Պանրով և լոլիկով ռուկոլա

«Զրոյական» կալորիականություն ունեցող մթերքներ. կարելի է նաև ճիշտ սնվելով նիհարել

463
(Թարմացված է 15:31 10.08.2020)
Ավելորդ քաշ  ունեցողները փորձում են այնպիսի մթերքներ գտնել, որոնց օգտագործումը հնարավորություն կտա նիհարել։ Sputnik Արմենիայի նյութում մեկտեղել ենք բանջարեղեններ, որոնց հաճախակի օգտագործումը կողային հատվածներում ճարպերի առաջացման չի հանգեցնում։

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Ցանկացած մարդ, որը դիետա է պահում, գիտի, որ ավելորդ քաշից ազատվելու գործում ամենակարևորը մարզական ակտիվությունն ու կալորիաների կրճատումն է։

Սննդակարգ` առանց սահմանափակումների. անգլուհին պիցցայի և մակարոնի օգնությամբ նիհարել է 32կգ

Կան մի շարք մթերքներ, որոնք կօգնեն նիհարել։ Սննդաբանները խորհուրդ են տալիս սնվել քիչ, բայց հաճախակի՝ օրվա սննդակարգը բաժանել 5-6 հավասար մասերի և սնունդն ընդունել յուրաքանչյուր 2-3 ժամը մեկ։ Սնվելու հիմնական ժամերի միջև եղած ժամանակահատվածում կարելի է ինչ–որ թեթև բան ծամել, սակայն այն  պետք է քիչ կալորիաներ պարունակի և լինի օգտակար։

Վարունգ

Այս բանջարեղենը սիրում են բոլոր նրանք, ովքեր որոշել են նիհարել։ Վարունգն 90%–ով բաղկացած է ջրից, 100 գրամն ընդամենը 16 կկալ է պարունակում։ Բացի այդ, վարունգի մեջ առկա կալիումն օգնում է յուրացնել հեղուկը, իսկ խելամիտ օգտագործման դեպքում օրգանիզմից դուրս է բերում ավելորդ հեղուկը։

Ե՞րբ նախաճաշել և ո՞րն է նախաճաշի ճիշտ տարբերակը. խորհուրդներ սննդաբան Լիլիթ Բաբասյանից

Վարունգը կարգավորում է նյութափոխանակությունը, ինչն իր հերթին օգնում է նիհարել։ Սակայն օրգանիզմի հնարավոր հյուծվածությունից խուսափելու համար սննդաբանները խորհուրդ են տալիս վարունգային դիետա չպահել և սննդակարգում ավելացնել կաթնամթերք, շիլաներ, միս, մրգեր ու այլ բանջարեղեն։

Нарезанный ломтиками огурец
Կտրտած վարունգ

 

Խաչածաղկավոր բանջարեղեն

Խաչածաղկավոր բանջարեղենը` բրոկոլին, բրյուսելյան կաղամբը, ծաղկակաղամբը, շատ օգտակար են օրգանիզմի համար և օժտված են ցածր կալորիականությամբ։ Ընդ որում՝ դրանք կարելի է ուտել ինչպես հում, այնպես էլ եփած վիճակում, քանի որ դրանցից հնարավոր չէ ձանձրանալ։ Կանաչ կաղամբի և ծաղկակաղամբի 100 գրամը պարունակում է ընդամենը 25 կկալ, բրոկոլին` 28 կկալ, բրյուսելյան կաղամբը` 43 կկալ։

Сбор урожая в Армавирской области
© Sputnik / Aram Nersesyan
Сбор урожая в Армавирской области

Այս բոլոր բանջարեղենները մեծ քանակությամբ բջջանյութ պարունակելուց բացի, նաև սպիտակուցների հարուստ աղբյուր են։  Մսով պատրաստված խաչածաղկավոր բանջարեղենները հիանալի համադրություն են նրանց համար, ովքեր դիետա են պահում։ Կարևոր է իմանալ, որ միսը պետք է լինի ոչ յուղալի։

Դդմիկ

Դդմիկի 100 գրամի սննդային արժեքն ընդամենը 24 կկալ է, այն վարունգի «ազգականն» է, որի  միջուկի ավելի քան 90%-ը բաղկացած է ջրից։ Դդմիկի մեջ քիչ չեն նաև օգտակար նյութերը` А, В1, В2, С, РР վիտամիններ, կալիում, կալցիում, մագնիում, ցինկ, պղինձ և մանգան, երկաթ, մոլիբդեն, տիտան, ալյումին, ֆոսֆոր և նատրիում։ Այս բանջարեղենն ուտելուց հետո երկար ժամանակ կունենաք հագեցվածության զգացում։

Նիհարել ցանկացողները պետք է չմոռանան, որ դդմիկը կարելի է օգտագործել եփած կամ ջեռոցում շոգեխաշած վիճակում։ Այն տապակել խորհուրդ չի տրվում, քանի որ մեծ քանակի ճարպեր է ներծծում և գլիկեմիկ ինդեքսն ավելանում է։

Кабачки
© Sputnik / Максим Богодвид
Դդմիկ

Լոլիկ

Լոլիկը երբեմն անարդար ձևով դուրս է մնում ցածր կալորիականության մթերքների վարկանիշից, չնայած՝ լոլիկի 100 գրամն ընդամենը 30 կկալ է պարունակում։ Այս պտղի մեջ պարունակվող լիկոպինը քայքայում է ճարպերը, խոլեստերինի մակարդակն ու թթվահիմնային բալանսը պահպանում նորմայի սահմաններում։ Այն նաև արագ հագեցնում է և կարգավորում մարսողությունը։

Մթերքներ, առանց որոնց անհնար է նիհարել. սննդաբանի խորհուրդները

Ինչպես և մյուս բանջարեղենների դեպքում, լոլիկը ևս պետք է համադրել սպիտակուցների հետ։ Թարմ տոմատի հյութ օգտագործելիս հնարավոր է արագացնել նյութափոոխանակությունն ու կարճ ժամանակահատվածում մի քանի կիլոգրամ քաշ գցել։

Помидоры
© Sputnik / Asatur Yesayants
Լոլիկ

Ստեպղին

Ստեպղինի սննդային արժեքը 100 գրամում 32 կկալ է։ Այդքան էլ հեշտ չէ 1-2 հատից ավել գազար ուտելը, անմիջապես հագեցվածության զգացում է առաջանում։ Այն կարոտին, ֆիտոեն, ֆիտոֆլուեն, լիկոպին, կալցիում, մագնիում և ֆոսֆոր է պարունակում։

Գազարը կարելի է ուտել ինչպես հում, այնպես էլ եփած վիճակում, ջեռոցում պատրաստած և նույնիսկ գրիլի վրա տապակած։ Սակայն այն նաև մեծ քանակությամբ գլյուկոզա, օսլա և պեկտին է պարունակում, այդ իսկ պատճառով էլ երեկոյան ժամերին խորհուրդ չի տրվում շատ ուտել։

Գիտնականները պարզ ձև են գտել ծեր տարիքում խելքն ու մտքի սրությունը պահպանելու  համար

Ցանկացած մթերքի օգտագործման դեպքում կան հակացուցմներ, այդ իսկ պատճառով դրանք պետք է սահմանափակ քանակությամբ օգտագործել։ Իսկ եթե ուզում եք ուզում եք մշտապես գեղեցիկ կազմվածք ունենալ, մի մոռացեք նաև ֆիզիկական ակտիվության և գիշերային ժամերին սնվելը սահմանափակելու մասին։

Морковь
© Sputnik / Максим Блинов
Գազար
463
թեգերը:
բրոկոլի, լոլիկ, նիհարել, ճարպակալում, օրգանիզմ, բանջարեղեն
Ըստ թեմայի
Կպահպանի սիրտը, կօգնի հաղթահարել դիաբետը. հայտնի է 2019թ–ի լավագույն դիետան
Դիետան օգնում է… ավելի գիրանալ. պարզել են գիտնականները
Ինչպես կարելի է 5 կգ նիհարել կարճ ժամանակում. Ժիրինովսկու «ապաքաղաքական» դիետան
Ինչպես ազատվել անքնությունից. բժիշկը խորհուրդ է տվել ու ցնցել սննդաբաններին
Վլադիմիր Դավիդյանց

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է համաճարակաբան Վլադիմիր Դավիդյանցը

132
(Թարմացված է 23:21 29.10.2020)
67-ամյա անվանի համաճարակաբանը չի կարողացել հաղթահարել կորոնավիրուսը։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի - Sputnik. Կորոնավիրուսի հետևանքով մահացել է համաճարակաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Առողջապահության ազգային ինստիտուտի համաճարակաբանության ամբիոնի վարիչ Վլադիմիր Դավիդյանցը: Լուրի մասին հայտնում է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«Առողջապահության նախարարության ողջ անձնակազմը` ի դեմս նախարար Արսեն Թորոսյանի, խորին ափսոսանք է հայտնում մեծանուն գիտնականի կորստի կապակցությամբ»,–Facebook սոցցանցի իր էջում գրել է Նիկողոսյանը։

