Լցոնած խնձոր

Ինչ էին հայերը մատուցում Վարդավառին. սիրված տոնի 5 ավանդական ճաշատեսակի բաղադրատոմս

590
(Թարմացված է 13:01 19.07.2020)
Ավանդական հայկական խոհանոցի բազմազանությունը կարող է զարմացնել ոչ միայն անտեղյակ օտարերկրացիներին, այլ նաև մեզ` հայերիս։

Հայկական ամենահայտնի և ուրախ տոներից մեկը` Վարդավառը (Քրիստոսի  պայծառակերպության տոն), այս տարի կորոնավիրուսի համավարակի պատճառով կանցնի համեստ։ Ամենայն հավանականությամբ, ավանդական ջրոցին էլ այդպես մասսայական չի լինի։ Սակայն հարազատների շրջապատում` տանը, փոքր խնջույքը չի խանգարի։

Հնում այս օրը հայկական ընտանիքներում տոնական սեղան էր բացվում ու մատուցվում հենց այս օրվա համար նախատեսված ճաշատեսակները։

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ անդամ, խոհարար Աննա Մաթևոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է, որ Վարդավառը Հայաստանի տարբեր շրջաններում տարբեր կերպ էին տոնում։

«Հնում Վարդավառի տոնին ընդունված էր միմյանց հյուր գնալ ինչպես Ամանորին։ Ամենաուրախ մասից` ջրոցիից հետո, տանտիրուհիները սեղան էին գցում», – պատմում է Մաթևոսյանը։

Նախքան Վարդավառը հավատացյալներն այսպես կոչված խնձորի պաս էին պահում, այսինքն` ընդհուպ մինչ այդ օրը այդ մրգի վրա արգելք էր դրված։ Իսկ Վարդավառի տոնական ուտեստները պետք է պատրաստված լինեին հենց խնձորով` խորհրդանշելով պասի ավարտը։ Ընդունված էր նաև գառ մորթելն ու դրանից խաշլամա կամ խորոված պատրաստելը։

Sputnik Արմենիան առաջարկում է առավել հայտնի հինգ լավագույն ուտեստները,  որոնք ավանդաբար մատուցվում էին տոնական այս օրը։

Լցոնած խնձորներ

Հայտնի ավանդական աղանդերներից մեկը, որը սովորաբար հայ կանայք պատրաստում են Վարդավառին` լցոնած խնձորն է։ Որոշ տվյալներով` այս բաղադրատոմսը դարձել է Եվրոպայում հայտնի մի ճաշատեսակի «նախատիպը»` դարչինով և մեղրով խնձորի, որը սովորաբար մատուցվում է պաղպաղակով կամ տաք շոկոլադով։

Այս աղանդերը շատ թեթև և օգտակար է, ինչպես նաև դիետիկ։ Պատրաստման համար անհրաժեշտ է խնձոր, մեխակ, դարչին, շաքարավազ, ընդեղեն, մեղր և գինի։

Սկզբում հանում են խնձորի միջուկը, մանրացնում ընդեղենը։ Խնձորը լցոնում ընդեղենով, ավելացնում մեխակ և շաքարավազ։ Կաթսայի մեջ մի փոքր ջուր լցնում, ավելացնում երկու գդալ շաքարավազ և դարչին։ Կաթսան դնում դանդաղ կրակի վրա և մեջը 15 րոպեով իջեցնում խնձորները մեջը։ Երբ միրգը փափկում է, հանում ենք այն կաթսայից։

Պատրաստում ենք սոուսը. նույն ջրի մեջ ավելացնում մեղր և կարմիր գինի։  Եփում մինչև մածուցիկ խտության գա։ Դնում ենք խնձորներն ափսեի վրա, վրան լցնում սոուսը։ Եթե ավելի քիչ կալորիականության աղանդեր եք ուզում ստանալ, ապա Մաթևոսյանն առաջարկում է պարզապես խնձորը խորովածի նման եփել կրակի վրա։

Նազուկ

Այս աղանդերը գաթա է հիշեցնում և շատ մեծ տարածում ունի մինչ օրս։ Մաթևոսյանի խոսքով` այն ևս պարտադիր պատրաստում են տոնական սեղանին մատուցելու համար, սակայն ի տարբերություն խնձորային աղանդերի, այս մեկը շատ կալորիաներ է պարունակում։ Այն պատրաստելու համար հարում ենք ձուն և շաքարավազը, այնուհետև ավելացնում կարագ և շարունակում հարել։ Մի քիչ կաթ ու համեմունքներ ենք լցնում (դարչին, քրքում, մեխակ), ինչպես նաև մի փոքր ալյուր և խառնում խմորը։

 «Անհրաժեշտ է խմորը ծածկել սրբիչով և թողնել մեկ ժամ, որպեսզի այն հանգստանա և բարձրանա», – ասում է Մաթևոսյանը։

Այնուհետև կիսում ենք խմորը, կլոր տեսք տալիս և դնում ջեռոցը։ Հնում աղանդերը պատրաստում էին թոնիրում 20-30 րոպեում։ Նազուկը իր պատրաստման եղանակով շատ է նման հայկական մեկ այլ աղանդերի` տարեհացի։

Ագդակ

Ագդակը գրեթե նույն նազուկն է, պարզապես տապակած։ Այն տապակած խմոր է, որը մատուցվում է մեղրով, շաքարավազով կամ շաքարի փոշիով։ Այս աղանդերը ևս պատրաստում են տոնին ընդառաջ։ Սկզբում հունցում են խմորը` ավելացնելով կաթ, ալյուր, սոդա, ձու։ Թողնում հանգստանա 20-30 րոպե։ Այնուհետև դրանից պատրաստում են գնդեր, որոնք տապակում են կարագով։ Սեղանին մատուցում են վրան մեղր կամ շաքարի փոշի լցնելով։

Բանջարեղենով գառան միս

Հնում ընդունված էր Վարդավառին նաև գառ մորթել և խորոված կամ խաշլամա պատրաստել։  Այսօր ավանդույթը պահպանվել է Հայաստանի Գեղարքունիքի մարզում։ Մաթևոսյանը պատմում է, որ այնտեղ ընդունված է գառան միսը պատրաստել բանջարեղենով։

«Համով Հայաստան»․ «Արտակի խաշլամայի» գաղտնիքը բացահայտված է

Սկզբում մեծ կաթսա են վերցնում, տակը շարում միսը, այնուհետև վրան լոլիկ և կարտոֆիլ ավելացնում, երրորդ շերտով կրկին միս են դնում, հետո` սմբուկ և սոխ։ Այդպես մինչև որ կաթսան ամբողջությամբ ծածկվի։ 100 մգ ջուր են ավելացնում և դնում մարմանդ կրակին։ Նախկինում ուտեստն այս պատրաստում էին թոնիրում, այսօր խարույկի վրա, գազօջախին կամ ջեռոցում։

Տժվժիկ

Գառան փորոտիքից նաև տժվժիկ էին պատրաստում։ Այս ճաշատեսակը միշտ նախուտեստ կամ տոնական սեղանի երկրորդ ուտեստ է համարվել։

© Sputnik / Լաուրա Սարգսյան, Կարեն Եփրեմյան
Շեֆ խոհարարին հյուր․ ինչպես պատրաստել ջաջխ ու տժվժիկ

Պատրաստման համար լուսնաձև կտրատում են սոխը և տապակում մինչև կարմրելը։ Առանձին տապակում են գառան փորոտիքը, վրան ավելացնում սոխը։ Որոշ շրջաններում այս ուտեստի վրա ավելացնում են տոմատ կամ լոլիկ, դասական բաղադրատոմսում այդ բաղադրիչները չեն օգտագործվում։

Բարի ախորժակ։

590
թեգերը:
Հայաստան, Վարդավառ, խնձոր
Ըստ թեմայի
Համով Հայաստան․ ինչպես է մեկ լոլիկը մի ամբողջ գունդ կերակրում
Համով Հայաստան. ֆրանսիական «Նիսուազ» աղցանը` հայկական մատուցմամբ
Համով Հայաստան․ այսպիսի խորոված ոչ մի տեղ չկա․ հայկական խորովածի անկրկնելի բաղադրատոմս
Ջուր

Երևանի մի շարք թաղամասերում ու մարզերում ջրամատակարարման նոր գրաֆիկ է սահմանվել

28
(Թարմացված է 13:00 26.09.2020)
2020–ի հոկտեմբերի 1-ից 2021–ի ապրիլի 30-ը մայրաքաղաքի որոշ թաղամասերում ջուրը կանջատվի կեսգիշերից մինչև առավոտվա 7-ը։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել` տեղեկացնելով, որ 2020–ի հոկտեմբերի 1-ից 2021–ի ապրիլի 30-ը մայրաքաղաքի մի շարք թաղամասերի շենքերում ու առանձնատներում ջուրը կանջատվի կեսգիշերից մինչև առավոտվա 7-ը։

Նման գրաֆիկ կգործի Աջափնյակ թաղամասի Հալաբյան, Ֆուչիկ, Մազմանյան, Մարգարյան, Ավանի Ծարավ աղբյուր, Արաբկիրի Կոմիտաս, Խաչատրյան, Քոչար, Հակոբյան, Էրեբունու Դավիթ–Բեկ, Բելինսկի, Ռոստովյան, Որմնադիրների, Շենգավիթի Արարատյան, Արտաշիսյան, Թադևոսյան, Նժդեհ, Քանաքեռ–Զեյթունի Ուլնեցի, Ռայնիս, Թբիլիսյան, Մալաթիա–Սեբաստիայի Վանտյան, Կուրղինյան, Մեծարենց և այլ փողոցների որոշ շենքերում ու առանձնատներում։

«Ապրեք». Արայիկ Հարությունյանը համոզված է, որ հնարավոր է զերծ մնալ դպրոցները փակելուց

Դավթաշեն և Նուբարաշեն թաղամասերի բոլոր շենքերում և առանձնատներում ջրամատակարարումը կլինի շուրջօրյա։ Կենտրոն թաղամասում ջուրը կանջատվի միայն Ռուսթավելու, Կոզեռնի, Ս. Հովհաննեսի և Օստրովսկու փողոցներում, իսկ Նորք–Մարաշում գիշերը ջուր չեն ունենա միայն Հովսեփյան փողոցի և Նորքի 2, 6, 9, 13, 15 և 17 տների բնակիչները։ 

Հայտարարության մեջ «Վեոլիա ջուրը» նման որոշումը մեկնաբանում է ընկերության «ներկայիս տեխնիկական հնարավորություններով»։ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատել է ընկերության գրաֆիկը։

Հասցեների ամբողջական ցանկը կարող եք տեսնել այստեղ։

Հայաստանում անսպասելի տաք աշուն է. ի՞նչ պետք է անեն ճնշման խնդիր ունեցողները

28
թեգերը:
ջուր, Հայաստան
Ըստ թեմայի
«Վեոլիա ջուրն» առաջարկել է 2021թ-ին ջրի սակագինը թողնել անփոփոխ
Խորտակված եկեղեցու առեղծվածը. ինչու Սյունիքում վանքը ջրի տակ հայտնվեց
Երկրի վրա ջրի առաջացման առեղծվածը․ գիտնականների բացահայտումները 
Հիվանդանոց, արխիվային լուսանկար

ՀՀ–ում կորոնավիրուսից մահանալու 1 դեպք է գրանցվել. ևս երկուսը մահացել են այլ պատճառներով

