«Նորք» ԲԿ

3 մահ` վերջին մեկ օրում. կորոնավիրուսից մահացածների թիվը Հայաստանում հասավ 809–ի

122
(Թարմացված է 12:23 13.08.2020)
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի — Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսի հետևանքով վերջին մեկ օրում գրանցվել է մահվան 3 դեպք։

«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 77 (կին), 68 (կին) և 88 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,–ասված է հաղորդագրության մեջ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 238 է:

Նշենք, որ վերջին մեկ օրում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 229 դեպք։ 405 պացիենտ առողջացել են։ Մեկ օրում կատարվել է 1465 թեստավորում։

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։

Հայաստանը կորոնավիրուսի առումով շանս ունի աշնանն ամենալավ վիճակն ունենալ. Փաշինյան

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը նույնպես պարտադիր է։ Դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները (վերջինները պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ)։

Օգոստոսի 12-ին ՀՀ կառավարությունը որոշեց արտակարգ դրության ռեժիմը երկարացնել մինչև սեպտեմբերի 11-ը:

122
թեգերը:
տղամարդ, Կին, Մահ, Հայաստան, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1480)
Ըստ թեմայի
Ո՞ր երկրներն են Covid-19–ի դեմ պատվաստանյութ մշակել
Աշխարհում COVID-19-ի հաստատված դեպքերի թիվը հասել է 19 միլիոնի. նոր տվյալներ
Հայաստանի հավաքականի ապագա կիսապաշտպանն ասել է՝ ինչպես է վարակվել COVID-19-ով
Կանանց կռիվ. արխիվային լուսանկար

Քաշել է մազերից, քարշ տվել հատակին. կինը «հաշիվ է մաքրել» նախկին ամուսնու սիրուհու հետ

119
(Թարմացված է 21:56 19.09.2020)
Ամուսնու սիրուհուն «պատժած» կնոջ նկատմամբ կիրառվել է խափանման միջոց` ստորագրություն չհեռանալու մասին։

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. Տղամարդու համար երկու կանանց վեճը հասել է դատարան։ Նախկին կինն ամբաստանյալի կարգավիճակ ունի, ամուսնու ենթադրյալ սիրուհին` տուժողի։

Երիտասարդ կինը մեղադրվում է մեկ այլ կնոջ նկատմամբ նկատմամբ բռնի գործողություններ կատարելու, ֆիզիկական ու մարմնական ցավ պատճառելու համար։

Դատական տեղեկատվական datalex.am համակարգում հրապարակված մեղադրական եզրակացության համաձայն` դեպքը տեղի է ունեցել 2020 թվականին փետրվարի 23-ին։

Ցերեկը` ժամը 13:00-ի սահմաններում, կինը գնացել է նախկին ամուսնու ենթադրյալ սիրուհու` Երևանի կենտրոնում գտնվող բնակարան և նրան մեղադրելով ամուսնու հետ արտամուսնական հարաբերություններ ունենալու մեջ, քաշել է մազերից, գցել ու քարշ տվել հատակին։ Ապա որոշ ժամանակ շարունակել է ձեռքում բռնած պահել հակառակորդուհու մազերը` պաճառելով ֆիզիկական ցավ ու թեթև վնասվածք` ծնկահոդի շրջանում քերծվածք։

Ախոռն ի՞նչ կապ ուներ. Մելաձեին քննադատել են չափազանց երիտասարդ «սիրուհի» ունենալու համար

Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ընդունվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթ։

Գործը մակագրվել է դատավոր Մնացական Մարտիրոսյանին։

Ամուսնու սիրուհուն «պատժած» կնոջ նկատմամբ կիրառվել է խափանման միջոց` ստորագրություն չհեռանալու մասին։

Արմավիրում մի կին փորձել է բենզին լցնել ամուսնու սիրուհու վրա, բայց ինքն է տուժել

119
թեգերը:
Դատարան, Սիրուհի, ամուսին, Կին
Ըստ թեմայի
Եթե դա ճիշտ է. Ստեպանենկոն խոսել է Պետրոսյանի և նրա երիտասարդ սիրուհու ամուսնության մասին
Ուրիշ կին․ մասնատված ռեփերը պատրաստվում էր բաժանվել կնոջից և ապրել սիրուհու հետ
Ազիզան չեղարկել է Գրիգորյանի հետ ամուսնությունը. պատճառը գործարարի սիրուհիներն են
Հրաչյա Հարությունյան. արխիվային լուսանկար