Դավիդյանցը 2004-ին արժանացել է ՌԴ Բժշկական Գիտությունների ակադեմիայի պատվավոր դոկտորի Ռուդոլֆ Վիրխովի, իսկ 2005-ին Եվրոպական բնական գիտությունների ակադեմիայի «Ռենտգեն» մեդալներին։

Նա 1989-ից Բժիշկների կատարելագործման Երևանի ինստիտուտի (հետագայում Առողջապահության ազգային ինստիտուտի) համաճարակաբանության և բժշկական ին‎ֆ‎որմատիկայի ամբիոնի վարիչն էր։

Դավիդյանցը 67 տարեկան էր։

Հիշեցնենք, որ վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով վարակվել էր 2383 անձ, իսկ մահացել` 29-ը։

132
թեգերը:
բժիշկ, Մահ, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Պատերազմն ու կորոնավիրուսը. ՀՀ առողջապահության նախարարությունը պատասխանել է քննադատությանը
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է ԱԱԾ նախկին փոխտնօրեն Գուրգեն Եղիազարյանը
2383 նոր դեպք` մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 85034
Վահե և Շուշան Քարամյանները

Շատ էին իրար սիրում... Արցախում զոհված Վահեի և վթարից մահացած Շուշանի կյանքի պատմությունը

5778
(Թարմացված է 22:21 29.10.2020)
Արցախյան այս պատերազմում հերոսական պատմություններն իրար հերթ չեն տալիս: Համազգային ոգևորության կողքին ցավը բոլորիս դուռն է թակել: Անմահանում են մեր հայրերը, որդիները, եղբայրները...

Օրերս համացանցում ահասարսուռ մի պատմություն տարածվեց. Արցախում զոհված ամուսնու թաղման ճանապարհին ավտովթարի հետևանքով երիտասարդ կինն էր մահացել։ Ընդ որում, երրորդ երեխայի ծննդաբերությունից ընդամենը 8 օր անց։

32-ամյա Վահե Քարամյանն Արցախում հերոսաբար զոհվեց հոկտեմբերի 19-ին։ Ամուսնու հուղարկավորության ճանապարհին չարաբաստիկ վթարից մահացավ նաև նրա կինը` 31-ամյա Շուշանը: Սիրող ու սիրուն զույգից հարազատներին մնացին անսահման ցավը, կարոտն ու 3 որբացած երեխաները, որոնցից ամենափոքրը մի քանի օրական է:

Ваге Карамян
© Photo : provided by Karamyan's family
Վահե Քարամյանը

Վահեն ու Շուշանն առաջին անգամ հանդիպեցին Ճարտարագիտական համալսարանում: Շուշանն այնտեղ էր աշխատում, Վահեին էլ գործն էր բերել: Շուշանի խոշոր, գեղեցիկ աչքերը տեսնելու առաջին րոպեից Վահեն հասկացավ` իր ապագա կնոջն է հանդիպել: Շփվող, նախաձեռնող, միշտ օգնության հասնող, աշխույժ Վահեն Շուշանի սիրտն արագ նվաճեց։ Այդպես ամուսնացան, ընտանիք դարձան։

Մոտ մեկ տարի է` Վահեն խաղաղապահների գնդում էր ծառայում, սերժանտ էր: Դրանից առաջ էլ Սիսիանում պայմանագրային զինծառայող էր: Զինվորականի կյանքը պատահական չէր ընտրել:

«Աղջիկս, մենք զինվորականների ընտանիք ենք: Եղբայրս` Վահեի հայրը, 20 տարվա զինվորական է, վերջերս է թոշակի անցել, արցախյան ազատամարտի մասնակից է, Սիսական գնդի հիմնադիրներից մեկը: Մայրս «связист» է եղել», - պատմում է Վահեի հորեղբայրը՝ Սամվել Քարամյանը, հետո խորը հոգոց քաշում ու շարունակում` երկու եղբայրներով մեր մինուճար տղաներին կորցրինք: Վահեի հորեղբոր որդին` Հայկը, 2018 թվականին մարտական դիրքում է զոհվել, 23 տարեկան էր: Ընտանիքը մի ողբերգությունից դեռ աչք չէր բացել, երբ...

