Ավտոբուսներ. արխիվային լուսանկար

Բարելավում հանրային տրանսպորտի ոլորտում․ Մարությանը լավ լուր է հայտնել

228
(Թարմացված է 13:46 16.07.2020)
Հայկ Մարությանն ուրախ է, որ հանրային տրանսպորտի ոլորտում մեկ տարի առաջ անհնարին թվացող բարելավումներն այսօր իրականություն են դառնում։

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik. Համայնքի բյուջեի միջոցներով ևս 100 փոքր չափի ավտոբուս ձեռք կբերվի։ Տեղեկությունը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Այն, ինչ անհնար էր թվում մեկ տարի առաջ, հիմա իրականություն է։ Ինչպես գիտեք, ապրիլին ՎԶԵԲ ֆինանսավորմամբ հայտարարել ենք 12 մետրանոց 100 քաղաքային ավտոբուսների ձեռքբերման մրցույթ, որի արդյունքներն, ի դեպ, կամփոփվեն մոտ օրերս: Իսկ այժմ, համայնքային բյուջեից ֆինանսական միջոցներ ենք հայթայթել ավելի կարճ ժամկետում ավելի փոքր տարողունակությամբ ևս 100 ավտոբուսի ձեռքբերման համար»,-գրել է Մարությանը։

Գրառմանը կից քաղաքապետը ներկայացրել է նոր մրցույթում մասնակիցների համար առաջադրված պայմաններից մի քանիսը։

«Ակնկալում ենք, որ մոտակա ամիսներին փոքր չափսի ավտոբուսների այս խմբաքանակը կլինի Երևանում, իսկ մի քիչ ավելի ուշ մատակարարվող հաջորդ 100 հատ 12 մետրանոց ավտոբուսների հետ միասին, կունենանք արդեն նկատելի բարելավում մեր ամենաառանցքայիններից՝ հանրային տրանսպորտի ոլորտում»,-եզրափակել է Երևանի քաղաքապետը:

Դեռևս 2018 թվականին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ի տարբերություն նախորդ իշխանությունների, մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի հիմնախնդրի լուծման առավել երկար ժամկետ էր նախանշում:

Տրանսպորտում և տաքսիներում ոստիկանությունը պարետի որոշումների խախտման դեպքեր է արձանագրել

Քաղաքային նախկին իշխանությունները հայտարարել էին, թե երթուղային նոր ցանցը պատրաստվում են գործարկել 2018 թվականի վերջից: Նրանք, ինչպես հայտնի է, դիմել էին միջազգային խորհրդատու կազմակերպության օգնությանը՝ դրա համար հատկացնելով 850 հազար եվրո: Նոր իշխանություններն ասում էին, որ տրանսպորտի խնդիրը կարող է կարգավորվել երկուսից չորս տարվա ընթացքում:

228
թեգերը:
Տրանսպորտ, Հայկ Մարության, Երևան, ավտոբուս
Pentawards մրցանակաբաշխություն

Հայկական ընկերությունը երկրորդ անգամ փաթեթավորման դիզայնի «Օսկար» է ստացել

22
(Թարմացված է 23:58 24.09.2020)
Pentawards միջազգային մրցույթի պատմության մեջ  սա առաջին դեպքն է, երբ որևէ ընկերություն 2 տարի անընդմեջ արժանանում է «Տարվա լավագույն ընկերություն» տիտղոսին։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Հայկական Backbone բրենդինգ ընկերությունը երկրորդ տարին է` ճանաչվում է  Pentawards մրցանակաբաշխության հաղթող, տեղեկանում ենք ընկերության Facebook-ի էջից։

Pentawards-ը փաթեթավորման դիզայնի ոլորտում նույն մասշտաբի և հեղինակության մրցանակաբաշխություն է, ինչ կինեմատոգրաֆիայի ոլորտում «Օսկարը»։ Այն հիմնադրվել է Լոնդոնում, նրան ամեն տարի մասնակցում են աշխարհի առաջատար դիզայներական ընկերությունները՝ ներկայացնելով  տարբեր մեգաընկերությունների համար ստեղծված բրենդները՝ Microsoft, Coca Cola, Snickers, Nestle, Nike, Xiaօmi  և այլն։

«Մենք ուրախ  և անասելի հպարտ ենք, որ այս տարի աշխարհի տարբեր երկրների և միջազգային խոշոր կազմակերպությունների ներկայացուցիչների և ընկերությունների ներկայությամբ, 2-րդ անգամ հնչեց Agency of the Year - Backbone from ARMENIA արտահայտությունը: Այս տիտղոսը մեծ փառք և հեղինակություն է բերում ոչ միայն մեր ընկերությանը այլև Հայաստանին՝ միջազգային հարթակում», – ասված է ընկերության տարածած հաղորդագրությունում։

Սիմոն Աբգարյանը միանգամից երեք մրցանակ է ստացել «Մոլիեր» մրցանակաբաշխության ժամանակ

Pentawards միջազգային մրցույթի պատմության մեջ  սա առաջին դեպքն է, երբ որևէ ընկերություն 2 տարի անընդմեջ արժանանում է «Տարվա լավագույն ընկերություն» տիտղոսին։

22
թեգերը:
«Օսկար» մրցանակաբաշխություն, մրցանակաբաշխություն
Ըստ թեմայի
Նոբելյան մրցանակակիրը հայտարարել է` կորոնավիրուսը լաբորատորիայում է ստեղծվել
Հայտնի են «Ավրորա 2020»–ի մրցանակակիրները
Նախագահական, հետո «Պողոսյան». մրցանակների հանձնման արարողությունը՝ լուսանկարներով
Ադամ Սահկյանի անկյունը իրենց տանը

«Վերածնունդդ օրհնվի, Ադամ ջան». ծնվել է Ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանի եղբորորդին

38
(Թարմացված է 23:29 24.09.2020)
Երեխան Ադամի եղբոր` Մուշեղ Սահակյանի և նրա կնոջ Անի Ամիրջանյան–Սահակյանի առաջնեկն է։ Նա հորեղբոր անունը կկրի։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Ծնվել է ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանի եղբորորդին, նրան հորեղբոր պատվին Ադամ են անվանել։ Տեղեկությունը հայտնում է Ադամի մայրիկը` Գայանե Անտոնյանը, Facebook-ի իր էջում։ Երեխան Ադամի եղբոր` Մուշեղ Սահակյանի և նրա կնոջ Անի Ամիրջանյան–Սահակյանի առաջնեկն է։

Բարեկամներն ու ընկերները շնորհավորում են Ադամի մայրիկին` փոքրիկի ծննդյան առթիվ։

«Վերածնունդդ օրհնվի, Ադամ ջան։ Գայանե քույրս, բոլորիս աչքը լույս», «Գայանե ջան, ձեր ընտանիքում նրա ծնունդով ուրախությունը ուրախությանը թող հաջորդի», – գրում են Անտոնյանին։

Ադամ Սահակյանը 2016-ի ապրիլին տեղի ունեցած հայ–ադրբեջանական պատերազմի հերոս է։ Ապրիլի 1-ի գիշերը՝ «Լալայկա» կոչվող բարձունքում ավագ Ադամ Սահակյանի գլխավորությամբ 7 հոգուց բաղկացած սահմանապահ ուժերն անցնում են շրջանաձև պաշտպանության` ադրբեջանական հարձակման դեմ։ Իր զինընկերների հետ 5 ժամ շարունակ մարտնչելով թշնամու դեմ և հասցնելով նրան զգալի կորուստներ (200-ից ավելի սպանված հատուկջոկատային)` Սահակյանն ընկնում է հերոսի մահով։

Սահակյանի և նրա զինընկերների` թշնամու դեմ մղած պայքարը հնարավորություն է տվել Ջաբրաիլի հայկական գնդին տեղակայվել ռազմաճակատի 2-րդ գծում և կանգնեցնել հակառակորդին։ Սահակյանը հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» և Հայաստանի Հանրապետության «Արիության» մեդալներով։

Յուրաքանչյուր տարիքում երջանկությունը մի տեսք ունի. զրույց` Ադամ Սահակյանի մոր հետ

38
թեգերը:
երեխա, նորածին, Ադամ Սահակյան
Ըստ թեմայի
Ապրիլյան պատերազմում զոհված Արմենակ Ուրֆանյանին Արցախի հերոսի կոչում կշնորհվի
«Որպես նախարար` ես հաղթելու կողմնակից եմ». Դավիթ Տոնոյանը` Ապրիլյան պատերազմի մասին
Ո՞վ է հաղթել Ապրիլյան պատերազմում. Արցախի նախագահը ներկայացրեց իր տեսակետը

Ի՞նչը պետք է պահպանել. համաշխարհային առաջնորդները որոշել են ՄԱԿ-ում փոփոխություններ անել

0
(Թարմացված է 23:43 24.09.2020)
Այս տարի լրացավ ՄԱԿ–ի 75-ամյակը։ Անդամ երկրները որոշել են, որ կառույցում պետք է փոփոխություններ անել։

ՄԱԿ-ի անդամ երկրների առաջնորդները մտադիր են բարեփոխումներ իրականացնել ՄԱԿ-ում։ Գլխավոր ասամբլեայի հոբելյանական նիստի ժամանակ նման կոչով են հանդես եկել համաշխարհային մի քանի առաջնորդներ։

Օրինակ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Բեռլինը կարող է դառնալ Անվտանգության խորհրդի ընդլայնման գործընթացի նախաձեռնողը։

«Գլոբալ խնդիրները համաձայնություն և համագործակցություն են պահանջում, անկախ ազգային սահմաններից։ Չափազանց հաճախ է ԱԽ–ն արգելափակման մեջ հայտնվում, երբ կարևոր որոշումներ ընդունելու կարիք կա»,-հայտարարել է նա:

Փոփոխությունների անհրաժեշտության մասին խոսել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, այլապես, նրա կարծիքով, «կարելի է ընդարմանալ»։ 

Հակամարտությունները պետք է լուծվեն միայն խաղաղ ճանապարհով. Լավրով

ՌԴ առաջնորդը միաժամանակ ընդգծել է, որ պետք է պահպանել գլխավորը՝ ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների վետոյի իրավունքը, թեև Արևմուտքը պնդում է, որ այն չեղարկվի:

Իսկ, թե ինչով է այն կարևոր աշխարհում կայունության պահպանման համար՝ դիտեք տեսանյութում:

0
թեգերը:
Անգելա Մերկել, Վլադիմիր Պուտին
Ըստ թեմայի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչով դիմել է Երևանին ու Բաքվին
ԱՄՆ պետքարտուղարության օրինագծում տեղ է գտել հստակ ձևակերպում` Լեռնային Ղարաբաղ. Մակունց
Ադրբեջանը չի հետևում ՄԱԿ-ի հրադադարի կոչին. Եկեղեցիների համաշխարհային խորհրդի արձագանքը
Որն է COVID-19–ից մահացության ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկիրը. ՄԱԿ–ի տվյալները