ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի — Sputnik. 2020-ի ոռոգման սեզոնին ընդառաջ 15 ջրօգտագործողներ 6400 կմ ոռոգման համակարգերի վերանորոգման և մաքրման աշխատանքներ են իրականացրել։ Այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը` անդրադառնալով ոռոգման ոլորտում արված աշխատանքներին և առկա խնդիրներին։
«Բացի այդ, ոռոգման սեզոնին ընդառաջ ջրօգտագործողները 1000 պոմպակայանների, փականների ձեռքբերման աշխատանքներ են կատարել»,–ասաց Սարգսյանը։
Անդրադառնալով ոռոգման ոլորտում առկա խնդիրներին` Սարգսյանը հայտնեց, որ դրանք հիմնականում կապված են ոռոգման համակարգերի հետ, որոնք նախորդ դարի կեսերին են կառուցվել։ Նրա խոսքով` ոռոգման առումով հիմնական խնդիրները նաև տեխնիկական են` երբեմն խնդրի առաջ են կանգնում, քանի որ ջրօգտագործողների ընկերությունը ոռոգման սեզոն մտնելուց է միայն իմանում` ջրօգտագործողն ինչքան հող է մշակում։
«Եթե ջրօգտագործողները ժամանակին ներկայացնեն իրենց հայտերը, կկարողանան ավելի լավ կազմակերպել աշխատանքները։ Հիմա ՋՕ ընկերությունները փակ աչքերով են մտնում ոռոգման փուլ»,–ասաց Սարգսյանը։
Նրա խոսքով` այս տարի պայմանագրերի կնքման հետ կապված էլ խնդիր առաջացավ, որը պայմանավորված էր կորոնավիրուսի հետ։ ՋՕ ընկերությունները չէին կարող անձամբ գնալ, շփվել ջրօգտագործողի հետ ու պայմանագիր կնքել. խնդիրը լուծել են մարզպետարանների, համայնքապետարանների հետ համագործակցելով։
Ինչ վերաբերում է ջրօգտագործողներին տրամադրած ջրի քանակին, ապա եթե նախորդ տարվա առաջին կիսամյակում տրվել է 187.5 մլն խմ ջուր, ապա այս տարի 5 մլն խմ ջուր ավելի է տրամադրվել։ Սարգսյանը հայտնեց` այս տարի 114 500 ջրօգտագործողների հետ պայմանագիր են կնքել և 80 000 հա տարածքում ոռոգում են իրականացնում, և ոռոգվող հողատարածքները 3500-5000 հեկտար ավելին է, քան նախորդ տարի։
Սևանը կրկին կանաչել է. ինչ նոր խնդիրներ է «խոստանում» մոտեցող շոգը լճին
Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը տեղեկացրեց նաև, որ ոռոգման ընթացքում «թաքնված հեկտարներ» են ի հայտ բերում. այս տարի, օրինակ, 500-700 հեկտար են բացահայտել։ «Թաքնված հեկտարները» բացահայտվում են, երբ ջրօգտագործողը քիչ տարածության համար անհրաժեշտ քանակից ավելի շատ են ջուր օգտագործում։
Կանաչապատման միջոցները կրճատվել են, բայց ոռոգման ցանցը չի բարելավվել. Խաժակյանի փաստերը
Անդրադառնալով գալիք ծրագրերին` Սարգսյանը հայտնեց, որ 7 մարզերի 105 համայնքներում 260 կմ ջրագծերի ներտնտեսային և միջտնտեսային համակարգերի նորոգում և կառուցում կիրականացվեն։ Դրանցով մեծամասամբ մեխանիկականից անցում կկատարվի ինքնահոս համակարգի, որի միջոցով հնարավոր կլինի ջրի կորուստների նվազում ունենալ, ինչպես նաև էլեկտրաէներգիա խնայել։
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Հայտնի ռուսաստանցի գեղասահորդ Եվգենյա Մեդվեդևա–Բաբասյանը Olympic Channel-ի հետ զրույցում իր մասին հինգ արտասովոր փաստ է ներկայացրել։
Աղջիկն ասել է, օրինակ, որ ընդամենը երկու օր առաջ է կանաչ ձիթապտուղ համտեսել։
We asked Olympic silver medallist Evgenia Medvedeva to tell us 5 facts we don't know about her. 😍
— Olympic Channel (@olympicchannel) January 22, 2021
Full interview with Evgenia: https://t.co/nCFsqCn5j0@ISU_Figure @Olympic_Russia pic.twitter.com/eqJ9WuNMsN
«Առաջին բանը, որ անում եմ առավոտյան՝ ստուգում եմ սոցցանցերը։ Նայում եմ լայքերը, բայց միշտ չէ, որ կարդում եմ մեկնաբանությունները, թեև միևնույնն է` հետևում եմ։ Նաև շանս փորը համբուրելու սովորություն ունեմ։ Կարմիր շրթներկի հետքը մնում է», - ասել է Մեդվեդրան Olympic Channel-ի հետ զրույցում։
Նա նաև խոստովանել է, որ յոթ անգամ դիտել է «Շերկոկ» սերիալը, քանի որ շատ է սիրում այն։
«Ես ու մայրս փայլուն քարերով նկարներ ենք անում։ Դա ասես արվեստի գործ լինի, բայց փայլում է ինչպես գեղասահքի համար նախատեսված զգեստ։ Instagram-ում կհրապարակեմ, երբ պատրաստ լինի»,–հավելել է նա։
Նշենք, որ գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևան հայկական արմատներ ունի: Աղջիկը 2018 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է, Աշխարհի կրկնակի չեմպիոն (2016, 2017), Աշխարհի գավաթի (2019) բրոնզե մեդալակիր, Եվրոպայի երկակի չեմպիոն (2016, 2017), Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։
«Ատոմային զենք ես». Գոհար Ավետիսյանը փայլել է իր շքեղ կազմվածքով
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի ռուսական կողմում կուտակվել է 760 բեռնատար ավտոմեքենա:
«Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատար ավտոմեքենաների համար»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հայաստանի Հանրապետության տարածքում նույնպես կան փակ ավտոճանապարհներ. փակ են Արագածոտնի «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները, իսկ Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։
Արագածոտնի մարզի Ապարան-Արագած, Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» հատվածում, դեպի Ջերմուկ քաղաք տանող, Աղավնաձոր-
Արենիի ավտոճանապարհներին և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Հիշեցնենք` այսօր առավոտյան Լարսը բաց էր բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի - Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զարխարովան պատասխանել է Ռուսաստանում չարտոնված միտինգների վերաբերյալ ԱՄՆ դեսպանատան հայտարարությանը։
«Ահա տեսեք՝ ամերիկյան դեսպանատունը տեղեկություն է հրապարակում։ Սա իսկական միջամտություն է ներքին գործերին», - ասել է Զախարովան «Սոլովյով LIVE»-ի եթերում։
Ավելի վաղ ԱՄՆ դեսպանատունը Ռուսաստանում չարտոնված ակցիաների մասին հաղորդագրությունների ֆոնին հայտարարել էր, որ հետևում է «ռուսական 38 քաղաքներում բողոքի ակցիաների մասին հաղորդագրություններին»։ ԱՄՆ դեսպանատնից ավելացրել էին, որ «սատարում են խաղաղ բողոքի բոլոր մարդկանց իրավունքն ու կարծիք արտահայտելու ազատությունը», իսկ ռուս իշխանության քայլերն, իբրև, «ուղղված են այդ իրավունքը ճնշելուն»։
Մոսկվայում չարտոնված միտինգի ժամանակ 39 ուժայիններ են տուժել
ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է այդ հայտարարությանը, ընդգծելով, որ ծայրահեղական տարրերին սատարելու փորձերը երկկողմանի հարաբերությունների համար բացասական հետևանքներ են ունենալու։ Գերատեսչությունում հիշեցրել են, որ դեսպանատունն առաջին անգամ չէ, որ արհամարհական վերաբերմունք է ցուցադրում դիվանագիտական նորմերի ու կանոնների նկատմամբ ու սոցիալական ցանցերում ակտիվ հաղորդագրություններ է հրապարակում՝ աջակցելով ռուսական քաղաքներում չարտոնված բողոքի ակցիաներին։
Ռուսաստանում քրեական պատիժ կսահմանվի դեռահասներին հանրահավաքներում ներգրավելու համար