00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ջիգարխանյանի քույրը «խլել» է Կոնչալովսկու ապագա կնոջ ընկերոջը․ Արինբասարովան անկեղծացել է

© Sputnik / Екатерина Чеснокова / Անցնել մեդիապահոցАктриса Наталья Аринбасарова на творческом вечере "Территория любви. Сентиментальное путешествие по фильмам Никиты Михалкова через музыку Эдуарда Артемьева" (23 октября 2015). Москвa
Актриса Наталья Аринбасарова на творческом вечере Территория любви. Сентиментальное путешествие по фильмам Никиты Михалкова через музыку Эдуарда Артемьева (23 октября 2015). Москвa - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արինբասարովան խոսել է կյանքի բարդ ժամանակահատվածների, երիտասարդ տարիների արկածների մասին և պատմել Արմեն Ջիգարխանյանի ազգականի մասին։

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Բալետի նախկին պարուհի, դերասանուհի Նատալյա Արինբասարովան՝ ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկու նախկին կինը, «Вместе» հոգեբանական նախագծի շրջանակում հիշել է ընկերուհուն՝ Արմեն Ջիգարխանյանի ազգականուհի Գայանե Ջիգարխանյանին։

«Բալետի դպրոցում միասին էինք սովորում։ Ես նրան պաշտում էի, պարզապես սիրահարված էի նրան։ Այնքան կարդացած էր, խելացի։ Եվ բոլոր տղաները նրան էին սիրահարվում, անգամ իմ երկրպագուն դավաճանեց ինձ ու սիրահարվեց Գայանեին»,-պատմել է Արինբասարովան` խոստովանելով, որ թեև դա իր համար հարված է եղել, բայց Գայանեի հանդեպ երբեք թշնամանք չի զգացել։

Դերասանուհու խոսքով` Գայանեն միշտ շատ անկաշկանդ էր, և ինքն էլ ուզում էր այդպիսին լինել։ Հենց Ջիգարխանյանի ազգականի պատճառով է դերասանուհին սկսել ծխել 17 տարեկանում։

«Մի անգամ նա պայուսակից բարակ գլանակ հանեց՝ ոսկեգույն ֆիլտրով, և սկսեց ծխել։ Քիչ էր մնում` ընկնեի տանիքից։ Ասում եմ․ «Գայանե, ի՞նչ ես անում, ախր չի կարելի ծխել»։ Իսկ նա․ «Դա իմ անձնական գործն է»։ Ես չհամարձակվեցի փորձել, բայց հաջորդ օրը մտա հանդերձարան և ասացի․ «Աղջիկներ, ես ուզում ծխել սովորել»։ Սկզբում չէր ստացվում, հետո վերջապես ներս քաշեցի ծուխը․․․ և ընկա»,-ծիծաղելով պատմել է դերասանուհին։

Նատալյան և Գայանեն լավ ընկերուհիներ են եղել։ Հենց Գայանեի շնորհիվ է Արինբասարովան կարողացել չհուսահատվել, երբ իմացել է, որ այլևս չի կարողանա բալետով զբաղվել․ նրա մոտ սրտի արատ էին հայտնաբերել։ Պարուհին, որը երազում էր ելույթ ունենալ մեծագույն բեմերում, ստիպված էր փոխել մասնագիտությունը և դերասանուհի դառնալ։

«Մի անգամ Գայանեն ինձ այսպիսի բան ասաց․ «Եթե քո ու նպատակիդ արանքում ծովեր են փոթորկում, կհամարձակվե՞ս ուղուցդ շեղվել»։ Եվ այս արտահայտությունը իմ կյանքի նշանաբանը դարձավ»,-ասում է Արինբասարովան։

Армен Борисович Джигарханян - Sputnik Արմենիա
«Նրա մոտ ամեն ինչ կարգին է»․ Ջիգարխանյանի ընկերը հայտնել է, որ արտիստն արդեն տանն է

Նույն տարում, երբ Նատալյա Արինբասարովան 17 տարեկան էր, հանդիպեց ապագա ամուսնուն՝ Անդրեյ Կոնչալովսկուն, որը բալետի պարուհի էր փնտրում իր «Առաջին ուսուցիչը» ֆիլմի համար։ Նատալյան ռեժիսորին դուր եկավ, ու այդպես սկսվեց նրա դերասանական կարիերան ու ռեժիսորի հետ կապը։

«Թույլ չտվեցին ասել ճշմարտությունը»․ Ջիգարխանյանի նախկին կինը խոստացել է պատմել ամեն ինչ

Կոնչալովսկու հետ 4 տարի ապրեցին, բաժանվեցին 1969թ․-ին։ Բայց հիմա 73-ամյա դերասանուհին գոհ է իր ճակատագրից։

«Ես գիտեմ, թե ինչ է նշանակում մեծ սերը, փառքն ու համաշխարհային հաջողությունը։ Յուրաքանչյուրն էլ տաղանդավոր է, պարզապես պետք է լսես ինքդ քեզ, փորձես պարզել, թե ինչով ես ուզում զբաղվել և գնաս դեպի նպատակակետ»,-վստահեցրել է Արինբասարովան։

«Նրա պահվածքը զզվեցրել է». Արմեն Ջիգարխանյանի որդին քննադատել է հոր նախկին կնոջը

Նատալյա Արինբասարովան խորհրդային և ՌԴ թատրոնի ու կինոյի դերասանուհի է, նրա երակներով կովկասցու և լեհի արյուն է հոսում։

«Չպիտի նրա կենցաղը փոխեին». Ջիգարխանյանի նախկին կինը մեղադրում է դերասանի հարազատներին

Լրահոս
0