00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տավուշի սահմանամերձ համայնքների դպրոցներում ապաստարաններ կգործեն. նախարար

© Photo : Facebook / Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնМинистр образования, науки, культуры и спорта Араик Арутюнян во время брифинга по теме ситуации на армяно-азербайджанской границе (19 июля 2020). Иджеван
Министр образования, науки, культуры и спорта Араик Арутюнян во время брифинга по теме ситуации на армяно-азербайджанской границе (19 июля 2020). Иджеван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված` ուսումնական պրոցեսը 2020 թվականի մարտից իրականացվում է օնլայն հարթակում, իսկ այժմ քննարկվում է սեպտեմբերի 1-ին դասերը վերսկսելու հնարավորությունը առկա ուսուցմամբ, այստեղ համավարակին գումարվել է լարված ռազմական իրավիճակը։

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ այցելել է մարզի մի քանի համայնքներ, որոնք այս օրերին ակտիվ հրետակոծվում էին ադրբեջանական զինված ուժերի կողմից։ Տեղեկությունն այսօր Իջևանում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնեց նախարար Հարությունյանը։

Президент Карабаха Араик Арутюнян посетил передовую (18 июля 2020). Карабах - Sputnik Արմենիա
Արցախի նախագահն ամբողջ գիշեր մարտական հերթապահություն է իրականացրել

«Այցելել ենք մի շարք համայնքներ, մասնավորապես Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Մովսես և Բերդ։ Համայնքների մի մասում այցելել ենք նաև ուսումնական հաստատություններ։ Մեզ հետաքրքրում էր, թե դրանք ինչպես են սեպտեմբերի 1–ին  ընդառաջ նախապատրաստվում, հատկապես  անվտանգության տեսանկյունից»,–ասաց Հարությունյանը։

Նա հիշեցրեց, որ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված ուսումնական պրոցեսը 2020 թվականի մարտից իրականացվում է օնլայն հարթակում, իսկ այժմ քննարկվում է սեպտեմբերի 1-ից դասերն առկա ուսուցմամբ վերսկսելու հնարավորությունը, սակայն սահմանամերձ համայնքներում համավարակին գումարվել է լարված ռազմական իրավիճակը։

«Մասնավորապես մենք դիտարկել ենք դպրոցներ Այգեպարում, Մովսեսում և Ներքին Կարմիրաղբյուրում։ Դպրոցներն անվտանգության տեսանկյունից  տարբեր աստիճանի պատրաստվածություն ունեն։ Ըստ էության, ապաստարաններ կան, բայց Տավուշի մարզպետի հետ միասին մի շարք հանձնարարականներ ենք տվել դպրոցների ղեկավարներին, խոսել ենք նաև համայնքապետերի հետ։ Մինչև սեպտեմբերի 1–ը ոչ միայն այս 3 համայնքներում, որտեղ այցելել ենք, այլև սահմանամերձ այլ համայնքներում ևս պետք է ապաստարանների տեսանկյունից պատշաճ պատրաստվածություն լինի, որպեսզի սահմանային լարվածության կամ հրետակոծության ժամանակ երեխաներին կարողանանք ապաստարաններ տեղափոխել»,–նշեց նախարարը։

Հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական անդորր է

Նշենք, որ ադրբեջանական կողմն այս օրերին թիրախավորել է նաև համայնքային մանկապարտեզները, դպրոցները։

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Հուլիսի 16–ին հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։ Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից:

Հուլիսի 18-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 4 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։

Լրահոս
0