Գյումրու մեծածախ առևտրի փակ շուկան

Գյումրու մեծածախ փակ շուկայի աշխատանքը կասեցվեց, իսկ «Լաչինը» գործում է կանոնների խախտմամբ

143
(Թարմացված է 15:47 09.07.2020)
Տրված ժամանակահատվածում տարածքի սեփականատերը պարտավորվում է վերացնել բոլոր թերությունները։

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik, Արմենուհի Մխոյան. ՀՀ Պարետի որոշմամբ  հուլիսի 9-ին 24 ժամով կասեցվեց Գյումրու մեծածախ առևտրի փակ շուկայի աշխատանքը (գյումրեցիներին հայտնի «Միկրոյի» շուկան):  Տարածքի սեփականատեր «Ասատրյանների Սախա Լենա» ՓԲԸ-ն այս ընթացքում պետք է արգելի առևտրով զբաղվող քաղաքացիների մուտքը տարածք, ինչպես նաև ախտահանի այն։

Տարածքի սեփականատերը պարտավորվում է վերացնել բոլոր թերությունները։ 

Ոստիկաններն ու Սննդի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի ներկայացուցիչները տարածք առևտրականների մուտքն արգելել են դեռ առավոտյան 6-ից: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն` բանակցություններ տեղի են ունեցել 3 օր շարունակ, իսկ այսօր արդեն առանց խնդիրների իրավապահներին հաջողվել է տարածքն ազատել է:

«Առավոտյան 6-ից սկսել ենք աշխատանքները, մեր քաղաքացիները բոլորը հասկացել են, որ այս աշխատանքները՝ տարածքի ախտահանում և այլն , իրենց համար է ու դեմ չեն եղել»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Սննդի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի ղեկավար Արտուշ Հովհաննիսյանը՝ վստահեցնելով , որ շուկայի գործունեության վերսկսումից հետո մշտադիտարկումները շարունակական բնույթ կկրեն:

Начальник областного центра безопасности пищевых продуктов Артуш Ованнисян
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Արտուշ Հովհաննիսյանը

Ի տարբերություն փակ շուկայի, անմիջապես հարևանությամբ գործող այսպես կոչված «Լաչինի միջանցքի» շուկայում փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիները շարունակում են առևտուրը՝ չպահպանելով հակահամաճարակային նորմերը։ Նրանք առանց դիմակների ու ախտահանիչ նյութերի են, չեն չպահպանում սոցիալական հեռավորությունը:

В Гюмри на 24 часа прекращена работа оптового рынка компании Асатряннери Саха Лена (9 июля 2020). Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Գյումրու մեծածախ առևտրի փակ շուկան

«Շահումյան փողոցից մինչև Պոբեդա ընկած ՝ «Լաչինի միջանցք» կոչվող հատվածում քաղաքացիները փողոցային առևտրով են զբաղվում, դա մեր ենթակայության տակ չէ»,-ասաց Արտուշ Հովհաննիսյանը:

«Չանախի» թթվասերի ու կաթնաշոռի արտադրությունը կասեցվել է. ՍԱՏՄ

Նշենք, որ այդ տարածքի հսկողությունն իրականացնում է  քաղաքապետարանը:  Պարետատան որոշումների կատարման բազմաթիվ  խախտումներ են պարբերաբար արձանագրվում  այստեղ: Պարտադիր դիմակ կրելու քաղաքապետարանի հորդորներն անօգուտ են։ Ըստ պատասխանատուների, արդեն անհրաժեշտ է ավելի կոշտ միջոցներ կիրառել, ասենք՝ վարչական տույժեր:

143
թեգերը:
կորոնավիրուս, Շուկա, Գյումրի
Ըստ թեմայի
Կորոնավիրուսը հասավ Գյումրու ծերանոց. 151 շահառուից 55-ի թեստի պատասխանը դրական է
13 փողոցի գաղտնիքը. ի՞նչ է թաքնված Գյումրու հին բանտի տարածքում
Գյումրու ԲԿ-ում կվերսկսեն վիրահատությունները.  բժիշկներն առողջացել են
«Զվարթնոց» օդանավակայան

Հայաստանից Ռուսաստան հինգ չվերթ կիրականացվի․ դեսպանատունը մանրամասներ է ներկայացրել

8
(Թարմացված է 19:24 03.08.2020)
Ի տարբերություն նախորդ չվերթերի, որոնց կարող էին մասնակցել միայն Ռուսաստանի կոնկրետ շրջանների բնակիչները, այս թռիչքները նախատեսված են ՌԴ բոլոր քաղաքացիների համար։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. ՌԴ քաղաքացիները, որոնք ցանկանում են Հայաստանից Ռուսաստան վերադառնալ, կարող են օգտվել օգոստոսին կայանալիք հինգ ավիաչվերթից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունը։

