ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Ադելինա և Մանվել Գրիգորյանները հաջողված բիզնես ունեին Մոսկվայում. նրանց երգի ստուդիայում սովորում էին և՛ փոքրերը, և՛ մեծերը։ Սակայն «ՄանԱդա» (հապավում Մանվել և Ադելինա անուններից) ստուդիայի հետագա զարգացմանը խանգարեց համավարակը։ Բիզնեսը չկորցնելու համար պարապմունքներն այսօր առցանց են անցկացվում։
ՌԻԱ Նովոստին իր «Թռիչքը նորմալ է։ Գործարարների պատմություններ» հատուկ նախագծի շրջանակում գրել է երաժիշտ ամուսինների մասին։
«Գրիգորյան ամուսիններն իրենց երկու դուստրերի հետ Երևանից Մոսկվա են տեղափոխվել դեռևս 1990-ականներին։ Նրանք ծանոթացել են Հայաստանի կոմպոզիտորների միությանը կից գործող համույթում, որտեղ Ադելինան մեներգչուհի է եղել, իսկ Մանվելը` երաժիշտ։ Արդեն ավելի քան 35 տարի է` նրանք անբաժան են», – գրված է հոդվածում։
Երբ դուստրերից մեկը` Հեղինեն, ընդունվել է էստրադային և ջազային քոլեջ, ծնողները շարունակել են պարապել նրա հետ, հետո սկսել են նաև աղջկա ընկերուհիները դիմել նրանց։ Այդպես ծնվել է սեփական ստուդիա բացելու գաղափարը։
«ՄանԱդա» ստուդիայի ամենատարեց աշակերտն ավելի քան 60 տարեկան է, բայց «սաների» թվում կան նաև պրոֆեսիոնալ արտիստներ, նույնիսկ առաջին մեծության աստղեր։
Ամուսինները միաժամանակ հպարտանում են, երբ փոքրերն ինչ–որ ձեռքբերումներ են ունենում մրցույթներում, իսկ մասնագիտություն չունեցող մեծահասակները հանկարծ սկսում են երգել։
Այս տարի նրանք որոշել էին ընդլայնել ստուդիան։ Դուստրը, որը սեփական երաժշտական նախագիծն ունի, նույնպես սկսել էր վոկալ դասավանդել։ Բայց կորոնավիրուսի պատճառով ստիպված եղան հետաձգել ծրագրերը։
Պարապմունքներ անցկացնելն անհնար դարձավ, և դասերը տեղափոխեցին առցանց հարթակ։ Ու թեև որոշ աշակերտների հետ (Հայաստանից, Չեխիայից և Ռուսաստանի այլ քաղաքներից) Ադելինան նախկինում ևս հեռահար էր անցկացնում պարապմունքները, մեծամասնությունը սովոր է օֆլայն դասերին, և իհարկե, աշակերտների քանակն այժմ կրճատվել է։
Գրիգորյան ամուսինները ստիպված էին մի քանի ամսով փակել ստուդիան։ Աշակերտների և արտիստների պակասը կրճատեց նաև ընտանեկան եկամուտը։
ՀՀ–ում արդեն հաշվում են ծառայությունների ոլորտի վնասները. ի՞նչ պետք է անի իշխանությունը
«Սակայն նրանց օգնեցին վարձակալած տարածքի տերը, որն իջեցրեց տարածքի վարձավճարը, և պետական աջակցությունը։ Թեև ստուդիան չներառվեց սահմանափակումներից տուժած ձեռնարկությունների ցանկում, այդուհանդերձ Մանվելը` որպես ինքնազբաղված, սուբսիդավորում ստացավ անցած տարվա վճարված հարկերի չափով», – նշված է հոդվածում։
Ամուսինները խոստովանում են, որ շատ են կարոտել կենդանի շփումը, հուսով են, որ այս ամենը շուտով կավարտվի։
Ջրոցի, քոչարի ու հայկական ծիրան. հայերը կրկին քեֆ են կազմակերպել Մոսկվայում. տեսանյութ
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի -Sputnik. ՌԴ ժամանող Հայաստանի քաղաքացիները խնդիրներ են ունեցել «Ճամփորդիր առանց COVID-19-ի» հավելվածը ներբեռնելու ժամանակ, այժմ հարցը լուծվում է ու տեխնիկական ասպեկտները շուտով կհարթվեն։ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում տեղեկությունը հայտնել է սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
«Ճամփորդիր առանց COVID-19-ի» բջջային հավելվածը, որը ստեղծվել է համավարակի պայմաններում ԵԱՏՄ ներսում ինտեգրացիոն միավորման երկրների քաղաքացիների ազատ ու անվտանգ տեղաշարժի համար, գործարկվել է փետրվարին: Մարտի 1-ին ՌԴ կառավարությունը երկարաձգել է դրանով Ռուսաստան մուտք գործելու ժամկետը մինչև ապրիլի 1-ը։
