Ռուբինա Խանզադյան

Գեղեցիկ է և՛ ներքնազգեստով, և՛ տարազով. օգտատերերը սիրահարվել են Ռուբինա Խանզադյանին

1632
(Թարմացված է 22:57 07.08.2020)
Ռուբինան հայազգի առաջին մոդելն է, որը մասնակցել է Victoria's Secret–ի ցուցադրություններին։

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. «Հայ հրեշտակ» և «վայրի գեղեցկուհի» ամերիկահայ թոփ–մոդել Ռուբինա Խանզադյանը կրկին հիացրել է օգտատերերին իր լուսանկարներով։ Instagram–ի arm_estetik  էջը «հայ աղջիկ» և «հայ գեղեցկուհի» հեշթեգերով հրապարակել է հայկական ազգային տարազով Ռուբինիայի լուսանկարը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от 𝒜𝓇𝓂ℯ𝓃𝒾𝒶𝓃 𝒷ℯ𝒶𝓊𝓉𝓎 🕊 (@arm_estetik)

Սև ու սպիտակ լուսանկարում աղջիկը պատկերված է երկարաթև թավշյա շապիկով և երկար կիսաշրջազգեստով։ Գլուխը զարդարված է ավանդական հանդերձանքով՝ ծաղկապատ ճակատազարդով և թափանցիկ քողով։

«Ռումբ է պարզապես», «շատ արտասովոր աղջիկ», «գեղեցիկ», «որքան է նրան սազում»,- մեկնաբանություններում գրել են օգտատերերը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Rubina Dyan (@rubinadyan)

Ամիսներ առաջ 23-ամյա Ռուբինան հայտնվեց նորաձևության  ոլորտի ամենահեղինակավոր ամսագրերից մեկի` Harpers Bazaar–ի, քաթարյան տարբերակի շապիկին։ Ֆոտոշարքի հեղինակը հայտնի լուսանկարիչ Գրեգ Սուելսն է, որը նկարահանել է Քիմ Քարդաշյանի Skims և KKW Beauty ապրանքանիշերի գովազդային վերջին արշավները։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Rubina Dyan (@rubinadyan)

Ռուբինա Խանզադյանը հայազգի առաջին մոդելն է, որը մասնակցել է Victoria's Secret կանանց ներքնազգեստի ապրանքանիշի ցուցադրություններին, բացի այդ՝ նա խորհրդային ժամանակների հայ հայտնի գրող Սերո Խանզադյանի եղբոր թոռնուհին է։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Rubina Dyan (@rubinadyan)

Աղջիկն ընտանիքով Բարսելոնա է տեղափոխվել, երբ 2 տարեկան է եղել։ Այսօր ընտանիքն ապրում է ԱՄՆ–ում։ 2017 թվականին մոդելը հիմնեց Rubina Dyan սեփական ապրանքանիշը։ Նա և՛ Իսպանիայում, և՛ ԱՄՆ–ում ակտիվ զարգացնում է իր բիզնեսը։

1632
թեգերը:
Իսպանիա, Բարսելոնա, Ռուբինա Խանզադյան, դիզայներ, մոդել, հայ, Հայաստան
Ըստ թեմայի
«Ների՛ր, մայրիկ». Ռուբինա Խանզադյանի նոր կերպարը հիացրել է օգտատերերին
«Վայրի գեղեցկուհի» Ռուբինա Խանզադյանը հայտնվել է Harpers Bazaar-ի շապիկին
Victoria's Secret–ի մոդել Ռուբինա Խանզադյանը զարմացնում է իր գեղեցկությամբ ու մկաններով
Հայ մոդելը գրավել է համացանցը. ինչով է զբաղվում Ռուբինա Խանզադյանը կարանտինի ժամանակ
Սպիտակ. արխիվային լուսանկար

Տուժածներ չկան. ինչ է եղել Սպիտակի հիվանդանոցում

28
(Թարմացված է 16:49 30.10.2020)
Համայնքապետարանից տեղեկացրեցին, որ անսարքությունն արդեն վերացված է, հիվանդներն անգամ չեն էլ իմացել խնդրի մասին։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Սպիտակի հիվանդանոցում պայթյուն չի եղել։  Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Սպիտակի համայնքապետարանի պատասխանատուն։

Հիշեցնենք՝ քիչ առաջ ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնել էր, որ Սպիտակ բժշկական կենտրոնում թթվածնի մատակարարման համակարգն է պայթել:

«Հիվանդանոցում պայթյուն չի եղել, անսարքություն է եղել թթվածնի բալոնի ռեդուկտորի հետ կապված»,- նշեց համայնքապետարանի ներկայացուցիչը։

Իրենց ունեցած տեղեկություններով՝ ներսում գտնվող հիվանդներն անգամ չեն էլ զգացել կատարվածը։

«Տուժածներ, վախեցողներ չեն եղել»,- հավելեց կինը։ Նրա խոսքով՝ անսարքությունն արդեն վերացված է։

Ավելի ուշ ՀՀ ԱԻՆ–ը հաստատեց, որ Սպիտակի հիվանդանոցում վնասվել է թթվածնային բալոնի մատակարարման համակարգը։ Այլ գույքային վնասներ և տուժածներ չկան։

28
թեգերը:
ՀՀ Առողջապահության նախարարություն, պայթյուն, հիվանդանոց, Սպիտակ
ՀՀ ԱԻՆ

Խնդրում ենք չանհանգստանալ. Շենգավիթում փորձարկվում է ձայնային տագնապի համակարգը

80
(Թարմացված է 15:49 30.10.2020)
ՀՀ–ում հայտարարված ռազմական դրության ռեժիմի շրջանակներում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարել էր, որ հնարավոր օդային տագնապի դեպքում Երևանում ու ՀՀ այլ բնակավայրերում կարող են գործել օդային տագնապի ձայնային ազդանշաններ։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ այսօր ցերեկը Երևանի Շենգավիթ վարչական շրջանում իրականացվելու են նոր տեղադրված ձայնային տագնապի ազդանշանային էլեկտրաշչակների փորձարկումներ։

«Խնդրում ենք չանհանգստանալ։ Նախապես հայցում ենք ձեր ներողամտությունը»,– գրում է ԱԻՆ–ը։

Հիշեցնենք` ՀՀ–ում հայտարարված ռազմական դրության ռեժիմի շրջանակներում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարել էր, որ հնարավոր օդային տագնապի դեպքում Երևանում ու ՀՀ այլ բնակավայրերում կարող են գործել օդային տագնապի ձայնային ազդանշաններ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ Գրանցվել են նաև թշնամական անօդաչու թռչող սարքերի թռիչքներ ու հարվածներ Հայաստանի Հանրապետության տարածքում, մասնավորապես՝ Կապանի շրջանում։ Այդ դեպքերում օդային տագնապի ազդանշան է միացել։

ԱԹՍ-ի արկն ընկել է գնդերեց Դավիթ սարկավագի ավտոմեքենայի վրա․ լուսանկար

80
թեգերը:
օդային տագնապ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ)
Ըստ թեմայի
Ստեփանակերտում օդային տագնապ է
18 օրում խոցվել է հակառակորդի 180 օդային հարձակման միջոց. Մովսեսյան
Կապան քաղաքում օդային տագնապ է հայտարարվել