Վահեն ու Շուշանն իրենց 4-ամյա դստեր և 2-ամյա որդու հետ վարձով ապրում էին Երևանում: Երկուսի աշխատանքն էլ մայրաքաղաքում էր, դրա համար էլ Վահեի ծննդավայր Սիսիանից հեռացել էին: Վահեի հորեղբոր աղջիկը` Նաիրան, ասում է` նրանք ոչ միայն սիրով ամուսիններ էին, այլ նաև լավ ընկերներ:

«Շատ համերաշխ, սիրով, նախանձելի հայկական ընտանիք էր։  Կես բառից իրար հասկանում էին ու անսահման շատ էին սիրում միմյանց։ Միշտ հպարտացել եմ, որ Շուշանի նման հարսիկ ունեմ, հարսիկ չէ, քույր՝ շատ խելացի, բարի ու հասկացող»։

2020 թվականը Վահեի ու Շուշանի ընտանիքին մեծ երջանկություն պիտի բերեր` տարեվերջին 2-րդ որդին էր լույս աշխարհ գալու:

Վիրավոր կռվել ու կրակի տակից 50-ից ավելի վիրավոր է դուրս բերել. նորօրյա հերոսներ

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմն, ու զինվորական Վահեն հենց առաջին օրն Արցախ մեկնելու հրաման ստացավ: Որպեսզի հղի կինը չանհանգստանա, ասել էր, թե Հայաստանում է ծառայությունն իրականացնելու, կոնկրետ վայր չէր նշել` ծառայողական գաղտնիք է: Բայց կնոջ սիրտը վկայում էր` ամուսինն Արցախում է։ Անհանգստությունից, հուզմունքից ժամկետից գրեթե 2 ամիս շուտ` հոկտեմբերի 15-ին, Շուշանը ծննդաբերեց: Որոշել էին` տղային Հայկ են անվանելու ի հիշատակ զոհված հորեղբորորդու: Հոկտեմբերի 18-ի կեսօրին ամուսինները վերջին հեռախոսազրույցն ունեցան: Հաջորդ օրը Ֆիզուլիում ծանր մարտերի ժամանակ Վահեն զոհվեց: 

Ваге Карамян
© Photo : provided by Karamyan's family
Վահե Քարամյանը

Հորեղբայրն ասում է` երբ լուր չունեին, սկսեցին հարցուփորձ անել, լսել էին, թե վիրավոր է, միայն հոկտեմբերի 21-22 իմացան՝Վահեն էլ չկա:

Հոկտեմբերի 23-ին նոր ծննդաբերած Շուշանը  հոր և եղբոր հետ ճանապարհ է ընկնում դեպի Սիսիան: Շտապում էր րոպե առաջ տեղ հասնել։ Հույս ուներ՝ սխալվել են, կգնա ու կտեսնեի, որ Վահեն չէ։ Իսկ եթե Վահեն է, մինչև հողին հանձնելը սիրելի ամուսնու կողքին կլինի։ Ճանապարհին ցավոք ավտոմեքենան դուրս է գալիս երթևեկելի հատվածից ու կողաշրջվում։ Շուշանը տեղում մահանում է...

Սիսիանի պանթեոնում կողք կողքի հողին են հանձնում Վահե և Շուշան Քարամյաններին: Հարազատներն ասում են` նրանց սերն այնքան մեծ էր, այնքան իսկական, որ այս աշխարհից էլ միասին հեռացան:

Ինչ է լինելու երեխաների հետ: Հորեղբայրը հարցիցս զարմանում է ու հարցիս հարցով պատասխանում:

«Իսկ ի՞նչ պիտի լինի, եղբայրս ու իր կինն են երեքի խնամակալությունն էլ ստանձնելու, իրենք են մեծացնելու»:

Նորածին փոքրիկը դեռ ծննդատանն է։ Բժիշկներն ասում են՝ առողջ է, բայց քանի որ ժամանակից շուտ է ծնվել, փոքրիկը դեռ կուվեզում է։ Տղան պաշտոնապես անուն դեռ չունի, որովհետև ծննդյան վկայական դեռ չեն հանել։ Տատիկն ու պապիկը ծնողների մահվան վկայականների հիման պետք է փոքրիկի ծննդյան վկայական ստանան, նրանք ել կորոշեն՝ ինչ անուն տան նրան։

Հրաժեշտից առաջ հորեղբորը հարցնում եմ՝ բա էս հողերի հարցն ի՞նչն է լինելու։

«Ի՞նչ պիտի լինի, մինչև վերջին մարդը կռվելու ենք։ Թուրքն ով է, որ մեզ հաղթի: Եթե պետք է երեխայիս մեր պարտության մասին պատմեմ, ավելի լավ է՝ հիմա մեռնեմ: Իմ միակը զոհվեց, եղբորս միակը զոհվեց, շատերը զոհվեցին էս հողը պահելու համար»,- ասում է Սամվել Քարամյանն ու պատմում. այսօր Սիսիանում վեց զինվորի հողին հանձնեցին, նախորդ օրերին երեք, երկու... ու այսպես շարունակ։ Բայց սիսիանցու աչքերում սուգ չկա,  խուճապ չկա, կա ցասում, ատելություն ու պայքար։

