Գոհար Հարությունյանն ու Մայքլ Ջեքսոնը

«Առանց ձեռնոցի ձեռքս բռնել էր». Գոհար Հարությունյանը Ջեքսոնի հետ լուսանկարներ է հրապարակել

2354
Գոհար Հարությունյանը ցավով է նշում, որ մարդիկ հաճախ ասում են, թե Մայքլ Ջեքսոնի հետ իր ունեցած լուսանկարները կեղծ են։

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. «Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս գլոբ 2010» տիտղոսակիր գեղեցկուհի Գոհար Հարությունյանը Instagram-ի իր էջում արխիվային լուսանկարներ է հրապարակել փոփ երաժշտության լեգենդ Մայքլ Ջեքսոնին հետ։

View this post on Instagram

A post shared by Gohar Harutyunyan (@miss_armenia_gohar) on

Համաշխարհային աստղի հետ նույն գովազդում նկարահանվելու պատմության մասին Գոհարը պատմել է Sputnik Արմենիային։

«Չնայած լուսանկարները հրապարակելու առիթ ունեցել եմ, սակայն հասկացել եմ, որ մարդիկ չեն հավատում, որ լուսանկարվել եմ Մայքլ Ջեքսոնին հետ նույն գովազդում»,–ասաց գեղեցկուհին։

Գոհարը փոփ աստղի հետ նույն գովազդում նկարահանվելու առաջարկ ստացել է 2 000 թվականին, ԱՄՆ–ում ապրող հայազգի 3 եղբայրներից, որոնք մեծ ջանքերից հետո կարողացել են Ջեքսոնին համոզել, որ նկարահանվի իրենց պատկանող MLS limousine ընկերության գովազդում։

Գոհարը բարեգործական նախագծով առաջին անգամ մեկնել էր ԱՄՆ։ Նրա խոսքով` մի շարք աղջիկներից Ջեքսոնն իրեն է ընտրել, միայն թե մի քիչ կաշկանդվել է, որովհետև Գոհարն ավելի բարձրահասակ է։

«Իմ կյանքի ամենաերջանիկ օրերից մեկը 2000 թվականին Մայքլ Ջեքսոնի հետ հանդիպումն էր։ Ես միշտ հուզմունքով եմ հիշում գովազդի նկարահանման այդ 2–ժամյա նկարահանումները։ Փոփ երաժշտության արքան առանց ձեռնոցների ձեռքս բռնել էր ու անընդհատ կրկնում էր, որ շատ է հավանել իմ դիմահարդարումը»,–վերհիշեց Գոհարը:

Գեղեցկուհու խոսքով` իր կյանքի լավագույն հիշողությունը կրկին վերապրել է, երբ ավագ դուստրը՝ Մելինեն, մի օր հայտարարել է, որ ինքն այսուհետ Մայքլ Ջեքսոնի մոլի երկրպագուն է։

Մայքլ Ջեքսոնի սպիտակ ձեռնոցն աճուրդում վաճառվել է 104 հազար դոլարով

2354
թեգերը:
ինստագրամ, Գոհար Հարությունյան, Մայքլ Ջեքսոն
Ըստ թեմայի
«Նա լրիվ խելքը թռցրել էր». Էլթոն Ջոնը բացահայտել է Մայքլ Ջեքսոնի գաղտնիքները
Մայքլ Ջեքսոնի երկրպագուները պահանջում են, որ նրա նմանակը ԴՆԹ թեստ հանձնի
Քիմ Քարդաշյանը Մայքլ Ջեքսոնի թանկարժեք բաճկոնը նվիրել է դստերը. տեսանյութ
 Facebook

Ադրբեջանի իշխանությունն արգելափակել է գրեթե բոլոր սոցիալական ցանցերը

127
(Թարմացված է 11:40 27.09.2020)
Ադրբեջանում վաղ առավոտից սոցցանցային օգտատերերը բողոքում են, որ Facebook, Youtube, Whatsapp, TikTok սոցցանցային հարթակները չեն աշխատում։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. Ադրբեջանի իշխանությունները արգելափակել են գրեթե բոլոր սոցիալական ցանցերը: Տեղեկությունը հայտնում է երկրի տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարությունը:

Ադրբեջանի իշխանությունները պարզաբանել են, որ սոցիալական ցանցերի արգելափակումը պայմանավորված է «Հայաստանի կողմից լայնածավալ սադրանքները կանխելու համար»:

«Հուսով ենք, որ Ադրբեջանի քաղաքացիները ըմբռնում կցուցաբերեն՝ կապված այն սահմանափակումների հետ, որոնք կարող են ծագել սոցցանցային տիրույթում ՝ հակամարտության համատեքստում»,- նշել են նախարարությունից:

Նշենք, որ Ադրբեջանում սոցցանցային օգտատերերը վաղ առավոտից բողոքում են, որ Facebook, Youtube, Whatsapp, TikTok սոցցանցային հհարթակները չեն աշխատում:

Մեկ կին և մեկ երեխա. Մարտունիում խաղաղ բնակիչներ են զոհվել

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից Ադրբեջանը լայնածավալ օդային ու հրթիռահրետանային հարձակում է սկսել շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև քաղաքացիական բնակավայրերն ու ենթակառուցվածքները, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են մահացել։ Կան նաև վիրավորներ։

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հաջողությամբ հետ են մղում հակառակորդի բոլոր գրոհները: Ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:

Մարտերը շարունակվում են:

«Պատերազմ են ուզում, պատերազմ էլ կստանան». Արցախի նախագահ

127
թեգերը:
Արցախ, հայ-ադրբեջանական, Ադրբեջան, Facebook
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Արցախում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել
Ինչպես է հայկական զինուժը ոչնչացնում ադրբեջանական տանկերը. տեսանյութ
Մարտերը շարունակվում են. հայկական կողմը խոցել է 2 ուղղաթիռ, 14 ԱԹՍ, տանկեր. տեսանյութ
Երևան

Քանի՞ օր անձրև չի գա Հայաստանում. եղանակի տեսություն

39
(Թարմացված է 22:41 26.09.2020)
Օդերևութաբանների կանխատեսումներով` հանրապետության տարածքում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանի էական փոփոխություն չի գրանցվի։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի տարածքում սեպտեմբերի 27-ին տեղումներ չեն լինի։ Չոր եղանակը կշարունակվի մինչև սեպտեմբերի 30-ը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,– նշված է հաղորդագրության մեջ։

Երևանում սեպտեմբերի 27-ի ցերեկային ժամերին սպասվում է 28–30, երեկոյան՝ 23–25, գիշերը՝ 14+16 տաքություն։

Հայաստանի հյուսիսում` Շիրակում, սեպտեմբերի 27-ին ցերեկը սպասվում է 20–25, գիշերը՝ 6–10 տաքություն։ Հարավում` Սյունիքում, ցերեկը կլինի 22–25, գիշերը՝ 12–16 տաքությունը։ Արցախում նույնպես տաք աշուն է, ցերեկը օդի ջերմաստիճանը կտատանվի +20–ից +25–ի, գիշերը՝ +6–ից +10–ի սահմանում։

 Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում
39
թեգերը:
Անձրև, եղանակ, Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում
Ըստ թեմայի
«Ապրեք». Արայիկ Հարությունյանը համոզված է, որ հնարավոր է զերծ մնալ դպրոցները փակելուց
Երևանի մի շարք թաղամասերում ու մարզերում ջրամատակարարման նոր գրաֆիկ է սահմանվել
ՀՀ ոստիկանությունը մարտից ի վեր ավելի քան 145 հազար վարչական տույժ է նշանակել
Դավիթ Տոնոյան

«ՊԲ-ն կասեցնում է թշնամու առաջխաղացումը՝ պատճառելով ծանր կորուստներ». Տոնոյանի կոչը

137
(Թարմացված է 12:59 27.09.2020)
Նախարարը նշել է, որ այս արկածախնդրությունը ծանր հետևանքներ է ունենալու թշնամու համար: Մեր պատասխանը լինելու է կոշտ ինչպես երբեք: Հայկական բանակը տիրապետում է անհրաժեշտ բոլոր միջոցներին՝ հերթական անգամ ջախջախելու մեր հայրենիքի նկատմամբ ոտնձգություն իրականացնող թշնամուն։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ուղերձով դիմել է հայ ժողովրդին։ Նա նշել է, որ այսօր վաղ առավոտյան, կոպտագույնս խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերն ու հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, ադրբեջանական զինված ուժերը հրթիռահրետանային և ավիացիոն միջոցների կիրառմամբ հարձակման են անցել արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով պաշտպանության բանակի մարտական դիրքերն ու Արցախի խաղաղ բնակավայրերը:

«Այդպիսով, մարտական գործողությունների հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը: Այս պահին Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը վճռական հակահարվածներով կասեցնում է թշնամու առաջխաղացման բոլոր փորձերը՝ թշնամում պատճառելով ծանր կորուստներ»,–իր ուղերձում ասել է Տոնոյանը:

Նա ընդգծել է, որ հանդիսանալով Արցախի անվտանգության երաշխավորը՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը պատրաստ են ցուցաբերելու ցանկացած աջակցություն՝ ապահովելու Արցախի բնակչության անվտանգությունը:

«Արդեն իսկ ակներև է, որ դասեր չքաղելով նախկինում ունեցած անփառունակ պարտություններից՝ Ադրբեջանի իշխանությունները կրկին գերագնահատել են ունեցած կարողությունները, ինչի համար, վստահ եմ, խստագույնս կպատժվեն:

Այս արկածախնդրությունը ծանր հետևանքներ է ունենալու թշնամու համար: Մեր պատասխանը լինելու է կոշտ ինչպես երբեք: Հայկական բանակը տիրապետում է անհրաժեշտ բոլոր միջոցներին՝ հերթական անգամ ջախջախելու մեր Հայրենիքի նկատմամբ ոտնձգություն իրականացնող թշնամուն»,–ասել է նա:

Հայաստանում ռազմական դրություն է հայտարարվում. Նիկոլ Փաշինյան

Նախարարը նշել է, որ միասնության շնորհիվ են կերտվել մեր պատմության բոլոր հաղթանակները: Նա վստահություն է հայտնել, որ այս վճռական պահին մենք միասնաբար, պատվով ենք կատարելու մեր մարտական խնդիրը՝ դաս տալով միայն ուժի լեզուն հասկացող թշնամուն:

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից Ադրբեջանը լայնածավալ օդային ու հրթիռահրետանային հարձակում է սկսել շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև քաղաքացիական բնակավայրերն ու ենթակառուցվածքները, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են մահացել։ Կան նաև վիրավորներ։

Ինչպես է այրվում ադրբեջանական զրահատեխնիկան. նոր տեսանյութ

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հաջողությամբ հետ են մղում հակառակորդի բոլոր գրոհները: Ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:

Մարտերը շարունակվում են:

137
թեգերը:
Դավիթ Տոնոյան, Ադրբեջան, Բանակ, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Թուրքիան հայտարարել է Ադրբեջանին աջակցելու մասին
Հայաստանից ԼՂ զորք տեղափոխելու կարիք չկա. Վարդան Տողանյանի հարցազրույցը
Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրելու