Հանքավայր

Աշխատանք ենք ուզում. «Լիդիան Արմենիայի» նախկին աշխատողները կարդացին Փաշինյանին գրած նամակը

181
(Թարմացված է 14:29 30.07.2020)
Ցուցարարները չեն զգում, որ պետությունը ցանկանում է արդարացի և օրինական ճանապարհով լուծել իրենց խնդիրները, ավելին, իրենք կասկածներ ունեն՝ կառավարությունն իրենց զոհաբերում է ոմանց տնտեսական և սոցիալական շահերի համար։

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Այսօր ՀՀ կառավարության շենքի դիմաց էին հավաքվել «Լիդիան Արմենիայի» նախկին աշխատողներն ու Ամուլսարի հարակից համայնքների բնակիչները։ Նրանք բողոքի ակցիա էին իրականացնում` պահանջելով միջոցներ ձեռնարկել Ամուլսարի հարցը լուծելու ուղղությամբ։

«Լիդիանի» նախկին աշխատակիցներից մեկը՝ Վիրաբ Հովհաննիսյանը, որը ցուցարարների մեջ ամենաակտիվն էր, հիշեցրեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանակին հորդորել էր ճանապարհները բացել։

«Բայց հորդորելով ոչ ոք ճանապարհ չի բացի: Էդ մարդիկ, որ փակել են ճանապարհը, 2 տարի ոչ մի տեղ չեն աշխատում, բայց ապրում են: Ես տարբեր աշխատանքներ եմ անում, չեմ կարողանում ծախսերս հասցնեմ, էդ մարդիկ 2 տարի ինչո՞վ են ապրում: 20 հոգով չպետք է որոշեն, թե Գնդևազի բնակիչների 80 տոկոսի կյանքը ինչպես պետք է լինի»,–ասաց ցուցարարը:

Ցույցի ողջ ընթացքում ոստիկանները հորդորում էին ցուցարարներին լքել տարածքը, քանի որ արտակարգ դրության ժամանակ ցույցերն արգելված են։

Բողոքի ակցիայի մասնակիցները ոստիկանների հետ համաձայնության եկան, որ ընթերցեն վարչապետին ուղղված իրենց դիմումն ու հեռանան:

Վիրաբ Հովհաննիսյանը բոլոր աշխատակիցների անունից բարձրաձայն կարդաց հորդորը։

«Մեծարգո վարչապետ, կառավարության հարգելի անդամներ, մենք ներկայացնում ենք Ամուլսարի շրջակա համայնքների բնակիչների մեծամասնությունը: Դեռևս 2 ամիս առաջ մենք 1200 բնակչի ստորագրությամբ նամակ ենք հանձնել կառավարությանը, սակայն որևէ պատասխան չստանալով` հուլիսի 22-ին բաց նամակ հղեցինք, որը տարածվեց լրատվամիջոցներում: Դատելով ձեր լռությունից՝ տպավորություն է ստեղծվում, թե դուք մոռացել եք, որ Ամուլսարն ու շրջակա բնակավայրերը գտնվում են ՀՀ տարածքում և դուք բարձրաձայնված խնդիրները համարում եք օտար պետության և օտար ժողովրդի ներքին հարց։ Դուք ստանձնել եք պարտավորություն, որ կլուծեք մեր խնդիրները և կապահովեք իրավական և սոցիալական պաշտպանվածություն»,–նշեց ցուցարարը:

Նրանց խոսքով` իրենք չեն զգում, որ պետությունը ցանկանում է արդարացի և օրինական ճանապարհով լուծել իրենց խնդիրները, ավելին` իրենք կասկածներ ունեն, որ կառավարությունն իրենց զոհաբերում է, ոմանց տնտեսական և սոցիալական շահերի համար։

«Պահանջում ենք Ամուլսարի շուրջն ապրող մարդկանց ապահովել արժանապատիվ աշխատանքով, պահանջում ենք Ամուլսարի խնդիրը զերծ պահել քաղաքական շահարկումներից և հարցը լուծել բացառապես իրավական դաշտում: Պահանջում ենք կառավարությանը միջոցներ ձեռնարկել և անհապաղ բացել մի քանի տասնյակ մարդկանց կողմից արդեն 2 տարի շրջափակված հանքի ճանապարհները և թույլ տալ շահագործել հանքը, պահանջում ենք հանքի ճանապարհներն անօրինական ձևով փակած մարդկանց կարծիքը չընդունել որպես համայնքի տեսակետ։ Մենք կանք, գոյություն ունենք ու մնացել ենք առանց աշխատանքի»,– ասաց Վիրաբյանը։

Ակցիայի մասնակիցները վստահ են, որ Ամուլսարի հանքի շահագործման նախագիծը բնապահպանական առումով լավագույնն է Հայաստանում և չափորոշիչներով գերազանցում է բոլոր հանքերին:

Հիշեցնենք, որ Ջերմուկի բնակիչները դեռևս նախորդ տարվանից պարբերաբար փակում են Ամուլսար տանող ճանապարհները: Նրանք կարծում են, որ հանքի շահագործումը մեծ վնաս կհասցնի շրջակա միջավայրին: 2018 թվականի հունիսից մի խումբ մարդիկ` «Ամուլսարի պահապանները», գիշեր-ցերեկ հերթապահում են՝ փակ պահելով դեպի հանք տանող ճանապարհները։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018 թ–ի սեպտեմբերի 9–ին Facebook–յան ուղիղ եթերում անդրադարձել էր Ամուլսարի հանքի շահագործման թեմային` ասելով, որ Ջերմուկի բնակիչները պետք է ապաշրջափակեն Ամուլսարի հանք տանող ճանապարհները:

«Այս պահին Ամուլսարի շահագործումն արգելելու դե յուրե հիմք չկա». Փաշինյան

Ավելի վաղ լիբանանյան «Էլարդ» ընկերությունն Ամուլսարի հանքի շահագործման ընթացքում իրականացրել էր շրջակա միջավայրի ռիսկերի գնահատում: Ընկերության ներկայացուցիչները ուսումնասիրել էին դեռևս 2016 թ.-ին «Լիդիան Արմենիա» ընկերության պատրաստած` շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը և հայտարարել հնարավոր ռիսկերի մասին: Միևնույն ժամանակ Հայաստանի քննչական կոմիտեի ներկայացուցիչները նշել են, որ ռիսկերը կառավարելի են:

Ամուլսարի ոսկու հանքը Հայաստանի երկրորդ խոշոր հանքավայրն է: Այն ղեկավարում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն, որը միջազգային «Lydian international» ընկերության դուստր ձեռնարկությունն է:

Ամուլսարի քրգործով նոր տվյալներ են ի հայտ եկել. Արսեն Այվազյան

181
Ըստ թեմայի
Ավետիսյան. «Եթե կառավարությունում հետ կանգնեն հանքը շահագործելու մտքից, բնակիչները կշահեն»
«Լիդիան Արմենիան» կվաճառի՞ Ամուլսարի հանքի շահագործման ծրագիրը. «Ժողովուրդ»
Քարի հանքավա՞յր, թե՞ կանաչ միջավայր. Մարությանի երազած Աջափնյակը
Հանքեր, ծխախոտ ու կրթություն. ինչպես է ճգնաժամը խմբագրել ՀՀ խոշոր հարկատուների ցանկը
Գևորգ Կոստանյան

Հետախուզման մեջ գտնվող ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնյաները ցանկանում են մեկնել Արցախ

286
(Թարմացված է 17:47 29.09.2020)
Հետախուզվող նախկին պաշտոնյաներն անձամբ կամ փաստաբանների միջոցով միջնորդություն են ներկայացրել նախաքննական մարմիններին` հետախուզումը դադարեցնելու մասին։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. Հետախուզման մեջ գտնվող ՀՀ նախկին բարձրաստիճան 3 պաշտոնյաներ դիմել են ՀՀ իշխանություններին` հայրենիք վերադառնալու ու Արցախին օգտակար լինելու հարցով։

Արցախ մեկնելու ցանկություն է հայտնել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, հետախուզման մեջ գտնվող Միքայել Հարությունյանը: Վերջինը 168.am-ին հայտնել է, որ ՀՀ իշխանություններից առայժմ պատասխան չի ստացել։

Սեպտեմբերի 27-ին ՀՀ դատախազությանն ու ՀՔԾ պետին է դիմել նաև ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը` իր նկատմամբ հայտարարված հետախուզումը վերացնելու միջնորդությամբ, քանի որ այդ հանգամանքը թույլ չի տալիս հատել ՌԴ սահմանն ու վերադառնալ Հայաստան։

Ընդ որում, նա պատրաստակամություն է հայտնում պատերազմական իրավիճակի ավարտից անմիջապես հետո ինքնակամ ներկայանալ նախաքննական մարմին։

13 կուսակցություն կոչով դիմել են Հայաստանի ու Արցախի իշխանություններին

ՀՀ իշխանությանը դիմած երրորդ նախկին պաշտոնյան հետախուզման մեջ գտնվող ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանն է: Նա նշել է, որ ցանկանում է «օր առաջ վերադառնալ Հայաստան և իր հնարավորությունների սահմաններում աջակից լինել իր ժողովրդին»։

Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների օրերին սահմանադրական կարգը տապալելու համար, հեռակա կարգով դատապարտվել է կալանքի, նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել:

Գևորգ Կոստանյանը կորոնավիրուսով է վարակվել

Միհրան Պողոսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման համար։

Հիշեցնենք` Գևորգ Կոստանյանը դեռևս 2019թ-ի սեպտեմբերին «Մարտի 1»-ի գործով հրավիրվել էր հարցաքննության, սակայն ՀՔԾ–ն հայտնել էր, որ Կոստանյանն արտերկրում է և կվերադառնա 15-20 օրից։ Նա «Մարտի 1»–ի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ։

Ըստ այդ մեղադրանքի` 2008–ի մարտի 1-ին և 2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձություններից հետո Գևորգ Կոստանյանը պահանջել է հետին ամսաթվով կազմել և շրջանառության մեջ դնել մարտի 1-ին և 2-ին ոստիկանության կատարած գործողությունների իրավաչափությունը հիմնավորող փաստաթղթեր:

286
թեգերը:
Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ), պաշտոնյա, Արցախ
Ըստ թեմայի
Միհրան Պողոսյանին նոր ծանր մեղադրանքներ կառաջադրվեն. գլխավոր դատախազ
«Իմ անձնական կարծիքով`սխալ է». Տոնոյանը` Միքայել Հարությունյանի երկքաղաքացիության մասին
Հրայր Թովմասյանի նախկին վարորդին մեղադրանք է առաջադրվել. ի՞նչ կապ ունի Միհրան Պողոսյանը
ՄԻՊ Արման Թաթոյան

Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի բնակիչները հրետակոծությունից տագնապ են ապրել

96
(Թարմացված է 16:55 29.09.2020)
Արման Թաթոյանը վստահեցնում է, որ այս պահի տվյալները վկայում են, որ խաղաղ բնակչությունը գտնվում է ակնհայտ նպատակային հրետակոծության տակ:

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տեղեկացնում է, որ Վարդենիսում հրետակոծության մասին ահազանգեր է ներկայացրել Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի բժշկական անձնակազմը։

«Տուն–ինտերնատի անձնակազմից նշել են, որ հրետակոծության պատճառով խնամյալների մոտ վախ ու տագնապ է առաջացել: Հրետակոծության փաստերը հաստատվել են նաև պաշտոնական հարցման արդյունքներով»,–նշված է ՄԻՊ–ի հաղորդագրության մեջ։

Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին ահազանգեր են ներկայացրել խաղաղ բնակիչները և տրամադրել նաև մոտ մեկ ժամ առաջ արված հրետակոծության լուսանկարներ: Թաթոյանը վստահեցնում է, որ այս պահի տվյալները վկայում են, որ խաղաղ բնակչությունը գտնվում է ակնհայտ նպատակային հրետակոծության տակ:

ՄԻՊ–ը փաստում է, որ առավոտյան այրվել է նաև քաղաքացիական ավտոբուս թիրախային ԱԹՍ հարձակման արդյունքում։ Սպանվել է մեկ խաղաղ բնակիչ, ինչը հաստատվել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական աղբյուրներով:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 83 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

ԱԳՆ-ն հերքում է. Հայաստանն Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը չի հրթիռակոծել

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 52 ԱԹՍ–ից, 6 ուղղաթիռից, 80 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից և 82 ավտոտրանսպորտից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանի ԶՈւ–ի թիրախ դարձած Մարտունին «Գրադից» հետո. լուսանկարներ, տեսանյութ

96
թեգերը:
հրետակոծություն, Արման Թաթոյան, ՀՀ ՄԻՊ, Վարդենիս
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Հայաստանի վրա - 2020
Ըստ թեմայի
Վարդենիսում երկրորդ ճակատ բացելու փորձը նորություն չէ. Հովհաննիսյան
Նախարարն ու մարզպետը հրապարակել են Վարդենիսում խոցված ավտոբուսի լուսանկարները
Վարդենիսում ադրբեջանական կրակոցից խաղաղ բնակիչ է զոհվել. ՀՀ ԱԳՆ

Հայ զինծառայողները մեկ կադրում երկու ԱԹՍ են խոցում. տեսանյութ

0
(Թարմացված է 22:41 29.09.2020)

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի հրապարակած տեսանյութում Մարտունու շրջանում հայկական ԶՈՒ-ն ևս 2 ԱԹՍ է ոչնչացնում:

«Մի կադրում երկու անօդաչու սարքի խոցում. Մարտունի»,- նշված է տեսանյութին կից գրառման մեջ:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Ինչպես են ոչնչացնում Ադրբեջանի ԶՈՒ–ի ստորաբաժանումը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

0
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020