Արտակ Սարգսյանը ամուսնացել են 2012 թվականի փետրվարի 6-ին: Ունեն չորս երեխա՝ երկու աղջիկ և երկու տղա:

Միհրան Ծառուկյանն ու Արփին հրապարակել են իրենց որդու լուսանկարը. նա 40 օրական է

128
թեգերը:
Լուսանկար, ամուսին, Անահիտ Կիրակոսյան, Հայաստան
Ըստ թեմայի
Միխայիլ Գալուստյանը կորցրել է գլուխը. զվարճալի տեսանյութ
Խախտելով ակադեմիական թատրոնի կանոնները. Գյումրին արդեն «Մտորումների թատրոն» ունի
Սիրուն Մինասը մայրանալուց հետո առաջին անգամ ընտանեկան լուսանկար է հրապարակել

Իրականում քանի՞ հայ է ապրել Շուշիում

43
(Թարմացված է 16:00 23.01.2021)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց հայտարարության հետքերով, թե մինչև 90-ականներին հայերի կողմից Շուշիի ազատագրումը նրա բնակչության 90%-ն ադրբեջանցիներ էին, ներկայացնում ենք ինֆոգրաֆիկա։ Դրանում ակնհայտ է, որ քաղաքի հայ բնակչությունը տարբեր տարիներին գերակշռել են։
Իրականում քանի՞ հայ է ապրել Շուշիում
© Sputnik / Shushanik Avdalyan

Փաստերն անողոք բան են։ Շուշիում միշտ գերակշռել են հայերը։ Շուշիում ադրբեջանական բնակչության ավելի քան 90%-ը բաժին եղել է միայն երկու շրջանում (երկուսն էլ հայերի ջարդերից հետո)՝ 1920 և 1988 թվականներին։ Փորձագետներն արդեն Փաշինյանի հայտարարությունն անվանել են Շուշիի կորուստն արդարացնելու փորձ։

Փաշինյանը շրջանցում է մի ոչ պակաս կարևոր փաստ՝ Շուշիի կարգավիճակը հայկական վերահսկողության տակ (անգամ ադրբեջանական բնակչության 90% –ի դեպքում) մի բան է, իսկ քաղաքի կարգավիճակը Ադրբեջանի ձեռքում՝ բոլորովին այլ։

Դրանք իրարից տարբերվող սցենարներ են ՝ աշխարհաքաղաքական տարբեր հետևանքներով, ինչի մասին Հայաստանի վերնախավում առանձնապես չեն սիրում խոսել։

«Գիտակցված ենք եկել այստեղ». Թաթուլը նստեց տեղն ու... Շուշիի մշակույթի տունը հրթիռակոծեցին

43
թեգերը:
ադրբեջանցի, Նիկոլ Փաշինյան, հայեր, Շուշի
Ըստ թեմայի
Ե՛վ պատերազմը կանգնեցնել, և՛ Շուշին պահել․ որն էր Հայաստանի իշխանության հիմնական սխալը
Ինչո՞ւ Փաշինյանն այդքան չի սիրում Շուշին. Սարգսյանը` վարչապետի աղմկոտ հայտարարության մասին
Դա կարող է Ալիևի պատվերը լինել. Կարապետյանը` Շուշիի վերաբերյալ Փաշինյանի ասածի մասին
Ինչո՞ւ է «ադրբեջանականացվում» Շուշին. փորձագետները` Փաշինյանի հայտարարության մասին
Եվգենի Պետրոսյան. արխիվային լուսանկար

«Մոր քթից է թռած». Եվգենի Պետրոսյանի կինը որդու լուսանկարն է հրապարակել

79
(Թարմացված է 12:31 23.01.2021)
Նրա հետևորդները չեն թաքցրել փոքրիկ Վահանի հանդեպ իրենց հիացմունքը` ասելով, որ պետք է հաճախ փոքրիկի լուսանկարը տեղադրի իր էջում։

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Երգիծաբան Եվգենի Պետրոսյանի կինը` Տատյանա Բրուխունովան, իրենց փոքրիկի հերթական լուսանկարն է տեղադրել Instagram–ի իր էջում։

«Երկար ժամանակ այս տղային իմ էջում չեմ ցուցադրել»,–որդու լուսանկարին կից գրել է Տատյանան։

Նրա հետևորդները չեն թաքցրել փոքրիկ Վահանի հանդեպ իրենց հիացմունքը` ասելով, որ պետք է հաճախ փոքրիկի լուսանկարը տեղադրի իր էջում։

«Մամայի քթից թռած է»,–մեկնաբանել է մեկ ուրիշ հետևորդ։ Սակայն այս մեկնաբանության առնչությամբ հնչել են նաև հակառակ կարծիքներ, թե ավելի շատ Պետրոսյանին է տղան նման։

Բրուխունովայի հետևորդների աչքից չի վրիպել նաև փոքրիկի ոճային հագուստը, և նրանցից մեկը մեկնաբանել է.

«Ի՜նչ ոճային է` լրիվ մամային ու պապային է քաշել»։

Հիշեցնենք, որ Եվգենի Պետրոսյանն ու Տատյանա Բրուխունովան ամուսնացել են 2019-ի դեկտեմբերին։ Մինչ այդ 33 տարի Պետրոսյանն ամուսնացած էր հումորիստ Ելենա Ստեպանենկոյի հետ։

Քանի՞ ամսական է երեխան. Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը պատասխանել է օգտատերերի հարցերին

79
թեգերը:
Տատյանա Բրուխունովա, երեխա, Կին, Եվգենի Պետրոսյան
Ըստ թեմայի
Ուրիշ կին կա՞ կողքին․ Եվգենի Պետրոսյանը նոր օգնականի հետ է միջոցառումներին այցելում
«Ահա և նա` Վահանը». Եվգենի Պետրոսյանը ցույց է տվել իր և Բրուխունովայի որդուն. լուսանկար
«Հզոր է». Եվգենի Պետրոսյանի կրակոտ պարը. տեսանյութ

Ձվեր, պլաստիկի շշեր... Մոսկվայում չարտոնված միտինգի ժամանակ բախումներ են եղել. տեսանյութ

0
(Թարմացված է 16:57 23.01.2021)
Մոսկվայի Պուշկինսկի հրապարակում ընթանում է չարտոնված միտինգ, որի ընթացքում էլ արձանագրվել են բախումները ցուցարարների ու ոստիկանների միջև։

Մոտ չորս հազար մարդ մասնակցում է Ռուսաստանի մայրաքաղաքի կենտրոնում տեղի ունեցող չարտոնված ակցիային։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ոստիկանության մոսկովյան վարչության մամուլի ծառայությանը։

«Մոսկվայի Պուշկինսկի հրապարակում չարտոնված միջոցառում է տեղի ունենում, մոտ չորս հազար մարդ է հավաքվել», - նշված է հաղորդագրության մեջ։

Մոսկվայի տրանսպորտի դեպարտամենտի հաղորդագրության համաձայն՝ չարտոնված ակցիայի մասնակիցները դուրս են եկել փողոցի երթևեկելի հատված ու խանգարում են տրանսպորտի երթևեկությանը։

ՕՄՕՆ-ը սկսել է հանել ցուցարարներին Պուշկինսկի հրապարակից։ Ոստիկանության աշխատակիցների վրա ձվեր ու պլաստիկի շշեր են նետել։ Ուժայինները մի քանի անգամ մահակներ են կիրառել։

Բացի այդ, ցուցարարները սկսել են իրավապահ մարմինների աշխատակիցների վրա ձնագնդիկներ նետել։ Ձերբակալումներ են սկսվել։

Ավելի վաղ Գլխավոր դատախազությունը պահանջել էր արգելափակել համացանցում հանրահավաքներ անցկացնելու կոչերը․ նման միջոցառումներն արդեն իսկ օրենքով արգելված են։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ նման ակցիաների կոչեր են անում «որոշ սադրիչներ», որոնց գործողությունները «շատ հասկանալի են»։

Նավալնին օգտվում է արևմտյան հատուկ ծառայություններից․ Վոլոդինն` «ուղարկած մարդու» մասին

0
թեգերը:
Ոստիկանություն, բախումներ, տեսանյութ, Բողոքի ակցիա, Մոսկվա
Ըստ թեմայի
Նավալնին չի օգնի. Գերմանիայում սխալ են որակել «Հյուսիսային հոսք - 2»–ը կասեցնելու կոչերը
Ալեքսեյ Նավալնին կոմայի մեջ է. նրան հոսպիտալացրել են Օմսկում
Գերմանական կլինիկայից հայտնել են, որ Նավալնին թունավորվել է «խոլինէսթերազ» խմբի նյութով