Դաջվածք, արխիվային լուսանկար

Հայազգի «օրենքով գող» Արթուր Մոլոդոյը կկանգնի դատարանի առաջ

285
(Թարմացված է 19:49 10.07.2020)
Քննության վարկածի համաձայն՝ տղամարդը բարձր պաշտոն է զբաղեցրել Տվերի գողերի հիերարխիայում, հավաքել է ընդհանուր գողոնն ու բաշխել։

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. Հուլիսի 14-ին Տվերում կմեկնարկի «օրենքով գող» Արթուր Աթաբեկյանի (որը քրեական շրջանակում հայտնի է որպես Արթուր Մոլոդոյ) դատը։ Տեղեկությունը հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով Տվերի մարզային դատարանի մամուլի ծառայությանը։

Նշվում է, որ 59-ամյա Աթաբեկյանը մեղադրվում է հանցավոր հիերարխիայում բարձր դիրք զբաղեցնելու համար։

Տեղեկության համաձայն՝ «օրենքով գողը» ծնունդով Հայաստանից է, ապրել է Դոնի Ռոստովում։ Տվերի մարզում հայտնվել է պատիժը կրելու ընթացքում։

Քննության վարկածի համաձայն՝ տղամարդը բարձր պաշտոն է զբաղեցրել Տվերի գողերի հիերարխիայում, ընդհանուր գողոնն (գողական աշխարհում այսպես կոչված «փոխօգնության դրամարկղը») հավաքել է ու բաշխել։ Նշվում է, որ Աթաբեկյանը պատժել է մեղք գործողներին։

ՀՀ–ում ծնված, «Դեդ» մականունով քրեական հեղինակությանը արտաքսել են Ուկրաինայից

Բացի այդ, նա կարգադրիչներ է նշանակել ուղղիչ հաստատություններում ու զբաղվել է մարզում կոնֆլիկտային իրավիճակների լուծմամբ։

Քննիչները պարզել են, որ Աթաբեկյանին «թագադրել» են 2016 թվականին, իսկ 2019-ի սեպտեմբերին մեկ այլ «օրենքով գող» նրան նշանակել է Տվերի մարզի «նայող»։

«Օրենքով գողերին» այսուհետ ասֆալտին կփռեն օրենքի տառին համապատասխան

Հայտնի է, որ ազատազրկման ընթացքում նա հրաժարվում էր ենթարկվել Տվերի մարզի բանտի աշխատակիցներին և բազմաթիվ խախտումների հետևանքով հայտնվել է կարցերում։

Այժմ Աթաբեկյանը կալանքի տակ է, նրա գործը քննելու է Տվերի մարզային դատարանը։

285
թեգերը:
տղամարդ, դատ, հայ, օրենքով գող
Ըստ թեմայի
Կիևում ձերբակալել են օրենքով գող Կամո Մոսկովսկիին
«Օրենքով գողերի» գործերով կզբաղվեն մասնագիտացած դատախազները
Ինչու են բերման ենթարկել «օրենքով գող» Արսեն Երևանսկուն
ԱԱԾ–ն դուրս է եկել «օրենքով գողերի» դեմ․ պատվիրել էին սպանել «Բոդոլին». «Ժողովուրդ»
Անձրև

Անձրև, ամպրոպ և քամի. արտառոց ու ոչ ամառային եղանակ

2
(Թարմացված է 00:02 14.08.2020)
Օդերևութաբանների կանխատեսումներով` հանրապետության տարածքում կգրանցվի օդի ջերմաստիճանի անկում։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. Հայաստանի տարածքում օգոստոսի 14-18-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից։

Ռուսաստանը սեպտեմբերի 1-ից կբացի սահմանը Հայաստանի համար

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 13-17-ն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով:

Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Օգոստոսի 13-ի 14-17-ի գիշերը և երեկոյան ժամերին Երևանի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օգոստոսի 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Հայաստանի առնչությամբ. Բաքուն մանրամասներ է հայտնել

Մայրաքաղաքում օգոստոսի 14–ի գիշերը սպասվում է 19-21 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի + 31...+33 աստիճան։

2
թեգերը:
ամառ, Քամի, Անձրև, Հայաստան, եղանակ
թեմա:
Եղանակը Հայաստանում
Աղցան

Արագ, համեղ, կշտացնող․ թեթև նախաճաշի 5 լավագույն տարբերակ

5
(Թարմացված է 21:17 13.08.2020)
Եթե դեռ չեք նախաճաշել ու չգիտեք` ինչ պատրաստեք, դասական ձվածեղն էլ հոգնեցրել է, ապա այս հոդվածը ձեզ համար է։

Նախաճաշը կարող է ոչ միայն կշտացնող, թեթև ու համեղ լինել, այլ նաև արագ պատրաստվող։ Բոլորովին պետք չէ ժամերով կանգնել գազօջախի դիմաց կամ բավարարվել միայն ձվածեղով ու խաշած հավկիթով։ Իրականում կարելի է հիանալի նախաճաշ պատրաստել այն ամենից, ինչ տվյալ պահին կգտնվի սառնարանում։

Sputnik Արմենիան ձեզ համար ճաշատեսակներ է ընտրել, որոնք կարելի է պատրաստել հաշված րոպեների ընթացքում։

Արագ նախաճաշ

Եթե սառնարանում նրբերշիկներ, իսկ հացամանում երեկվա լավաշ է մնացել, ապա այս բաղադրատոմսը ձեզ համար է։ Հարում ենք երեք ձու, ավելացնում ենք աղ և պղպեղ։ Լավաշից շրջանակներ ենք կտրում թավայի չափով։ Նրբերշիկը կտրտում ենք մանր խորանարդիկներով, լոլիկը՝ շերտերով, և պանիր ենք քերում։

Տաք թավայի մեջ լցնում ենք հարած ձվի մի մասը և ծածկում լավաշի շերտով։ Այնուհետև վրան լցնում ենք նրբերշիկը և քերած պանրի մեկ երրորդը։ Ծածկում ենք լավաշի երկրորդ շերտով, որի վրա արդեն լցնում ենք լոլիկն ու պանիրը։ Լավաշի երրորդ շրջանակի վրա՝ կրկին նրբերշիկ և պանրի վերջին մասը։ Ծածկում ենք լավաշով, վրան լցնում ենք մնացած ձուն և թողնում ենք մարմանդ կրակի վրա մոտ 10 րոպե։ Շրջում ենք, տապակում ու մատուցում։

Նախաճաշ՝ 5 րոպեում

Երեկվա հացից դեռ մնացել է, իսկ առավոտ շուտ չե՞ք ուզում խանութ վազել՝ թարմ հաց գնելու։ Խնդիր չէ, այստեղ ևս լուծում կա։ Հացը կտրտում ենք մանր խորանարդիկներով և թավայի մեջ տապակում բուսական յուղով։ Մինչ հացը բովվում է, հարում ենք երեք ձու, աղ ու պղպեղ ենք ավելացնում, ինչպես նաև մանր կտրատած կանաչ սոխ։ Հարած ձուն լցնում ենք պատրաստի չորահացի վրա և մոտ մեկ րոպե թողնում փակ կափարիչի տակ։ Շրջում ենք, տապակում մյուս կողմից։ Ապա մի կեսի վրա լցնում ենք հարած պանիրը, ծալում ենք մեջտեղից և թողնում, որ պանիրը հալչի։ Կարելի է մատուցել։

Շակշուկա

Եթե առավոտյան կշտացնող ու թարմ մի բան եք ուզում, ապա այս բաղադրատոմսը ձեզ իրոք դուր կգա։ Մանր խորանարդիկներով կտրատում ենք լոլիկը, կիսաօղակներով՝ սոխը, կարմիր բուլղարական պղպեղն ու կծու կարմիր պղպեղը, ինչպես նաև սխտորը։

Տաքացնում ենք թավան, տաք ձեթի մեջ լցնում նախ սխտորը, մի քանի վայրկյան անց՝ լոլիկը։ Մի փոքր շոգեխաշում ենք, ավելացնում սոխ, քաղցր պղպեղ ու եփում մոտ երկու րոպե։ Այնուհետև ավելացնում ենք մոտ 200 մլ տոմատի մածուկ, մոտ 10 րոպե շոգեխաշում ենք։ Ապա ավելացնում ենք աղ, պղպեղ և կծու կարմիր պղպեղ։ Միջին կրակի վրա թողնում ենք ևս 3 րոպե։ Եզրափակիչ ակորդը՝ խառնուրդի մեջ խնամքով լցնում ենք 3-4 ձու՝ առանց հարելու։ Հենց որ ձուն եփվի, ճաշատեսակը պատրաստ է։ Զարդարում ենք կանաչիով և մատուցում։

Ձվով և վարսակի փաթիլներով նախաճաշ

Արդեն փորձե՞լ եք վարսակի փաթիլներով ուտեստներ պատրաստելու բոլոր տարբերակները։ Ուրեմն հիմա փաթիլները համարձակորեն լցրեք չոր թավայի մեջ և դրեք կրակին։ Բովեք, մինչև փաթիլները թեթևակի կարմրեն, դրանց վրա կոտրեք չորս ձու (չմոռանալով աղ, պղպեղ և համեմունքներ), ծածկեք կափարիչով և թողեք, մինչև ձուն եփվի։ Ապա թավայից խնամքով հանեք վարսակաձվածեղային բլիթը և «միացրեք» երևակայությունը․ այն կարելի է ուտել քերած պանրով, երշիկով ու լոլիկով կամ քաղցր տարբերակով՝ բանանով, ավելացնելով մեղր ու ընկույզ (այս դեպքում եփելիս աղ ավելացնել պետք չէ)։

Կաթնաշոռային բլիթներ՝ հաշված րոպեներում

Այս պարզագույն բաղադրատոմսը կապահովի առավոտվա լավ տրամադրությունը։ Վերցնում ենք կաթնաշոռ, ավելացնում ձու, շաքար՝ ըստ ճաշակի, և ալյուր։ Խմոր ենք հունցում և բաժանում ոչ մեծ մասերի։ Կաթնաշոռային բլիթները տաք թավայի մեջ բուսայուղով երկու կողմից տապակում ենք։ Մատուցում ենք մրգերով, խտացրած կաթով, մեղրով և դարչինով, կարելի է ցիտրուսային թարմություն ավելացնել՝ վրան շաղ տալով նարնջի քերած կեղև։

5
թեգերը:
բաղադրատոմս, նախաճաշ, Հայաստան
Ըստ թեմայի
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ ձմերուկ ենք ուտում
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ դդմիկ ենք ուտում
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ սմբուկ ենք ուտում
Депутат от фракции Просвещенная Армения Мане Тандилян на пленарном заседании Парламента Армении (5 марта 2019). Еревaн

Մանե Թանդիլյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից

0
Պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին Թանդիլյանը հայտնել է Facebook-ի իր էջում արված գրառմամբ:

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. Տևական ժամանակ է ունեմ առողջական խնդիրներ, որոնք այս ընթացքում փորձել եմ լուծել՝ աշխատանքիս հետ զուգահեռ։ Սակայն պարզ դարձավ, որ դրանք այլևս անհամատեղելի են պատգամավորական և ակտիվ քաղաքական գործունեության հետ։
Սույնով թույլ տվեք տեղեկացնել, որ ստիպված եմ վայր դնել պատգամավորական լիազորություններս, ինչպես նաև դադարեցնել գործունեությունս՝ որպես Լուսավոր Հայաստան կուսակցության կառավարման խորհրդի անդամ։

Շնորհակալություն եմ հայտնում իմ քաղաքական թիմին՝ <<Լուսավոր Հայաստան>>-ին, միասին անցած ճանապարհի համար, մաղթում նորանոր հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության։

Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել և ներողություն խնդրել բոլոր այն մարդկանցից, որոնց վստահության շնորհիվ հնարավորություն եմ ունեցել ծավալել քաղաքական գործունեություն և, հնարավոր է, որևէ հիասթափության առիթ եմ տվել ։ Փորձել եմ հնարավորինս արդարացնել ձեր վստահությունը, հուսով եմ՝ որոշ չափով հաջողել եմ։
Հատուկ շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր իմ կողքին են եղել իմ քաղաքական գործունեության ամենադժվարին պահերին, խրախուսել և քաջալրել են իրենց աջակցությամբ և բարի խոսքով։ Առանց ձեզ հնարավոր չէր լինի անել ոչինչ․․․

Շնորհակալությու՛ն և առողջությու՛ն բոլորիդ։
Հարգանքով՝
Մանե Թանդիլյան

Հ․Գ․ Հարգելի լրագրողներ, սա իմ վերջին հայտարարությունն է այս թեմայով, խնդրում եմ նկատի ունենալ, որ այլ մեկնաբանություններ ԶԼՄ-ների համար չեն լինելու։

Հ․Գ․Գ․ Հարգելի ֆեյսբուքյան ընկերներ, եթե որևէ մեկիդ տվյալները չունեմ, սակայն համարում եք, որ պետք է ունենամ, խնդրում եմ առանձին հաղորդագրություն ուղարկել ինձ տաս օրվա ընթացքում, որից հետո այս հաշիվը կապաակտիվանա։

0