Ucom-ի գրասենյակ

Ucom-ի ծառայությունները մասամբ վերականգնվել են. VivaCell-MTS-ում ևս խնդիրներ են առաջացել

106
(Թարմացված է 22:53 08.07.2020)
Կապի երկու օպերատորները`«Յուքոմն» ու «Վիվա-ՄՏՍ-ը», աշխատանքներ են կատարում` առաջացած խնդիրները հարթելու համար։

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի - Sputnik. Ucom ընկերությունը տեղեկացնում է, որ այս պահին հաջողվել է վերականգնել շարժական կապի ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունները, ինչպես նաև ֆիքսված կապի ինտերնետն ու ֆիքսված հեռախոսակապը։

Ucom-ի ցանցում տեխնիկական խնդիրների պատճառով այսօր խաթարվել էր ընկերության աշխատանքը։

«Մնացել է հեռուստատեսային ծառայությունը վերականգնենք։ Հայցում ենք ձեր ներողամտությունը ևս մեկ անգամ»,– նշված է ընկերության Facebook-ի էջում։

Բարձր տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն էլ իր հերթին Facebook-ի իր էջում հայտարարել է, որ այս պահին բջջային կապը և համացանցը մասնակի վերականգնված են։

Նախարարի խոսքով` բոլոր ծառայությունների ամբողջական վերականգնման ուղղությամբ ընկերությունը աշխատանքներ է տանում։

«Անհանգստանալու առիթ չկա, խնդիրը տեխնիկական բնույթ է կրում»,–վստահեցնում է նախարարը։

Beeline-ի մասնագետները, որ պղնձային ցանց են ապահովել, կկարողանան նոր ցանց կառուցել. Եսայան

Ի դեպ, քիչ առաջ բազմաթիվ բողոքներ էին հնչում, որ VivaCell-MTS-ը նույնպես լավ չի աշխատում։ Ընկերությունը հայտնում է, որ բջջային ցանցի՝ անսպասելիորեն առաջացած գերծանրաբեռնվածության հետևանքով, ենթահամակարգերից մեկում առաջացած խափանման պատճառով առանձին տեղանքներում առկա են ձայնային ու տվյալների փոխանցման ծառայությունների հասանելիության հետ կապված որոշակի դժվարություններ:

Ընկերության արագ արձագանքման թիմն իրականացնում է անհրաժեշտ միջոցառումներ՝ խափանումը վերացնելու ուղղությամբ: Ներկա դրությամբ գործում է ընկերության պահուստային ենթակառուցվածքը:

Հիշեցնենք, որ ապրիլին լուրեր տարածվեցին, որ Ucom-ի շուրջ 800 աշխատակիցներ աշխատանքից դուրս գալու դիմումներ են գրել: Ապրիլի 14-ին ընկերության հիմնադիրներ և 5,94%-ի բաժնետերեր Եսայան եղբայրները հայտարարեցին, որ մյուս սեփականատերերին ավելի քան 34 մլրդ դրամ են առաջարկել մնացած բաժնետոմսերը ձեռք բերելու համար, որպեսզի կարողանան որոշիչ ձայն ունենալ բաժնետերերի որոշումներում:
Ապրիլի 15-ին, սակայն, հայտարարվեց, որ ընկերության տնօրենների խորհրդի նիստում ընկերության գլխավոր տնօրեն է նշանակվել Արա Սերգեյի Խաչատրյանը։ Եսայան եղբայրները լքեցին ընկերությունը։

Անհայտ անձը կամ անձինք շարքից հանել են Ucom-ի` Արմավիրում գտնվող բջջային կայանը

Հունիսի 8-ին «ՎԵՈՆ» ընկերության կենտրոնակայանը տեղեկություն էր տարածել, որ Ucom ընկերության նախկին մենեջերներ Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրները բանակցություններ են վարում «Վեոն Արմենիա» (Beeline ապրանքանիշ) ընկերությունը գնելու համար։

106
թեգերը:
VivaCell-MTS, UCom ընկերությունը, ինտերնետ
Ըստ թեմայի
Ucom–ի բաժանորդներին վտանգ չի սպառնում. ո՞վ է ընկերության տնօրենը
Նոր գլխավոր տնօրենը կապահովի գործի շարունակականությունը. Ucom-ը հայտարարություն է տարածել
Ucom–ի նախկին գործադիր տնօրենը նոր ընկերություն է հիմնել
Ucom–ը նամակ է ուղարկել աշխատակիցներին
Գորդոնը կնոջ հետ