«Բայց տեխնիկական խնդիրներ կան։ Օրինակ` ես խնդիր ունեի՝ այն չի «նստել» հեռախոսիս վրա, ստիպված էի հենց այդ հավելվածի համար ուրիշ հեռախոս ճարել։ Հիմնականում խնդիրները Android օգտագործողների մոտ են: Մեր շատ հայրենակիցներ, որոնք համավարակի պատճառով չէին կարող մեկ տարվա ընթացքում մուտք գործել Ռուսաստան, հիմա ուզում են գալ, բայց նրանց մոտ նման խնդիրներ են առաջանում։ Բայց ինձ ասացին, որ դրանք ժամանակավոր տեխնիկական խնդիրներ են, ու ես վստահ եմ, որ դրանք շուտով կշտկվեն», - ասել է Սինանյանը։
«Զվարթնոցում» իրարանցում է. ովքեր և ինչ նպատակով են մեկնում Ռուսաստան. տեսանյութ
Նա ավելացրել է, որ հավելվածի գործարկումից հետո առաջին մի քանի օրերին շատերին կանգնեցրել են դեռ Երևանից մեկնելիս։
«Բայց հիմա իրավիճակը հարթվում է․․․Դրանք տեխնիկական խնդիրներ են», - ավելացել է սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարը։
Հիշեցնենք, որ հավելվածը գործարկվել է փետրվարի 1-ից։ Հայաստանի քաղաքացիներն իրավունք են ստացել Ռուսաստան մեկնել կորոնավիրուսային վարակի բացասական թեստի առկայության դեպքում: Սակայն ոմանք սկզբում բախվել են հավելվածի աշխատանքի խափանման հետ կապված մի շարք խնդիրների։ Արդյունքում նրանց արտաքսել են։
Թեստի պատասխանը համակարգը չի ճանաչել. «Զվարթնոցից» ՌԴ մեկնողները փաստի առաջ են կանգնել
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 2020 թվականի դեկտեմբերին մշտադիտարկման չհայտարարված այց է իրականացրել «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն և համակարգային խնդիրներ բացահայտել։ Տեղեկությունը հայտնում է պաշտպանի գրասենյակը:
Որտեղ են Արցախի մանկատներից Հայաստան տեղափոխված երեխաները. Հայաստանի ՄԻՊ-ն այցելել է նրանց
Այցի ընթացքում արձանագրված համակարգային խնդիրներից են՝
Նշված խնդիրները բնույթով համակարգային են, տարիների ընթացքում կուտակված և պետության պոզիտիվ պարտավորությունների թերի կատարման արդյունք են: Առկա խնդիրներն էլ լուծվում են առավելապես հաստատության աշխատակիցների բարեխղճությամբ: Մինչդեռ պետությունը պարտավոր է ներդնել այնպիսի մեխանիզմներ, որոնք լիարժեք կերաշխավորեն հաշմանդամություն ունեցող անձանց բոլոր իրավունքները հավասարապես։ Նման պահանջն էլ ավելի հրատապ է այն դեպքերում, երբ խոսքը պետության հոգածության ներքո գտնվող անձանց իրավունքների իրացման երաշխավորման մասին է:
Մանկատան երեխաներին ծեծել են փայտով, զրկել հիգիենայի միջոցներից. մանրամասներ
Մարդու իրավունքների պաշտպանը կարևոր է համարում արձանագրել նաև դրական զարգացումները, մասնավորապես.
Մշտադիտարկման արդյունքները, այդ թվում՝ արձանագրված խնդիրները մանրամասն վերլուծվել, ամփոփվել և լուծումների առաջարկներով ուղարկվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ու Խարբերդի մասնագիտացված մանկատան ղեկավարին։
Պատերազմից հետո սեր կա. արցախցի Հայկազի ու Ռուզանի հարսանիքը` ժամանակավոր կացարանում
Ադելիան ազատ ծրագիր է ներկայացրել` սահելով Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության տակ։ Ընդհանուր 204,22 միավորով նա երրորդ տեղն է զբաղեցրել։ Ելույթից հետո Ադելիայի մարզիչը` Էթերի Տուտբերիձեն, խոսել է թերությունների մասին։
«Վերջին մասում պետք էր հույզեր ցույց տալ։ Ո՞ւր էր այդ ծրագիրը։ Չի կարելի մի կողմ դնել այն», - ասել է Տուտբերիձեն։
Նա նշել է, որ Ադելիան սկսել է ուղղել կոշիկը, ինչը չի կարելի անել շարժման ժամանակ։ Տուտբերիձեն նախատել է նաև «ժամանակից շուտ նետած քայլերի» համար:
Հիշեցնենք` Պետրոսյանը փետրվարին Կրասնոյարսկում պատանեկան առաջնության արծաթե մեդալ էր նվաճել:


