00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Անահիտ Մանասյան
Բոլորի հետ էլ հանդիպել ենք․ Անահիտ Մանասյան
14:24
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բնակիչներն այսօր վերադարձել են բնականոն կյանքին. Տավուշի մարզպետ

© Sputnik / Aram NersesyanЖитель села Айгепар, Тавуш
Житель села Айгепар, Тавуш - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այսօրվանից Այգեպարում սկսել են վնասված տների վերականգնման աշխատանքները, վաղվանից դրանք կմեկնարկեն նաև Ներքին Կարմիրաղբյուր գյուղում։  

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի - Sputnik. Այսօր օրը խաղաղ է եղել, Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչները կարողացել են վերադառնալ բնականոն աշխատանքին՝ որքանով դա հնարավոր է այս իրավիճակում։ Լուրը Իջևանում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։ Նրա խոսքով՝ արդեն սկսել են վնասված տների վերականգնման աշխատանքները։

Юные жители Тавуша - Sputnik Արմենիա
Տավուշում ոչ մի երեխա ապաստանի կամ սննդի խնդիր չունի. մարզպետ

«Առաջնահերթ վերականգնվում են այն տները, որոնք երկար նախագծային աշխատանքներ չեն պահանջում, սենյակները կամ տունը պետք է բերել ապրելու վիճակին»,- նշեց Չոբանյանը՝ հավելելով, որ վերականգնման աշխատանքներն այսօրվանից սկսել են Այգեպարում, վաղվանից կմեկնարկեն Ներքին Կարմիրաղբյուր գյուղում։

Մարզպետի խոսքով՝ բնակիչներից շատերն են իրեն հարցնում՝ արդյոք դեռ վա՞ղ չէ տների վերականգնման աշխատանքները սկսելու համար, իսկ եթե հակառակորդը նորի՞ց սկսի։ Չոբանյանի պատասխանը մեկն է՝ վերականգնման աշխատանքները պետք է անմիջապես սկսվեն, որովհետև սահմանում ապրող մարդը ոչ մի օր չպետք է այդ պայմաններում մնա։

«Քաղաքակիրթ կյանքը, քաղաքակիրթ վիճակն իրենց արժանի վիճակն է։ Սահմանում ապրող մարդը պետք է ունենա նաև այլ առավելություններ, որովհետև ինքը սահման է պահում։ Օրորոցի երեխան պահում է սահմանը, որովհետև թիկունք է սահմանին այնտեղ կանգնած զինվորի համար»,- նշեց մարզպետը՝ շնորհակալություն հայտնելով բնակիչներին իրենց համեստության համար։

Ադրբեջանը նեղն է ընկել և Թուրքիայից զենքի օգնությու՞ն է ուզել․ Հովհաննիսյանի տեղեկությունը

Նա նաև ասաց, որ մարզում ակտիվորեն շարունակվում են ճանապարահաշինարարակական, ջրամատակարարման աշխատանքները։ Նրա խոսքով՝ աշխատանքները դադարեցվել են միայն երեկ՝ շինարարներին թիրախ չդարձնելու համար, քանի որ հակառակորդն ԱԹՍ-ներով անկանոն հրթիռակոծում էր սահմանամերձ բնակավայրերը։ Այսօրվանից աշխատանքները վերսկսվել են։

Социальная дистанция во время летнего призыва (1 июля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Զորակոչն ու զորացրումն իրականացվում են բնականոն, հետաձգում չի լինելու. Հովհաննիսյան

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Հուլիսի 16–ին հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։ Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից:

Հուլիսի 17-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, իսկ հայկական կողմը` 4 զոհ, 36 վիրավոր և ևս մեկը խաղաղ բնակչությունից։

Լրահոս
0