Հանրահայտ հաղորդավար Ալեքսանդր Գորդոնը բաժանվել է երիտասարդ կնոջից

24
(Թարմացված է 14:22 04.08.2020)
Չորրորդ ամուսնությունը նույնպես երջանկություն չբերեց հայտնի հեռուստահաղորդավարին: Հայտնի է, որ ամուսնալուծության դիմումը ներկայացրել է կինը։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. Ռուսական Առաջին ալիքի հաղորդավար Ալեքսանդր Գորդոնը և նրա երիտասարդ կինը՝ Նոզանին Աբդուլվասիևան, գաղտնի խզել են ամուսնությունը։ Տեղեկությունը հայտնում է Starhit–ը։

Ըստ կայքի` Աբդուլվասիևան ամուսնալուծության դիմում է ներկայացրել հունիսին, դատարանը մեկ ամիս անց պաշտոնապես խզել է նրանց ամուսնությունը:

«Ամուսինների միջև ոչ մի վեճ չի եղել, ալիմենտի և գույքի վերաբերյալ բոլոր հարցերը լուծվել են մինչդատական կարգով», — հայտնել են դատարանի մամուլի ծառայությունից։

Հիշեցնենք` նրանք ամուսնացել էին 2014-ին, երբ Աբդուլվասիևան 20 տարեկան էր, Գորդոնը` 50։ Սա հայտնի հաղորդավարի չորրորդ ամուսնությունն էր, որի արդյունքում լույս աշխարհ եկան Ալեքսանդրն ու Ֆյոդորը ( մեկը 6 տարեկան է, մյուսը` երեք)։

Երբ կորոնավիրուսի տարածման պատճառով ինքնամեկուսացման ռեժիմ էր հայտարարվել, Աբդուլվասիևան գրել էր, որ հոգնել է երեխաների հետ ինտենսիվ ժամանակ անցկացնելուց: Նա նաև նշել էր, որ պարբերաբար խտրականության է ենթարկվում ազգային պատկանելության պատճառով (Աբդուլվասիևան տաջիկ է, բայց ծնվել է Մոսկվայում)։

Հաղորդավար, լրագրող և դերասան Ալեքսանդր Գորդոնը հիմա 56 տարեկան է։ Աշխատել է NTV–ում: 1989-ին կնոջ և դստեր հետ արտագաղթել էր ԱՄՆ, 1997-ին` վերադարձել Ռուսաստան։

Աշխարհի ամենաերիտասարդ վարչապետն ամուսնացել է ֆուտբոլիստի հետ. լուսանկար

24
թեգերը:
Ալեքսանդր Գորդոն, ամուսնալուծություն
Ըստ թեմայի
«Տիեզերքի լավագույն տղամարդը». Աննա Սեդոկովան 3-րդ անգամ է ամուսնանում
Վալերիայի կրտսեր որդին ամուսնանում է Լիանա Վոլկովայի հետ. կրեատիվ առաջարկության տեսանյութը
«Եթե ամուսնության առաջարկ անի, կհամաձայնեմ». Լոլիտան պատմել է նոր հարաբերությունների մասին
Մաշտոցի պուրակ

«Դա իր սեփականությունն է, մենք ոչինչ չենք կարող անել». Մարությանը` Մաշտոցի պուրակի մասին

179
(Թարմացված է 14:05 04.08.2020)
Երևանի Մաշտոցի պուրակում իրականացվող շինարարական աշխատանքների դեմ արդեն մի քանի օր է, ինչ բողոքի ակցիաներ են տեղի ունենում։ Բնապահպաններն ահազանգում են նաև հատված ծառերի մասին։ Քաղաքապետը մեկնաբանել է, թե ինչ է իրականում կատարվում այգու տարածքում։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ Մաշտոցի պուրակի շուրջ վերջին օրերին կատարվող իրադարձություններին և ասաց, որ Երևանում տեղի ունեցող ամեն ինչ չէ, որ կատարվում է քաղաքապետի ցանկությամբ։

«Եթե իմ ցանկությամբ լիներ, ես շատ ու շատ բաներ շատ ավելի արագ կանեի, այլ կերպ կանեի, բայց իմ ցանկությունը շատ հաճախ գալիս ու բախվում է օրենքների պատնեշներին։ Եվ քանի որ մենք հայտարարել ենք, որ մեր պետությունն օրենքով շարժվող երկիր է, անգամ եթե գիտենք, որ լավ բան է, բայց օրենքը թույլ չի տալիս, մենք էլ մեզ թույլ չենք տալիս այդպես գործել»,– շեշտեց Մարությանը։

Խոսելով Մաշտոցի պուրակի խնդրից` Մարությանը հիշեց իր նախորդ պաշտոնակցի` Տարոն Մարգարյանի օրոք այգու փրկություն համար տեղի ունեցող բողոքի ակցիաները, նշեց, որ ինքն էլ է մասնակցել դրանց ու վստահեցրեց` այսօր էլ է պայքարում։

  • Մաշտոցի պուրակ
    Մաշտոցի պուրակ
    © Sputnik / Asatur Yesayants
  • Մաշտոցի պուրակ
    Մաշտոցի պուրակ
    © Sputnik / Asatur Yesayants
  • Մաշտոցի պուրակ
    Մաշտոցի պուրակ
    © Sputnik / Asatur Yesayants
  • Մաշտոցի պուրակ
    Մաշտոցի պուրակ
    © Sputnik / Asatur Yesayants
1 / 4
© Sputnik / Asatur Yesayants
Մաշտոցի պուրակ

«Դուք գիտեք` այն տաղավարները, որոնք պետք է կառուցվեին այն ժամանակ, հանրային ճնշմամբ ուղղակի թույլ չտրվեց, որ պարոն Մարգարյանը թույլ տա` այդ ամենը կառուցվի, և մենք ունեցանք Մաշտոցի պուրակ։ Բայց կա այնտեղ մի սրճարան, որն ուներ 277 քմ սեփականության իրավունքով գրանցված տարածք և 17 քմ սեփականությամբ գրանցված տարածք` որպես տաղավար։ Եվ դա իր սեփականությունն է, ու մենք ոչ մի բան դրա դեմ չենք կարող անել»,– պարզաբանեց Մարությանը։

«Այ ախպեր, ո՞ւր ա գործ...». Փաշինյանը պատմել է Մարությանի հաղորդագրության մասին

Քաղաքապետը նաև հայտնեց, որ տարածքը սեփականության իրավունքով սրճարանի տիրոջն է տրվել Տարոն Մարգարյանի` 2015թ–ի մայիսի 16-ի որոշմամբ։ Մինչ այդ նույն տնտեսվարողին մինչև 2040 թ–ի ավարտը վարձակալության իրավունքով տրված այգու 386 քմ տարածքը հասցվել է 1048 քմ–ի, իսկ վերոհիշյալ 277 և 17 քմ տարածքները վարձակալին են տրվում արդեն սեփականության իրավունքով։

Մարությանը հայտարարեց, որ Տարոն Մարգարյանի այս որոշումն ինքն արդեն չեղյալ է համարել, վերականգնել նախկին` 386 քմ տարածքի վարձակալության մասին որոշումը։ Բացի այդ, սեփականատիրոջ հետ պայմանավորվածություն է ձեռք բերել 277 և 17 քմ–երի վրա կառուցված գույքը քանդելու և դրանց փոխարեն կառուցվող նոր գույքը համայնքային սեփականություն սահմանելու մասին։

«Այսինքն` այդ գույքի տերը համայնքն է։ Այս տարիներին ինքը կօգտագործի դա, և վարձակալության ժամկետն ավարտվելուց հետո դա կդառնա համայնքի գույքը, մերը, քաղաքինը։ Այդ ժամանակ ովքեր կլինեն քաղաքապետ, համայնքային իշխանություն, կորոշեն, թե այդ գույքն ինչ են անում»,– ասաց Մարությանը։

Արդեն կառուցված սրճարանը, ըստ քաղաքապետի, քանդվել է ապօրինի կառույց լինելու պատճառով, քանի որ օրենքով այգիների, պուրակների տարածքում հիմնական շինությունների շինարարությունն արգելվում է։

«Իմ կողմից պայման է դրվել, որ նոր կառուցվողը պիտի լինի թեթև կոնստրուկցիաներով, և ոչ մի ծառ ու թուփ չպետք է տուժի։ Իսկ եթե անհրաժեշտ լինի հատել որևէ ծառ, այն պարտադիր պետք է փոխարինվի նոր տնկվող այլ, ավելի որակյալ ծառով, որն ավելի օգտակար կլինի թե՛ պուրակին, թե՛ էկոլոգիային»,– ասաց Մարությանը։

Հիշեցնենք` Մաշտոցի այգում իրականացվող նոր շինարարական աշխատանքների դեմ արդեն մի քանի օր է` բողոքի ակցիաներ են տեղի ունենում։ Բնապահպաններն ահազանգում են նաև հատված ծառերի մասին։

Հայաստանի արտակարգ ամառն ու պաշտոնյաների ձախողված արձակուրդը. ո՞վ է ամենաշատը «հոգնել»

179
թեգերը:
Մաշտոցի պուրակ, Երևան, Հայկ Մարության, Հայաստան
Ըստ թեմայի
Կորոնավիրուսի պայմաններում աշխատող մանկապարտեզների աշխատակիցները հավելավճար կստանան
Բարելավում հանրային տրանսպորտի ոլորտում․ Մարությանը լավ լուր է հայտնել
Մարությանի կարգադրությամբ քաղաքապետարանի աշխատակիցներից 122-ը պարգևավճարներ են ստացել
Ռոբերտ Քոչարյանը դատարանում

Դատարանը հրաժարվեց վերացնել Քոչարյանի ու Գևորգյանի հաշիվների վրա դրված կալանքը

15
(Թարմացված է 15:12 04.08.2020)
ՀՀ երկրորդ նախագահի ու նախկին փոխվարչապետի փաստաբանները դեմ են դատարանի որոշմանը։ Նրանք կարծում են, որ այդ որոշումը հակասում է քրեական դատավարության օրենսգրքին։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստում դատարանը մերժեց քննության այս փուլում հանել Քոչարյանի ունեցվածքի, ինչպես նաև նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հաշիվների վրա դրված կալանքը։ Որոշումը կայացվեց այն բանից հետո, երբ փաստաբանները մերժեցին դատավորին տրամադրել կալանքի տակ գտնվող գույքի արժեքը։

Հուլիսի 28-ին կայացած նախորդ նիստում փաստաբանները դատարանին միջնորդել էին վերացնել նրանց գույքի և դրամական միջոցների վրա դրված կալանքը։։ Երկրորդ նախագահի պաշտպանները կարծում են, որ կալանքի ոչ մի պատճառ չկա։

Ալումյանը, ներկայացնելով պաշտպանական կողմի դիրքորոշումը, նշեց, որ դեռ 2019 թվականին իրենք կալանքը չեղարկելու համար Վերաքննիչ դատարան էին դիմել, դատարանը բավարարել էր բողոքը։ Սակայն ընդհանուր իրավասության դատավոր Աննա Դանիբեկյանն անցյալ տարվա հունիսին փաստացի հրաժարվել էր կատարել վերադաս դատական ատյանի որոշումը։ Ալումյանի խոսքով` դատարանը չի ուզում վերացնել ակնհայտ ապօրինությունը, հենց այդ պատճառով էլ իրենք որոշել են մերժել դատարանի խնդրանքը։

Ալումյանի որոշմանը միացավ նաև նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Դանիբեկյանն իր հերթին հայտարարեց, որ դատարանը չի կարող կալանքը հանելու հարցը լուծել առանց ունեցվածքի չափի նախնական գնահատման։ Այդ պատճառով էլ դատարանը որոշել է հետաձգել կալանքը հանելու հարցը։ Ի պատասխան դրան պաշտպանները հայտնեցին, որ այդ որոշումը հակասում է քրեական դատավարության օրենսգրքին։

«Ես չեմ հասկանում` ինչ է նշանակում՝ Արցախը Հայաստան է, և վերջ». Ռոբերտ Քոչարյան

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը մասնակի բավարարեց Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին դատարանի որոշման դեմ բողոքը։ Քոչարյանն ազատ արձակվեց 2 միլիարդ դրամ գրավի դիմաց։

Ռոբերտ Քոչարյանը խոսել է տավուշյան դեպքերի ու Ադրբեջանի ագրեսիայի պատճառների մասին

ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել 2008 թ.–ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա իրեն ուղղված մեղադրանքները քաղաքական հետապնդում է համարում։ 2018թ-ին Քոչարյանին երկու անգամ ձերբակալեցին: 2019 թվականի հունիսի վերջին նա ձերբակալվեց երրորդ անգամ: Երկրորդ նախագահին նաև կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրված։

Իշխանությունները պատրաստ չեն լսել. Ռոբերտ Քոչարյանը մտահոգություններ ունի. տեսանյութ

15
թեգերը:
Դատարան, Ռոբերտ Քոչարյան, Հայաստան
թեմա:
Ռոբերտ Քոչարյան