ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Արդեն որերորդ անգամ է, որ դրսից ՀՀ իշխանության վրա «տղա են փորձում բերել», սակայն այդ փորձերը հաջող ավարտ չեն ունենում։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը` անդրադառնալով երեկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Գյուլումյանն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով կետերից մեկի մերժմանը։
Հայտնել էինք, որ ՄԻԵԴ–ը երեկ որոշել է մերժել ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ 3 նախկին դատավորների դիմումի այն պահանջը, ըստ որի` պետք է սառեցվեր Հայաստանում սահմանադրական փոփոխությունների իրագործումը։
«Մենք որևէ ակնկալիք չունեինք, որ նման միջոց կկիրառվի Հայաստանի դեմ և ակնկալիք չունենք, որ որևէ միջազգային կառույց կարող է այս պրոցեսների դեմ հակառակ դիրքորոշում ցուցաբերել։ Այդ Հրայր Թովմասյանն ու նրան մերձ շրջապատի ցանկությունն է փոթորիկ ստեղծել մեկ բաժակ ջրում»,–ասաց Սիմոնյանը։
Հարցին, թե Հրայր Թովմասյանը Հայաստանի իշխանության վրա «դրսից տղա բերելու» տրամաբանությա՞մբ է առաջնորդվում` Սիմոնյանը պատասխանեց, որ հարցն այն է` եթե Թովմասյանը հնարավորություն ունենար իր հարցազրույցի ժամանակ լույսն անջատեր, ապա այդպես էլ կվարվեր, քանի որ նա դրա փորձն ունի։ Սիմոնյանի գնահատմամբ` ՍԴ նախկին նախագահը կանի ամեն ինչ, որպեսզի կառչած մնա իր աթոռից։
Աշխարհը 6 ամսում գլխիվայր շրջած վիրուսը. Թաթոյանը լուսանկարներ է հրապարակել
Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք արդեն իսկ կան ՍԴ նոր դատավորների հավանական թեկնածուներ, քանի որ մամուլում շրջանառվում են, օրինակ, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գագիկ Ջհանգիրյանի, ինչպես նաև ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի անունները։ Ի պատասխան՝ Սիմոնյանը նշեց, որ մամուլում շրջանառվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը և շրջանառվող անունների 99 տոկոսը չեն կարող ՍԴ դատավոր դառնալ։
Հիշեցնենք՝ հունիսի 22-ին ԱԺ–ն ընդունեց Սահմանադրությունում փոփոխությունների փաթեթը, որն ուժի մեջ մտավ հունիսի 26-ին։
Փոփոխության համաձայն` ՍԴ գործող նախագահ Հրայր Թովմասյանը պաշտոնանկ է արվել, բայց շարունակում է աշխատել որպես ՍԴ անդամ, իսկ ՍԴ երեք անդամները` Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանն ու Ֆելիքս Թոխյանը, որոնք այդ պաշտոնում աշխատել են 12 տարուց ավելի, դադարում են պաշտոնավարել: Հենց այս որոշումից հետո էլ վերջիններս դիմել էին ՄԻԵԴ։
«Ես չեմ համարվում ՍԴ նախագահի պարտականությունները կատարող». Աշոտ Խաչատրյան
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը յուրահատուկ կերպով է շնորհավորել ավագ քրոջը` Քորթնի Քարդաշյանին ծննդյան օրվա առթիվ։ Նա Քորթնիի հետ տարբեր ժամանակներում արված լուսանկարներ է հրապարակել, որոնց մեջ կա նաև Հայաստան կատարած այցը։
«Ծնունդդ շնորհավոր, իմ հայ թագուհի Քորթնի Քարդաշյան։ Մոլորակի այն մարդն ես, ում ես շատ երկար ժամանակ է ինչ ճանաչում եմ։ Քո նմանը չկա։ Դու միշտ գիտես ինչ ես ուզում այս կյանքում, և երբեք չես համապատասխանում ուրիշների իդեալներին, ես այնքան եմ հիանումքեզնով: Դու միշտ ճշտի կողմից ես և դարձել ես լավագույն հոգեթերապևտը, որի մասին կարող է երազել ցանկացած աղջիկ։ Ես սիրելու եմ քեզ մինչև վերջին շունչս։ Քեզ լավագույն տարեդարձն եմ մաղթում, դու արժանի ես այս ամենին»,– գրել է Քիմը։
Նշենք, որ այսօր Քորթնին նշում է իր ծննդյան 42–րդ տարեդարձը։ Նա Instagram-ում հրապարակել է նախօրեին իր նոր ընկերոջ՝ ամերիկացի երաժիշտ Թրևիս Բարքերի մատուցած օրիգինալ անակնկալը և երկրպագուներին ցույց տվել տան անկյունում կակաչների ահռելի փունջն ու առաստաղից թելով կախված բազմաթիվ գարդենիաները։
Նշենք, որ վերջերս հայտնի դարձավ, որ Քորթնին նոր ընտրյալ ունի։ Օրեր առաջ նա հանգստյան օրերն անցկացրել էր Թրևիս Բարքերի հետ։
Ընտանեկան հանգստից լուսանկարներ են հրապարակել ինչպես Քորթնի Քարդաշյանը, այնպես էլ հայտնի երաժիշտը։
Նշենք, որ Քորթնին նախկինում հանդիպում էր Սքոթ Դիսիքի հետ, որից ունի 3 երեխա, իսկ Բարքերն իր նախորդ ամուսնությունից մեկ դուստր և մեկ որդի ունի։ Զույգն իր ժամանակի զգալի մասն անց է կացնում երեխաների հետ։
«Ամենաթույն մորաքույրը»․ Քիմ Քարդաշյանն ու զարմիկը խախտել են Քորթնիի սահմանած «կանոնները»
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. ՀՀ Կոտայքի մարզի Նոր Երզնկա համայնքում գտնվող խաչքարերից երկուսը ջարդել են։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ Պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ը։
««Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Պատմական միջավայրի պահպանության (ՊՄՊ) Կոտայքի մարզային ծառայության աշխատակիցը, հուշարձանների տարածք կատարած հերթական շրջայցի ժամանակ, վանդալիզմի դեպք է արձանագրել։ Նոր Երզնկա համայնքում գտնվող խաչքարերից երկուսը ջարդված են եղել», – նշված է հաղորդագրության մեջ։
Մարզային ծառայության պատասխանատուները փաստն արձանագրելուց հետո համապատասխան միջոցներ են ձեռնարկել, չնայած խաչքարերն ընդգրկված չեն ո'չ նորահայտ հուշարձանների, և ո'չ էլ հուշարձանների պետական ցուցակում, և չեն գտնվում կազմակերպության պահպանության ներքո։
Վանդալիզմ Երևանում. Կոմիտասի անվան պանթեոնից գողացել են Շուշանիկ Կուրղինյանի կիսանդրին