Միշա Գալուստյան. արխիվային լուսանկար

Միխայիլ Գալուստյանը հրապարակել է «Золото» հիթի «դասական» տարբերակը. տեսանյութ

239
(Թարմացված է 12:40 21.07.2020)
Իսկ դուք դեռ չե՞ք լսել Super Ժորիկի «Золото» հիթի դաշնամուրային տարբերակը։ Ի դեպ, հետևորդների գնահատմամբ՝ շատ էլ սրտառուչ է ստացվել։

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Ռուսաստանցի Սիրված հումորիստ Միխայիլ Գալուստյանն ու հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը ձայնագրել են հիթային «Золото» երգը դաշնամուրային տարբերակը։ Գալուստյանը տեսահոլովակը հրապարակել է Instagram-ում։

«Զաչեմ ռեսնիցամի մախալա». Միշա Գալուստյանը Ժորիկի կերպարում տեսահոլովակ է նկարահանել

««Золото» (Piano version)․ Սուպեր Ժորիկի հիթի այ այսպիսի լիրիկական, սրտառուչ տարբերակ ձայնագրեցինք Գարիկի հետ միասին։ Ի  դեպ, երգի օրիգինալ տարբերակը օրերս 15 միլիոն դիտում հավաքեց   YouTube-ում, այնպես որ կարող եք շնորհավորել մեզ։ Եվ իհարկե՝ բարի ունկնդրում»,-գրել է Գալուստյանը։

View this post on Instagram

A post shared by Михаил Галустян (@m_galustyan) on

Նա նշել է, որ այս անգամ իրենք «տժժում էին» Սուպեր Ժորիկի (Միխայիլ Գալուստյան) նոր՝ «Золото»  երգի տակ։

Հետևորդներին դուր է եկել հիթի այս տարբերակը։ Շատերը դրական մեկնաբանություններ են թողել։
«Միշկա, թույն։ Շատ սրտառուչ է»,-գրել է lava_timerbulatov-ը։

«"@m_galustyan Ժորիկ, եթե ուզում ես շարունակել երգել, գնա երաժշտական դպրոց, մի եղիր «երգիչ» Ռևայի նման»,-գրել է ro.meo2653-ը։

«Պահանջում եմ ավելի շատ հայկական մոտիվներ, շատ լավն են»,-գրել է bunichev-ը։

Սուպեր Ժորիկի(Միխայիլ Գալուստյան) կատարած «Золото»  երգի տեսահոլովակի գաղափարը հենց Գարիկ Մարտիրոսյանինն է եղել։ «Золото» -ն Ժորիկի երկրորդ կատակ-տեսահոլովակն է, իսկ առաջինը, նկարահանված «Хочу тебя любицца» երգի հիման վրա, մի քանի միլիոն դիտում ունի։

«Ժորիկ, մերոնքականներից չենք գողանում»․ Գալուստյանը «գրավել է» Քարդաշյանի բաժանորդներին

239
թեգերը:
ինստագրամ, Գարիկ Մարտիրոսյան, Միխայիլ Գալուստյան
Ըստ թեմայի
«Միշան ամեն ինչ փչացնում է»․ Գալուստյանը պատրաստվում է նոր շոուի
Միխայիլ Գալուստյանն Ուրգանտի հետ զրույցում բացահայտել է իր «սուպեր» ծրագրերը. տեսանյութ
«Սուպեր Ժորիկ, բռնվի՛ր». պատանի հայ հումորիստը «ձեռնոց է նետում» Միխայիլ Գալուստյանին
Օդնոկլասնիկ

Վանաձորցի կինը «Օդնոկլասնիկիի» միջոցով ծանոթացել է մի տղամարդու հետ ու կողոպտել նրան

22
(Թարմացված է 16:34 22.09.2020)
Կինը հանդիպման հրավիրած տղամարդուն սպառնացել է բռնություն գործադրել` պահանջելով 1 միլիոն դրամից ավելի գումար։

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ վանաձորցի 30-ամյա մի կին «Օդնոկլասնիկի» կայքի միջոցով ծանոթացել է համաքաղաքացի 28-ամյա տղամարդու հետ, որից հետո փորձել է նրանից գումար շորթել։

«Մարտի 27-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, 30-ամյա կինը տղամարդուն հանդիպման է հրավիրել վարձակալած բնակարան։ Այնտեղ կինը մեկ այլ անձի հետ նախնական համաձայնությամբ` դանակն օդում թափահարելով խուճապ ու վախի զգացում առաջացնելով, ինչպես նաև արատավորող տեղեկություններ և տեսագրություն հրապարակելու սպառնալիքով, 28-ամյա տղամարդուց պահանջել են մաս-մաս իրենց վճարել 1.257.000 դրամ»,–նշված է ՔԿ–ի հաղորդագրության մեջ։

