Երևան, արխիվային լուսանկար

Չկա չարիք առանց բարիքի. ինչու են Հայաստանում համավարակից հետո սկսել քիչ ամուսնալուծվել

243
(Թարմացված է 11:56 04.08.2020)
Հոգեբանն ու ազգագրագետը բացատրել են Հայաստանում ամուսնալուծությունների թվի կրճատման պատճառները։ Ավելին` նրանք հարսանիքների ու նորածինների բում են կանխատեսում տարեվերջին։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Կորոնավիրուսը մարդկանց կյանքում շատ բան փոխեց, իսկ կարանտինը բազմաթիվ վատ հետևանքներ ունեցավ։ Դրանցից մեկը մի շարք երկրներում ամուսնալուծությունների բռնկումն էր, ինչը հոգեբանները բացատրում են տևական մեկուսացմամբ և չորս պատի մեջ մնալով։

Որքան էլ զարմանալի թվա, բայց թվերը վկայում են, որ բոլորովին այլ է իրավիճակը Հայաստանում. ամուսնալուծությունների թիվը ոչ միայն նվազել է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, այլև չի ավելացել կարանտինի ավարտից հետո։

Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնեցին, որ 2020 թվականի առաջին կիսամյակում գրանցվել է 1453 ամուսնալուծություն, անցած տարվա նույն ժամանակահատվածում` 2136, այսինքն` այս տարի 683–ով պակաս։ Հատկանշական է, որ մարտին, երբ կարանտին հայտարարվեց, գրանցվել էր 295 ամուսնալուծություն, իսկ հաջորդ ամիսներին թիվը կրճատվել է. ապրիլին գրանցվել է 141 ամուսնալուծություն, մայիսին` 161, իսկ հունիսին գրեթե հասել է այն մակարդակին, որը եղել էր գարնան սկզբին, ավելի ստույգ` 276։

Հոգեբան Կարինե Նալչաջյանը բացատրում է, որ դժվար իրավիճակում, որում հայտնվել են ընտանիքները համավարակի և սահմանափակումների պատճառով (որպես հետևանք` գործազրկություն և ֆինանսական դժվարություններ), անձնական խնդիրները մի կողմ են քաշվել։ Ըստ նրա` դժվար է պատկերացնել հայկական ընտանիք, որում ամուսիններից մեկը պնդում է ամուսնալուծվել, երբ մյուսը խնդիրներ ունի։

«Անձամբ ես գիտեմ մի ընտանիք, որը մտադիր էր ամուսնալուծվել, բայց համավարակի պատճառով ժամանակավորապես հետաձգեց այդ հարցը։ Սակայն սա չի նշանակում, որ բոլոր հետաձգված ամուսնալուծությունները չեն կայանալու, կամ ամուսինները մտափոխվել են», – ասաց նա։

Վիճակագրության համաձայն` առավել հաճախ ամուսնալուծվում են երիտասարդները, քանի որ ամուսինների հարաբերություններում ճգնաժամ և տարաձայնություններ են սկսվում ամուսնության երկրորդ–երրորդ տարում։ Որպես կանոն` դա պայմանավորված է այն հանգամանքով, որ սպասումներն ու իրականությունը չեն համընկնում, ինչպես նաև ի հայտ են գալիս կենցաղային խնդիրներ, որոնց շատերը պատրաստ չեն լինում։ Հոգեբանի խոսքով` ընտանիքների մեծ մասը հաղթահարում է այդ ճգնաժամը և հետո հումորով պատմում դրա մասին։

Սակայն ոչ միշտ է այդպես լինում։ Ազգագրագետ Սվետլանա Պողոսյանի դիտարկմամբ` հայկական ընտանիքներում հաճախ առաջին տարիներին ամուսնալուծության նախաձեռնողը կինն է լինում, իսկ տղամարդը փորձում է ամուսնությունը խզել ավելի մեծ տարիքում։ Դա պայմանավորված է երեխաներին մեծացնելու, նրանց ոտքի կանգնեցնելու և հետո նոր սեփական անձով ու սեփական երջանկությամբ զբաղվելու ցանկությամբ (եթե գիտակցել է, որ կողքին այն մարդը չէ, որին կցանկանար տեսնել)։

Ինչ վերաբերում է ամուսնալուծությունների թվի կրճատմանը, ապա ազգագրագետը չի բացառում, որ զույգերը պարզապես չեն գրանցում ամուսնալուծությունը կամ էլ ժամանակավորապես հրաժարվել են այդ գաղափարից։

«Չկա չարիք առանց բարիքի։ Գուցե բարդ իրավիճակն ու մեկուսացումը թույլ տան զույգերին վերանայել իրավիճակը և վերաիմաստավորել հարաբերությունները։ Սակայն Հայաստանը միշտ եղել է ամուսնալուծությունների ցածր ցուցանիշ ունեցող երկրների թվում, քանի որ հայերը մեծ պատասխանատվությամբ են վերաբերվում ընտանիքի ինստիտուտին», – ասաց նա։

Միևնույն ժամանակ Պողոսյանը չբացառեց, որ կարանտինը կարող է նաև երկրորդ լավ կողմ ունենալ. արդեն ձմռանը իսկական «բեյբի բում» կլինի, իսկ միայնակները կմտածեն ընտանիք ստեղծելու մասին։ Այս համատեքստում նա նշեց, որ գրանցված ամուսնությունների քանակը իրական պատկերը չի արտացոլում, քանի որ շատերը պարզապես հետաձգել են հարսանիքը կամ չեն գրանցվել ՔԿԱԳ–ում։

«Հայերը սովոր են բոլոր ավանդույթներով ճոխ հարսանիքներ անել, ու 20 հոգանոց խնջույքների վերաբերյալ կանոնը հաստատ ստիպել է նրանց հետաձգել հարսանիքը, քանի որ շատերը պարզապես այդ թվի մեջ չեն տեղավորվի», – ընդգծեց փորձագետը։

Նշենք, որ ՀՀ արդարադատության նախարարության տվյալներով` 2020 թվականի առաջին կիսամյակում գրանցվել է 4885 ամուսնություն, իսկ 2019 թվականի նույն ժամանակահատվածում` 7285։ Համեմատության համար նշենք նաև, որ 2020 թվականի ապրիլին գրանցվել է ընդամենը 233 ամուսնություն, իսկ մեկ տարի առաջ` 1353։

243
թեգերը:
համավարակ, կորոնավիրուս, Սվետլանա Պողոսյան, Կարինե Նալչաջյան, ամուսնալուծություն, ամուսնություն, Հայաստան
Ըստ թեմայի
«Եթե ամուսնության առաջարկ անի, կհամաձայնեմ». Լոլիտան պատմել է նոր հարաբերությունների մասին
Վալերիայի կրտսեր որդին ամուսնանում է Լիանա Վոլկովայի հետ. կրեատիվ առաջարկության տեսանյութը
Թուրքական սերիալի ճանաչված դերասանուհին ամուսնացել է հայ գործարարի հետ
Աշխարհի ամենաերիտասարդ վարչապետն ամուսնացել է ֆուտբոլիստի հետ. լուսանկար
Pentawards մրցանակաբաշխություն

Հայկական ընկերությունը երկրորդ անգամ փաթեթավորման դիզայնի «Օսկար» է ստացել

30
(Թարմացված է 23:58 24.09.2020)
Pentawards միջազգային մրցույթի պատմության մեջ  սա առաջին դեպքն է, երբ որևէ ընկերություն 2 տարի անընդմեջ արժանանում է «Տարվա լավագույն ընկերություն» տիտղոսին։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Հայկական Backbone բրենդինգ ընկերությունը երկրորդ տարին է` ճանաչվում է  Pentawards մրցանակաբաշխության հաղթող, տեղեկանում ենք ընկերության Facebook-ի էջից։

Pentawards-ը փաթեթավորման դիզայնի ոլորտում նույն մասշտաբի և հեղինակության մրցանակաբաշխություն է, ինչ կինեմատոգրաֆիայի ոլորտում «Օսկարը»։ Այն հիմնադրվել է Լոնդոնում, նրան ամեն տարի մասնակցում են աշխարհի առաջատար դիզայներական ընկերությունները՝ ներկայացնելով  տարբեր մեգաընկերությունների համար ստեղծված բրենդները՝ Microsoft, Coca Cola, Snickers, Nestle, Nike, Xiaօmi  և այլն։

«Մենք ուրախ  և անասելի հպարտ ենք, որ այս տարի աշխարհի տարբեր երկրների և միջազգային խոշոր կազմակերպությունների ներկայացուցիչների և ընկերությունների ներկայությամբ, 2-րդ անգամ հնչեց Agency of the Year - Backbone from ARMENIA արտահայտությունը: Այս տիտղոսը մեծ փառք և հեղինակություն է բերում ոչ միայն մեր ընկերությանը այլև Հայաստանին՝ միջազգային հարթակում», – ասված է ընկերության տարածած հաղորդագրությունում։

Սիմոն Աբգարյանը միանգամից երեք մրցանակ է ստացել «Մոլիեր» մրցանակաբաշխության ժամանակ

Pentawards միջազգային մրցույթի պատմության մեջ  սա առաջին դեպքն է, երբ որևէ ընկերություն 2 տարի անընդմեջ արժանանում է «Տարվա լավագույն ընկերություն» տիտղոսին։

30
թեգերը:
«Օսկար» մրցանակաբաշխություն, մրցանակաբաշխություն
Ըստ թեմայի
Նոբելյան մրցանակակիրը հայտարարել է` կորոնավիրուսը լաբորատորիայում է ստեղծվել
Հայտնի են «Ավրորա 2020»–ի մրցանակակիրները
Նախագահական, հետո «Պողոսյան». մրցանակների հանձնման արարողությունը՝ լուսանկարներով
Ադամ Սահկյանի անկյունը իրենց տանը

«Վերածնունդդ օրհնվի, Ադամ ջան». ծնվել է Ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանի եղբորորդին

45
(Թարմացված է 23:29 24.09.2020)
Երեխան Ադամի եղբոր` Մուշեղ Սահակյանի և նրա կնոջ Անի Ամիրջանյան–Սահակյանի առաջնեկն է։ Նա հորեղբոր անունը կկրի։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Ծնվել է ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանի եղբորորդին, նրան հորեղբոր պատվին Ադամ են անվանել։ Տեղեկությունը հայտնում է Ադամի մայրիկը` Գայանե Անտոնյանը, Facebook-ի իր էջում։ Երեխան Ադամի եղբոր` Մուշեղ Սահակյանի և նրա կնոջ Անի Ամիրջանյան–Սահակյանի առաջնեկն է։

Բարեկամներն ու ընկերները շնորհավորում են Ադամի մայրիկին` փոքրիկի ծննդյան առթիվ։

«Վերածնունդդ օրհնվի, Ադամ ջան։ Գայանե քույրս, բոլորիս աչքը լույս», «Գայանե ջան, ձեր ընտանիքում նրա ծնունդով ուրախությունը ուրախությանը թող հաջորդի», – գրում են Անտոնյանին։

Ադամ Սահակյանը 2016-ի ապրիլին տեղի ունեցած հայ–ադրբեջանական պատերազմի հերոս է։ Ապրիլի 1-ի գիշերը՝ «Լալայկա» կոչվող բարձունքում ավագ Ադամ Սահակյանի գլխավորությամբ 7 հոգուց բաղկացած սահմանապահ ուժերն անցնում են շրջանաձև պաշտպանության` ադրբեջանական հարձակման դեմ։ Իր զինընկերների հետ 5 ժամ շարունակ մարտնչելով թշնամու դեմ և հասցնելով նրան զգալի կորուստներ (200-ից ավելի սպանված հատուկջոկատային)` Սահակյանն ընկնում է հերոսի մահով։

Սահակյանի և նրա զինընկերների` թշնամու դեմ մղած պայքարը հնարավորություն է տվել Ջաբրաիլի հայկական գնդին տեղակայվել ռազմաճակատի 2-րդ գծում և կանգնեցնել հակառակորդին։ Սահակյանը հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» և Հայաստանի Հանրապետության «Արիության» մեդալներով։

Յուրաքանչյուր տարիքում երջանկությունը մի տեսք ունի. զրույց` Ադամ Սահակյանի մոր հետ

45
թեգերը:
երեխա, նորածին, Ադամ Սահակյան
Ըստ թեմայի
Ապրիլյան պատերազմում զոհված Արմենակ Ուրֆանյանին Արցախի հերոսի կոչում կշնորհվի
«Որպես նախարար` ես հաղթելու կողմնակից եմ». Դավիթ Տոնոյանը` Ապրիլյան պատերազմի մասին
Ո՞վ է հաղթել Ապրիլյան պատերազմում. Արցախի նախագահը ներկայացրեց իր տեսակետը

Ի՞նչը պետք է պահպանել. համաշխարհային առաջնորդները որոշել են ՄԱԿ-ում փոփոխություններ անել

0
(Թարմացված է 23:43 24.09.2020)
Այս տարի լրացավ ՄԱԿ–ի 75-ամյակը։ Անդամ երկրները որոշել են, որ կառույցում պետք է փոփոխություններ անել։

ՄԱԿ-ի անդամ երկրների առաջնորդները մտադիր են բարեփոխումներ իրականացնել ՄԱԿ-ում։ Գլխավոր ասամբլեայի հոբելյանական նիստի ժամանակ նման կոչով են հանդես եկել համաշխարհային մի քանի առաջնորդներ։

Օրինակ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Բեռլինը կարող է դառնալ Անվտանգության խորհրդի ընդլայնման գործընթացի նախաձեռնողը։

«Գլոբալ խնդիրները համաձայնություն և համագործակցություն են պահանջում, անկախ ազգային սահմաններից։ Չափազանց հաճախ է ԱԽ–ն արգելափակման մեջ հայտնվում, երբ կարևոր որոշումներ ընդունելու կարիք կա»,-հայտարարել է նա:

Փոփոխությունների անհրաժեշտության մասին խոսել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, այլապես, նրա կարծիքով, «կարելի է ընդարմանալ»։ 

Հակամարտությունները պետք է լուծվեն միայն խաղաղ ճանապարհով. Լավրով

ՌԴ առաջնորդը միաժամանակ ընդգծել է, որ պետք է պահպանել գլխավորը՝ ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների վետոյի իրավունքը, թեև Արևմուտքը պնդում է, որ այն չեղարկվի:

Իսկ, թե ինչով է այն կարևոր աշխարհում կայունության պահպանման համար՝ դիտեք տեսանյութում:

0
թեգերը:
Անգելա Մերկել, Վլադիմիր Պուտին
Ըստ թեմայի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչով դիմել է Երևանին ու Բաքվին
ԱՄՆ պետքարտուղարության օրինագծում տեղ է գտել հստակ ձևակերպում` Լեռնային Ղարաբաղ. Մակունց
Ադրբեջանը չի հետևում ՄԱԿ-ի հրադադարի կոչին. Եկեղեցիների համաշխարհային խորհրդի արձագանքը
Որն է COVID-19–ից մահացության ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկիրը. ՄԱԿ–ի տվյալները