Արմինե Հարությունյան

Gucci–ի հայ մոդելը դարձել է հայրենական դիզայների նոր հավաքածուի դեմքը

2118
(Թարմացված է 16:47 07.08.2020)
Եվրոպայում ֆուրոր առաջացրած Արմինե Հարությունյանն այժմ գրավում է տեղի դիզայներների սրտերը։ Աղջիկը վերջերս նկարահանվեց The Muse Fashion հագուստի հայկական ապրանքանիշի մինիմալիստական գովազդային արշավում։

Միատոն ֆոն, կանացի զգեստներ և հայկական գեղեցկուհի. ահա սրանք են The Muse Fashion գովազդային նոր լուսանկարների հաջողության գրավականը։ Ապրանքանիշի գլխավոր դեմքն այս սեզոնին Արմինե Հարությունյանն է, որը համաշխարհային ճանաչում ձեռք բերեց 2020 թվականի Gucci–ի գարուն–ամառ շոուին մասնակցության շնորհիվ։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Manè Khachatrian (@themusefashion)

Այսօր ապրանքանիշն ընդամենը 7 լուսանկար է հրապարակել երկու տարբեր կերպարներով։ Առաջինը` նուրբ գույներով կանացի կոստյումով, որին լրացնում են ձեռնոցներն ու գլխարկը։ Այն հիանալի այլընտրանք է շքեղ զգեստներին՝ տարբեր տոնախմբություններին մասնակցելու համար։ Բացի այդ՝ կոստյումի ընտրությունը կօգնի տարբերվել մյուսներից։ Եվ հետո այսպիսի զգեստը բավական ժամանակակից տեսք ունի։ Չմոռանանք նաև, որ առջևում աշուն է, իսկ աշնանը ձեռնոցներն ու գլխարկն անհրաժեշտ աքսեսուարներ են։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Manè Khachatrian (@themusefashion)

Երկրորդ զգեստն ավելի սազական է հայկական ուշ աշնանն ու վաղ ձմռանը։ The Muse Fashion–ն առաջարկում է տարբերվել լայն թևքերով և Loewe  ոճում արված կաշվե գոտիով զգեստով։

«Տարբերվող գեղեցկություն». Gucci-ի մոդել Արմինե Հարությունյանը նոր լուսանկար է հրապարակել

Ապրանքանիշն առաջարկում է այս զգեստի վրայից աղյուսագույն կաշվե բաճկոն կրել։ Այս ոճն արդեն մի քանի սեզոն է, չի լքում համաշխարհային պոդիումները։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Manè Khachatrian (@themusefashion)

Հիշեցնենք, որ The Muse Fashion ապրանքանիշը հիմնադրվել է 2015 թվականին։ Ապրանքանիշի գլխավոր ներկայացուցիչը Մանե Խաչատրյանն է։ The Muse Fashion–ի փիլիսոփայությունն հնչում է այսպես. «Կերտել` ոգեշնչելու համար»։ Արմինեից բացի, նորաձևության տան զգեստները կրել է նաև Քորթնի Քարդաշյանը, որը  2019 թվականի հոկտեմբերին այցելել էր Հայաստան։

2118
թեգերը:
հայ, Հայաստան, Քորթնի Քարդաշյան, ձմեռ, աշուն, Լուսանկար, մոդել, Արմինե Հարությունյան
Ըստ թեմայի
Բոլոր մարդիկ նման են, բոլորն էլ գնում են զուգարան. Gucci հայ մոդելը պատմել է իր մասին
Հայ մոդելը` Gucci–ի ցուցադրությանը. ինչպես է 23–ամյա Արմինեն աստղ դարձել
Անկառավարելի նախանձ, կամ Gucci–ի ցուցադրությանը մասնակցած հայուհին շատ բան բացահայտեց
Վրաստանի գեղեցկուհին գերել է GUCCI նորաձևության տան սկաուտներին
Սպիտակ. արխիվային լուսանկար

Տուժածներ չկան. ինչ է եղել Սպիտակի հիվանդանոցում

199
(Թարմացված է 16:49 30.10.2020)
Համայնքապետարանից տեղեկացրեցին, որ անսարքությունն արդեն վերացված է, հիվանդներն անգամ չեն էլ իմացել խնդրի մասին։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Սպիտակի հիվանդանոցում պայթյուն չի եղել։  Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Սպիտակի համայնքապետարանի պատասխանատուն։

Հիշեցնենք՝ քիչ առաջ ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնել էր, որ Սպիտակ բժշկական կենտրոնում թթվածնի մատակարարման համակարգն է պայթել:

«Հիվանդանոցում պայթյուն չի եղել, անսարքություն է եղել թթվածնի բալոնի ռեդուկտորի հետ կապված»,- նշեց համայնքապետարանի ներկայացուցիչը։

Իրենց ունեցած տեղեկություններով՝ ներսում գտնվող հիվանդներն անգամ չեն էլ զգացել կատարվածը։

«Տուժածներ, վախեցողներ չեն եղել»,- հավելեց կինը։ Նրա խոսքով՝ անսարքությունն արդեն վերացված է։

Ավելի ուշ ՀՀ ԱԻՆ–ը հաստատեց, որ Սպիտակի հիվանդանոցում վնասվել է թթվածնային բալոնի մատակարարման համակարգը։ Այլ գույքային վնասներ և տուժածներ չկան։

199
թեգերը:
ՀՀ Առողջապահության նախարարություն, պայթյուն, հիվանդանոց, Սպիտակ
ՀՀ ԱԻՆ

Խնդրում ենք չանհանգստանալ. Շենգավիթում փորձարկվում է ձայնային տագնապի համակարգը

92
(Թարմացված է 15:49 30.10.2020)
ՀՀ–ում հայտարարված ռազմական դրության ռեժիմի շրջանակներում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարել էր, որ հնարավոր օդային տագնապի դեպքում Երևանում ու ՀՀ այլ բնակավայրերում կարող են գործել օդային տագնապի ձայնային ազդանշաններ։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ այսօր ցերեկը Երևանի Շենգավիթ վարչական շրջանում իրականացվելու են նոր տեղադրված ձայնային տագնապի ազդանշանային էլեկտրաշչակների փորձարկումներ։

«Խնդրում ենք չանհանգստանալ։ Նախապես հայցում ենք ձեր ներողամտությունը»,– գրում է ԱԻՆ–ը։

Հիշեցնենք` ՀՀ–ում հայտարարված ռազմական դրության ռեժիմի շրջանակներում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարել էր, որ հնարավոր օդային տագնապի դեպքում Երևանում ու ՀՀ այլ բնակավայրերում կարող են գործել օդային տագնապի ձայնային ազդանշաններ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ Գրանցվել են նաև թշնամական անօդաչու թռչող սարքերի թռիչքներ ու հարվածներ Հայաստանի Հանրապետության տարածքում, մասնավորապես՝ Կապանի շրջանում։ Այդ դեպքերում օդային տագնապի ազդանշան է միացել։

ԱԹՍ-ի արկն ընկել է գնդերեց Դավիթ սարկավագի ավտոմեքենայի վրա․ լուսանկար

92
թեգերը:
օդային տագնապ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ)
Ըստ թեմայի
Ստեփանակերտում օդային տագնապ է
18 օրում խոցվել է հակառակորդի 180 օդային հարձակման միջոց. Մովսեսյան
Կապան քաղաքում օդային տագնապ է հայտարարվել

Ամուսինը Տող գյուղի հրամանատարն էր, հիմա էլ 3 որդիներն են առաջնագծում. տեսանյութ

0
(Թարմացված է 17:40 30.10.2020)
Դիվերսիոն հարձակման ժամանակ որդին վիրավորվել է, բայց արդեն ապաքինվում է, կվերադառնա շարքեր՝ հայրենի տունը պաշտպանելու։

Սեպտեմբերի 27-ի առավոտյան տիկին Անժելան ռազմաճակատ ճանապարհեց իր 3 որդիներին ու ստիպված թոռների, ընտանիքի հետ տեղափոխվեց մայր Հայաստան։

«Զինուժ մեդիան» տեսանյութ է պատրաստել տողեցի ընտանիքի մասին։ Լրագրողի հետ զրույցում կինը նշում է՝ այս կռիվը մի օր պետք է լիներ, անխուսափելի էր։

«30 տարվա մեջ ամեն օր մենք սպասում էինք էս պահին, բայց ոչ էս աստիճանի»,- ասում է արցախցի կինը։

Տիկին Անժելան նույնպես հերոսուհի է։ Արցախյան առաջին պատերազմում ամուսնու կողքին հայրենի Տողն գյուղն է պաշտպանել։ Հպարտությամբ նշում է՝ ամուսինը Տող գյուղի հրամանատարն էր։

Հիմա էլ որդիներն են իրենց կռիվը շարունակում։ Դիվերսիոն հարձակման ժամանակ նրա զավակներից մեկը վիրավորվել է թշնամու գնդակից, բայց արդեն ապաքինվում է։

«Ամենակարևորը մարդկային կորուստն է, որ չլինի»,- ընդգծում է տիկին Անժելայի հարսիկը՝ Գայանեն։ Ասում է՝ թեկուզ գյուղն ավերված լինի, խնդիր չէ, կվերականգնեն։ Կարևորը՝ տուն վերադառնան։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 30-ի ժամը 14։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6914 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 232 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 649 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

0
թեգերը:
հրամանատար, Գյուղ, ամուսին, որդի, Արցախյան պատերազմ, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
«Դու հպարտ հայուհի ես»․ հանգուցյալ Ռոբերտ Քարդաշյանը «շնորհավորել է» Քիմի տարեդարձը
Իրանը Ղարաբաղի վերաբերյալ իր ծրագիրն այնպես է նախագծել, որ ընդունելի լինի բոլորի համար
ՀՀ–ում դատապարտյալներ են ազատ արձակվել առաջնագիծ մեկնելու համար