Օգոստոսի 5-ին` տեղական ժամանակով 15:50-ին, տեղի կունենա Գյումրի-Մոսկվա չվերթը։ Օգոստոսի 8-ին Երևանից Սոչի և Դոնի Ռոստով մեկական չվերթեր կկազմակերպվեն։ Իսկ օգոստոսի 10-ին Երևանի «Զվարթնոցից» օդանավեր կթռչեն դեպի Կալուգա և Սանկտ Պետերբուրգ։

Չվերթի համար պետք է գրանցվել հետևյալ հղումով։ Տեղերը սահմանափակ են։ Ցուցակները ձևավորվելու են գրանցումների հիման վրա։

Այս չվերթները նախատեսված են ՌԴ բոլոր քաղաքացիների համար։

Հիշեցնենք` Ռուսաստանը մարտի 27-ից կորոնավիրուսի պատճառով դադարեցրել էր այլ երկրների հետ պարբերական և չարտերային ավիահաղորդակցությունը։ Բացառություն են կազմում տարհանման, ինչպես նաև բեռնափոխադրող, փոստային, սանիտարական և մարդասիրական չվերթերը, դատարկ ինքնաթիռների տեղափոխումը՝ տեխսպասարկման համար, տրանզիտային թռիչքները երկրի տարածքում՝ վերալիցքավորման կամ անձնակազմի փոփոխության վայրէջքով, որոնք իրականացվում են ՌԴ կառավարության առանձին որոշումներով։ Ռուսաստանն օգոստոսի 1-ից ավիահաղորդակցությունը վերսկսել է երեք երկրի՝ Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի (Անկարա և Ստամբուլ) և Տանզանիայի հետ:

8
թեգերը:
թռիչք, չվերթ, Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Մինսկ-Երևան չվերթի ուղևորի ուղեբեռում թմրանյութեր են հայտնաբերվել
Երևան–Մոսկվա չվերթ. Հայաստանից Ռուսաստան են վերադարձել ևս 112 քաղաքացի
Առաջիկա օրերին ՌԴ-ից միանգամից 3 չարտերային չվերթ կիրականացվի
Ինքնաթիռ, արխիվային լուսանկար

Առաջիկա օրերին ՌԴ-ից միանգամից 3 չարտերային չվերթ կիրականացվի

41
(Թարմացված է 18:08 03.08.2020)
Չարտերային չվերթներից երկուսը նախատեսված է Մոսկվա-Երևան, մեկը՝ Կալուգա - Երևան ուղղություններով:

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի - Sputnik. Ռուսաստանում ՀՀ դեսպանատնից հայտնում են, որ «Aircompany Armenia» ավիաընկերությունն առաջիկա օրերին կիրականացնի 3 չարտերային չվերթ՝ Մոսկվա-Երևան և Կալուգա - Երևան ուղղություններով:

Հայաստանից հայրենիք է վերադարձել ևս 158 ռուսաստանցի

«Տոմսերն ազատ վաճառքի սկզբունքով կարելի է ձեռք բերել ընկերության կայքից (armeniafly.com), կամ ընկերության երևանյան գրասենյակից (հասցե՝ Վ․Սարգսյանի 10)։ Մոսկվա-Երևան չվերթների տոմսերի արժեքը՝ սկսած 14 հազ․ 500 ռուբլի, իսկ Կալուգա-Երևան չվերթի տոմսի արժեքը՝ սկսած 10 հազ․ 700 ռուբլի»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մոսկվա-Երևան առաջին չվերթը նախատեսված է օգոստոսի 7-ին՝ ժամը 12։30-ին՝ «Վնուկովո» օդանավակայանից, Կալուգա - Երևան չվերթը՝ օգոստոսի 10-ին՝ ժամը 10։30-ին՝ «Կալուգա» միջազգային օդանավակայանից: Մոսկվայից դեպի Երևան ևս մեկ չվերթ նախատեսված է օգոստոսի 11-ին՝ ժամը 12։30-ին՝ դարձյալ «Վնուկովո» օդանավակայանից:

4 չվերթ՝ 2 օրում. օդային փոխադրումներն աստիճանաբար աշխուժանում են

41
թեգերը:
ուղևոր, տոմս, չվերթ, Կալուգա, Մոսկվա, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Մոսկվայից դեպի Երևան ու Գյումրի չարտերային չվերթեր կլինեն
Երևան–Մոսկվա չվերթ. Հայաստանից Ռուսաստան են վերադարձել ևս 112 քաղաքացի
Երևան-Մոսկվա երկու չվերթ․ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը մանրամասներ է ներկայացրել
Մինսկ-Երևան չվերթի ուղևորի ուղեբեռում թմրանյութեր են հայտնաբերվել