Ծերանոց

Կորոնավիրուսը հասավ Գյումրու ծերանոց. 151 շահառուից 55-ի թեստի պատասխանը դրական է

223
(Թարմացված է 21:26 20.07.2020)
Կորոնավիրուսով վարակվածներ կան նաև կենտորնի աշխատակիցների շրջանում։ Նրանցից մեկին հոսպիտալացրել են։

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրիում համավարակի տարածման նոր օջախ է հայտաբերվել: Հայկական Կարմիր խաչի Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնում (նախկին ծերանոց) 151 խնամվող շահառուից 55-ի մոտ թեստի պատասխանը դրական է եղել: Թեստը դրական է նաև 12 աշխատակցի մոտ: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին խնամքի կենտրոնից։

Ծերերից 37–ը հոսպիտալացվել են, նրանցից 3-ը Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում են բուժում ստանում։ Կան հոսպիտալացվածներ նաև Երևանում և Սպիտակում։ Իսկ հուլիսի 6-ին կենտրոնի շահառուներից մեկը մահացել է կորոնավիրուսից։  Նա բուժում էր ստանում Սպիտակում։  90-ն անց շահառուն կորոնավիրուսից բացի ունեցել է քաղցկեղ և ուղեկցող այլ հիվանդություններ: Ի դեպ, այս պահին վարակված աշխատակիցներից միայն մեկն է տեղափոխվել հիվանդանոցային բուժման: Մնացած 11-ին տրված է տնային ինքնամեկուսացման ցուցում:

«Այս պահին կենտրոնում շուրջօրյա իրականացվում են բոլոր  անհրաժեշտ քայլերը։ Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնի Շիրակի մարզի մասնաճյուղի մասնագետների հետ մեկուսարաններ են առանձնացվում, որպեսզի այնտեղ տեղափոխվեն հիվանդության անախտանիշ ընթացք ունեցող խնամյալները: Նրանց թիվն այս պահին 18 է»,-Sputnik Արմենիային ասաց  կենտրոնի համակարգող Արտյոմ Պետրոսյանը: Խոսելով դժվարությունների մասին` պատասխանատուն նշեց, որ խնդիրն այն է, որ  շահառուներից շատերն ունեն ուղեկցող հիվանդություններ ու 80 և անց տարիքի են հիմնականում:

Ի՞նչ վիճակում են Աղավնաձորի ծերանոց–պանսիոնատում թունավորված տարեցները

Հիշեցնենք, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մշակած «Գյումրու տուն-ինտերնատ պետական ոչ առեւտրային կազմակերպությունը լուծարելու մասին» որոշումից հետո «Գյումրու տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ը լուծարվեց   դեռ անցած տարեվերջին և վերակազմավորվեց Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի, որի ծռայությունները մատուցում է Հայկական Կարմիր խաչի ընկերությունը:

223
թեգերը:
կորոնավիրուս, ծերանոց, Գյումրի
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1324)
Ըստ թեմայի
Եթե կորոնավիրուսով վարակվել ու լավացել ենք, երաշխիք չէ, որ այլևս չենք վարակվի. Թորոսյան
Հայաստանում առաջիկայում կորոնավիրուսի ախտորոշման 4 նոր լաբորատորիա կգործի
Կորոնավիրուսը նոր թափ է հավաքում. ԱՀԿ–ն հետաքրքրվել է Сovid-19–ի ռուսական պատվաստանյութով
«Զվարթնոց» օդանավակայան

Հայաստանից Ռուսաստան հինգ չվերթ կիրականացվի․ դեսպանատունը մանրամասներ է ներկայացրել

8
(Թարմացված է 19:24 03.08.2020)
Ի տարբերություն նախորդ չվերթերի, որոնց կարող էին մասնակցել միայն Ռուսաստանի կոնկրետ շրջանների բնակիչները, այս թռիչքները նախատեսված են ՌԴ բոլոր քաղաքացիների համար։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. ՌԴ քաղաքացիները, որոնք ցանկանում են Հայաստանից Ռուսաստան վերադառնալ, կարող են օգտվել օգոստոսին կայանալիք հինգ ավիաչվերթից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունը։

Օգոստոսի 5-ին` տեղական ժամանակով 15:50-ին, տեղի կունենա Գյումրի-Մոսկվա չվերթը։ Օգոստոսի 8-ին Երևանից Սոչի և Դոնի Ռոստով մեկական չվերթեր կկազմակերպվեն։ Իսկ օգոստոսի 10-ին Երևանի «Զվարթնոցից» օդանավեր կթռչեն դեպի Կալուգա և Սանկտ Պետերբուրգ։

Չվերթի համար պետք է գրանցվել հետևյալ հղումով։ Տեղերը սահմանափակ են։ Ցուցակները ձևավորվելու են գրանցումների հիման վրա։

Այս չվերթները նախատեսված են ՌԴ բոլոր քաղաքացիների համար։

Հիշեցնենք` Ռուսաստանը մարտի 27-ից կորոնավիրուսի պատճառով դադարեցրել էր այլ երկրների հետ պարբերական և չարտերային ավիահաղորդակցությունը։ Բացառություն են կազմում տարհանման, ինչպես նաև բեռնափոխադրող, փոստային, սանիտարական և մարդասիրական չվերթերը, դատարկ ինքնաթիռների տեղափոխումը՝ տեխսպասարկման համար, տրանզիտային թռիչքները երկրի տարածքում՝ վերալիցքավորման կամ անձնակազմի փոփոխության վայրէջքով, որոնք իրականացվում են ՌԴ կառավարության առանձին որոշումներով։ Ռուսաստանն օգոստոսի 1-ից ավիահաղորդակցությունը վերսկսել է երեք երկրի՝ Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի (Անկարա և Ստամբուլ) և Տանզանիայի հետ:

8
թեգերը:
թռիչք, չվերթ, Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Մինսկ-Երևան չվերթի ուղևորի ուղեբեռում թմրանյութեր են հայտնաբերվել
Երևան–Մոսկվա չվերթ. Հայաստանից Ռուսաստան են վերադարձել ևս 112 քաղաքացի
Առաջիկա օրերին ՌԴ-ից միանգամից 3 չարտերային չվերթ կիրականացվի
Ինքնաթիռ, արխիվային լուսանկար

Առաջիկա օրերին ՌԴ-ից միանգամից 3 չարտերային չվերթ կիրականացվի

41
(Թարմացված է 18:08 03.08.2020)
Չարտերային չվերթներից երկուսը նախատեսված է Մոսկվա-Երևան, մեկը՝ Կալուգա - Երևան ուղղություններով:

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի - Sputnik. Ռուսաստանում ՀՀ դեսպանատնից հայտնում են, որ «Aircompany Armenia» ավիաընկերությունն առաջիկա օրերին կիրականացնի 3 չարտերային չվերթ՝ Մոսկվա-Երևան և Կալուգա - Երևան ուղղություններով:

Հայաստանից հայրենիք է վերադարձել ևս 158 ռուսաստանցի

«Տոմսերն ազատ վաճառքի սկզբունքով կարելի է ձեռք բերել ընկերության կայքից (armeniafly.com), կամ ընկերության երևանյան գրասենյակից (հասցե՝ Վ․Սարգսյանի 10)։ Մոսկվա-Երևան չվերթների տոմսերի արժեքը՝ սկսած 14 հազ․ 500 ռուբլի, իսկ Կալուգա-Երևան չվերթի տոմսի արժեքը՝ սկսած 10 հազ․ 700 ռուբլի»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մոսկվա-Երևան առաջին չվերթը նախատեսված է օգոստոսի 7-ին՝ ժամը 12։30-ին՝ «Վնուկովո» օդանավակայանից, Կալուգա - Երևան չվերթը՝ օգոստոսի 10-ին՝ ժամը 10։30-ին՝ «Կալուգա» միջազգային օդանավակայանից: Մոսկվայից դեպի Երևան ևս մեկ չվերթ նախատեսված է օգոստոսի 11-ին՝ ժամը 12։30-ին՝ դարձյալ «Վնուկովո» օդանավակայանից:

4 չվերթ՝ 2 օրում. օդային փոխադրումներն աստիճանաբար աշխուժանում են

41
թեգերը:
ուղևոր, տոմս, չվերթ, Կալուգա, Մոսկվա, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Մոսկվայից դեպի Երևան ու Գյումրի չարտերային չվերթեր կլինեն
Երևան–Մոսկվա չվերթ. Հայաստանից Ռուսաստան են վերադարձել ևս 112 քաղաքացի
Երևան-Մոսկվա երկու չվերթ․ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը մանրամասներ է ներկայացրել
Մինսկ-Երևան չվերթի ուղևորի ուղեբեռում թմրանյութեր են հայտնաբերվել