00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ձեզ հետ եմ»․ Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է Տավուշում սրված իրավիճակին

© Sputnik / Asatur YesayantsГенрих Мхитарян
Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ֆուտբոլիստն իր զորակցությունն է հայտնել ՀՀ քաջ զինվորներին, որոնք կյանքի գնով պաշտպանում են իրենց հայրենիքը:

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի - Sputnik. Աշխարհահռչակ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը անդրադարձել է Տավուշում՝ հակառակորդի սադրանքների հետևանքով սրված իրավիճակին։ Նա գրառում է կատարել Facebook-ում։

«Մեծագույն անհանգստությամբ հետևում եմ վերջին օրերին մեր հայրենիքի սահմաններին տեղի ունեցող լարվածության, թիրախավորված բնակավայրերի մասին լուրերին և ցանկանում զորակցությունս հայտնել մեր քաջ զինվորներին, որոնք կյանքի գնով պաշտպանում են մեր հայրենիքը իրենց հերոսական գործողություններով: Խորին վշտով ցավակցում եմ մեր հերոս նահատակների ընտանիքներին ու աղոթում վիրավոր զինվորների շուտափույթ ապաքինման համար: Խաղաղություն եմ մաղթում մեր հայրենիքին։ Ձեզ հետ եմ»,- գրել է ֆուտբոլիստը։

Նա գրառումն ավարտել է «Հենո» մակագրությամբ՝ հենց այնպես, ինչպես իրեն անվանում են հազարավոր երկրպագուները Հայաստանում (Եվրոպայում նրան «Միկի» են ասում՝ ազգանունը ձևափոխելով):

Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնի «Արսենալ» ակումբի ֆուտբոլիստ է, հանդես է գալիս իտալական «Ռոմայի» կազմում վարձակալության իրավունքով։ Իտալական ակումբը երկարաձգել է վարձակալությունը մինչև ընթացիկ խաղաշրջանի փաստացի ավարտը, ինչպես նաև 2020-2021 խաղաշրջանի համար նախնական պայմանավորվածություն ձեռք բերել «Արսենալի» հետ կիսապաշտպանին վարձակալելու համար։

Обстрелянный азербайджанским беспилотником автомобиль МЧС Армении (16 июля 2020). Тавуш - Sputnik Արմենիա
«Ծիծաղելի է»․ Հովհաննիսյանը հերքում է Ադրբեջանի՝ զորանոց ոչնչացնելու մասին հերթական սուտը

Հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում. ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Ինչ իրավիճակ է Արցախում և ՀՀ մյուս սահմանագոտիներում․ մանրամասնում է Արծրուն Հովհաննիսյանը

Հուլիսի 16-ին, 05:20-ից սկսած Տավուշի Այգեպար, Մովսես և Չինարի գյուղերը հերթական անգամ հրետակոծվել են Ադրբեջանական զինուժի կողմից։ Հրետակոծությունների հետևանքով վնասվել է Այգեպարի մանկապարտեզը, Չինարիում երեք բնակելի տուն, վիրավորվել է Չինարիի բնակիչ 48-ամյա Արամայիս Հովակիմյանը։

Հուլիսի 16-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 (12 զինվորական, այդ թվում՝ գեներալ֊մայոր Փոլադ Հաշիմովը և 1 խաղաղ բնակիչ), իսկ հայկական կողմը` 4 զոհ՝ մայոր Գարուշ Համբարձումյանը, կապիտան Սոս Էլբակյանը, կրտսեր սերժանտներ Գրիշա Մաթևոսյանն ու Սմբատ Գաբրիելյանը։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` նրանք հետմահու պարգևատրվել են։

Լրահոս
0