00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Sputnik–ի ու «Ոսկե ծիրանի» Կարենի անհավանական արկածները Երևանում, Փարիզում ու Դաքքայում

© Sputnik / Andranik GhazaryanОснователь и програмный директор кинофестиваля "Золотой абрикос" Арутюн Хачатрян и Карен Аветисян на открытии инсталляции "Храм кино" в кинотеатре "Айрарат" (8 июля 2019). Еревaн
Основатель и програмный директор кинофестиваля Золотой абрикос Арутюн Хачатрян и Карен Аветисян на открытии инсталляции Храм кино в кинотеатре Айрарат (8 июля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հոդվածը հիմնված է բացառապես իրական իրադարձությունների վրա։ Սիրով և թեթև սարկազմով` կինոքննադատ և մեր գործընկեր Կարեն Ավետիսյանի ձախորդությունների մասին։ Նման բաներ կարող էր պատահել միայն նրա հետ։

Ուղևորություն դեպի Բանգլադեշ, կողոպուտ Փարիզում, առանց հագուստի Իրանում և 5 հազար ռուբլի «կատակների բանկից»։ Եթե այս պատմություններն ընկնեին դասականների ձեռքը, ապա աշխարհն այսօր կընթերցեր ֆատալիզմի, սեփական անձի և կյանքի իմաստի փնտրտուքների մասին հերթական բեսթսելլերը։ Սակայն քանի որ այդ մասին գրում է շարքային լրագրողը, այն էլ իր շարքային (թեև բավական ինքնատիպ) գործընկերոջ և համատեղությամբ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ծրագրային տնօրեն Կարեն Ավետիսյանի մասին, մեր պատմությունը համաշխարհային փառքի հավակնել չի կարող, սակայն հաստատ կարող է զարդարել երեկոն` մի լավ զվարճացնելով ձեզ։

Гарик Исраелян - Sputnik Արմենիա
Մարդկության համար արժեք ստեղծողները կգան Հայաստան. Իսրայելյանի փառատոնը, աստղերն ու ռոքը

Անկեղծ ասած` այս հոդվածը հազիվ թե գրվեր, եթե չլիներ վերջին դեպքը, որը պատահեց մեր լուսավոր Կարենի հետ։ Արկածների տուփը լցվեց. նրա անհաջողությունների մասին աշխարհին պատմելու ժամանակն է։

Յուրաքանչյուր մարդ իր «ֆիրմային» պատմությունն ունի, որը երկար տարիներ պատմում է ընկերներին ու բարեկամներին, իսկ ավելի ուշ արդեն` երեխաներին և թոռներին։ Թեև մեր հերոսը հազիվ թե հեռահար նպատակներով է նման դեպքերի կիզակետում հայտնվում։ Այնուամենայնիվ, քչերը կարող են պարծենալ բոլորովին տարբեր երկրներում իրենց հետ տեղի ունեցած ամենատարբեր պատմություններով։ Ճակատագի՞ր է սա, պարզունակ անհաջողությո՞ւն, թե՞ սովորական ցրվածություն, կարող եք դատել ինքներդ։ Իմ կարծիքով` մեր ընկերն իսկապես հաջողակ է։

16-ամյա «Ոսկե ծիրանն» ու նոր տարբերանշանը. տոնական ֆոտոշարք

Մի օր նա ասաց, որ կյանքի իմաստն այն «բովանդակալից ապրելու մեջ է»։ Որպեսզի հիշելու բան լինի։ Կարենն իր կյանքի ընթացքում բազմաթիվ ճամպրուկներ է կորցրել, ինչպես նաև մի շարք նյութական կորուստներ ունեցել, սակայն մեկ ճամպրուկ` լի արկածներով ու հուշերով, նա ամուր պահում է ձեռքում և ոչ մի դեպքում նրանից չի բաժանվի։

Պատմում ենք մեր հայկական Պիեռ Ռիշարի հետ տեղի ունեցած «ամենաաղմկոտ» պատմությունները։

COVID-19–ի դարաշրջանում

Այս պատմությունը տեղի է ունեցել օրեր առաջ։ Կարենը, ինչպես միշտ, զբոսնում էր Երևանի փողոցներից մեկում, երբ հանկարծ հայացքն ընկավ մայթին ընկած թղթադրամին։ Ռուսական 5000–անոցի հավանական տիրոջը գտնելու հույսով շուրջբոլորը զննելով, Կարենը հասկացավ, որ տերը հազիվ թե գտնվի։ Արդյունքում, ինչ մեղքներս թաքցնենք, նա այդ թղթադրամն իրեն վերցրեց։

Концерт группы Parov Stelar в рамках фестиваля Silk Note (8 ноября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ինչպես անցավ Silk Note երաժշտական փառատոնը

Հաջորդ առավոտյան «գտածոյի» մասին պատմեց գործընկերներին։ Դե, բնականաբար, բոլորը զարմացան և ուրախացան, որ մի օր վերջապես Կարենը ոչ թե ինչ–որ բան կորցրել է, այլ գտել։ Բայց... Ամեն ինչ դրանով չավարտվեց։

Նա գնաց տարադրամի փոխանակման կետ` ակնկալելով, որ իրեն 35-37 հազար դրամ կտան այդ 5000-անոցի դիմաց։ Ուշադիր զննելով թղթադրամը` կետի աշխատողն այն պարզեց Կարենին` քմծիծաղով ավելացնելով. «Կարծում եմ` ձեզ հետ կատակ են արել»։

Պարզվեց` թղթադրամի վերևի աջ անկյունում մանր տառերով գրված է «կատակների բանկ»։

Մեր Կարենը Կարեն չէր լինի, եթե իրավիճակից յուրովի դուրս չգար. նա որոշեց 5 հազար ռուբլի գնել և թողնել մի տեղ փողոցում։

Սա տեսնել է պետք. Կանն եկած աստղերի զարդերն ու հանդերձանքը. լուսանկարներ

«Որպեսզի նա, ով կգտնի փողը, ոչ թե հիասթափվի ինձ պես, այլ ուրախանա», – ասաց Ավետիսյանը` ավարտելով պատմությունը։

Փարիզ, Կանն, ձեռնունայն

«Ամենաէքստրեմալ ֆորս մաժորային» դրվագը, Կարենի խոստովանությամբ, իր հետ տեղի է ունեցել Ֆրանսիայում։ Երեք տարի առաջ նա մեկնեց Կաննի միջազգային կինոփառատոն, ու շատերն այստեղ կարծես թե պետք է նախանձով լցվեին. չէ՞ որ ոչ բոլորին է բախտ վիճակվում հայտնվել համաշխարհային կինոյի աստղերի շրջապատում։

Концерт группы Parov Stelar в рамках фестиваля Silk Note (8 ноября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ինչպես անցավ Silk Note երաժշտական փառատոնը

Կարճ ասած` բուն Կաննում ամեն ինչ քիչ թե շատ նորմալ անցավ և եկավ տուն վերադառնալու ժամանակը. Կարենը հավաքեց իրերն ու նստեց մինչև Փարիզ, իսկ ավելի կոնկրետ` մինչև «Օռլի» օդանավակայան ուղևորվող էքսպրես գնացքը։ Լուսադեմին աչքը կպավ։

«Բացեցի աչքերս օդանավակայան չհասած մի քանի կայարան առաջ և հայտնաբերեցի, որ չկա փառատոնային պայուսակս, որում բացարձակապես ամեն ինչն էր` դրամապանակս, կանխիկ գումարս, բանկային քարտերս, փաստաթղթերս և նույնիսկ վարորդական իրավունքն ու սոցքարտս, որոնք Փարիզում բոլորովին պետք չէին», – պատմեց Ավետիսյանը։

Մարդկության համար արժեք ստեղծողները կգան Հայաստան. Իսրայելյանի փառատոնը, աստղերն ու ռոքը

Նա զրկվել էր նաև հեռախոսի լիցքավորման լարից, հեռախոսն էլ ընդամենը 16% էր ցույց տալիս։ Վագոնում մեկ ուղևոր կար, որը նույնպես քնած էր եղել և կողոպուտի պահը չէր տեսել։

«Արդյունքում ես բացարձակ միայնակ մնացի օտար երկրում` առանց սեփական գոյությանս փաստն ապացուցելու հնարավորության», – պատմում է Կարենը։

«Օռլի» օդանավակայանում նրան խորհուրդ տվեցին կողոպուտի մասին դիմում գրել ոստիկանությունում։ Ոստիկանության բաժնում ստիպված եղավ սպասել 40 րոպե, որից հետո տեսուչը բավական սիրալիր հայտնեց, որ նրան գողոնի հայտնաբերման հետ կապված որևէ երաշխիք տալ չեն կարող։

Гости и участники международного детского и юношеского кинофестиваля Ролан-2019 перед банером фестиваля (9 ноября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Փառատոն, որը 0-100 տարեկանների համար է. «Ռոլանը» տոնեց 15-րդ հոբելյանը

«Նրանք ցույց տվեցին փաստաթղթերի, թղթապանակների և թղթերի մի հսկայական տրցակ։ Դրանք միայն վերջին երկու–երեք օրվա գողությունների և կորցրած իրերի մասին հաղորդումներն էին։ Միակ բանը, ինչով նրանք ինձ օգնեցին` փաստաթղթերի կորուստը հաստատող փաստաթղթի տրամադրումն էր», – պատմում է Կարենը։

Այդ թղթով մեր հերոսը մի կերպ հասավ Փարիզի կենտրոն և ուղևորվեց ընկերների տուն։ Ոստիկանության տրամադրած թուղթն այստեղ շատ տեղին էր։ Այն վայրից, որտեղ նա գտնվում էր, մինչև ընկերների տուն ստիպված էր մետրոյում և վերգետնյա հանրային տրանսպորտում հաղթահարել մոտ 9 կետ, իսկ տոմսի փոխարեն նա հսկիչներին ցույց էր տալիս փրկիչ փաստաթուղթը։ Մի տեղ, սակայն, այն չանցավ, Կարենը ստիպված էր 9 անգամ պատմել բոլոր արկածները, որոնք Փարիզում անհավանական «բինգո» էին տարել։

Մոնիկա Բելուչին, Ռոբերտ Դե Նիրոն և այլ աստղեր կոչ են արել համավարակից հետո փոխել կյանքը

Հաջորդ օրը Կարենը հասավ Հայաստանի դեսպանատուն, որտեղ նույնպես ստիպված էր տարատեսակ ու բազմաթիվ դիմումներ գրել։ Արդյունքում «սպիտակ անձնագրով»` զրկված գրեթե բոլոր փաստաթղթերից, սակայն չկորցնելով իր անփոխարինելի հմայքը, Ավետիսյանը հասավ տուն` նախատեսվածից չորս օր ուշ։

Այդ պահին ինքն իրեն ասոցացնում էր Սթիվեն Սփիլբերգի «Տերմինալ» ֆիլմից Թոմ Հենքսի մարմնավորած հերոսի հետ։

Բանգլադե՞շ, թե՞ 17-ից 1-ը

Հազիվ ուշքի գալով փարիզյան արկածներից, Կարենը ստիպված էր կրկին դասավորել ճամպրուկն ու ուղևորվել Բանգլադեշ` կինոգետների և կինոքննադատների գագաթնաժողովին, որն անցկացվում էր Դաքքա քաղաքում։ Նա հաջողությամբ վայրէջք կատարեց օդանավակայանում. կարծես ոչինչ փորձանք չէր գուժում։

Гигантская тыква и овощные скульптуры - Sputnik Արմենիա
Երբ դդումը ստիպում է գերազանցել ռեկորդը. «համով» փառատոնի տեսանյութը

Ուղեբեռը ստանալու բաժնում մեկ ժամ սպասելուց հետո, սակայն, պարզ դարձավ, որ իր մանրակրկիտ դասավորած ճամպրուկը նա այլևս երբեք չի տեսնի։ Կարենը դիմեց համապատասխան ծառայությանը, որտեղ նրան շատ սիրալիր հայտնեցին, որ Դաքքայի օդանավակայանում նման բան է պատահում յուրաքանչյուր 17-րդ ուղևորի հետ։

«Այդ 17-րդ ուղևորը ես էի։ Քաղաք էի գնում, մտորելով այն մասին, թե ինչպես պետք է ապրեմ հաջորդ մեկ շաբաթն առանց որևէ իրի։ Հետո հիշեցի, որ Բանգլադեշը հայտնի է իր բավական էժան և որակյալ տեքստիլով», – պատմում է Ավետիսյանը։

Շուկայում և խանութներում նա որոշակի հագուստ ձեռք բերեց` դրա վրա ծախսելով գրեթե ողջ օրապահիկն ու գործուղման ծախսերի համար նախատեսված գումարը։

Հռչակավոր աստղերն աշխարհին ցույց են տվել, որ հայ են. ազգային կերակուրների ֆլեշմոբ

Թեպետ այս ուղևորությունն ամբողջությամբ կատաստրոֆիկ անվանել չի կարելի. առավոտյան ուղեբեռը փոխհատուցվեց ոչ պակաս «բարիքներով»։

Իրանն ու գրանցման սեղանիկի մոտ հեռախոսազրույցների վտանգը

Բանգլադեշից անմիջապես հետո Ավետիսյանին գործուղեցին Իրան` մեր երկիրը ներկայացնելու Թեհրանի միջազգային կինոփառատոնին։

Հիշելով ուղեբեռի հետ կապված անախորժության մասին` Կարենն այս անգամ որոշել էր սահմանափակվել ձեռքի ուղեբեռով (բայց բոլորը հիշում են, չէ՞, թե ինչ եղավ դրա հետ Փարիզում)։

Закрытие кинофестиваля Золотой абрикос - Sputnik Արմենիա
Երևանում կինոյի տոն է լինելու. ի՞նչ ֆիլմեր են մասնակցելու «Ոսկե ծիրան» կինոփառատոնին

Մի խոսքով` մեր ընկերը որոշեց, որ այդպես ամեն ինչ ավելի ապահով կլինի։ Մտածեց ու նստեց օդանավ։ Քնեց և... մնացածը բոլորդ հասկացաք։ Դարձյալ մի փոքր ննջելով և իրեն ողջ ու առողջ հայտնաբերելով արդեն իրանական հողի վրա` իր «բարիքները» նա այդպես էլ չգտավ։

Լարելով իր կարճ, սակայն ոչ «աղջկական» հիշողությունը, կամքի տիտանական ջանքեր գործադրելով` մեր Կարենը հիշեց, որ ինքնաթիռ նստելուց առաջ հեռախոսային խոսակցությամբ տարված, պարզապես իր «ճամպրուկը» թողել էր գրանցման վերջին կետում։ Մի ձեռքում հեռախոսն էր, մյուսում` փաստաթղթերը. դե սեփական ուղեբեռն ո՞ւմ է ընդհանրապես հետաքրքիր։

Եվ մեր Կարենը ստիպված էր հերթական անգամ թարմացնել իր զգեստապահարանը։

Ովքեր են ստեղծում Sputnik Արմենիան. հոբելյանական տեսանյութ

Կարծում եք` այսքանով վե՞րջ։ Ո՛չ, ֆանտաստիկ մի պատմություն կա նաև կապված Բեռլինի ուղևորության հետ, իհարկե դեպի «Բեռլինալե», որտեղ մեր Կարենը հայտնվեց` բառացիորեն խաբելով ճակատագրին։ Սակայն այդ մասին` հաջորդիվ, որովհետև դրա մասին պետք է առանձին գրվի։ Բացի այդ, արդեն ոչ ոք չի էլ կասկածում, որ մինչև այդ չարաբաստիկ հաջորդ անգամը մեր Կարենն անպայման կհամալրի սեփական արկածների իր հավաքածուն հերթական` էլ ավելի հիասքանչ մի պատմությամբ։

Լրահոս
0