Դիահերձարանի տարածքում

Արսեն Թորոսյանի խոսնակն արձագանքել է համացանցում հրապարակված լուսանկարներին

751
(Թարմացված է 13:33 13.07.2020)
Դիահերձարանում, որտեղ հերձելու են, կորոնավիրուսի պատճառով մահացածներին, այժմ շինարարական աշխատանքներ են ընթանում։

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Համացանցում տարածվել են «Թոքաբանության ազգային կենտրոնի» տարածքում գտնվող դիահերձարանի շենքի հարակից տարածքի լուսանկարներ, որոնցով ներկայացվում է, որ տարածքը աղտոտված է, իսկ դիմակների ու ձեռնոցների համար աղբաման չկա։ ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Facebook–ում գրել է, որ այժմ տարածքը մաքուր պահվելուն ուղղված աշխատանքներ են ընթանում։

«Բայց չեմ կարող չարձանագրել, որ ամենուր փակցված են գրություններ՝ աղբը նախատեսված վայրում թափելու ցուցումով։ Սակայն, միևնույնն է, մարդիկ շարունակում են աղբը թափել չնախատեսված վայրում»,– նշել է նա։

Նիկողոսյանն ավելացրել է, որ այս պահին ընթանում են նոր դիահերձարանի շինարարական աշխատանքները, և այն ամենայն հավանականությամբ օգոստոսի 1-ից կսկսի գործել։

Այդ դիահերձարանում հնարավոր կլինի դիահերձել կորոնավիրուսային հիվանդությունից մահացած անձանց։

Նիկողոսյանը նույնպես լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում է դիահերձարանի շենքի հարակից տարածքը, ինչպես նաև տարվող աշխատանքները։

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է և կտևի մինչև հուլիսի 13–ը` ժամը 17։00–ը ներառյալ։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։ Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը նույնպես պարտադիր է։

Դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները (վերջիններս պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ)։ Հուլիսի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո հայտնեց, որ հուլիսի 13-ին ավարտվող արտակարգ դրության ռեժիմը կերկարացվի ևս մեկ ամսով։

751
թեգերը:
դիահերձարան, Ալինա Նիկողոսյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Մեղավորները կստանան արժանի պատիժը». Գյումրիում մահացած կնոջ հարազատները բողոքում են
Կորոնավիրուսի մասին ապատեղեկատվություն տարածող կայքն աշխատել է ԱՄՆ փողերով
Դիահերձարանից կորած գյումրեցի տատիկի դին գտնվեց. Նաիրա Զոհրաբյանը մանրամասներ է հայտնում
Հենրիխ Մխիթարյան

«Ճանաչո՞ւմ ես ինձ, ճանաչիր Արցախը». Հենրիխ Մխիթարյանը նոր գրառում է արել

171
(Թարմացված է 19:46 31.10.2020)
Հայ ֆուտբոլիստը շարունակում է իր միջազգային ճանաչվածությունն օգտագործել` աշխարհին Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի մասին պատմելու համար։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարունակում է աշխարհի ուշադրությունը հրավիրել Արցախում շարունակվող պատերազմի վրա։ Facebook-ի իր էջում նա հերթական գրառումն է արել՝ պատմելով խաղաղ բնակչության դեմ իրականացվող ագրեսիայի մասին։

Նա կրկին դիմել է միջազգային հանրությանը՝ կոչ անելով ճանաչել Արցախի անկախությունը։

«Արցախի հայերը խաղաղություն են ուզում: Հակամարտության սրման, ինչպես նաև հայ անմեղ քաղաքացիների շարունակական թիրախավորման և նրանց ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի լույսի ներքո մենք միջազգային հանրությանը կոչ ենք անում ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը և նրա ինքնորոշման իրավունքը»,- գրել է հայազգի աշխարհահռչակ ֆուտբոլիստը։

Նշենք, որ պատերազմի առաջին օրերից Հենրիխ Մխիթարյանն իր ճանաչվածությունը դարձրեց զենք հօգուտ ճշմարտության ու հայ ժողովրդի։ Նա բազմիցս իր հրապարակումներում անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին։ Նա պարբերաբար սոցիալական ցանցերի իր էջերում գրառումներ է անում, լուսանկարներ հրապարակում՝ միջազգային հանրությանը կոչ անելով շտապ միջամտել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված ագրեսիան դադարեցնելու համար։

Ավելի վաղ «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան էլ իր հերթին հայտնել էր, որ պատրաստ է Հենրիխ Մխիթարյանին հանգիստ տալ առաջիկա խաղերին, քանի որ նա մտքերով Արցախում է:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 31-ի ժամը 17։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 45 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6947 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 239 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 656 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

171
թեգերը:
Հենրիխ Մխիթարյան, Արցախ, Արցախյան պատերազմ
թեմա:
Հենրիխ Մխիթարյան
Ըստ թեմայի
Հենրիխ Մխիթարյանը դիմել է միջազգային հանրությանը
Հենրիխ Մխիթարյանի մտքերն Արցախում են. «Ռոման» աջակցում է հայ ֆուտբոլիստին
«Ծանր սրտով եմ գրում». Հենրիխ Մխիթարյանը բաց նամակ է հղել Պուտինին, Թրամփին ու Մակրոնին
Հիվանդանոց

Վիրավորների բուժմամբ զբաղվող հիվանդանոցներին օպերատիվ կտրամադրվի այն, ինչի կարիքը կա

69
(Թարմացված է 19:29 31.10.2020)
Անհրաժեշտ սարքավորումներն ու դեղորայքը ժամանակին են տեղ հասնում. մինչ օրս որևէ վիրավոր զինվորի բուժօգնություն չի տուժել այդ պատճառով։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ վիրավոր զինծառայողների բուժմամբ զբաղվող հիվանդանոցների կարիքները կբավարարվեն «կենտրոնացված ձևով»։

«Ցանկացած հիվանդանոցում, որտեղ ընթանում է Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինվորների բուժում և ընթացքում առաջանում է որևէ կարիք, որն այդ պահին բացակայում է հիվանդանոցում՝ խնդրում ենք հարցը լուծել կենտրոնացված ձևով»,- նշված է ԱՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Հաջորդիվ նախարարությունը մանրամասնում է. «կենտրոնացված» նշանակում է՝ տվյալ հիվանդանոցի տնօրինության միջոցով պետք է կարիքը ներկայացվի նախարարություն։ Եթե անհրաժեշտ պարագան (սարքավորում, դեղորայք և այլն) ՀՀ ԱՆ «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնի» պահեստում կա, ապա անմիջապես կտրամադրվի։ Եթե չկա, ապա օպերատիվ կերպով ձեռք կբերվի և կմատակարարվի։

Նախարարությունից նաև տեղեկացնում են, որ մատակարարվել են անհրաժեշտ բոլոր սարքավորումներն ու դեղորայքը, և որևէ վիրավորի բուժօգնություն չի տուժել դրա պատճառով։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 31-ի ժամը 17։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 45 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6947 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 239 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 656 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

69
թեգերը:
զինծառայող, Վիրավոր, Հայաստան
Ըստ թեմայի
Պատերազմն ու կորոնավիրուսը. ՀՀ առողջապահության նախարարությունը պատասխանել է քննադատությանը
Առողջապահության նախարարությունը ահազանգում է` կորոնավիրուսը կարող է վնասել մեր զինվորներին
Ով կարող է արյան դոնոր դառնալ վիրավորների համար
Депутат Арам Саркисян

Հիմա արդեն բոլորն էլ հասկանում են, որ Հայաստանի միակ դաշնակիցը Ռուսաստանն է. Սարգսյան

0
Դեմոկրատական կուսակցության ղեկավարն առաջարկել է մի ծրագիր, որն այս բարդ ժամանակաշրջանում թույլ կտա ամրապնդել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Արցախի շուրջ իրավիճակը քննարկելու նպատակով Հայաստանի երկու նախկին նախագահների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի այցը Մոսկվա կազմակերպելու որոշումը ճիշտ և հասուն որոշում է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։

«Հիմա արդեն բոլորն էլ հասկանում են, որ Հայաստանի միակ դաշնակիցը Ռուսաստանն է։ Միայն ՌԴ–ն է հետաքրքրված այն հարցում, որ Հայաստանը պահպանի իր ազգային պետականությունը։ Հենց այդ պատճառով էլ կարևոր է, որ էլիտայի այն հատվածը, որն այդ ամենը հիանալի հասկանում էր, հասկանում է և զգուշացնում էր այդ մասին, պետք է միավորի իր ջանքերը և երկու երկրների հարաբերությունների վերականգնման գործողությունների հստակ ծրագիր ներկայացնի»,-ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով՝ այդ փոխգործակցությունը պետք է վերականգնել այն սկզբունքով, որը դեռ 90-ականներին նշվում էր Դեմոկրատական կուսակցության ծրագրում։

«Մենք ասել ենք և հիմա էլ ասում ենք, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները պետք է այնքան զարգանան, որքան դա հնարավոր և նպատակահարմար է։ Իսկ Հայաստանի հարաբերություններն այլ երկրների հետ պետք է զարգանան այնքանով, որքանով դրանք չենք խանգարում Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացմանը»,-նշեց Սարգսյանը։

Հենց այդ սկզբունքը պետք է այսօր հիմնարար լինի, որպեսզի Երևանը դաշնակցի հետ բացարձակ վստահելի հարաբերություններ ունենա։

«Ես իմ աղբյուրներով գիտեմ և կհամարձակվեմ հավատացնել, որ եթե Հայաստանի կողմից նման քաղաքականություն իրականացվի, իրավիճակը կտրուկ կփոխվի»,-վստահեցրեց Սարգսյանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը կմեկնեն Մոսկվա՝ Լեռնային Ղարաբաղի իրավիճակը քննարկելու։ Արցախի Հանրապետության երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը հոկտեմբերի

20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում տեղեկացրել էին նրան, որ Հայաստանի նախկին նախագահները ցանկություն ունեն Մոսկվա մեկնելու` ռուսական էլիտայի ներկայացուցիչների հետ Արցախի իրավիճակը և ներկայիս իրավիճակից դուրս գալու հստակ առաջարկներ քննարկելու համար։ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը հայտնել էր, որ վարչապետը համաձայնել է այդ առաջարկին։

 

0