Ելենա Կոնդուլայնեն

Խորհրդային կինոյի սեքս խորհրդանիշը հոսպիտալացվել է

1171
(Թարմացված է 20:58 26.07.2020)
62-ամյա դերասանուհու մոտ խոսքի թերություններ են նկատվել։ Շտապօգնության բժիշկները պնդել են, որ հիվանդանոց տեղափոխելու կարիք կա։

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik․ ԽՍՀՄ-ի սեքս խորհրդանիշ, ՌԴ վաստակավոր արտիստ Ելենա Կոնդուլայնենն ինսուլտի կասկածով տեղափոխվել է հիվանդանոց։ Տեղեկությունը հայտնում է «Московский Комсомолец»–ը։

Ուրբաթ երեկոյան Գորկու անվան կենտրոնական զբոսայգում գնվող «Տարվա եղանակներ» ռեստորանում 62-ամյա դերասանուհին հանկարծակի ուժեղ գլխացավ է զգացել, ի հայտ են եկել խոսքի թերություններ։ Մատուցողը շտապօգնություն է կանչել, բայց կինը հրաժարվել է հիվանդանոց գնալ։ Բժիշկները համոզել են, ի վերջո նա համաձայնել է։ Նախնական տվյալներով՝ Կոնդուլայնեի մոտ ինսուլտ է ախտորոշվել։

Լավ լուր դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկի երկրպագուների համար

Նշենք, որ Կոնդուլայնենը հայտնի է դարձել 80-ականներին։ Նա մոտ 40 դեր է խաղացել ֆիլմերում և սերիալներում։ 80-ականների սկզբին դերասանուհին նկարահանվել է խորհրդային էկրանի աստղերի՝ Օլեգ Մենշիկովի, Լեոնիդ Յարմոլնիկի, Անդրեյ Ռոստոցկու և այլոց հետ։ 2001թ․-ին ստացել է Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչում։ Վերջին ժամանակաշրջանում նա դերասանական գործունեությամբ գրեթե չէր զբաղվում և երաժշտական կարիերա էր սկսել։

Աննա Համբարձումյանի խորհրդավոր մահը Մոսկվայում․ մանրամասներ սկանդալային բլոգերի մասին

1171
թեգերը:
Ելենա Կոնդուլայնե, հիվանդանոց, դերասանուհի, Ռուսաստան
Ըստ թեմայի
Ջորջ Քլունին զբոսանքի է դուրս եկել զավակներից մեկի հետ. պապարացիները «որսացել» են նրանց
Աշխարհը միջուկային պատերազմից փրկած Պետրովը կյանքի վերջին տարիներին պահակ էր աշխատում
Քանյե Ուեսթն ու Քիմ Քարդաշյանը կբաժանվե՞ն. Ուեսթը մանրամասներ է հայտնել
Սպիտակ. արխիվային լուսանկար

Տուժածներ չկան. ինչ է եղել Սպիտակի հիվանդանոցում

221
(Թարմացված է 16:49 30.10.2020)
Համայնքապետարանից տեղեկացրեցին, որ անսարքությունն արդեն վերացված է, հիվանդներն անգամ չեն էլ իմացել խնդրի մասին։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Սպիտակի հիվանդանոցում պայթյուն չի եղել։  Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Սպիտակի համայնքապետարանի պատասխանատուն։

Հիշեցնենք՝ քիչ առաջ ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնել էր, որ Սպիտակ բժշկական կենտրոնում թթվածնի մատակարարման համակարգն է պայթել:

«Հիվանդանոցում պայթյուն չի եղել, անսարքություն է եղել թթվածնի բալոնի ռեդուկտորի հետ կապված»,- նշեց համայնքապետարանի ներկայացուցիչը։

Իրենց ունեցած տեղեկություններով՝ ներսում գտնվող հիվանդներն անգամ չեն էլ զգացել կատարվածը։

«Տուժածներ, վախեցողներ չեն եղել»,- հավելեց կինը։ Նրա խոսքով՝ անսարքությունն արդեն վերացված է։

Ավելի ուշ ՀՀ ԱԻՆ–ը հաստատեց, որ Սպիտակի հիվանդանոցում վնասվել է թթվածնային բալոնի մատակարարման համակարգը։ Այլ գույքային վնասներ և տուժածներ չկան։

221
թեգերը:
ՀՀ Առողջապահության նախարարություն, պայթյուն, հիվանդանոց, Սպիտակ
ՀՀ ԱԻՆ

Խնդրում ենք չանհանգստանալ. Շենգավիթում փորձարկվում է ձայնային տագնապի համակարգը

93
(Թարմացված է 15:49 30.10.2020)
ՀՀ–ում հայտարարված ռազմական դրության ռեժիմի շրջանակներում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարել էր, որ հնարավոր օդային տագնապի դեպքում Երևանում ու ՀՀ այլ բնակավայրերում կարող են գործել օդային տագնապի ձայնային ազդանշաններ։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ այսօր ցերեկը Երևանի Շենգավիթ վարչական շրջանում իրականացվելու են նոր տեղադրված ձայնային տագնապի ազդանշանային էլեկտրաշչակների փորձարկումներ։

«Խնդրում ենք չանհանգստանալ։ Նախապես հայցում ենք ձեր ներողամտությունը»,– գրում է ԱԻՆ–ը։

Հիշեցնենք` ՀՀ–ում հայտարարված ռազմական դրության ռեժիմի շրջանակներում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարել էր, որ հնարավոր օդային տագնապի դեպքում Երևանում ու ՀՀ այլ բնակավայրերում կարող են գործել օդային տագնապի ձայնային ազդանշաններ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ Գրանցվել են նաև թշնամական անօդաչու թռչող սարքերի թռիչքներ ու հարվածներ Հայաստանի Հանրապետության տարածքում, մասնավորապես՝ Կապանի շրջանում։ Այդ դեպքերում օդային տագնապի ազդանշան է միացել։

ԱԹՍ-ի արկն ընկել է գնդերեց Դավիթ սարկավագի ավտոմեքենայի վրա․ լուսանկար

93
թեգերը:
օդային տագնապ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ)
Ըստ թեմայի
Ստեփանակերտում օդային տագնապ է
18 օրում խոցվել է հակառակորդի 180 օդային հարձակման միջոց. Մովսեսյան
Կապան քաղաքում օդային տագնապ է հայտարարվել

Ճակատ մեկնելու ցանկություն հայտնածները Երևանում սովորում են ողջ մնալու արվեստը. տեսանյութ

0
Sputnik Արմենիայի թղթակիցներն այցելել են մարտական պատրաստության կենտրոն, որտեղ մարզում են նորակոչիկներին։

«Ողջ մնալու արվեստը» կենտրոնն ամեն օր մարտական պատրաստություն է անցկացնում Արցախում մարտական գործողություններին մասնակցելու ցանկություն հայտնած քաղաքացիների համար։

Մասնակիցներին ընտրում են` հաշվի առնելով առողջական վիճակն ու տարիքը` տղամարդկանց դեպքում մինչև 60 տարեկան, կանանց համար` 50։  Ընդհանուր մարտական պատրաստություն է անցկացվում բոլոր մասնակիցների համար, այնուհետև նրանք խմբերի են բաժանվում և յուրացնում ողջ մնալու, առաջին անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելու, լեռնագնացության հմտությունները, ինչպես նաև մարտավարություն և հոգեբանություն։

Խմբային պարապմունքներին անցնելուց առաջ մեկ ժամանոց նախավարժանք է անցկացվում։ Ամենազվարճալի պահն այն է, երբ աղջիկներն անցնում են տղաների վրայով։  Տղամարդիկ կատակում են, որ արդեն գիտեն բոլոր աղջիկների քաշը, իսկ երբ աղջիկները մոտենում են նրանց, խնդրում են բաց թողնել իրենց։ Նախավարժանքի ժամանակ հաճախ լսվում է  «օդ» հրահանգը (օդից հարձակում – խմբ.)։  Մասնակիցներին սովորեցնում են ճիշտ դրսևորել իրենց օդային գրոհների կամ անօդաչուների հարձակման դեպքում, ինչն այս պատերազմի նորույթներից է։  Հրահանգիչ Արամե Զարգարյանը վստահեցնում է, որ պատրաստությունն անցկացվում է հաշվի առնելով մարտական գործողությունների բոլոր մանրուքները, մասնակիցներն էլ սովորում ամենակարևորը` գոյատևել մարտական տարբեր պայմաններում։

Ի դեպ, նա աղջիկներին զիջումներ չի անում. իր համար բոլոր մարտիկները հավասար են։

Մարկոսյան Աստղիկն ամեն կերպ օգնում էր թիկունքային աշխատանքներին, բայց որոշեց մարտական պատրաստություն անցնել այն դեպքի համար, եթե հանկարծ ռազմաճակատում զգան նաև իր կարիքը։ Աղջիկը փորձել է կապ հաստատել կանանց ջոկատների հետ, բայց մինչ նրանցից պատասխան ստանալը  սովորում է այն տարրական բաները, որոնք պետք է իմանալ ճակատ մեկնելուց առաջ։  Խոստովանում է, որ ամենադժվարն առաջին օրերն էին, քանի որ օրգանիզմը սովորում է ծանրաբեռնվածությանը, իսկ հետո արդեն հեշտ է։ Ի դեպ, նա պատրաստ է նաև ճակատ մեկնել, միայն թե իմանա, որ ոչ ոքի չի խանգարի ու զինծառայողների համար բեռ չի դառնա։

17 տարեկան Սարգիս Մարգարյանը նույնպես կցանկանար ճակատ մեկնել, բայց որպես կամավոր նրան չընդունեցին տարիքի պատճառով։  Մարտի դաշտում 5 ընկեր և 2 եղբայր ունի և փորձում է սովորել անհրաժեշտն ու նրանց օգնության մեկնել, թեև համոզված է, որ նրանք առանց իրեն էլ հիանալի գլուխ են հանում։

«Մեզ անհրաժեշտ են ռազմական գիտելիքները, քանի որ ապրում ենք պատերազմող երկրում։ Ցանկալի է, որ բոլորը կարողանան զենք օգտագործել ու մարտական գործողություններ կատարել», – ասում է Սարգիսը։

Պատրաստություն են անցնում նաև բազմաթիվ մեծահասակներ։ Նրանցից մեկը վայելում է հրահանգչի հատուկ ուշադրությունը` 45 տարեկան ֆրանսահայ Քերողլյան Հրայրը, որը ծնվել է Լիբանանում։ Որդու հետ պատերազմը սկսվելուն պես շտապել է հայրենիք։  Տղային Սյունիքի մարզ են ուղարկել, իսկ ինքը պատրաստություն է անցնում ու պատրաստ է մեկնել առաջնագիծ։ Ասում է՝ կարողանում է մեքենաներ նորոգել, և իր հմտությունները կարող են օգտագործվել հակառակորդի դեմ։ Նա ընդհանրապես կարծում է, որ ժամանակն է բոլոր սփյուռքահայերն անեն իրենց ընտրությունն ու դադարեցնեն հավերժական թշնամու ագրեսիան։

«Ես սփյուռքահայ եմ։ Ցեղասպանությունը ուսերիս վրա 45 տարի շալկած եմ։ Եվ հիմա չեմ ուզեր տեսներ անգամ մը ևս ջարդվենք։ Չեմ ուզեր անտարբեր մնալ։ Անկարելի է», – ասում է նա։

0
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020