Լևոն Արոնյան

«Նա հասկանում է ինձ բոլոր լեզուներով». Արոնյանը հաստատել է, որ իր կյանքում նոր կին կա

765
(Թարմացված է 09:30 07.08.2020)
Լևոն Արոնյանը նշել է, որ իր հանգուցյալ կինը միշտ ուզում էր, որ ինքն ազնիվ լինի մարդկանց առջև, և ինքն էլ իրականում այդպիսին է, դրա համար էլ անկեղծանում է և պատմում իր կյանքում եղած փոփոխության մասին:

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Շախմատի գրոսմայստեր Լևոն Արոնյանը հայտարարել է, որ երջանիկ է, առողջ և շնորհակալ Աստծուն, որ շրջապատված է սիրով: Facebook-ի իր էջում նա նամակ է գրել իր հետևորդներին, հայտնելով, որ իր կյանքում, այո,  նոր կին կա։

Արիանան նաև երգում էր․․․

Ավելի վաղ համացանցում էին հայտնվել Անիտա Այվազյանի և շախմատիստի սիրառատ լուսանկարները։ 

«Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ։ Ի՞նչ իմաստ ունի լաց լինելը։ Միայն այդ ժամանակ կհասկանաս` կյանքն արժանի է, որ իրեն ժպտան»,- գրել էր Անիտան։

Դրանից հետո Արոնյանի կյանքում հնարավոր փոփոխությունը բուռն քննարկման թեմա դարձավ համացանցում։

«Ճակատագիրը ինձ սեր ու լույս բերեց Անիի կերպարանքով և ես զգում եմ, որ այսուհետ բոլոր դժբախտությունները անցյալում են: Անին ամենաբարի ու նվիրված մարդկանցից է, որ ես երբևէ հանդիպել եմ: Մեր հետաքրքրություններն ու նպատակները կյանքում շատ նման են: Նա հասկանում է ինձ բոլոր լեզուներով»,–գրել է Արոնյանը Facebook–ի իր նամակում:

Նա նշել է, որ Արիանային կորցնելն ամենավատ բանն էր, որ ես երբևէ զգացել էր, բայց այդ դժոխքի միջով անցնելը ստիպել է  հասկանալ ինքն իրեն ու վերլուծել կյանքը: Նա նշել է, որ իր հանգուցյալ կինը միշտ ուզում էր, որ ինքն ազնիվ լինի մարդկանց առջև, և ինքն էլ իրականում այդպիսին է, դրա համար էլ անկեղծանում է և պատմում իր կյանքում եղած փոփոխության մասին:

«Ես 13 տարի հավատարիմ եմ եղել ու սիրել եմ կնոջս, և ոչ ոք չգիտի, թե ինչպիսի զգացողություններ եմ ապրել նրան կորցնելուց հետո: Ես գիտեմ նաև, որ հրեշտակները ինձ ուղղարկել են սիրելու և սիրվելու ևս մեկ հնարավորություն: Ես հարգում և հարգելու եմ կնոջս հիշատակը ոչ թե մեկ տարի, այլ իմ ողջ կյանքի ընթացքում: Ես վստահ գիտեմ, որ նա կցանկանար, որ ես շարունակեի ապրել և երջանիկ լինել կյանքում: Ես հավատում եմ, որ սիրել իմացող մարդիկ կհասկանան ինձ: Ես շնորհակալ եմ Անիին և ընկերներիս բոլոր դժվարին պահերին կողքիս լինելու համար»,–գրել է Արոնյանը։

Նա հայտնել է նաև, որ եթե իր առողջությունը թույլ տա, շախմատ կշարունակի խաղալ մինչև իր կյանքի մայրամուտը, որովհետև հավատում է, որ եկել է այս աշխարհ շախմատիստ լինելու, իր սկզբունքներին նվիրված և հավատարիմ մնալու համար:

Լևոն Արոնյանը սիրառատ նկարներ է հրապարակել և շնորհավորել կնոջը` Արիանային

«Սիրելիներս, նամակիս հիմնական նպատակը Ձեզ տեղեկացնելն էր, որ ես երջանիկ եմ, առողջ և շնորհակալ Աստծուն, որ շրջապատված եմ սիրով: Մաղթում եմ, որ դուք բոլորդ ունենաք սեր և առողջություն, քանզի չկա կյանքում առավել կարևոր ոչինչ»,–եզրափակել է Արոնյանը:

Հիշեցնենք` շախմատիստի կյանքում ամիսներ առաջ դժբախտություն տեղի ունեցավ։ Մարտի 31-ին մահացավ նրա կինը՝ 33-ամյա Արիանա Կաոիլին, որն ավտովթարի էր ենթարկվել։

Արոնյանն ու Կաոիլին հանդիպում էին 2006 թվականից, բայց ամուսնացել էին 2017-ին։

Լևոն Արոնյանը շախմատիստ է, բազմաթիվ հեղինակավոր միջազգային մրցաշարերի հաղթող, ՖԻԴԵ-ի աշխարհի կրկնակի գավաթակիր, Հայաստանի հավաքականի կազմում օլիմպիական եռակի չեմպիոն, կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն:

765
թեգերը:
Արիանա Կաոիլի, Կին, Լևոն Արոնյան
թեմա:
Լևոն Արոնյանի վերելքներն ու վայրէջքները (103)
Ըստ թեմայի
«Գիտեինք, որ երկուսդ էլ հանձնվող տեսակ չեք». նախագահը և վարչապետը ցավակցել են Արոնյանին
Լևոն Արոնյանը Եվրոպայի թիմի կազմում շարունակում է հաղթել
Լևոն Արոնյանը «վերադառնում» է կյանք. նա սկսել է պատրաստել և Պոնչիկի հետ մարզվել
 Facebook

Ադրբեջանի իշխանությունն արգելափակել է գրեթե բոլոր սոցիալական ցանցերը

145
(Թարմացված է 11:40 27.09.2020)
Ադրբեջանում վաղ առավոտից սոցցանցային օգտատերերը բողոքում են, որ Facebook, Youtube, Whatsapp, TikTok սոցցանցային հարթակները չեն աշխատում։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. Ադրբեջանի իշխանությունները արգելափակել են գրեթե բոլոր սոցիալական ցանցերը: Տեղեկությունը հայտնում է երկրի տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարությունը:

Ադրբեջանի իշխանությունները պարզաբանել են, որ սոցիալական ցանցերի արգելափակումը պայմանավորված է «Հայաստանի կողմից լայնածավալ սադրանքները կանխելու համար»:

«Հուսով ենք, որ Ադրբեջանի քաղաքացիները ըմբռնում կցուցաբերեն՝ կապված այն սահմանափակումների հետ, որոնք կարող են ծագել սոցցանցային տիրույթում ՝ հակամարտության համատեքստում»,- նշել են նախարարությունից:

Նշենք, որ Ադրբեջանում սոցցանցային օգտատերերը վաղ առավոտից բողոքում են, որ Facebook, Youtube, Whatsapp, TikTok սոցցանցային հհարթակները չեն աշխատում:

Մեկ կին և մեկ երեխա. Մարտունիում խաղաղ բնակիչներ են զոհվել

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից Ադրբեջանը լայնածավալ օդային ու հրթիռահրետանային հարձակում է սկսել շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև քաղաքացիական բնակավայրերն ու ենթակառուցվածքները, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են մահացել։ Կան նաև վիրավորներ։

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հաջողությամբ հետ են մղում հակառակորդի բոլոր գրոհները: Ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:

Մարտերը շարունակվում են:

«Պատերազմ են ուզում, պատերազմ էլ կստանան». Արցախի նախագահ

145
թեգերը:
Արցախ, հայ-ադրբեջանական, Ադրբեջան, Facebook
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Արցախում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել
Ինչպես է հայկական զինուժը ոչնչացնում ադրբեջանական տանկերը. տեսանյութ
Մարտերը շարունակվում են. հայկական կողմը խոցել է 2 ուղղաթիռ, 14 ԱԹՍ, տանկեր. տեսանյութ
Երևան

Քանի՞ օր անձրև չի գա Հայաստանում. եղանակի տեսություն

39
(Թարմացված է 22:41 26.09.2020)
Օդերևութաբանների կանխատեսումներով` հանրապետության տարածքում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանի էական փոփոխություն չի գրանցվի։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի տարածքում սեպտեմբերի 27-ին տեղումներ չեն լինի։ Չոր եղանակը կշարունակվի մինչև սեպտեմբերի 30-ը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,– նշված է հաղորդագրության մեջ։

Երևանում սեպտեմբերի 27-ի ցերեկային ժամերին սպասվում է 28–30, երեկոյան՝ 23–25, գիշերը՝ 14+16 տաքություն։

Հայաստանի հյուսիսում` Շիրակում, սեպտեմբերի 27-ին ցերեկը սպասվում է 20–25, գիշերը՝ 6–10 տաքություն։ Հարավում` Սյունիքում, ցերեկը կլինի 22–25, գիշերը՝ 12–16 տաքությունը։ Արցախում նույնպես տաք աշուն է, ցերեկը օդի ջերմաստիճանը կտատանվի +20–ից +25–ի, գիշերը՝ +6–ից +10–ի սահմանում։

 Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում
39
թեգերը:
Անձրև, եղանակ, Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում
Ըստ թեմայի
«Ապրեք». Արայիկ Հարությունյանը համոզված է, որ հնարավոր է զերծ մնալ դպրոցները փակելուց
Երևանի մի շարք թաղամասերում ու մարզերում ջրամատակարարման նոր գրաֆիկ է սահմանվել
ՀՀ ոստիկանությունը մարտից ի վեր ավելի քան 145 հազար վարչական տույժ է նշանակել
Ситуация на площади Республики (27 сентября 2020). Еревaн

«Գնալու ենք այդ հարցը վերջնական լուծելու». ՀՅԴ–ականները կազմ–պատրաստ սպասում են հրամանի

0
(Թարմացված է 13:46 27.09.2020)
ՀՅԴ–ականները հավաքվել են Գարեգին Նժդեհի արձանի մոտ ու կամավորականների ցուցակներն են ճշգրտում` սահման մեկնելու համար։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. Հազարավոր կամավորականներ այս պահին կազմ–պատրաստ սպասում են՝ առաջնագիծ մեկնելու։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՅԴ–ական, «Կամավորական շարժում» ՀԿ–ի խորհրդի անդամ, պահեստազորի գնդապետ Արտաշես Մխիթարյանը։

Այս պահին Հանրապետության հրապարակի մոտ` Գարեգին Նժդեհի արձանի մոտակայքում, ՀՅԴ–ական կամավորականներն են հավաքվել, որոնք ամեն պահի պատրաստ են մեկնել առաջնագիծ։

«Հենց այս պահին առնվազն 100 հոգի կարող է մեկնել ճակատ։ Մեր բոլոր երիտասարդներն անցել են պատրաստվածություն։ ՊՆ–ի հետ կապը կա և առաջին իսկ անհրաժեշտության դեպքում շատերը կմեկնեն սահման»,–ասաց Մխիթարյանը` հավելելով, որ մեր հաղթանակի վրա երբեք չի կասկածել։

ՀՅԴ Երիտասարդական միության ատենապետ Արգիշտի Գևորգյանն էլ տեղեկացրեց` առաջին վաշտն արդեն վերջնական ցանկն է ճշտում և սպասում են հրամանի` ուր գնալ։

«Ինչպես ապրիլյան պատերազմին մեկնեցինք մարտական ոգով, այնպես էլ հիմա ենք։ Գնալու ենք այս հարցը վերջնական լուծելու։ Պետք է բոլորը՝ անկախ քաղաքական հայացքներից, կամավորագրվեն ու միահամուռ լինենք»,–ասաց Գևորգյանը։

ՀՅԴ–ական կանայք նույնպես պատրաստվում են մեկնել ճակատ` ցանկացած հարցով օգնելու։ ՀՅԴ–ական Օֆելյա Գրիգորյանի խոսքով` ամուսինը գումարտակի բժիշկ է, ինքն էլ հետը մեկնելու է օգնության։ Այս պահին առաջին անհրաժեշտության իրեր են հավաքագրում, որ տանեն Արցախ։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից Ադրբեջանը լայնածավալ օդային ու հրթիռահրետանային հարձակում է սկսել շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև քաղաքացիական բնակավայրերն ու ենթակառուցվածքները, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են մահացել։ Կան նաև վիրավորներ։

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հաջողությամբ հետ են մղում հակառակորդի բոլոր գրոհները: Ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:

Մարտերը շարունակվում են:

0
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020