Արմեն Սարգսյանը, գնդապետ Արտակ Տոնոյանը, 1-ին բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Ժիրայր Պողոսյանը, 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Անդրանիկ Փիլոյանը

Մեր դռան առջև նորից վտանգն է և թշնամին. ՀՀ նախագահը միասնության կոչ է արել

105
(Թարմացված է 19:04 15.07.2020)
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել զինվորականներին ու իր ելույթում անդրադարձել Ադրբեջանի անմարդկային ագրեսիային:

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի - Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի պետական սահմանին՝ Տավուշի հատվածում, պաշտպանության ժամանակ զոհված մայոր Գարուշ Համբարձումյանին հետմահու պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, կապիտան Սոս Էլբակյանին՝ Արիության, կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանին ու Գրիշա Մաթևոսյանին՝ Մարտական ծառայության մեդալներով:

«Խորին ցավակցությունս եմ հայտնում մեր պետական սահմանը պաշտպանելիս զոհված հերոսների ընտանիքներին ու հարազատներին: Խոնարհվում եմ նրանց անմար հիշատակի առաջ»,- նախագահական նստավայրում կայացած արարողության ժամանակ ասել է նախագահ Սարգսյանը:

Նա նաև շուտափույթ ապաքինում և կազդուրում է մաղթել վիրավորներին, իսկ սահմանին կանգնած զինծառայողներին, սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին՝ հաստատակամություն և տոկունություն։

Արմեն Սարգսյանն այսօր նաև զինվորական կոչումներ է շնորհել Հայոց բանակի բարձրաստիճան սպաներին: Նախագահի հրամանագրերով գեներալ-մայորի զինվորական կոչումներ են շնորհվել խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար, գնդապետ Արտակ Տոնոյանին, 1-ին բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Ժիրայր Պողոսյանին, 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Անդրանիկ Փիլոյանին:

Նախագահը բարձր կոչումների արժանացած զինվորականներին է հանձնել գեներալական ուսադիրները և մաղթել հաջողություններ իրենց դժվարին և պատասխանատու ծառայության մեջ:

Президент Армен Саркисян вручл погоны генералов Артаку Тонояну, Жирайру Погосяну и Андранику Пилояну (15 июля 2020). Еревaн
© Photo / official site of the President of RA
Արմեն Սարգսյանը զինվորական կոչումներ է շնորհել գնդապետ Արտակ Տոնոյանին, 1-ին բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Ժիրայր Պողոսյանին, 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Անդրանիկ Փիլոյանին

«Դուք ձեր կոչումները ստանում եք մեր հայրենիքի համար բարդ օրերին, երբ Ադրբեջանը ռազմական գործողություններ է սկսել մեր պետական սահմանի հյուսիս-արևելյան հատվածի ուղղությամբ։ Դրանք ռազմական ագրեսիայի բացահայտ փորձեր են, որոնք դատապարտված են անփառունակ վախճանի»,- նշել է նախագահը:

Սարգսյանն ընդգծել է, որ հուլիսի 12-ից Հայաստանի սահմանի նկատմամբ ագրեսիան Ադրբեջանի կողմից թշնամանքի և ատելության հերթական դրսևորումն է:

«Ադրբեջանի քայլերը որևէ մարդկային տարր չունեն իրենց մեջ։ Այսօր ամբողջ աշխարհը մեծ ճակատամարտի մեջ է և պայքարում է կորոնավիրուսի համավարակի դեմ: Այն աշխարհին ստիպում է դառնալ ավելի մարդկային և կյանքեր փրկել: Որքան անպատասխանատու, անմարդկային պետք է լինես, որ և՛ քո սեփական երկրի, և՛ Հայաստանի համար այս դժվարին օրերին նախահարձակ լինես և սահմանի վրա մեծ լարում ստեղծես, որին զոհ են գնում մարդիկ»,- արձանագրել է նախագահը՝ շեշտելով, որ Հայաստանն այս գործողության մեջ նախահարձակ չէ, բայց մեր զինուժը մնում է իրավիճակ և պայմաններ թելադրողի դերում։

Նախագահը հայտարարել է, որ հայկական բանակը խաղաղության ու խաղաղպահ բանակ է, բայց եթե Ադրբեջանը նախընտրում է ուժի լեզուն, ապա, մեր ողջ խաղաղասիրությամբ հանդերձ, մենք պատրաստ ենք առնվազն համարժեք պատասխանել մեր սահմանի, մեր քաղաքացու, մեր ընտանիքի, մեր օջախի վրա հարձակված թշնամուն:

Սմբատ Գաբրիելյանը 1․5 տարվա զինծառայող էր․ զոհվածի հայրն ու եղբայրը զինվորական են

«Հայաստանի համար թանկ է իր յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր զինծառայողի կյանքը, յուրաքանչյուր թիզ հողը։ Մենք պատրաստ ենք և ի զորու ենք պաշտպանել մեզ, մեր տարածքները»,- ավելացրել է նախագահը։
Սարգսյանը նաև ազգային միասնականության կոչ է արել Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի հայությանը և կարևոր է համարել, որ սահմանին կանգնած զինվորը, սպան ու գեներալն իրենց թիկունքում զգան մեր ազգային միասնությունը, համախմբվածությունը, մեր ազգային ոգու ուժը:

Նա հորդորել է այս դժվարին պահերին լինել հանդուրժող և զուսպ. պետք է ձեռնպահ մնալ միմյանց թիրախավորելուց, քաղաքական հակառակորդներ կամ անձնական թշնամիներ փնտրելուց, միմյանց վիրավորելուց, պետք է հիշենք, որ հանուն հայրենիքի անվտանգության՝ վաղը կարող ենք լինել նույն խրամատի մեջ, կողք-կողքի:

Սարգսյանը հիշեցրել է, որ պատմության բոլոր դժվարին պահերին հայ ազգը մի կողմ է դրել տարաձայնությունները, դարձել մի բռունցք: Այդպես եղել է Սարդարապատի ճակատամարտում, 1990-ականների սկզբին, 2016-ի ապրիլյան պատերազմի օրերին:

«Այդպես էինք երկու տարի առաջ, երբ 2018 թվականի ապրիլին, չնայած Հայաստանում բուռն քաղաքական իրադարձություններ էին տեղի ունենում, բոլորը՝ և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը ապրիլի 24-ին և 25-ին մի կողմ թողեցին տարաձայնությունները և աշխարհին ցույց տվեցին, որ կարող են լինել տարբեր, բայց ապրիլի 24-ին՝ մեր ազգային ողբերգության օրը, հանդես գալ որպես մեկ ազգ, մեկ ժողովուրդ: Այդպես է և այսօր»,- իր ելույթում հավել է Սարգսյանը:

Նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին՝ խորհրդարանական ու արտախորհրդարանական, իշխանամետ ու ընդդիմադիր, որոնք հայտարարել են, որ այս պահին պետք է մի կողմ դնել տարաձայնությունները և միավորվել, որովհետև մեր դռան առջև նորից վտանգն է և թշնամին:

«Ուշքն ու միտքը ծառայությունն էր»․ մանրամասներ զոհված զինծառայողների մասին

105
թեգերը:
գնդապետ, գեներալ, Տավուշ, զինծառայող, կոչում, մեդալ, պարգևատրում, Արմեն Սարգսյան, Հայաստան
Ըստ թեմայի
Ինչպես է Ադրբեջանը հարվածներ հասցրել հայկական գյուղերին. տեսանյութեր
«Հիմա պետք չէ մեղավորներ փնտրել». Մատվինեկոն` հայ–ադրբեջանական սահմանի լարվածության մասին
ԱԱԾ-ն կոչ է անում չօգտվել ադրբեջանական տեղեկատվական ռեսուրսներից և չճշտված լուրեր չտարածել
Ներքին Խնձորեսկի անհետացած բնակիչը հայտնվել է Ադրբեջանի տարածքում
Եվգենյա Մեդվեդևա–Բաբասյան

Եվգենյա Մեդվեդևա–Բաբասյանն իր մասին 5 փաստ է ներկայացրել

52
(Թարմացված է 23:01 23.01.2021)
Մեդվեդևան խոստացել է սոցցանցերում հրապարակել իր փայլուն քարերով զգեստը, հենց այն պատրաստ լինի։

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Հայտնի ռուսաստանցի գեղասահորդ Եվգենյա Մեդվեդևա–Բաբասյանը Olympic Channel-ի հետ զրույցում իր մասին հինգ արտասովոր փաստ է ներկայացրել։

Աղջիկն ասել է, օրինակ, որ ընդամենը երկու օր առաջ է կանաչ ձիթապտուղ համտեսել։

​«Առաջին բանը, որ անում եմ առավոտյան՝ ստուգում եմ սոցցանցերը։ Նայում եմ լայքերը, բայց միշտ չէ, որ կարդում եմ մեկնաբանությունները, թեև միևնույնն է` հետևում եմ։ Նաև շանս փորը համբուրելու սովորություն ունեմ։ Կարմիր շրթներկի հետքը մնում է», - ասել է Մեդվեդրան Olympic Channel-ի հետ զրույցում։

Նա նաև խոստովանել է, որ յոթ անգամ դիտել է «Շերկոկ» սերիալը, քանի որ շատ է սիրում այն։

«Ես ու մայրս փայլուն քարերով նկարներ ենք անում։ Դա ասես արվեստի գործ լինի, բայց փայլում է ինչպես գեղասահքի համար նախատեսված զգեստ։ Instagram-ում կհրապարակեմ, երբ պատրաստ լինի»,–հավելել է նա։

Նշենք, որ գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևան հայկական արմատներ ունի: Աղջիկը 2018 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է, Աշխարհի կրկնակի չեմպիոն (2016, 2017), Աշխարհի գավաթի (2019) բրոնզե մեդալակիր, Եվրոպայի երկակի չեմպիոն (2016, 2017), Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։

«Ատոմային զենք ես». Գոհար Ավետիսյանը փայլել է իր շքեղ կազմվածքով

52
թեգերը:
ինստագրամ, Եվգենյա Մեդվեդևա–Բաբասյան
Ըստ թեմայի
Բաժանում և ոչ միայն. Եվգենյա Մեդվեդևա–Բաբասյանն ասել է`ինչպես է պայքարում դեպրեսիայի դեմ
Եվգենյա Մեդվեդևան նկարել է ճապոնացի ընկերոջը
Մեդվեդևան կփոխի՞ քաղաքացիությունը, կամ ինչպես են հայ մարզիչներն օգնում այլոց գեղասահքում
Արխիվային լուսանկար

Լարսը փակել են. ռուսական կողմում 760 բեռնատար է կուտակվել

48
ՀՀ տարածքում նույնպես կան փակ ավտոճանապարհներ, իսկ Սյունիքի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի ռուսական կողմում կուտակվել է 760 բեռնատար ավտոմեքենա:

«Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատար ավտոմեքենաների համար»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հայաստանի Հանրապետության տարածքում նույնպես կան փակ ավտոճանապարհներ. փակ են Արագածոտնի «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները, իսկ Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։
Արագածոտնի մարզի Ապարան-Արագած, Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» հատվածում, դեպի Ջերմուկ քաղաք տանող, Աղավնաձոր-

Արենիի ավտոճանապարհներին և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Հիշեցնենք` այսօր առավոտյան Լարսը բաց էր բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։

48
թեգերը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), բեռնատար, Վերին Լարս
թեմա:
Եղանակը Հայաստանում
Ըստ թեմայի
Հայկական բեռնատարներն այլևս կանգնած չեն մնա․ Լարսի ճանապարհի շինարարությունը կավարտվի
Վերին Լարսի այլընտրանք. ռուսական ընկերությունը հայկական բիզնեսին լաստանավ է տրամադրել
Արդիականացումը չի՞ փրկի․ որն է Վերին Լարսի անցակետի խնդրի լուծումը
Մարիա Զախարովա. արխիվային լուսանկար

«Դա միջամտություն է ներքին գործերին». Մարիա Զախարովան պատասխանել է ԱՄՆ դեսպանատանը

79
(Թարմացված է 23:23 23.01.2021)
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ն նույնպես արձագանքել էր ԱՄՆ դեսպանատան հայտարարությանը, նշելով, որ դա կանդրադառնա ռուս-ամերիկյան հարաբերությունների վրա։

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի - Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զարխարովան պատասխանել է Ռուսաստանում չարտոնված միտինգների վերաբերյալ ԱՄՆ դեսպանատան հայտարարությանը։

«Ահա տեսեք՝ ամերիկյան դեսպանատունը տեղեկություն է հրապարակում։ Սա իսկական միջամտություն է ներքին գործերին», - ասել է Զախարովան «Սոլովյով LIVE»-ի եթերում։

Ավելի վաղ ԱՄՆ դեսպանատունը Ռուսաստանում չարտոնված ակցիաների մասին հաղորդագրությունների ֆոնին հայտարարել էր, որ հետևում է «ռուսական 38 քաղաքներում բողոքի ակցիաների մասին հաղորդագրություններին»։ ԱՄՆ դեսպանատնից ավելացրել էին, որ «սատարում են խաղաղ բողոքի բոլոր մարդկանց իրավունքն ու կարծիք արտահայտելու ազատությունը», իսկ ռուս իշխանության քայլերն, իբրև, «ուղղված են այդ իրավունքը ճնշելուն»։

Մոսկվայում չարտոնված միտինգի ժամանակ 39 ուժայիններ են տուժել

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է այդ հայտարարությանը, ընդգծելով, որ ծայրահեղական տարրերին սատարելու փորձերը երկկողմանի հարաբերությունների համար բացասական հետևանքներ են ունենալու։ Գերատեսչությունում հիշեցրել են, որ դեսպանատունն առաջին անգամ չէ, որ արհամարհական վերաբերմունք է ցուցադրում դիվանագիտական նորմերի ու կանոնների նկատմամբ ու սոցիալական ցանցերում ակտիվ հաղորդագրություններ է հրապարակում՝ աջակցելով ռուսական քաղաքներում չարտոնված բողոքի ակցիաներին։

Ռուսաստանում քրեական պատիժ կսահմանվի դեռահասներին հանրահավաքներում ներգրավելու համար

79
թեգերը:
Բողոքի ակցիա, դեսպանություն, ԱՄՆ, Ռուսաստան, Մարիա Զախարովա
Ըստ թեմայի
Լավրովն ու Զարիֆը Մոսկվայում կքննարկեն Ղարաբաղի հարցը․ Մարիա Զախարովա
Եռակողմ հայտարարության իրականացման համար համալիր աշխատանք է սպասվում․ Զախարովա
Եթե Բաքուն ու Երևանը ցանկանան․ Զախարովան՝ հայերի ու ադրբեջանցիների երկխոսության մասին