Բանաստեղծ Գրեգորի Դիլը

50 երկրով շրջագայած ամերիկացին տուն է գնել հայկական գյուղում և ապրում է իր կենդանիների հետ

1636
(Թարմացված է 16:45 10.08.2020)
Գրեգորի Դիլը գրող և ճանապարհորդ է։ Գրեթե աշխարհով մեկ շրջագայելուց հետո, նա որոշել է ճգնավորի կյանքով ապրել Հայաստանում։ Դատելով ամենից` այս կենսակերպը նրան լիովին բավարարում է։

Ժաննա Պողոսյան, Sputnik Արմենիա

Գեղարքունիքի Կալավան գյուղում ցանկացածը ձեզ ցույց կտա «ամերիկացու տան» ճանապարհը։ 2 տարվա ընթացքում գյուղացիների մեծ մասն այդպես էլ չսովորեց նրա անունը, նրան տարօրինակ և լրտես են համարում, սակայն միշտ պատրաստ օգնել (թեև` վարձատրության դիմաց) տան շինարարությունն ավարտին հասցնելու գործում։

Дом писателя Грегори Дила в селе Калаван, Гегаркуни
© Sputnik / Aram Nersesyan
Բանաստեղծ Գրեգորի Դիլի տունը Կալավանում

31-ամյա Գրեգորի Դիլը 2018 թվականին 7 հազար դոլարով Կալավանում տուն գնեց և շարունակում է այն բարեկարգել։ Արդեն գիտի` ում համար. Հայաստան եկավ մեկ ուսապարկով, բայց այսօր նա արդեն 14 կատու, 2 շուն, ինչպես նաև ճագարներ և բադ ունի։

«Սկզբում մի կատու էի պահում, որի անունը Տատիկ էր։ Վերջերս նա իսկապես տատիկ դարձավ. նրա աղջիկը` Վայրի մուկը, ձագեր բերեց։ Ամենաագրեսիվ կատուն` Դմբո Հրեշն է։ Իսկ Մատիտը` ամենանուրբը։ Նա կույր է, և ես շատ էի վախենում, որ իրեն կվնասի։ Բայց կատուն մարտական է տրամադրված, ու ի դեպ վերջերս ինքն էլ ձագեր ունեցել։ Ձագերին դեռ չեմ շտապում անուն տալ, թող մեծանան, դրսևորեն իրենց, որպեսզի կարողանամ նրանց համար անուններ ընտրել», – պատմում է Գրեգորին։

Домашние питомцы писателя Грегори Дила в его доме в селе Калаван, Гегаркуни
© Sputnik / Aram Nersesyan
Գրեգորի Դիլի տնային կենդանիները

Միայն կատուները չեն, որ առանձնանում են իրենց կրեատիվ անուններով։ Շներին տերը կոչել է Պոպոք և Պնդուկ։ Իսկ ահա ճագարներն ու բադը անուն չունեն, նրանց հետ շատ ընտելանալ Գրեգորին չի շտապում։

Ի դեպ, Գրեգորի Դիլը, տնային կենդանիներից բացի, այլ զբաղմունք էլ ունի։ Նա արդեն մի քանի գիրք է գրել բրենդինգի և մարքեթինգի թեմայով։ Գրքերից մեկը` «Բրենդի հեղափոխությունը», վերջերս հրապարակվեց հայերենով։ Իսկ էքզիստենցիալ ճգնաժամի և սեփական «ես»–ի փնտրտուքների մասին իր ճանապարհորդությունների ժամանակ նա շարադրել է «Ճանապարհորդությունը ինքդ քեզ փոխելու միջոց» գրքում։

Դիլը ծնվել է Սան Դիեգոյում (ԱՄՆ, Կալիֆոռնիայի նահանգ), սակայն 18 տարեկանում հեռացել է տնից ու այլևս չի վերադարձել (առաջիկայում չի էլ նախատեսում)։ 10 տարվա ընթացքում նա շրջել է աշխարհի ավելի քան 50 երկրներով, որպես կամավոր աշխատել Աֆրիկայում, ապրել է Եվրոպայում, ճանապարհորդել Ասիայում։ Առաջին անգամ Հայաստան է եկել 2015-ին, ապա ժամանակ առ ժամանակ սկսել է այցելել մեր երկիր։ Գրեգորին Հայաստանը շատ է հավանել, և իհարկե պատճառը հայկական արմատներն են։ Ո՞նց կլիներ առանց դրանց։

«Մորական կողմից տատս` Մարիամ Գոեկջյանը, Կիլիկիայից էր։ Նրանք ԱՄՆ են գաղթել Ցեղասպանության ժամանակ։ Մարիամի հորեղբայրը` Վահրամ Գոեկջյանը, կոտորածի մասին մի քանի գրքերի հեղինակ է։ Դրանցից մեկի մասին ես միայն Հայաստանում իմացա, գտա այն Երևանի Ազգային գրադարանի արխիվում», – ասում է Գրեգորին։

«Ճամփորդություն փոթորկոտ ծովերով», «Թուրքերը մինչև պատմության դատաստանը», «Հայ Երուսաղեմը դարերուն մեջ». սրանք Վահրամ Գոեկջյանի որոշ գրքերի վերնագրերն են։ Ի դեպ Գրեգորիի երկրորդ անունը Վահրամ է, հենց հորեղբոր պատվին։ Նա իր գրքերը ստորագրում է «Գրեգորի Վ. Դիլ» անունով։

Писатель Грегори Дил за чтением книги деда Ваграма Гоекджьяна в своем доме в селе Калаван, Гегаркуник
© Sputnik / Aram Nersesyan
Վահրամ Գոեկջյանի գրքերից

Իսկ մի քանի տարի առաջ Գրեգորին ՀՀ քաղաքացիություն է ստացել։

«Հայրս և երկու պապերս գերմանացի են։ Երակներումս ավելի շատ գերմանացու արյուն է հոսում, քան հայի, բայց Հայաստանն ավելի հոգեհարազատ է։ Ինձ ամերիկացի չեմ համարում, այդ պատճառով էլ ցանկացա ՀՀ քաղաքացիություն ստանալ», – պատմում է գրողը։

Սկզբում Դիլը Դիլիջանում էր ապրում։ Այնուհետև, կարդալով ոչ շատ հեռու գտնվող Կալավան գյուղի ակտիվ զարգացման մասին, որոշեց տեղափոխվել։ Օրվա հացը վաստակում է իր գրքերի վաճառքից ստացած գումարով, բացի այդ ընկերություններում ֆրիլանսեր խորհրդատու է  աշխատում, աուդիոգրքեր է հնչունավորում։ Միայնակ ապրելը նրան ձեռնտու է։

«Այնքան տեղերում եմ եղել, այնքան շատ մարդկանց հետ շփվել, որ հիմա ուզում եմ ամեն ինչից հեռու ապրել։ Այսօր աշխարհում կորոնավիրուսի համավարակն է շրջում, վերջերս Հայաստանի սահմանին մարտեր էին. բոլոր այդ իրադարձությունները շրջանցում են ինձ և իմ տունը։ Ես միշտ ուտելիքի երկու ամսվա պաշար ունեմ, մտադիր եմ նաև արևային մարտկոցներ տեղադրել, որպեսզի պետությունից էլ ավելի քիչ կախվածության մեջ լինեմ», – ասում է Դիլը։

Նրա այսօրվա ամենամեծ անհարմարությունները կապված են մե՛կ տաք ջրի, մե՛կ հոսանքի պարբերաբար անջատումների հետ (հաճախ հանդիպող խնդիր հայկական գյուղերում)։

Դիլը խոստովանում է, որ իրեն դուր է գալիս «օտարականի կերպարը», պետք չէ հարմարվել սոցիալական նորմերին։

«Ոչ ոք ինձնից ոչինչ չի սպասում։ Մարդիկ փորձում են «յուրայիններին» իրենց ձևով կռել, իսկ օտարների հանդեպ մտավախություն ունեն։ Դա այն է, ինչ ինձ պետք է», – ասում է գրողը։

Корреспондент Sputnik Армения Жанна Погосян беседует с писателем Грегори Дилом в селе Калаван, Гегаркуник
© Sputnik / Aram Nersesyan
Բանաստեղծ Գրեգորի Դիլը Sputnik Արմենիայի լրագրողի հետ

Ժամանակի մեծ մասը նա անցկացնում է գրասեղանի մոտ կամ գործիքները ձեռքին։ Բացի այդ, հոգ է տանում տան կենդանիների մասին։ Դիլը կատուների և շների համար մշտապես  հատուկ կեր է ձեռք բերում, թեև Կալավանում խանութ չկա (մոտակա խանութները գտնվում են Ճամբարակում կամ Դիլիջանում)։

Առաջինն ու միակը. ինչպես ալոեն փոխեց հայ ինժեներ- երկրաբանի կյանքը

Իր ծրագրերի մասին Դիլը խոսել չի սիրում, սակայն իր տնից քիչ հեռու արդեն սկսել է փոքր հյուրատուն կառուցել։ Հիմա գիտի` որտեղ հյուրընկալել Երևանից, Նահանգներից, աշխարհի այլ երկրներից  իրեն այցելել ցանկացողներին։  Իսկ իր տանը գիշերելու են միայն սիրելի կենդանիներն ու գրքերը։

  • Գրող Գրեգորի Դիլը Կալավանի իր տան բակում
    Գրող Գրեգորի Դիլը Կալավանի իր տան բակում
    © Sputnik / Aram Nersesyan
  • Գրող Գրեգորի Դիլի ընտանի կենդանիները
    Գրող Գրեգորի Դիլի ընտանի կենդանիները
    © Sputnik / Aram Nersesyan
  • Գրող Գրեգորի Դիլի ընտանի կենդանիները
    Գրող Գրեգորի Դիլի ընտանի կենդանիները
    © Sputnik / Aram Nersesyan
  • Վահրամ Գոեկջյանի գրքերից
    Վահրամ Գոեկջյանի գրքերից
    © Sputnik / Aram Nersesyan
  • Գրող Գրեգորի Դիլը Կալավանի իր տան բակում
    Գրող Գրեգորի Դիլը Կալավանի իր տան բակում
    © Sputnik / Aram Nersesyan
  • Գրող Գրեգորի Դիլը
    Գրող Գրեգորի Դիլը
    © Sputnik / Aram Nersesyan
  • Գրող Գրեգորի Դիլի ընտանի կենդանիները
    Գրող Գրեգորի Դիլի ընտանի կենդանիները
    © Sputnik / Aram Nersesyan
1 / 7
© Sputnik / Aram Nersesyan
Գրող Գրեգորի Դիլը Կալավանի իր տան բակում
1636
թեգերը:
Եվրոպա, Աֆրիկա, ԱՄՆ, կատու, Գրեգորի Դիլ, Կալավան
Ըստ թեմայի
Տավուշի Մովսես գյուղում հարսանիք է եղել. մարդիկ վերադառնում են բնականոն կյանքի
Թունավորված մեղուների առեղծվածը. ինչպես է գյուղացին ունքը շինելու տեղ աչքը հանում
Ավելի լավ տներ, քան հրետակոծությունից առաջ. Տավուշի մարզպետն այցելել է սահմանամերձ գյուղեր
«Հայաստան» դաշինքի անդամներ

«Հայաստան» դաշինքը դատի է տվել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին

90
(Թարմացված է 19:16 22.06.2021)
«Հայաստան» դաշինքը դիմել էր ԿԸՀ` հայտնելով, որ ՔՊ–ն քարոզարշավի ընթացքում «ակնհայտորեն օգտագործում է վարչական ռեսուրսը»։

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի - Sputnik․ «Հայաստան» դաշինքը հունիսի 21–ին դիմել է ՀՀ վարչական դատարան` հայց ներկայացնելով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեմ։ Ըստ դատական տեղեկատվական համակարգում հրապարակված դատական գործի` «Հայաստան» դաշինքը դատարանից պահանջում է պարտավորեցնել ԿԸՀ–ին մասնակիորեն անվավեր ճանաչել հունիսի 19-ին կայացրած որոշումը և նախազգուշացում կիրառել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նկատմամբ:

Հիշեցնենք` «Հայաստան» դաշինքը հունիսի 17-ին դիմել էր ԿԸՀ` հայտնելով, որ ՔՊ–ն քարոզարշավի ընթացքում «ակնհայտորեն օգտագործում է վարչական ռեսուրսը»` կառավարության լրատվական վարչության աշխատակիցներ տեսանկարահանման նպատակով, մեծ թվով ոստիկաններ ու ծառայողական ավտոմեքենաներ և այլն։ Դիմումում նշվել էր նաև Վարդենիսի տուն–ինտերնատի բնակիչներին քարոզարշավում ներգրավելու հանգամանքը։

Հունիսի 19–ին ԿԸՀ–ն որոշել էր մերժել բողոքը վերոհիշյալ հանգամանքների մասով, իսկ վարչապետի կողմից Facebook-ի պաշտոնական էջի օգտագործման պահով` կարճել։

ԿԸՀ–ն արձանագրություն կազմեց. Մուկուչյանը հայտնեց ընտրությունների նախնական արդյունքները

90
թեգերը:
«Հայաստան» դաշինք, Դատարան, Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ)
Ըստ թեմայի
Պայքարը շարունակելու ենք. «Հայաստան» դաշինքի ղեկավարը` մանդատները վերցնել–չվերցնելու մասին
«Հայաստան» դաշինքն ընտրությունների արդյունքի առնչությամբ կդիմի Սահմանադրական դատարան
Միջազգային դիտորդներն անպատասխան են թողել ներկայացրած խախտումները․ «Հայաստան» դաշինք
Արմեն Չարչյան

Սա քաղաքական տեռոր է․ Արմեն Չարչյանը՝ իր դեմ հարուցված քրեական գործի մասին

45
(Թարմացված է 17:54 22.06.2021)
«Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավարը հավատում է արդարադատությանն ու համոզված է, որ դատարանը ճիշտ վճիռ կկայացնի։

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի - Sputnik․ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար Արմեն Չարչյանը հավատում է, որ դատարանն արդար վճիռ կկայացնի իր դեմ հարուցված քրեական գործով։ Պրոֆեսոր Չարչյանը վստահ է, որ մեղադրանքը «քաղաքական տեռորի» մաս է։ Հիշեցնենք, որ պրոֆեսոր Չարչյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի անդամ ու պատգամավորության թեկնածու է։

«Ինձ առաջադրված է մեղադրանք, որը ինձ համար բացարձակ անհասկանալի է, ըստ իս՝ այդ մեղադրանքի մեջ որևէ հանցակազմ չկա, և այն կրում է խիստ քաղաքական բնույթ ու քաղաքական տեռոր է»,- դատարանի մուտքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց բժիշկ Չարչյանը։

Ինչ է վերաբերում է հայտնի ձայնագրությանն ու իրեն ուղղված մեղադրանքին՝ Չարչյանը նշեց՝ իր խոսքերում «հարկադրանք ու պարտադրանք չկա»։

«Ես կարող եմ ձեզ խնդրել, դա պարտադրանք չէ, ես կարող եմ ձեզ հորդորել, դա պարտադրանք չէ, ես կարող եմ ձեզնից պահանջել, և դուք իմ պահանջը չկատարեք, դա նույնպես պարտադրանք չէ։ Այ եթե ես ձեզ խնդրելուց, հորդորելուց ու պահանջելուց հետո որոշակի միջոցներով ստիպեմ, որ դուք դա անեք, այ, էդ դեպքում է պարտադրանք»,- նշեց Չարչյանը։

Նա նաև պարզաբանել է, որ իր և իր անձնակազմի հարաբերություններն առանձնահատուկ են եղել։ Յուրաքանչյուրն, ով դիմել է իրեն հետազոտության, վիրահատության խնդրանքով իր հարազատների համար, միշտ օգնություն է ստացել։ Չարչյանը նշել է, որ ինքը հարգանքով է վերաբերվել յուրաքանչյուր աշխատակցի խնդրանքին՝ մայրապետից մինչև բաժանմունքի պետ, հետևաբար ակնկալում է, որ նրանք էլ իր խնդրանքին պետք է հարգանքով մոտենան։

Վաստակավոր բժշկի խոսքով՝ այն դեպքում, եթե նրանք չհարգեին իր խնդրանքը, ինքն էլ իր մոտեցումը կփոխեր՝ գործելով օրենքի շրջանակներում։

ԿԸՀ–ն թույլատրել է Արմեն Չարչյանին քրեական հետապնդման ենթարկել

Հիշեցնենք՝ հունիսի 18-ին համացանցում հրապարակվեց մի ձայնագրություն, որում Չարչյանն իր աշխատակիցներին ասում էր, որ տնօրինությունը շատ կոշտ վերաբերմունք է ցուցաբերելու նրանց նկատմամբ, ովքեր ընտրություններին չեն մասնակցի։

Նույն օրը հայտնի դարձավ, որ Չարչյանը ձերբակալվել է իր ղեկավարած կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում։

Հունիսի 20-ի գիշերը Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Շահվերդյանը բավարարեց պաշտպանների բողոքը, ու Արմեն Չարչյանն առավոտյան դուրս եկավ «Շենգավիթ» ԲԿ-ից, ուր տեղափոխվել էր գիշերը՝ առողջական խնդիրների պատճառով։

Ավելի ուշ Հատուկ քննչական ծառայությունը որոշում կայացրեց նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Այսօր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, քննում է Չարչյանին կալանավորելու միջնորդությունը։

45
Ըստ թեմայի
Փաշինյանը պետք է Խաչատրյաններից ներողություն խնդրի․ դատարանը մերժել է բողոքը
Թաթոյանի հայտարարությունը զրպարտություն է, դիմելու եմ դատարան. Վիլեն Գաբրիելյան
Ինչու դատարանը չի հրապարակում Արմեն Չարչյանի վերաբերյալ որոշումը․ պաշտպանն իր վարկածն ունի
Արայիկ Հարությունյան

«Ես փախչող տեսակ չեմ». Արցախի նախագահը` իր հրաժարական չտալու մասին

41
(Թարմացված է 20:41 22.06.2021)
ԱՀ նախագահը նշեց, թե պատերազմի օրերին ինքը նախագահի նստավայրում չի եղել, դրա համար էլ այն չեն հրետակոծել։

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի - Sputnik․ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հրապարակային ուղերձով դիմեց արցախահայությանը։

Նշենք, որ արդեն երկրորդ օրն է՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանրահավաք է անցկացվում՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով, երկու քաղաքացի էլ երեկվանից հացադուլ են հայտարարել՝ ի նշան բողոքի։ Նրանց, մասնավորաբար, վրդովել էր այն փաստը, որ Արցախի նախագահը շնորհավորել է «կապիտուլյացիա ստորագրած» Նիկոլ Փաշինյանին՝ արտահերթ ընտրություններում հաղթանակի առիթով։

Արայիկ Հարությունյանը նշեց, որ իր՝ հրաժարական չտալու պատճառը ոչ թե աթոռից կառչած լինելն է, այլ պատասխանատվությունը։

«Հիմարություն կլինի մտածել, թե հաճույք եմ ստանում ներկա իրավիճակից, թե ես որևէ անձնական շահագրգռվածություն ունեմ շարունակելու պաշտոնավարումս։ Ամենևին ոչ, ես պարզապես ինձ պատասխանատու եմ զգում մեր ժողովրդի ու հաջորդ սերունդների հանդեպ, այնքան պատասխանատու, որ հանկարծ իմ հուզական ու անհեռատես փախուստով չկործանեմ մեր պետականությունը, ներառյալ հրաժարականս պահանջող անձինք չմնան պետականության փլատակների տակ»,- նշեց նա։

ԱՀ նախագահը շեշտեց՝ ինքը փախչող տեսակ չէ և անդրադարձավ իրեն վերագրվող դավաճանության մեղադրանքներին և այն խոսակցություններին, թե ինչու պատերազմի 44 օրերի ընթացքում նախագահական նստավայրը ոչ մի անգամ չի հրետակոծվել։

Արցախցիներին պառակտելու փորձերն անընդունելի են․ Արցախի ՄԻՊ-ը լինելու է հավաքի վայրում

Ընդգծեց՝ եթե ինքն իր սեփական անձի մասին այդքան անհանգստացող մարդ լիներ, ապա պատերազմի ընթացքում գրեթե ամեն օր չէր լինի առաջնագծի ամենաթեժ ու վտանգավոր կետերում։ Նշեց՝ շենքի ուղղությամբ չեն կրակել, որովհետև ինքն էլ շենքում չի եղել։

41
թեգերը:
Հրաժարական, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, Լեռնային Ղարաբաղ, Արցախ
Ըստ թեմայի
ՀՀ–ն և Արցախը փախստականների հարցով չեն դիմել միջազգային կառույցներին. Ալավերդյան
Արցախի նախագահը խոստանում է բաց ու անկեղծ ելույթ ունենալ
«Մեծ հաճույքով Արցախում կծառայեի»․ Հայաստանում ամառային զորակոչ է