62
(Թարմացված է 11:20 26.09.2020)
Կորոնավիրուսի համավարակի ողջ ընթացքում Հայաստանում արդեն 948 մարդ է մահացել այս հիվանդությունից։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Կորոնավիրուսը Հայաստանում ևս 1 մարդու կյանք է խլել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Պացիենտը եղել է 79 տարեկան տղամարդ և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 295 է։

Նշենք, որ վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 429-ով ու հասել 49072-ի:

Բուհերի ռեկտորներ, մանկավարժներ. Շիրակի մարզում կորոնավիրուսի ակտիվացում է նկատվում

62
թեգերը:
Մահ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Հիվանդություն, որը իմունիտետ է ձևավորում կորոնավիրուսի նկատմամբ. նոր բացահայտում
Հայաստանում ուսուցիչների գրեթե 1,5 տոկոսի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. ԱՆ
Կորոնավիրուսով են վարակվել զբոսաշրջային միկրոավտոբուսի բոլոր ուղևորները
Գագիկ Ծառուկյան

Գագիկ Ծառուկյանը խցում մենակ է. պաշտպանը մանրամասներ է հայտնում նրա մասին

16
(Թարմացված է 13:44 26.09.2020)
Փաստաբանը տեսակցել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդին, Գագիկ Ծառուկյանն առաջին անհրաժեշտության պարագաներ է խնդրել։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ երեկվանից կալանավորման մեջ գտնվող Ծառուկյանի տրամադրությունը Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում բարձր է, նա իրեն լավ է զգում։

«Ծառուկյանը շատ լավ է, տրամադրությունը` բարձր։ Շատ կարճ ժամանակով եմ տեսել նրան։ Միայն առաջին անհրաժեշտության պարագաներ է խնդրել, ոչ մի այլ բանի կարիք դեռևս չուներ։ Խցում մենակ է, բայց չի բացառվում, որ դա ժամանակավոր լինի», – ասաց պաշտպանը։

Նրա խոսքով` ո՛չ Ծառուկյանը, ո՛չ էլ պաշտպանները անսպասելի չեն համարել դատարանի երեկվա որոշումը։ Ավելին` ԲՀԿ առաջնորդն իր պաշտպանների հետ երեկ գիշերը դատարանում լինելու փոխարեն ԱԱԾ մեկուսարանի դիմաց սպասելիս է եղել և կալանավորելու որոշման մասին իմանալուն պես ինքնակամ ներս մտել։

«Մի ամսից ավելի գիտեինք, որ նման բան լինելու է, որ գործը պետք է մակագրվի կոնկրետ դատավորի (Մնացական Մարտիրոսյան – խմբ.), ամեն ինչ պարզ պատկերացնում էինք», – ասաց Սարգսյանը։

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն իրականացրեց Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրա դեմ 3 քրեական գործ է հարուցվել` ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ընտրակաշառք բաժանելու և հողատարածքների օտարման փաստերով։ Հունիսի 16–ին ՀՀ Ազգային ժողովը փակ քվեարկություն անցկացրեց և համաձայնություն տվեց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը զրկվի ազատությունից։

Երեկ` սեպտեմբերի 25-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց բավարարել Ծառուկյանին կալանավորելու` ԱԱԾ միջնորդությունը։

16
թեգերը:
մեկուսարան, Գագիկ Ծառուկյան, Հայաստան
թեմա:
Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալված իրադարձությունները
Ըստ թեմայի
«Չեն մարսելու». Տոնոյանը վստահ է` դատարանը քաղաքական հանձնարարություն կատարեց
«Դուխներդ տեղը պահեք». Գագիկ Ծառուկյանը ժամանեց ԱԱԾ
Նախկին մոդել և Ծառուկյան. Փաշինյանն ասել է` իրենք անհանգստանալու պատճառ չունեն. ԶԼՄ