Ազատի ջրամբար

Մաղում ջուր պահելն անհնար է. կբավարարի՞ Ազատի ջրամբարում եղածը ոռոգման ողջ սեզոնի համար

381
(Թարմացված է 20:50 26.07.2020)
Տարին այնքան էլ ջրառատ չի եղել, և այս պահին ջրավազաններում առկա ջրային պաշարները շատ չես համարի։ Sputnik Արմենիան այցելել է Ազատի ջրամբար՝ ամռան պիկին այնտեղ եղած ջրի պաշարը տեսնելու։

Արարատի մարզում գտնվող Ազատի ջրամբարին վերևից` մի քանի տասնյակ մետր բարձր բարձրությունից ենք նայում. ջրի մեջ տեղ–տեղ «կղզյակներ» են երևում, որոնք ջրամբարի տեսքն ավելի խորհրդավոր են դարձնում։ «Կղզյակները», սակայն, լավ օրից չէ, որ առաջացել են` ջրի նվազ քանակի մասին են հուշում։ 70 միլիոն խմ տարողությամբ Ազատի ջրամբարն այս օրերին լեփ–լեցուն չէ, սակայն պատճառն այն չէ, որ տարին ջրառատ չի եղել։ Այս տարի մայիսին ջրամբարը լցվել էր մինչև վերջ։

Азатское водохранилище
© Sputnik / Aram Nersesyan
Ազատի ջրամբար

Հուլիսի 23-ին Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը հայտնել էր` տարին ջրառատ չի եղել, և բոլոր հողամաս ունեցողներին մեկ հարց է հետաքրքրում` արդյո՞ք ջրավազաններում առկա ջուրը կբավարարի մինչև ոռոգման սեզոնի ավարտը։

Ի տարբերություն մյուսների, Ազատի ջրամբարն այն ջրամբարներից մեկն է, որի «բախտն այս տարի բերել» է` Ազատ գետը բավական ջուր է բերել իր հետ, և մինչև ոռոգման սեզոնի սկսելը առատությունից ջուրն անգամ թափվում էր։

Азатское водохранилище
© Sputnik / Aram Nersesyan
Ազատի ջրամբար

Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Կարեն Դաղբաշյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկացրեց` այս պահին 43 մլն խմ ջուր կա ջրամբարում, իսկ մնացածն օգտագործվել է ոռոգման համար։

«Այս պահին ջրամբարում եղած ջրի քանակն այնքան է, ինչ նախորդ տարվա նույն շրջանում։ Ջրամբարի իշխման տակ գտնվող տարածքների` Արտաշատ ՋՕ–ի, Դվինի տարածաշրջանի և Ազատի քառաստիճան պոմպակայանների միջոցով ոռոգվող հողատարածքների համար մինչև ոռոգման սեզոնի ավարտը եղած ջրի պաշարը կբավարարի»,–ասաց Դաղբաշյանը։ 

Азатское водохранилище
© Sputnik / Aram Nersesyan
Ազատի ջրամբար

Նրա խոսքով` նախորդ տարի ոռոգման սեզոնի ավարտից հետո դեռ ջրամբարում ջուր էր մնացել, այնպես որ անհանգստանալու կարիիք չկա։ Դաղբաշյանը հայտնեց` ջրամբարում վերանորոգման խնդիրներ կան` փականային հանգույցներում պետք է աշխատանքներ կատարվեն։ Խոսքը երկաթե կառուցվածքների մասին է, որոնք ժամանակի հետ մաշվում են։

Կապույտ Սևանի «կանաչ օրերը»․ Հայաստանի գոհարը փրկելու 3 քայլ

Ինչ վերաբերում է ջրի կորստին, ապա նման խնդիր չունի Ազատի ջրամբարը` ջրի կորուստ լինում է միայն բնական եղանակով, երբ եղանակային պայմաններից ելնելով ջուրը գոլորշիանում է։

Азатское водохранилище
© Sputnik / Aram Nersesyan
Ազատի ջրամբար

Ջրային ռեսուրսների մասնագետ, բնապահպան Քնարիկ Հովհաննիսյանը, սակայն, համաձայն չէ այն կարծիքի հետ, որ տարին ջրառատ չի եղել։ Ի դեպ, Հովհաննիսյանը Ձորաբղյուրում ամառանոց ունի, որը մեխանիկական եղանակով ոգոռվում է հենց Ազատի ջրամբարի ջրով։ Նա ասում է` ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի իր ամառանոցի համար նախատեսված պլանով ջուր են ստացել։

Азатское водохранилище
© Sputnik / Aram Nersesyan
Ազատի ջրամբար

«Անցած տարի անգամ բողոքի ակցիա արեցինք` ոռոգման ջրի խնդիրը բարձրացնելով, սակայն այս տարի միայն մեկ անգամ ջուր չենք ստացել, այն էլ` վթար էր եղել։ Ոչ թե ջրառատ տարի չի եղել, և ջրամբարներում ջրի քանակը քիչ է, այլ ջրային պաշարների ճիշտ կառավարման հարց կա»,–ասաց Հովհաննիսյանը։

Ծիծեռնակաբերդի հարակից տարածքում ինքնահոս ոռոգման համակարգ է անցկացվում. տեսանյութ

Բացի այդ, ըստ նրա, մեր ջրամբարները «մաղ» են. դրանք դատարկվելուց հետո հարկավոր է աշխատանքներ կատարել` խոռոչները, անցքերը փակել, որպեսզի հետո այնտեղ լցվող ջուրը մնա իր տեղում։ Հովհաննիսյանի խոսքով` եթե ժամանակին չզբաղվեն այդ խնդիրների լուծմամբ, ապա քանի գնա` ջրամբարն ավելի շատ կնմանվի մաղի, իսկ մաղում ջուր պահել հնարավոր չէ։

Азатское водохранилище
© Sputnik / Aram Nersesyan
Ազատի ջրամբար

Ինչ վերաբերում է Ազատի ջրամբարում եղած ջրի քանակին, ապա նա, ուսումնասիրելով մեր` տեղում արված լուսանկարները, նշեց` այնպես չէ, որ ջրամբարում եղած ջրի պաշարը մեծ է։ Ջրային ռեսուրսների մասնագետը հույս ունի` ջրավազաններում եղած ջրային` ոչ մեծաքանակ պաշարները կբավարարեն մինչև ոռոգման սեզոնի ավարտը։

Азатское водохранилище
Ազատի ջրամբար
381
թեգերը:
գյուղացի, Գյուղ, ամառ, Հայաստան, ոռոգման ջուր, Ազատի ջրամբար, ջրամբար
Ըստ թեմայի
Այս տարի ավելի շատ ջրառ է իրականացվել Սևանից. Ջրային կոմիտեի նախագահ
Սևանի կանաչ ջրիմուռները թունավոր չե՞ն. նախարարությունը հետազոտություն է արել
Կանաչապատման միջոցները կրճատվել են, բայց ոռոգման ցանցը չի բարելավվել. Խաժակյանի փաստերը
Եվգենյա Մեդվեդևա–Բաբասյան

Եվգենյա Մեդվեդևա–Բաբասյանն իր մասին 5 փաստ է ներկայացրել

56
(Թարմացված է 23:01 23.01.2021)
Մեդվեդևան խոստացել է սոցցանցերում հրապարակել իր փայլուն քարերով զգեստը, հենց այն պատրաստ լինի։

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Հայտնի ռուսաստանցի գեղասահորդ Եվգենյա Մեդվեդևա–Բաբասյանը Olympic Channel-ի հետ զրույցում իր մասին հինգ արտասովոր փաստ է ներկայացրել։

Աղջիկն ասել է, օրինակ, որ ընդամենը երկու օր առաջ է կանաչ ձիթապտուղ համտեսել։

​«Առաջին բանը, որ անում եմ առավոտյան՝ ստուգում եմ սոցցանցերը։ Նայում եմ լայքերը, բայց միշտ չէ, որ կարդում եմ մեկնաբանությունները, թեև միևնույնն է` հետևում եմ։ Նաև շանս փորը համբուրելու սովորություն ունեմ։ Կարմիր շրթներկի հետքը մնում է», - ասել է Մեդվեդրան Olympic Channel-ի հետ զրույցում։

Նա նաև խոստովանել է, որ յոթ անգամ դիտել է «Շերկոկ» սերիալը, քանի որ շատ է սիրում այն։

«Ես ու մայրս փայլուն քարերով նկարներ ենք անում։ Դա ասես արվեստի գործ լինի, բայց փայլում է ինչպես գեղասահքի համար նախատեսված զգեստ։ Instagram-ում կհրապարակեմ, երբ պատրաստ լինի»,–հավելել է նա։

Նշենք, որ գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևան հայկական արմատներ ունի: Աղջիկը 2018 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է, Աշխարհի կրկնակի չեմպիոն (2016, 2017), Աշխարհի գավաթի (2019) բրոնզե մեդալակիր, Եվրոպայի երկակի չեմպիոն (2016, 2017), Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։

«Ատոմային զենք ես». Գոհար Ավետիսյանը փայլել է իր շքեղ կազմվածքով

56
թեգերը:
ինստագրամ, Եվգենյա Մեդվեդևա–Բաբասյան
Ըստ թեմայի
Բաժանում և ոչ միայն. Եվգենյա Մեդվեդևա–Բաբասյանն ասել է`ինչպես է պայքարում դեպրեսիայի դեմ
Եվգենյա Մեդվեդևան նկարել է ճապոնացի ընկերոջը
Մեդվեդևան կփոխի՞ քաղաքացիությունը, կամ ինչպես են հայ մարզիչներն օգնում այլոց գեղասահքում
Արխիվային լուսանկար

Լարսը փակել են. ռուսական կողմում 760 բեռնատար է կուտակվել

51
ՀՀ տարածքում նույնպես կան փակ ավտոճանապարհներ, իսկ Սյունիքի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի ռուսական կողմում կուտակվել է 760 բեռնատար ավտոմեքենա:

«Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատար ավտոմեքենաների համար»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հայաստանի Հանրապետության տարածքում նույնպես կան փակ ավտոճանապարհներ. փակ են Արագածոտնի «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները, իսկ Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։
Արագածոտնի մարզի Ապարան-Արագած, Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» հատվածում, դեպի Ջերմուկ քաղաք տանող, Աղավնաձոր-

Արենիի ավտոճանապարհներին և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Հիշեցնենք` այսօր առավոտյան Լարսը բաց էր բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։

51
թեգերը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), բեռնատար, Վերին Լարս
թեմա:
Եղանակը Հայաստանում
Ըստ թեմայի
Հայկական բեռնատարներն այլևս կանգնած չեն մնա․ Լարսի ճանապարհի շինարարությունը կավարտվի
Վերին Լարսի այլընտրանք. ռուսական ընկերությունը հայկական բիզնեսին լաստանավ է տրամադրել
Արդիականացումը չի՞ փրկի․ որն է Վերին Լարսի անցակետի խնդրի լուծումը
Մարիա Զախարովա. արխիվային լուսանկար

«Դա միջամտություն է ներքին գործերին». Մարիա Զախարովան պատասխանել է ԱՄՆ դեսպանատանը

88
(Թարմացված է 23:23 23.01.2021)
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ն նույնպես արձագանքել էր ԱՄՆ դեսպանատան հայտարարությանը, նշելով, որ դա կանդրադառնա ռուս-ամերիկյան հարաբերությունների վրա։

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի - Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զարխարովան պատասխանել է Ռուսաստանում չարտոնված միտինգների վերաբերյալ ԱՄՆ դեսպանատան հայտարարությանը։

«Ահա տեսեք՝ ամերիկյան դեսպանատունը տեղեկություն է հրապարակում։ Սա իսկական միջամտություն է ներքին գործերին», - ասել է Զախարովան «Սոլովյով LIVE»-ի եթերում։

Ավելի վաղ ԱՄՆ դեսպանատունը Ռուսաստանում չարտոնված ակցիաների մասին հաղորդագրությունների ֆոնին հայտարարել էր, որ հետևում է «ռուսական 38 քաղաքներում բողոքի ակցիաների մասին հաղորդագրություններին»։ ԱՄՆ դեսպանատնից ավելացրել էին, որ «սատարում են խաղաղ բողոքի բոլոր մարդկանց իրավունքն ու կարծիք արտահայտելու ազատությունը», իսկ ռուս իշխանության քայլերն, իբրև, «ուղղված են այդ իրավունքը ճնշելուն»։

Մոսկվայում չարտոնված միտինգի ժամանակ 39 ուժայիններ են տուժել

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է այդ հայտարարությանը, ընդգծելով, որ ծայրահեղական տարրերին սատարելու փորձերը երկկողմանի հարաբերությունների համար բացասական հետևանքներ են ունենալու։ Գերատեսչությունում հիշեցրել են, որ դեսպանատունն առաջին անգամ չէ, որ արհամարհական վերաբերմունք է ցուցադրում դիվանագիտական նորմերի ու կանոնների նկատմամբ ու սոցիալական ցանցերում ակտիվ հաղորդագրություններ է հրապարակում՝ աջակցելով ռուսական քաղաքներում չարտոնված բողոքի ակցիաներին։

Ռուսաստանում քրեական պատիժ կսահմանվի դեռահասներին հանրահավաքներում ներգրավելու համար

88
թեգերը:
Բողոքի ակցիա, դեսպանություն, ԱՄՆ, Ռուսաստան, Մարիա Զախարովա
Ըստ թեմայի
Լավրովն ու Զարիֆը Մոսկվայում կքննարկեն Ղարաբաղի հարցը․ Մարիա Զախարովա
Եռակողմ հայտարարության իրականացման համար համալիր աշխատանք է սպասվում․ Զախարովա
Եթե Բաքուն ու Երևանը ցանկանան․ Զախարովան՝ հայերի ու ադրբեջանցիների երկխոսության մասին