Ասում է՝ պետք լինի, ես էլ կգնամ կռիվ, բայց եղբորս չեմ թողնի։ Եղբայրը երեք մանուկ պիտի մեծացնի, նպատակներին հասցնի, Իր որդի Հայկը զավակներ ունենալ չհասցրեց...

5778
թեգերը:
նորածին, ավտովթար, ամուսին, Կին, Սիսիան, Զոհ, խաղաղապահ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ
Ըստ թեմայի
Ոչնչացրել են ադրբեջանական տանկեր, մարտական մեքենաներ, կենդանի ուժ. նորօրյա հերոսները
Հայտնի նկարի հերոս Ալբերտի հայրն անձնական մեքենան նվիրում է բանակին. լուսանկարներ
Կորուստներ են պատճառել թշնամուն ու հետ շպրտել․ նոր հերոսներ ունենք
Արման Թաթոյան

Ադրբեջանի իշխանությունների պնդումը չի համապատասխանում իրականությանը. ՄԻՊ

167
Բժիշկ մասնագետների եզրակացությամբ՝ մեր հայրենակցի առկա առողջական վիճակը թույլ չի տվել իրականացել նրա տեղափոխումը։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Ադրբեջանի իշխանության մարմինները հայտարարել են, թե հայկական կողմը հրաժարվել է այսօր ընդունել քաղաքացիական անձ, 84-ամյա Միշա Մելքումյանին, նշված է Հայաստանի Մարդու իրավունքներին պաշտպան Արման Թաթոյանի Facebook-ի էջում։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի քննության արդյունքներով հաստատվել է, որ այս պնդումը չի համապատասխանում իրականությանը:

Ադրբեջանական իշխանությունների նշված հայտարարությունը հրապարակվելուց անմիջապես հետո Հայաստանի իրավասու մարմիններին ներկայացրվել են հրատապ հարցումներ։ Պարզվել է, որ իրականում բժիշկ մասնագետների եզրակացությամբ՝ մեր հայրենակցի առկա առողջական վիճակը թույլ չի տվել իրականացել նրա տեղափոխումը։

Արման Թաթոյանի խոսքով՝ Միշա Մելքումյանի տեղափոխումը կազմակերպելու անթույլատրելիության վերաբերյալ բժշկական եզրակացության մասին տեղյակ են եղել նաև Ադրբեջանի իշխանությունները։ Հայաստանի իրավասու մարմինները Մարդու իրավունքների պաշտպանի հարցումներին ի պատասխան ներկայացրել են միանշանակ պատրաստակամություն առ այն, որ Միշա Մելքումյանի առողջական վիճակը թույլ տալու առաջին իսկ հնարավորության դեպքում կկազմակերպվի նրա վերադարձը:

Նշենք, որ այսօր հայկական կողմին է փոխանցվել 85-ամյա Եվգենիա Բաբայանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին ադրբեջանական կողմը Երևանին է հանձնել նաև զոհված հայ զինվորների և սպաների մոտ 30 դի։ Դիերը փոխանցել են Տավուշի մարզի Այգեպար գյուղի մոտ։ 

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված հայ զինծառայողների մարմինները փոխանցվել են ԿԽՄԿ-ի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային թիմի մասնակցությամբ։ Փոխանցումն իրականացվել է ՌԴ պաշտպանության նախարարության միջնորդական ջանքերի շնորհիվ։

Ադրբեջանական դաժանությունները` օրինակներով. ՀՀ ՄԻՊ-ը հանդիպել է Ֆրանսիայի պատվիրակներին

167
թեգերը:
Ադրբեջան, գերի, ՀՀ ՄԻՊ, Արցախյան պատերազմ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Ստեփանակերտում ամենաագրեսիվ հարձակման օրն է պատերազմի սկզբից ի վեր․ կան զոհեր․ ԱՀ ՄԻՊ
Հայ զինվորների դիերի, գերիների հետ վարվում են ԻԼԻՊ-ի մեթոդներով. ՀՀ ՄԻՊ
Ադրբեջանը թիրախավորում է փրկարարներին. նրանցից մեկը զոհվել է. Արցախի ՄԻՊ