Հուլիսի 22–ը աշխարհում ընդունված է նշել որպես Ուղեղի համաշխարհային օր: Այդ առիթով այսօր «Ռոսատոմ» պետկորպորացիան հետաքրքիր առցանց զրույցի էր հրավիրել ճառագայթային դիագնոստիկայի մասնագետ, «Դիագնոստիկայի և հեռավար բժշկության» մոսկովյան կենտրոնի կրտսեր գիտաշխատող, Neuronovosti.ru կայքի գլխավոր խմբագրի տեղակալ Աննա Խորուժայային, որը մի շարք հետաքրքիր փաստեր ներկայացրեց մարդու ուղեղի մասին:
Պարզվում է` սուրճն իրականում ուղեղը ոչ թե արթնացնում, ակտիվացնում կամ խթանում է, այլ ճիշտ հակառակը: Խորուժայան սուրճի ներգործության վերաբերյալ առկա պատկերացումներն ավելի շատ հորինվածք է համարում:
Նրա խոսքով` կոֆեինն իրականում ոչ թե խթանիչ է այլ հակառակը՝ արգելակիչ:
«Մարդու օրգանիզմում կա ադենազին կոչվող հեղուկ, որն ազդելով նյարդային բջիջների վրա` մարդու մոտ հոգնածության, քնկոտության զգացում է առաջացնում: Իսկ ի՞նչ է անում սուրճը, ավելի ճիշտ` դրանում առկա կոֆեինը։ Այն միանում է այդ ադենազինային ռեցեպտորին, դուրս է մղում ադենազինը նյարդային բջջի միջից ու թույլ չի տալիս, որ ադենազինն արգելակի մեր նյարդային բջիջները»,- մեկնաբանեց մասնագետը:
Այս գործողության արդյունքում մարդու հոգնածությունն անցնում է, մարդն աշխուժանում, ակտիվանում է:
Դարերով գոյություն ունեցած «առասպելն» այն մասին, որ կանանց ու տղամարդկանց ուղեղները տարբեր են ու տարբեր կերպ են գործում, գիտական շրջանակները վաղուց են հերքել: Բայց մարդիկ դեռ շարունակում են հավատալ այդ թեզին, ու պարզվում է` ճիշտ էլ անում են: Ճառագայթային դիագնոստիկայի մասնագետ Աննա Խորուժայան, ներկայացնելով գիտական վերջին ուսումնասիրությունների արդյունքները, ասաց, որ կանանց ու տղամարդկանց ուղեղում տարբերություն, այնուամենայնիվ, կա: Բայց ոչ թե կառուցվածքային, այլ նեյրոնային ցանցի կառուցվածքի ու գործողության մակարդակում;
«Մենք վերջին տարիներին հայտնաբերեցինք, որ կան որոշ տարբերություններ միկրոմուլեկուլյար մակարդակում: Օրինակ` տղամարդու նեյտրոնիան շատ ավելի արագ ու բուռն է արձագանքում որևէ վտանգի դեպքում, բայց շատ ավելի արագ էլ «մահանում է»: Իսկ կնոջ նեյտրոնիան ավելի դանդաղ է, բայց ավելի խնամքով է գործում»,- ասաց Խորուժայան:
Ինչ վերաբերում է ձախլիկների ու աջլիկների տարբերություններին, այս հարցում գիտությունը միակարծիք է՝ տարբերություն չկա, թե մարդու ուղեղի որ կիսագունդն է ավելի զարգացած:
Պարզվում է` բրիտանական «Բիթլզ» քառյակը համակարգչային տոմոգրաֆի ստեղծման հետ ամենաուղիղ առնչությունն ունի: Այլ կերպ ասած, եթե չլիներ «Բիթլզը», չէր լինի նաև մարդկության համար այդ կարևոր հայտնագործությունը:
Բանն այն է, որ 1960-70- ական թթ-ին տոմոգրաֆի նախագծող-հեղինակ Գոդֆրի Հաունսֆիլդը, ինչպես բոլոր գիտնականները, իր մտահղացումն իրականացնելու գումար չուներ: Անհրաժեշտ գումար չուներ նաև «Ահիմա» ընկերությունը, որտեղ աշխատում էր գիտնականը: Բայց այստեղ օգնության հասավ «Բիթլզը»:
«Դա չի նշանակում, թե բիթլերը գումարը տվեցին: Պարզապես «Ահիման», բացի բարձր տեխնոլոգիաներից, նաև ձայնագրմամբ էր զբաղվում: Ու հենց 70-ականներին պայմանագիր էր կնքել այդ ժամանակ դեռ անհայտ «Բիթլզի» հետ: Իսկ երբ քառյակը հաջողության հասավ, ընկերության շահույթը բավական էր գիտական նոր միտքն իրագործելու համար»,- ասաց Աննա Խորուժայան:
Ժամանակակից աշխարհում միջուկային բժշկությունը դարձել է օնկոլոգիական, էնդոկրին և սրտային հիվանդությունների ախտորոշման ու բուժման անփոխարինելի մասը: Միջուկային բժշկության յուրօրինակ մեթոդների շնորհիվ բժիշկները կարողանում են բառացիորեն ներթափանցել հիվանդի օրգանիզմ ու ականատես լինել այնտեղ կատարվող բոլոր փոփոխություններին:
Բայց գիտությունը զարգանում է, ու նոր բացահայտումները մուտք են գործում նաև բժշկության ասպարեզ: Վերջերս Ռոսատոմի գիտական ստորաբաժանման՝ Լեյպունսկու Ֆիզիկաէներգետիկ ինստիտուտի մասնագետները սկսել են չարորակ ուռուցքների բարդ ձևերի, այդ թվում ուղեղի քաղցկեղի բուժման նախագծի նախապատրաստական աշխատանքները։ Այդ հիվանդությունների կեսը հայտնաբերվում է բավական ուշ՝ արդեն վերջին փուլերում, երբ բուժումը գործնականում օգուտ չի տալիս: Նման դեպքերում բուժման առավել գործնական մեթոդներից է ռադիոիմունային թերապիան։
Վերջին տարիներին Հայաստանի Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնում ևս նշանակալի աշխատանք է իրականացվել ցիկլոտրոնի միջոցով քաղցկեղի հետազոտության կատարելագործման առումով։ Անցած տարի ցիկլոտրոնը գործարկվեց, սկսվեց իզոտոպների մշակումը, և արդեն այս տարվա հունիսին առաջին անգամ իրականացվեց պոզիտրոնա–էմիսսիոնային տոմոգրաֆիա։
Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի հենքի վրա վերջերս աշխատանքը սկսեց Միջուկային բժշկության եվրոպական կենտրոնը, որտեղ իզոտոպների միջոցով իրականացվում է օնկոլոգիական հիվանդությունների հետազոտություն, ինչպես նաև ռադիոակտիվ յոդով վահանաձև գեղձի չարորակ նորագոյացությունների բուժում։ Կենտրոնում աստիճանաբար նախատեսում են ներդնել չարորակ հիվանդությունների իզոտոպային բուժման այլ մեթոդներ։ Հաշվի առնելով բժշկության այս ուղղության առանձնահատկությունները, բժիշկների կողքին աշխատում են հատուկ պատրաստություն անցած միջուկային ֆիզիկայի մասնագետներ։
Քաղցկեղը հնարավոր կլինի՞ արագ ախտորոշել և բուժել. «Ռոսատոմը» նոր սարքավորում է մշակում
Այս ամենի արդյունքում ՀՀ քաղաքացիները կկարողանան ժամանակակից օգնություն ստանալ տեղում և դիագնոստիկայի համար չմեկնել այլ երկրներ: Իսկ հետագայում Հայաստանի միջուկային բժշկության հնարավորություններից կարող են օգտվել նաև այլ երկրների քաղաքացիները:
Նշենք, որ բոլոր այս հետաքրքիր թեմաներն այսօր քննարկվեցին «Ռոսատոմ» պետկորպորացիայի կազմակերպած «Ինչպես ներթափանցել կենդանի ուղեղ» առցանց միջոցառման ընթացքում, որը նվիրված էր այսօր աշխարհում նշվող Ուղեղի համաշխարհային օրվան։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի -Sputnik. ՌԴ ժամանող Հայաստանի քաղաքացիները խնդիրներ են ունեցել «Ճամփորդիր առանց COVID-19-ի» հավելվածը ներբեռնելու ժամանակ, այժմ հարցը լուծվում է ու տեխնիկական ասպեկտները շուտով կհարթվեն։ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում տեղեկությունը հայտնել է սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
«Ճամփորդիր առանց COVID-19-ի» բջջային հավելվածը, որը ստեղծվել է համավարակի պայմաններում ԵԱՏՄ ներսում ինտեգրացիոն միավորման երկրների քաղաքացիների ազատ ու անվտանգ տեղաշարժի համար, գործարկվել է փետրվարին: Մարտի 1-ին ՌԴ կառավարությունը երկարաձգել է դրանով Ռուսաստան մուտք գործելու ժամկետը մինչև ապրիլի 1-ը։
«Բայց տեխնիկական խնդիրներ կան։ Օրինակ` ես խնդիր ունեի՝ այն չի «նստել» հեռախոսիս վրա, ստիպված էի հենց այդ հավելվածի համար ուրիշ հեռախոս ճարել։ Հիմնականում խնդիրները Android օգտագործողների մոտ են: Մեր շատ հայրենակիցներ, որոնք համավարակի պատճառով չէին կարող մեկ տարվա ընթացքում մուտք գործել Ռուսաստան, հիմա ուզում են գալ, բայց նրանց մոտ նման խնդիրներ են առաջանում։ Բայց ինձ ասացին, որ դրանք ժամանակավոր տեխնիկական խնդիրներ են, ու ես վստահ եմ, որ դրանք շուտով կշտկվեն», - ասել է Սինանյանը։
«Զվարթնոցում» իրարանցում է. ովքեր և ինչ նպատակով են մեկնում Ռուսաստան. տեսանյութ
Նա ավելացրել է, որ հավելվածի գործարկումից հետո առաջին մի քանի օրերին շատերին կանգնեցրել են դեռ Երևանից մեկնելիս։
«Բայց հիմա իրավիճակը հարթվում է․․․Դրանք տեխնիկական խնդիրներ են», - ավելացել է սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարը։
Հիշեցնենք, որ հավելվածը գործարկվել է փետրվարի 1-ից։ Հայաստանի քաղաքացիներն իրավունք են ստացել Ռուսաստան մեկնել կորոնավիրուսային վարակի բացասական թեստի առկայության դեպքում: Սակայն ոմանք սկզբում բախվել են հավելվածի աշխատանքի խափանման հետ կապված մի շարք խնդիրների։ Արդյունքում նրանց արտաքսել են։
Թեստի պատասխանը համակարգը չի ճանաչել. «Զվարթնոցից» ՌԴ մեկնողները փաստի առաջ են կանգնել
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 2020 թվականի դեկտեմբերին մշտադիտարկման չհայտարարված այց է իրականացրել «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն և համակարգային խնդիրներ բացահայտել։ Տեղեկությունը հայտնում է պաշտպանի գրասենյակը:
Որտեղ են Արցախի մանկատներից Հայաստան տեղափոխված երեխաները. Հայաստանի ՄԻՊ-ն այցելել է նրանց
Այցի ընթացքում արձանագրված համակարգային խնդիրներից են՝
Նշված խնդիրները բնույթով համակարգային են, տարիների ընթացքում կուտակված և պետության պոզիտիվ պարտավորությունների թերի կատարման արդյունք են: Առկա խնդիրներն էլ լուծվում են առավելապես հաստատության աշխատակիցների բարեխղճությամբ: Մինչդեռ պետությունը պարտավոր է ներդնել այնպիսի մեխանիզմներ, որոնք լիարժեք կերաշխավորեն հաշմանդամություն ունեցող անձանց բոլոր իրավունքները հավասարապես։ Նման պահանջն էլ ավելի հրատապ է այն դեպքերում, երբ խոսքը պետության հոգածության ներքո գտնվող անձանց իրավունքների իրացման երաշխավորման մասին է:
Մանկատան երեխաներին ծեծել են փայտով, զրկել հիգիենայի միջոցներից. մանրամասներ
Մարդու իրավունքների պաշտպանը կարևոր է համարում արձանագրել նաև դրական զարգացումները, մասնավորապես.
Մշտադիտարկման արդյունքները, այդ թվում՝ արձանագրված խնդիրները մանրամասն վերլուծվել, ամփոփվել և լուծումների առաջարկներով ուղարկվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ու Խարբերդի մասնագիտացված մանկատան ղեկավարին։
Պատերազմից հետո սեր կա. արցախցի Հայկազի ու Ռուզանի հարսանիքը` ժամանակավոր կացարանում