ՌԴ–ում դատված վարորդ Հրաչյա Հարությունյանը դարձյալ դատապարտվել է, այս անգամ` հայրենիքում

862
(Թարմացված է 21:31 19.09.2020)
Հայաստանի քրեական դատարանի որոշմամբ` Հրաչյա Հարությունյանը տուգանվել է ու զրկվել ավտոմեքենա վարելու իրավունքից։

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. Ռուսաստանում աղմկահարույց վթարի պատճառով ազատազրկման դատապարտված վարորդ Հրաչյա Հարությունյանը դարձյալ դատապարտվել է, այս անգամ` Հայաստանի քրեական դատարանի կողմից։

Դատական տեղեկատվական համակարգի datalex.am կայքում հրապարակված դատավճռի համաձայն` Հարությունյանը մեղավոր է ճանաչվել այն բանի համար, որ, զրկված լինելով վարորդական իրավունքից, դարձյալ ավտոմեքենա է վարել։

«2019 թվականի հունիս ամսից մինչ նոյեմբերի 15-ը ներառյալ, միասնական դիտավորությամբ մշտապես վարել է իրեն պատկանող «Մերսեդես-Բենց» մակնիշի 36 DT 018 հաշվառման համարանիշի ավտոմեքենան, որի ընթացքում թույլ է տվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ»,– ասված է դատավճռում։

Հենց այդ խախտումներից էլ իրավապահներն իմացել են, որ ավտոմեքենա վարելու իրավունքից զրկված Հարությունյանը նստել է ավտոմեքենայի ղեկին և իր սեփական ավտոմեքենայով տաքսի ծառայություններ է մատուցում։ Այդ ընթացքում` 6 ամսում, նա ճանապարհային երթևեկության կանոնների խախտման 17 վարչական ակտ է ստացել։

Դատարանին Հրաչյա Հարությունյանն ասել է, որ զղջում է արածի համար։ Իսկ Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել էր, որ ստիպված է եղել խախտել օրենքը` ընտանիքին սովի չմատնելու համար։

«Որ չքշեմ, բա իմ տունն ո՞վ պահի։ Ես վատառողջ, հիվանդ տղա եմ, առողջությանս կեսը թողել եմ Ռուսաստանում, ուրիշ գործ չեմ կարողանում անել։ Բանվորություն չեմ կարող անել, առողջությունս թույլ չի տալիս, կրթություն չունեմ։ Սաղ կյանքս վարորդ եմ եղել, էդ է իմ մասնագիտությունը»,– ասել էր նա։

Այդուհանդերձ, դատարանը Հրաչյա Հարությունյանին դարձյալ մեղավոր է ճանաչել` այս անգամ դատապարտելով 200 000 դրամ տուգանքի, որն, ի դեպ, այդ հոդվածի համար նախատեսված նվազագույն պատիժն է։

Միաժամանակ, դատարանը Հարությունյանին զրկել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից 1 տարի 6 ամիս ժամկետով:

Հրաչյա Հարությունյանի նկատմամբ կայացրած նոր դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել 2020թ-ի օգոստոսին։ Եվ, քանի որ այն չի բողոքարկվել, Հարությունյանն ստիպված կլինի վճարել տուգանքն ու ևս 1.5 տարի հրաժարվել ավտոմեքենա վարելու մտքից։

Հիշեցնենք`2013թ.–ի հուլիսին Հրաչյա Հարությունյանը Պոդոլսկի մերձակայքում բեռնատարով բախվել էր ուղևորատար ավտոբուսին, ինչի հետևանքով 18 մարդ էր մահացել, ավելի քան 60 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ էր ստացել:

ՌԴ դատարանը նրան դատապարտել էր 6 տարի 9 ամիս ազատազրկման։ 2017թ. հուլիսի 20-ին Հրաչյա Հարությունյանը տեղափոխվել էր Հայաստան։ 2017 թվականի օգոստոսի 18-ին Հարությունյանի դատավճիռը ճանաչվել էր նաև ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից:

Հրաչյա Հարությունյանը առողջական խնդիրներ ունի և հնարավոր է` ազատվի պատժի կրումից

Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա ընտանիքի միակ կերակրողն է, 2018թ–ի նոյեմբերի 6-ին Հրաչյա Հարությունյանը համաներմամբ ազատ արձակվեց։

862
թեգերը:
վարորդ, Հայաստան, Քրեական գործ, Հրաչյա Հարությունյան
Ըստ թեմայի
Հրաչյա Հարությունյանն արդեն գործ է գտել և շուտով կանցնի աշխատանքի
Հրաչյա Հարությունյանն ազատ է արձակվել. նա տաքսի է վարում
Հրաչյա Հարությունյանի գործով դատական նիստը հետաձգվեց
Ալեքսանդր Լիստենգորտ

Դուդուկ նվագող ու հայերեն բանաստեղծություններ գրող հրեան, կամ սեր առաջին հայացքից

0
(Թարմացված է 21:40 19.09.2020)
Ալեքսանդրը 27 տարեկան է։ Նա 9 լեզու գիտի ու կարծում է, որ դրանց առնվազն կեսը հայերենն ուսումնասիրելու շնորհիվ է կարողացել սովորել։

«Օբյեկտիվորեն ես հայ չեմ։ Ես նույնիսկ ռուս չեմ. ես հրեա եմ։ Բայց... հոգով», - ասում է 27–ամյա Ալեքսանդր Լիստենգորտը, որը մի քայլող պատմություն է։ Նրա մասին կարելի է երկար գրել, բայց մենք դա հակիրճ կանենք։

Ալեքսանդրը բանասեր է, գրող, էզոտերիկ, ապրում է Մոսկվայում, պրոֆեսիոնալ մակարդակով զբաղվել է հայերենով, աշխատել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը, հայերեն բանաստեղծություններ է գրում ու նույնիսկ դուդուկ է նվագում։ Ինչպե՞ս է դա ստացվել։ Միանգամից հերքենք մտքով անցած առաջին վարկածը՝ ո՛չ, Սաշայի երակներում ոչ մի կաթիլ հայկական արյուն չի հոսում, ու միանգամից հրաժարվենք երկրորդ վարկածից՝ ո՛չ, Սաշան ամուսնացած չէ հայուհու հետ։

Александр Листенгорт
© Photo : AGEYKINA / provided by Alexanmder Listengort
Ալեքսանդր Լիստենգորտ

«2010 թվականին ընդունվեցի Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարան, որտեղ պետք է օտար լեզու ընտրեինք։ Չորս տարի հայերեն ուսումնասիրեցի, իսպաներեն էլ սովորեցի։ Հայերենը միանգամից դյութեց ինձ իր տառերով, հնչողությամբ, արմատներով։ Ես իմ ուսուցչի՝ Ռուզաննա Հակոբովնայի հետ առանձին էի պարապում, ազատ ժամանակ Թումանյան, Սայաթ-Նովա էի կարդում, Վահան Արծրունու, Ռուբեն Հախվերդյանի, Արթուր Մեսչյանի երգերն էի լսում․․ Հիմա էլ հայ ռեփերների եմ լսում՝ Մոս, Մեծ Հայք, Հայկո․․․», - ասում է Լիստենգորտը։ 

«Էնպես կխաղամ, դեռ կտեսնես…»․ անկրկնելի Գայլա Նովենցի կյանքի ու դերերի մասին

Որքան ավելի էր մեր հերոսը խորանում հայերենի ուսումնասիրության մեջ, այնքան ավելի էր համոզվում, որ հայերենը սուրբ ու հոգևոր լեզու է։ Հանգամանքների բերումով, 2014 թվականին համալսարանն ավարտելուց հետո նրան հրավիրեցին պրակտիկան անցկացնելու Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը։ Նա երեք ամիս աշխատեց դեսպանատան մամուլի ծառայությունում։

Александр Листенгорт
© Photo : provided by Alexanmder Listengort
Ալեքսանդր Լիստենգորտ

«Հետաքրքիր էր, որ ինձ` ոչ հայիս ու ՌԴ քաղաքացուս, հրավիրեցին Հայաստանի դեսպանատուն։ Նույն տարվա մեջ Հայաստան եկա՝ հանգստանալու ու ճանապարհորդելու։ Այցելեցի գեղեցիկ վայրեր, մայիսյան տոներին (Շուշիի ազատագրման օրը,-խմբ․) շրջեցի Արցախում, տեսա Ստեփանակերտը, Շուշին, Գանձասարը, մի խոսքով՝ բոլոր տեսարժան վայրերը։ Նույն տարվա ընթացքում որոշ ժամանակ անց Թուրքիա մեկնեցի։ Հասկացա, որ եթե ուզում եմ լավ հասկանալ Հայաստանի պատմությունը, պետք է նաև Թուրքիայի պատմությունը իմանամ», - ասում է Ալեքսանդրը։

Դիմակով հարսնացու, անկոստյում փեսացու, օնլայն հյուրեր. «կորոնավիրուսային» հարսանիքները

Հայերենը Սաշայի սովորած երրորդ օտար լեզուն էր․ նա դպրոցական տարիքից անգլերեն ու գերմաներեն գիտեր։ Հայերենից հետո Լիստենգորտը դեռ համալսարանում իսպաներեն սովորեց, հետո արդեն գործն ինքն իրեն առաջ գնաց` սովորեց եբրայերեն, թուրքերեն, ֆրանսերեն ու արաբերեն։ Նշում է, որ լինելով հրեա, հայերենը եբրայերենից շուտ է սովորել, բայց միանգամից բացատրում է՝ ինչու։

«Եբրայերենը Իսրայելի, ոչ թե հրեաների լեզուն է։ Հայերի մոտ ինչպե՞ս է` հայն աշխարհի ցանկացած ծայրում հայերեն է խոսում։ Հրեաների մոտ մի փոքր այլ է. նրանք խոսում են իրենց ապրած պետության լեզվով։ Սակայն բարդ հայերենն ուսումնասիրելուց հետո ինձ համար շատ ավելի հեշտ էր այլ լեզուներ սովորել, ու ես շատ ուրախ եմ դրա համար։ Փորձում հնարավորինս շատ մարդկանց գրավել իմ լեզուներով», - նշեց Լիստենգորտը։

Александр Листенгорт
© Photo : provided by Alexanmder Listengort
Ալեքսանդր Լիստենգորտը «ծիրանային պատերազմի» ժամանակ

Սաշան փորձում է իր գրքերով «գրավել» մարդկանց։ Կորոնավիրուսի համավարակի ընթացքում նա պարապ չի մնացել ու 3 գիրք է գրել․վերջինը կհրապարակվի տարեվերջին։ Երեք գրքերն ընդհանուր վերնագրով լույս կտեսնեն՝ «Զարթոնքի նոր փուլ»։ Նախորդ գրքերը լույս են տեսել «Վերադարձ աստղերին» ու «Տոնախմբություն երկրի վրա» խորագրերի ներքո։ Լիստենգորտը հոգևոր պրակտիկաներ է ուսումնասիրում ու 14 տարեկանից հետաքրքրվում է տարբեր կրոններով։ Ասում է, որ Հայաստանն իր համար հետաքրքրություն է ներկայացնում նաև այդ համատեքստում։

Ամուսնություն ծերուկի հետ. մի աղջկա սարսափելի պատմություն, որը Ավրորա Մարդիգանյան չդարձավ

«Կարծում եմ, որ միայն հայկական ու վրացական եկեղեցիներն են պահպանել իսկական քրիստոնեական ոգին, մյուս քրիստոնեական եկեղեցիներն այս տարիների ընթացքում բիզնես խարդախությունների վայր են դարձել։ Հայկական ու վրացական եկեղեցիներում զգում ես այն ոգին, որի մասին խոսել է Հիսուսը։ Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը շատ մոտ է Թորային։ Բացի այդ, հայկական կրոնը քրիստոնեության ու հեթանոսության հետաքրքիր համադրություն է. միայն Վարդավառն ինչ ասես` արժե։ Գրաբարը սուրբ լեզու է, իսկ ծիրանենուց պատրաստած դուդուկն իսկապես ապաքինող ձայն ունի», - ոգևորված պատմում է Ալեքսանդրը։

Александр Листенгорт
© Photo : provided by Alexanmder Listengort
Ալեքսանդր Լիստենգորտ

Սաշան Հայաստանի ու հայերի հետ կապված բազում նախագծեր է իրականացրել։ Օրինակ, նա ռուսերեն է թարգմանել Ռուբեն Հախվերդյանի երգերը, հրապարակել է ու նույնիսկ նվիրել է գիրքը Հախվերդյանին։ Բացի այդ, նա պատրաստվում է ցույց տալ հայերի ու հրեաների նմանությունը, համադրել Իսրայելում հայկական եկեղեցիներն ու թաղամասերը, Հայաստանում հրեական գերեզմանատների ու սինագոգները։ Այս ամենով հանդերձ, սակայն, Սաշան վստահեցնում է, որ հրեաները հայերի համեմատ մի առավելություն ունեն։ 

Թուրքերը տղային նետել են կամրջից, բայց նա փրկվել է. հայ Մաուգլիի անհավանական պատմությունը

«Հիանում եմ հայ ժողովրդով, բայց նրանք համախմբվածության ու միմյանց հանդեպ սիրո պակաս ունեն։ Հայերն անընդհատ մրցում են միմյանց հետ նույնիսկ Ցեղասպանության հիշատակին միջոցառումներ կազմակերպելու հարցում։ Հրեաների մոտ նման բան չի եղել։ Հայերին որ հարցնում ես՝ ե՞րբ եք Հայաստան վերադառնալու, ասում են՝ երբ լավ լինի։ Իսկ հրեաները անապատ գնացին ու այնպես արեցին, որ այնտեղ լավ լինի», - ժպիտով ասում է Լիստենգորտը։

Սաշան խոստանում է նորից Երևան գալ ու անձամբ հանդիպել Sputnik Արմենիայի հետ` արդեն հրապարակված երրորդ գրքով ու Հայաստանի հանդեպ սերն արտահայտելու նոր միջոցներով։

Վերջում ներկայացնենք ձեզ Ալեքսանդրի գրած հայերեն բանաստեղծություններից մի քանիսը.

Երկնագույն Երազ

Կարմիր, կապույտ, ծիրանագույն.

Գույները հայ անկախության:

Երազ տեսա որ ինքնուրույն

Նորից կլինի Հայաստան։

 

Որ կծաղկեն լիով նորից

Նրա դաշտերը ծաղկևոտ,

Ու կսկսի ապրել սկզբից

Հայ ժողովուրդը իր բախտով։

 

Որ լաջվարդի երկնքի տակ

Մասիս վերջապես կժպտա

Որովհետև կապրի ազատ...

Արդյո°ք երազ դա կմնա..

Հայաստանի գարունը

Շատ ծաղկավետ են ծիրանի դաշտերը,

Շատ սևաթույր են օրիորդի վարսերը,

Այդքան երազկոտ տղաները

Արևոտ մի երկրից հեռացել են:

 

Եվ հիմա, հեռավոր մի երկրից,

Երազում դեպի տուն ձգտելով,

Իրենց եսը հանում են սրտից,

Մշուշում ցրված թափառելով:

 

Քո արևոտ լճերի մեջ

Քո արևոտ լճերի մեջ

Ես մի ծառն եմ սիրով ծաղկող,

Քո բազմագույն դաշտերի մեջ

Ես մի ծաղիկն եմ փայլով բացվող։

 

Քո մեղրահամ հովիտների մեջ

Ես մի կաթն եմ քնքուշ հոսող

Քո մանուշակ երկնքի մեջ

Ամպ եմ լեռներիդ վրա նստող։

 

Քո հիացնող սարերի մեջ

Լիալուսին եմ, ոսկուց դեղնած

Եվ սկիզբ չկա, չկա և վերջ

Կյանքում սիրո մեջ ապրած։

0
թեգերը:
հրեա, հայ
Ըստ թեմայի
50 երկրով շրջագայած ամերիկացին տուն է գնել հայկական գյուղում և ապրում է իր կենդանիների հետ
Արևահաց, արևախաչ, գինի ու կրակ. ինչպես են հայ հեթանոսները նշել Նավասարդը
Երևանում ապրած ու Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարած ադրբեջանցին ու 2 հայ եղբայրները