Բերդ

«Շան տեղ մի դիր». Նարինե Աբգարյանի հայրը կրակոցների տակ մորի է հավաքում Բերդում

488
(Թարմացված է 15:29 14.07.2020)
Գրող Նարինե Աբգարյանի ծնողներն ապրում են սահմանամերձ Բերդում, որը նույնպես հայտնվել է Ադրբեջանի թիրախում։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Հայտնի գրող Նարինե Աբգարյանը Facebook-ի իր էջում հրապարակել է հոր հետ երկխոսությունը։ Աբգարյանի հայրն ապրում է Տավուշի մարզի Բերդ քաղաքում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը հարվածային ԱԹՍ-ով թիրախավորել է Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները։

Գրողի հայրը պատմել է, որ առավոտ շուտ հողամաս է գնացել, մորի ու լոբի է բերել։ Աբգարյանի մայրը մորին պիտի սառեցնի, որովհետև մուրաբան արդեն եփել է, լոբին էլ պիտի եփի սխտորով։

«Աղջիկս, ամեն ինչ կարգին է, մի անհանգստացիր։ Մենք առաջինը ոչ ոքի ձեռք չենք տա, բայց եթե քթները խոթեն, իրենք են մեղավոր», - ասել է Աբգարյանի հայրը։

Նա վստահեցրել է, որ Տավուշի բնակիչները հանգիստ են, լիովին վստահում են երկրի ղեկավարությանը, հավատում են իրենց բանակին, աղոթում զինվորներ համար։

«Այնտեղ` սահմանին, հայրս մորի է հավաքում, իսկ մայրս լոբի է եփում։ Ձեզ համար ռազմական լուսանկարներ չունեմ, բայց մորի ու լոբի ունեմ։ Մորի, լոբի, կաթսա, որն ավելի քան երեսուն տարեկան է, ու հորս հանգիստ ձայնը՝ աղջիկս, մի անհանգստացիր, ամեն ինչ լավ կլինի», - գրել է Աբգարյանը։

Ավելի ուշ նա մեկ այլ գրառում է արել։

«Երեք հարված Բերդին։ Զոհ չկա։ Խոսեցի հորս հետ։ Արարատի պես անվրդով է։ Վերանայում է «Լարովի նարինջը»», - գրել է Աբգարյանը։

Հայրն ասել է, որ վաղն էլ է մորի հավաքելու։ Դստեր դիտարկմանը, թե կրակում են, հայրը պատասխանել է․ «Ինչպես ռմբակոծում են, այնպես էլ կդադարեն»։

«Շան տեղ մի դիր», - ասել է նա։

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ին, ժամը 12:30-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Ինչպես է հայկական ԶՈւ–ն ոչնչացնում ադրբեջանական հենակետերը. ՊՆ–ն տեսանյութ է հրապարակել

Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ տալով, հետ շպրտվել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը:

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը երեկ վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիրքերի ուղղությամբ։

Ո՞ւմ էր պետք հիմա հայ-ադրբեջանական սահմանին թնդանոթների որոտը և ինչ սպասել

488
թեգերը:
Նարինե Աբգարյան, Բերդ, Տավուշ, Հայաստան
Ըստ թեմայի
Փափուկ ուժի, զսպվածության գործոնն Ադրբեջանի դեպքում չի աշխատում. Աբրահամյան
Գյուղերի հանցավոր թիրախավորումը միջազգային հումանիտար իրավունքի խախտում է. Նաղդալյան
Գիշերային պատժիչ գործողություններ. ՊՆ-ն նոր տեսանյութ է հրապարակել
Գյումրու 102–րդ ռազմաբազա

ՔԿ–ն նյութեր է նախապատրաստում ռուս զինծառայողի հանկարծամահ լինելու փաստի առթիվ

23
(Թարմացված է 12:52 27.11.2020)
Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմակայանի հրամանատարության հանձնաժողովը հետաքննություն է անցկացնում իրավապահների հետ համատեղ։

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի - Sputnik. Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայում ծառայող ռուս զինվորականի հանկարծամահ լինելու փաստի առթիվ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Ռիմա Եգանյանը։

Հիշեցնենք, որ Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայում հայտնաբերվել էր զինվորականի մարմին։

Մարմինը հայտնաբերել էր զինվորականի ծառայակիցը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից փոխանցել են, որ Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմակայանի հրամանատարության հանձնաժողովը իրավապահների հետ համատեղ հետաքննություն է անցկացնում պայմանագրային զինծառայողի մահվան փաստով։

Զինծառայողի մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

102-րդ ռազմաբազայի զինծառայողի մահվան մեջ կրիմինալ տարրեր չկան. ՌԴ դեսպանատուն

23
թեգերը:
Մահ, զինծառայող, Գյումրու 102–րդ ռազմաբազա
Ըստ թեմայի
Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան արդիականացվում է. նախարար
Հայաստան ժամանած նորակոչիկները կփոխարինեն Գյումրու 102-րդ ռազմաբազայի անձնակազմին
Ռուսական ռազմաբազան Հայաստանի անվտանգության կարևոր բաղադրիչ է․ Փաշինյան
Արման Թաթոյան

Ադրբեջանն արհեստական ձգձգում է գերիների փոխանակումը. ՄԻՊ–ը դիմել է միջազգային հանրությանը

27
(Թարմացված է 12:28 27.11.2020)
Արման Թաթոյանը կարծում է, որ ստեղծված պայմաններում գերիների ազատ արձակումը և նրանց անվտանգ վերադարձի ապահովումը, դիերի փոխանակումը դարձել է րոպե առաջ, հրատապ լուծում պահանջող խնդիր։

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հրատապ դիմել է միջազգային հանրությանը` հայտնելով, որ Ադրբեջանն արհեստական ձգձգում է գերիների ու դիերի փոխանակման գործընթացը և շարունակում դաժան վերաբերմունքը։

«Դիմում եմ միջազգային հանրությանը և հատկապես մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող արտերկրյա կառույցներին. անհրաժեշտ է առավելագույն հնարավորություններով ու իրական քայլերով հրատապ լուծել այս խնդիրը՝ պատերազմական ամենածանր հանցագործություններից ու անմարդկային, դաժան գերությունից մարդկանց ազատելու նպատակով»,–նշված է հաղորդագրության մեջ։

ՄԻՊ–ն ասում է` ադրբեջանական իշխանությունները որպես պատճառաբանություն մի կողմից նշում են, թե գերիների փոխանակումն իրականացվելու է դիերի փոխանակման գործընթացի ավարտից հետո, մյուս կողմից, ինքնին դիերի փոխանակման գործընթացը ձգձգվում է առանց պատճառաբանության։ Այս ամենով Ադրբեջանը կոպտորեն ոտնահարում է Ժնևյան կոնվենցիաներով երաշխավորված հիմնարար պահանջները։

Ըստ Թաթոյանի` ակնհայտ է, որ Ադրբեջանն այս ամենով նպատակ ունի դիտավորությամբ հայ հասարակությունում ստեղծել անորոշության ու լարվածության մթնոլորտ, հոգեկան տառապանքներ պատճառել մահացած զինծառայողների ու գերիների ընտանիքների անդամներին:

Լրատվամիջոցների ու հատկապես սոցիալական մեդիայի ադրբեջանական աղբյուրներից անընդհատ հրապարակվում են տեսանյութեր ու լուսանկարներ, թե ինչպես է ադրբեջանական ԶՈւ–ն անարգում հայկական կողմի զինծառայողների դիերը, խոշտանգում ու նվաստացնում գերեվարված զինծառայողներին ու քաղաքացիական անձանց։ Թաթոյանը կարծում է, որ պատերազմական գործողությունների ողջ ընթացքում ակնհայտ էր, որ ադրբեջանական իշխանությունները խրախուսում են այս դաժանություններն ու նվաստացումները՝ նպատակ ունենալով Ադրբեջանում բորբոքել էթնիկ հայերի նկատմամբ ատելություն ու թշնամանք, հերոսացնել դրանք կատարողներին:

«Իշխանություն չունենք». գերիների հարցով հայ արվեստագետները կդիմեն միջազգային կառույցներին

ՄԻՊ–ի խոսքով` ստեղծված պայմաններում գերիների ազատ արձակումը և նրանց անվտանգ վերադարձի ապահովումը, դիերի փոխանակումը դարձել է րոպե առաջ, հրատապ լուծում պահանջող խնդիր։

Հիշեցնենք, որ այս օրերին անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիաներ են անում կառավարության առջև` պահանջելով, որ իրենց զավակներից որևէ լուր տան, գերիների փոխանացման գործընթաց սկսեն։

27
թեգերը:
Արման Թաթոյան, Ադրբեջան, գերի, Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ)
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո
Ըստ թեմայի
Մարուքյանը հայ գերիների հարցով դիմել է ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեին
Փաշինյանն ահաբեկիչների ու գերիների հարցը քննարկել է Մուշիկիվաբոյի հետ
Նախկին նախարարը կոչ է անում փրկել Ադրբեջանի ստրկության մեջ հայտնված հայ գերիներին

Տարածքի բնակչության 30 %-ն աշխատում է հանքում. Սոթքի բնակիչները շվարած են. տեսանյութ

0
(Թարմացված է 13:19 27.11.2020)
Sputnik Արմենիայի նկարահանող խումբը Սոթքում զրուցել է բնակիչների, հանքավայրի աշխատակիցների և համայնքի ղեկավարի հետ։

Սոթքի ոսկու հանք տանող ձյունապատ ճանապարհները փակ են։ Սոթք գյուղի վերջնամասում, դեպի Քարվաճառ ու հանքի տարածք գնացող ճանապարհին այս պահին կանգնած են ՀՀ ոստիկանության ու ռազմական ոստիկանության աշխատակիցներ, որոնք բացի զինվորականներից ու հանքի աշխատակիցներից, այլ անձանց թույլ չեն տալիս շարունակել ճանապարհը դեպի ոսկու հանք:

«Համայնքում խուճապ չկա, քանի որ մինչև ամսի 25–ը ժամանակ էր տրված, մեր զորքը պետք է հանվեր, իրենք գային։ Երեկ ընդամենը այդ գործողություններ են արել։ Հիմա եկել են էնտեղ` մի քիչ հետ, մի քիչ առաջ` չգիտեմ։ Կոնկրետ դեռ չեն դիրքավորվել»,–ասում է Գեղամասար համայնքի (որի կազմի մեջ է նաև Սոթքը) ղեկավար Հակոբ Ավետյանը։

Նա հավելում է, որ այս պահին բոլորի մոտ, անգամ` մարզպետի, սպասողական վիճակ է, թե հետո ինչ զարգացումներ կլինեն` անհայտ է։ Բայց նրա տեղեկություններով` հանքն այսօր աշխատում է։

«Այս տարածքի բնակչության շուրջ 30-40%-ն աշխատում է էս հանքում, ապրում դրա շնորհիվ։ Հիմա որ էդ մարդիկ աշխատանքից զրկվեն, ապրուստի այլ միջոց չեն ունենա»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է Սոթքի բնակիչ Վարդան Հայրապետյանը, ում որդին հանքավայրի աշխատակից է։

Նա պատմում է, որ երեկ ադրբեջանցիները եկել են՝ տանկով, կամազներով, ջարդել են դարպասը, անցել են մեր տարածք: Նրա խոսքով` հիմա Սոթքի հանքի ամբողջ տարածքն իրենց տիրապետության տակ է։

Անմիջապես Սոթքի հանքի մոտ հայկական կողմը դիրք ունի, Ադրբեջանն էլ արդեն 3 դիրք է տեղադրել

Հիշեցնենք, որ երեկ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ ադրբեջանական զինվորները մտել են Սոթքի հանքավայր և աշխատակիցներին ժամանակ տվել դուրս գալու համար: ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել էր այդ լուրը։ Գեղամասար խոշորացված համայնքի (որտեղ ներառված է նաև Սոթքը) ղեկավար Հակոբ Ավետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր, որ ադրբեջանցիները Սոթքի հանքի տարածքում են` բանակցություններ են վարում։

0
թեգերը:
Ադրբեջան, աշխատանք, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհ, Սոթքի հանքավայր
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո
Ըստ թեմայի
Ադրբեջանցի զինծառայողները Սոթքի ոսկու հանքի մատույցներում են. տեսանյութ
Քարվաճառում դարպասը ժամանակավոր էր. սահմանազատում է արվում Սոթքի հանքավայրի տարածքով. ՊՆ
Քարվաճառ մտնելուց հետո պահանջել են դուրս գալ Սոթքի հանքի տարածքից. ԳՇ պետի առաջին տեղակալ