Սնկով բրոկոլի

Խնայեք նյարդերն ու ժամանակը․ պատրաստեք բրոկոլի հաշված րոպեների ընթացքում

578
(Թարմացված է 01:23 10.08.2020)
Բրոկոլին լայն սպառման սննդամթերք է, որը կարելի է օգտագործել նախաճաշ, ճաշ և ընթրիք պատրաստելիս։ Եթե ձեր սառնարանում հայտնաբերել եք այն և չգիտեք` ինչ պատրաստել, ընթերցեք մեր նյութը։

Բրոկոլին համարվում է ամենաօգտակար սննդամթերքներից մեկը, ինչը վաղուց արդեն ապացուցվել է միջազգային գիտական հանրության կողմից։ Այն ոչ միայն հարուստ է միկրոտարրերով և վիտամիններով, այլև ունի ցածր կալորիականություն. 100 գրամն ընդամենը 34 կկալ է պարունակում։

Բրոկոլիի հաճախ օգտագործումը կանխում է նաև քաղցկեղային հիվանդությունների զարգացման վտանգը։

Այն առավել հաճախ օգտագործում են եփած վիճակում, մատուցելիս աղ և մի փոքր ձիթայուղ են ավելացնում։ Ոմանք այն օգտագործում են ապուրներ և աղցաններ պատրաստելիս։

Sputnik Արմենիան ընտրել է բրոկոլիով պատրաստվող ամենապահանջված, արագ, հագեցնող և ախորժելի բաղադրատոմսերը։

Բրոկոլին` սոուսի մեջ

Այս ուտեստը կարելի է մատուցել նախաճաշի կամ նույնիսկ ճաշի ժամանակ, քանի որ այն բավական հագեցնող է։ Սկզբում տապակում ենք մանր կտրտած սոխը, ապա ավելացնում քառակուսի կտրտած հավի կրծքամիսը։ Միսը տապակելու ընթացքում ավելացնում ենք կտրատած բրոկոլին, աղ և պղպեղ և մի փոքր շոգեխաշում։ Այնուհետև մի քանի գդալ թթվասեր, երկու հատիկ մանր կտրատած սխտոր ենք խառնում։ Վերջում ստացված զանգվածի վրա լցնում ենք նախապես քերած պանիրը և թողնում այնքան, մինչև պանիրը հալչի։ Ուտեստը պատրաստ է։

Բրոկոլի՝ հաշված րոպեների ընթացքում
Ժամանակ չունեք, բայց դեռ պետք է որևէ բան պատրաստեք ընտանիքին կերակրելու համար։ Այդ դեպքում այս բաղադրատոմսը հենց Ձեզ համար է։ Ուտեստը պատրաստելու համար լվանում ենք բրոկոլին, անցկացնում քերիչով, ավելացնում ձու, ալյուր, աղ և պղպեղ։ Այս ամենը խառնում ենք և լցնում թավայի մեջ։ Երկու կողմից տապակում ենք և ըմբոշխնում ախորժելի ուտեստը։

Բրոկոլի` սխտորակիտրոնային սոուսում

Այս հիանալի բաղադրատոմսը կհավանեն գրեթե բոլոր տանտիրուհիները։ Այն պատրաստելու համար անհրաժեշտ է խորը ամանի մեջ դնել երկու մասի բաժանած կիտրոնն ու մեկ ամբողջական սխտորը, ծածկել փայլաթիթեղով և դնել մինչև 200 աստիճան տաքացրած ջեռոցը։ Մինչև զանգվածը պատրատ լինի, այդ ընթացքում խաշում ենք բրոկոլին այնպես, որ կիսաեփ լինի, այնուհետև տեղափոխում ենք այն ջեռոցի մեջ մինչև կարմրելը։

Հետո քամում ենք կիտրոնը, ավելացնում ճզմած սխտորն ու մի փոքր բուսայուղ ու խառնում։ Սոուսը լցնում ենք բրոկոլիի վրա և վերջ, ուտեստը պատրաստ է։

Բրոկոլիով ձվածեղ

Հագեցնող և օգտակար նախաճաշի սիրահարներին այս բաղադրատոմսն անպայման կհետաքրքրի։ Այն պատրաստելու համար բրոկոլին երկու րոպեով իջեցնում ենք եռացող ջրի մեջ։ Այդ ընթացքում հարում ենք կաթն ու ձուն, աղ և պղպեղ ավելացնում։ Թավան տաքացնում ենք, վրան արևածաղկի ձեթ քսում և մի կտոր կարագ դնում, ապա բրոկոլին տեղափոխում ենք թավայի մեջ։ Մեկ րոպե տապակելուց հետո ավելացնում ենք ձվի խառնուրդը, փակում կափարիչով և սպասում մի քանի րոպե։

Բրոկոլիով զապեկանկա
Շատ համեղ զապեկանկան հարմար է ինչպես նախաճաշին, այնպես էլ ընթրիքին մատուցելու համար` որպես խավարտ հնդկաձավարի կամ մակարոնի հետ։ Բրոկոլին մի քանի րոպեով իջեցնում ենք եռացող ջրի մեջ, առանձին տարայում հարում մի քանի ձու, ավելացնում թթվասեր և շարունակում հարել։ Աղով և պղպեղով հարելուց հետո բրոկոլին տեղափոխում ենք ստացված զանգվածի մեջ։ Սննդարար ճաշատեսակը զարդարում ենք չերրի լոլիկով և քերած պանիրով։ Այնուհետև դնում ենք ջեռոցը մինչև կարմրելը։

Բարի ախորժակ

578
թեգերը:
աղ, խոհանոց, ձու, բրոկոլի, օրգանիզմ
Ըստ թեմայի
Համով Հայաստան. հայկական աղանդերի հրաշալի բաղադրատոմսը գերում է նաև օտարներին
Ինչ էին հայերը մատուցում Վարդավառին. սիրված տոնի 5 ավանդական ճաշատեսակի բաղադրատոմս
Համով Հայաստան. այսպիսի տոլմա չեք համտեսել. ավանդական ուտեստը ոչ ավանդական բաղադրատոմսով
Սնկից վախենալ պետք չէ, իսկ զգուշանալ արժե․ ինչպե՞ս տարբերել ուտելի և թունավոր սնկերը
Վլադիմիր Դավիդյանց

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է համաճարակաբան Վլադիմիր Դավիդյանցը

127
(Թարմացված է 23:21 29.10.2020)
67-ամյա անվանի համաճարակաբանը չի կարողացել հաղթահարել կորոնավիրուսը։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի - Sputnik. Կորոնավիրուսի հետևանքով մահացել է համաճարակաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Առողջապահության ազգային ինստիտուտի համաճարակաբանության ամբիոնի վարիչ Վլադիմիր Դավիդյանցը: Լուրի մասին հայտնում է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«Առողջապահության նախարարության ողջ անձնակազմը` ի դեմս նախարար Արսեն Թորոսյանի, խորին ափսոսանք է հայտնում մեծանուն գիտնականի կորստի կապակցությամբ»,–Facebook սոցցանցի իր էջում գրել է Նիկողոսյանը։

Դավիդյանցը 2004-ին արժանացել է ՌԴ Բժշկական Գիտությունների ակադեմիայի պատվավոր դոկտորի Ռուդոլֆ Վիրխովի, իսկ 2005-ին Եվրոպական բնական գիտությունների ակադեմիայի «Ռենտգեն» մեդալներին։

Նա 1989-ից Բժիշկների կատարելագործման Երևանի ինստիտուտի (հետագայում Առողջապահության ազգային ինստիտուտի) համաճարակաբանության և բժշկական ին‎ֆ‎որմատիկայի ամբիոնի վարիչն էր։

Դավիդյանցը 67 տարեկան էր։

Հիշեցնենք, որ վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով վարակվել էր 2383 անձ, իսկ մահացել` 29-ը։

127
թեգերը:
բժիշկ, Մահ, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Պատերազմն ու կորոնավիրուսը. ՀՀ առողջապահության նախարարությունը պատասխանել է քննադատությանը
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է ԱԱԾ նախկին փոխտնօրեն Գուրգեն Եղիազարյանը
2383 նոր դեպք` մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 85034
Վահե և Շուշան Քարամյանները

Շատ էին իրար սիրում... Արցախում զոհված Վահեի և վթարից մահացած Շուշանի կյանքի պատմությունը

5698
(Թարմացված է 22:21 29.10.2020)
Արցախյան այս պատերազմում հերոսական պատմություններն իրար հերթ չեն տալիս: Համազգային ոգևորության կողքին ցավը բոլորիս դուռն է թակել: Անմահանում են մեր հայրերը, որդիները, եղբայրները...

Օրերս համացանցում ահասարսուռ մի պատմություն տարածվեց. Արցախում զոհված ամուսնու թաղման ճանապարհին ավտովթարի հետևանքով երիտասարդ կինն էր մահացել։ Ընդ որում, երրորդ երեխայի ծննդաբերությունից ընդամենը 8 օր անց։

32-ամյա Վահե Քարամյանն Արցախում հերոսաբար զոհվեց հոկտեմբերի 19-ին։ Ամուսնու հուղարկավորության ճանապարհին չարաբաստիկ վթարից մահացավ նաև նրա կինը` 31-ամյա Շուշանը: Սիրող ու սիրուն զույգից հարազատներին մնացին անսահման ցավը, կարոտն ու 3 որբացած երեխաները, որոնցից ամենափոքրը մի քանի օրական է:

Ваге Карамян
© Photo : provided by Karamyan's family
Վահե Քարամյանը

Վահեն ու Շուշանն առաջին անգամ հանդիպեցին Ճարտարագիտական համալսարանում: Շուշանն այնտեղ էր աշխատում, Վահեին էլ գործն էր բերել: Շուշանի խոշոր, գեղեցիկ աչքերը տեսնելու առաջին րոպեից Վահեն հասկացավ` իր ապագա կնոջն է հանդիպել: Շփվող, նախաձեռնող, միշտ օգնության հասնող, աշխույժ Վահեն Շուշանի սիրտն արագ նվաճեց։ Այդպես ամուսնացան, ընտանիք դարձան։

Մոտ մեկ տարի է` Վահեն խաղաղապահների գնդում էր ծառայում, սերժանտ էր: Դրանից առաջ էլ Սիսիանում պայմանագրային զինծառայող էր: Զինվորականի կյանքը պատահական չէր ընտրել:

«Աղջիկս, մենք զինվորականների ընտանիք ենք: Եղբայրս` Վահեի հայրը, 20 տարվա զինվորական է, վերջերս է թոշակի անցել, արցախյան ազատամարտի մասնակից է, Սիսական գնդի հիմնադիրներից մեկը: Մայրս «связист» է եղել», - պատմում է Վահեի հորեղբայրը՝ Սամվել Քարամյանը, հետո խորը հոգոց քաշում ու շարունակում` երկու եղբայրներով մեր մինուճար տղաներին կորցրինք: Վահեի հորեղբոր որդին` Հայկը, 2018 թվականին մարտական դիրքում է զոհվել, 23 տարեկան էր: Ընտանիքը մի ողբերգությունից դեռ աչք չէր բացել, երբ...

Վահեն ու Շուշանն իրենց 4-ամյա դստեր և 2-ամյա որդու հետ վարձով ապրում էին Երևանում: Երկուսի աշխատանքն էլ մայրաքաղաքում էր, դրա համար էլ Վահեի ծննդավայր Սիսիանից հեռացել էին: Վահեի հորեղբոր աղջիկը` Նաիրան, ասում է` նրանք ոչ միայն սիրով ամուսիններ էին, այլ նաև լավ ընկերներ:

«Շատ համերաշխ, սիրով, նախանձելի հայկական ընտանիք էր։  Կես բառից իրար հասկանում էին ու անսահման շատ էին սիրում միմյանց։ Միշտ հպարտացել եմ, որ Շուշանի նման հարսիկ ունեմ, հարսիկ չէ, քույր՝ շատ խելացի, բարի ու հասկացող»։

2020 թվականը Վահեի ու Շուշանի ընտանիքին մեծ երջանկություն պիտի բերեր` տարեվերջին 2-րդ որդին էր լույս աշխարհ գալու:

Վիրավոր կռվել ու կրակի տակից 50-ից ավելի վիրավոր է դուրս բերել. նորօրյա հերոսներ

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմն, ու զինվորական Վահեն հենց առաջին օրն Արցախ մեկնելու հրաման ստացավ: Որպեսզի հղի կինը չանհանգստանա, ասել էր, թե Հայաստանում է ծառայությունն իրականացնելու, կոնկրետ վայր չէր նշել` ծառայողական գաղտնիք է: Բայց կնոջ սիրտը վկայում էր` ամուսինն Արցախում է։ Անհանգստությունից, հուզմունքից ժամկետից գրեթե 2 ամիս շուտ` հոկտեմբերի 15-ին, Շուշանը ծննդաբերեց: Որոշել էին` տղային Հայկ են անվանելու ի հիշատակ զոհված հորեղբորորդու: Հոկտեմբերի 18-ի կեսօրին ամուսինները վերջին հեռախոսազրույցն ունեցան: Հաջորդ օրը Ֆիզուլիում ծանր մարտերի ժամանակ Վահեն զոհվեց: 

Ваге Карамян
© Photo : provided by Karamyan's family
Վահե Քարամյանը

Հորեղբայրն ասում է` երբ լուր չունեին, սկսեցին հարցուփորձ անել, լսել էին, թե վիրավոր է, միայն հոկտեմբերի 21-22 իմացան՝Վահեն էլ չկա:

Հոկտեմբերի 23-ին նոր ծննդաբերած Շուշանը  հոր և եղբոր հետ ճանապարհ է ընկնում դեպի Սիսիան: Շտապում էր րոպե առաջ տեղ հասնել։ Հույս ուներ՝ սխալվել են, կգնա ու կտեսնեի, որ Վահեն չէ։ Իսկ եթե Վահեն է, մինչև հողին հանձնելը սիրելի ամուսնու կողքին կլինի։ Ճանապարհին ցավոք ավտոմեքենան դուրս է գալիս երթևեկելի հատվածից ու կողաշրջվում։ Շուշանը տեղում մահանում է...

Սիսիանի պանթեոնում կողք կողքի հողին են հանձնում Վահե և Շուշան Քարամյաններին: Հարազատներն ասում են` նրանց սերն այնքան մեծ էր, այնքան իսկական, որ այս աշխարհից էլ միասին հեռացան:

Ինչ է լինելու երեխաների հետ: Հորեղբայրը հարցիցս զարմանում է ու հարցիս հարցով պատասխանում:

«Իսկ ի՞նչ պիտի լինի, եղբայրս ու իր կինն են երեքի խնամակալությունն էլ ստանձնելու, իրենք են մեծացնելու»:

Նորածին փոքրիկը դեռ ծննդատանն է։ Բժիշկներն ասում են՝ առողջ է, բայց քանի որ ժամանակից շուտ է ծնվել, փոքրիկը դեռ կուվեզում է։ Տղան պաշտոնապես անուն դեռ չունի, որովհետև ծննդյան վկայական դեռ չեն հանել։ Տատիկն ու պապիկը ծնողների մահվան վկայականների հիման պետք է փոքրիկի ծննդյան վկայական ստանան, նրանք ել կորոշեն՝ ինչ անուն տան նրան։

Հրաժեշտից առաջ հորեղբորը հարցնում եմ՝ բա էս հողերի հարցն ի՞նչն է լինելու։

«Ի՞նչ պիտի լինի, մինչև վերջին մարդը կռվելու ենք։ Թուրքն ով է, որ մեզ հաղթի: Եթե պետք է երեխայիս մեր պարտության մասին պատմեմ, ավելի լավ է՝ հիմա մեռնեմ: Իմ միակը զոհվեց, եղբորս միակը զոհվեց, շատերը զոհվեցին էս հողը պահելու համար»,- ասում է Սամվել Քարամյանն ու պատմում. այսօր Սիսիանում վեց զինվորի հողին հանձնեցին, նախորդ օրերին երեք, երկու... ու այսպես շարունակ։ Բայց սիսիանցու աչքերում սուգ չկա,  խուճապ չկա, կա ցասում, ատելություն ու պայքար։

Ասում է՝ պետք լինի, ես էլ կգնամ կռիվ, բայց եղբորս չեմ թողնի։ Եղբայրը երեք մանուկ պիտի մեծացնի, նպատակներին հասցնի, Իր որդի Հայկը զավակներ ունենալ չհասցրեց...

5698
թեգերը:
նորածին, ավտովթար, ամուսին, Կին, Սիսիան, Զոհ, խաղաղապահ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ
Ըստ թեմայի
Ոչնչացրել են ադրբեջանական տանկեր, մարտական մեքենաներ, կենդանի ուժ. նորօրյա հերոսները
Հայտնի նկարի հերոս Ալբերտի հայրն անձնական մեքենան նվիրում է բանակին. լուսանկարներ
Կորուստներ են պատճառել թշնամուն ու հետ շպրտել․ նոր հերոսներ ունենք
Արման Թաթոյան

Ադրբեջանի իշխանությունների պնդումը չի համապատասխանում իրականությանը. ՄԻՊ

159
Բժիշկ մասնագետների եզրակացությամբ՝ մեր հայրենակցի առկա առողջական վիճակը թույլ չի տվել իրականացել նրա տեղափոխումը։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Ադրբեջանի իշխանության մարմինները հայտարարել են, թե հայկական կողմը հրաժարվել է այսօր ընդունել քաղաքացիական անձ, 84-ամյա Միշա Մելքումյանին, նշված է Հայաստանի Մարդու իրավունքներին պաշտպան Արման Թաթոյանի Facebook-ի էջում։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի քննության արդյունքներով հաստատվել է, որ այս պնդումը չի համապատասխանում իրականությանը:

Ադրբեջանական իշխանությունների նշված հայտարարությունը հրապարակվելուց անմիջապես հետո Հայաստանի իրավասու մարմիններին ներկայացրվել են հրատապ հարցումներ։ Պարզվել է, որ իրականում բժիշկ մասնագետների եզրակացությամբ՝ մեր հայրենակցի առկա առողջական վիճակը թույլ չի տվել իրականացել նրա տեղափոխումը։

Արման Թաթոյանի խոսքով՝ Միշա Մելքումյանի տեղափոխումը կազմակերպելու անթույլատրելիության վերաբերյալ բժշկական եզրակացության մասին տեղյակ են եղել նաև Ադրբեջանի իշխանությունները։ Հայաստանի իրավասու մարմինները Մարդու իրավունքների պաշտպանի հարցումներին ի պատասխան ներկայացրել են միանշանակ պատրաստակամություն առ այն, որ Միշա Մելքումյանի առողջական վիճակը թույլ տալու առաջին իսկ հնարավորության դեպքում կկազմակերպվի նրա վերադարձը:

Նշենք, որ այսօր հայկական կողմին է փոխանցվել 85-ամյա Եվգենիա Բաբայանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին ադրբեջանական կողմը Երևանին է հանձնել նաև զոհված հայ զինվորների և սպաների մոտ 30 դի։ Դիերը փոխանցել են Տավուշի մարզի Այգեպար գյուղի մոտ։ 

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված հայ զինծառայողների մարմինները փոխանցվել են ԿԽՄԿ-ի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային թիմի մասնակցությամբ։ Փոխանցումն իրականացվել է ՌԴ պաշտպանության նախարարության միջնորդական ջանքերի շնորհիվ։

Ադրբեջանական դաժանությունները` օրինակներով. ՀՀ ՄԻՊ-ը հանդիպել է Ֆրանսիայի պատվիրակներին

159
թեգերը:
Ադրբեջան, գերի, ՀՀ ՄԻՊ, Արցախյան պատերազմ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Ստեփանակերտում ամենաագրեսիվ հարձակման օրն է պատերազմի սկզբից ի վեր․ կան զոհեր․ ԱՀ ՄԻՊ
Հայ զինվորների դիերի, գերիների հետ վարվում են ԻԼԻՊ-ի մեթոդներով. ՀՀ ՄԻՊ
Ադրբեջանը թիրախավորում է փրկարարներին. նրանցից մեկը զոհվել է. Արցախի ՄԻՊ