Որպես երաշխիք՝ տղամարդուց վերցրել են նրա նույնականացման քարտը և ծառայողական վկայականը:

Բացի այդ, պարզվել է նաև, որ, նախնական համաձայնությամբ Վանաձորի բնակչուհին և ինքնությունը չպարզված անձը բացահայտ հափշտակել են տուժողի մոտ առկա կանխիկ գումարը:

Քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Վանաձոր քաղաքի 30-ամյա բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի (շորթումը) 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3.1-րդ կետերով և 176-րդ հոդվածի (կողոպուտը) 2-րդ մասի 1-ին կետով:

«Բյութի օֆ Արմենիայից» տուժածները կարող են դիմել Հայաստանի քննչական կոմիտե

Վերջինիս մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ կնոջ հետ համագործակցած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

22
թեգերը:
ՀՀ Ոստիկանություն, գողություն, Քննչական կոմիտե
Ըստ թեմայի
Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել որդու կողմից հորը պատահաբար սպանելու դեպքի վայրից
Երևանում գողություն կատարած 56-ամյա կինը բերման է ենթարկվել
Գողություն Երևանում. թալանել են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը
«Red Wings»-ի ինքնաթիռ

Հայտնի է Մոսկվա-Երևան նոր չվերթերի ժամանակացույցը

93
Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը տեղեկացրել է նոր չարտերային չվերթների մասին:

Երևան, 22 սեպտեմբերի - Sputnik. Մոսկվայից Երևան երկու նոր չվերթերը նախատեսված են սեպտեմբերի 26-ին և 30-ին: Լուրը Facebook-ի իր էջում հայտնել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը:

Սեպտեմբերի 26–ին «Դոմոդեդովո» օդանավակայանից չարտերային չվերթը կիրականացնի «Red Wings» ավիաընկերությունը (թռիչքը ՝ ժամը 17:00-ին), իսկ սեպտեմբերի 30–ին «Զվարթնոցում» վայրէջք կկատարի նույն օդանավակայանից մեկնած «Nord Star» ավիաընկերության ինքնաթիռը (թռիչքը ՝ 11:00-ին):

Ավիատոմսերը կարելի է ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի № 85 և 94 դրամարկղերում կամ ավիաընկերությունների մոսկովյան ներկայացուցչություններում: Տոմսերի արժեքը ՝ 14 700 ռուբլի։

Ավելի քան 300 մարդ կարողացել է Հայաստանից Ռուսաստան գնալ

93
թեգերը:
դեսպանատուն, Դոմոդեդովո, տոմս, «Զվարթնոց» օդանավակայան, չվերթ, Մոսկվա, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Մոսկվայից Երևան նոր չարտերային չվերթեր կլինեն. տոմսի գինը 94 հազար դրամի սահմաններում է
Ռուսաստանից Հայաստան կժամանի հերթական չարտերային չվերթը
Ռուսաստանը վերականգնում է չվերթերը մի շարք երկրների հետ. Հայաստանը ցանկում չկա
Առաջիկա օրերին Մոսկվա-Երևան չարտերային չվերթեր կլինեն
Արմայիս Քամալով

Հայազգի բժիշկը կորոնավիրուսի դեմ պայքարի համար արժանացել է Պուտինի սահմանած շքանշանի

0
(Թարմացված է 17:18 22.09.2020)
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 20 բժշկի պետական պարգևներ է շնորհել կորոնավիրուսի դեմ պայքարում ներդրած ավանդի համար:

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի - Sputnik. Մոսկվայի պետական համալսարանի համալսարանական կլինիկայի տնօրեն Արմայիս Քամալովը ստացել է Ալեքսանդր Նևսկու շքանշան, իսկ մի խումբ բժիշկներ և բուժքույրեր ՝ Լուկա Կրիմսկիի և Պիրոգովի շքանշան։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի Առաջին ալիքը:

Բժիշկները պարգևներ են ստացել կորոնավիրուսի դեմ պայքարում ունեցած մեծ ավանդի և մասնագիտական պարտքը կատարելիս ցուցաբերած անձնազոհության համար:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այդ պարգևները սահմանել է ընդամենը մի քանի ամիս առաջ ՝ համաճարակների դեմ պայքարում ունեցած վաստակի, բուժման առաջադեմ մեթոդների մշակման համար և ոչ միայն:

Ակադեմիկոս Արմայիս Կամալովը ծնվել է թբիլիսահայերի ընտանիքում, իսկ դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվել է Մոսկվա: Այնտեղ նա ավարտել է ինստիտուտը և սկսել աշխատել։

0
թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում