Ռոբերտ Քոչարյան. արխիվային լուսանկար

Ռոբերտ Քոչարյանը ցույց է տվել՝ ինչպես է զբաղվում սպորտով. տեսանյութ

485
(Թարմացված է 10:49 06.07.2020)
Գրավի դիմաց ազատ արձակվելուց հետո ՀՀ երկրորդ նախագահը չի մոռանում մարզավիճակի մասին ու սպորտով է զբաղվում։

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի — Sputnik. Չնայած առողջական որոշ խնդիրներին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շարունակում է ակտիվ ու առողջ ապրելակերպ վարել։ Քոչարյանի ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակվել․ այնտեղ նա լողով է զբաղվում։

Հունիսի 19-ի երեկոյան նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը գրավի դիմաց ազատ է արձակվել ու տուն վերադարձել։ Հայտնի է, որ նա պետք է ավարտի իր բուժումը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում, որտեղ նրան վիրահատել են մայիսի 12-ին։

«Վերադարձ ակտիվ սպորտային կյանքին», - գրված է լուսանկարին կից։

Բացի այդ, երկրորդ նախագահի կողմնակիցների էջում տեսանյութ է հրապարակվել, թե ինչպես է նա լողով զբաղվում։

«Ռոբերտ Քոչարյանը՝ առողջ ապրելակերպի հետևորդ»,- մեկնաբանել են տեսանյութը։

Տեսանյութում երևում է, որ նախկին նախագահը բաթերֆլյայ ոճով է լողում։ Դա լողի ամենահոգնեցուցիչ ու տեխնիկապես ամենաբարդ ոճերից է։

Ի դեպ, Քոչարյանը մեկուսարանում էլ չէր մոռանում ֆիզիկական վիճակը պահպանելու մասին ու յոգայով էր զբաղվում։

Հիշեցնենք՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը հունիսի 18-ին մասնակի բավարարել էր Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին` դատարանի որոշման դեմ բողոքը։ Քոչարյանն ազատ էր արձակվել 2 մլրդ դրամ գրավի դիմաց։

ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել 2008 թ–ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա իրեն ուղղված մեղադրանքները քաղաքական հետապնդում է համարում։

2018թ-ին Քոչարյանին երկու անգամ ձերբակալեցին: 2019 թվականի հունիսի վերջին նա ձերբակալվեց երրորդ անգամ:

Երկրորդ նախագահին նաև կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրված։

Ռոբերտ Քոչարյանը խաղում է թոռնիկների հետ. փոքրիկ Դավիթը չի կարողանում զսպել էմոցիաները

485
թեգերը:
տեսանյութ, սպորտ, լողավազան, Լողազգեստ, Ռոբերտ Քոչարյան
Ըստ թեմայի
«Նորից միասին»․ Բելլա Քոչարյանը ամուսնու հետ լուսանկար է հրապարակել
Դատախազությունը Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ բողոք է ներկայացրել
Առաջինը ո՞ր դիմումը կքննի ՍԴ–ն. Քոչարյանի պաշտպանը մեկնաբանել է ստեղծված իրավիճակը
Կոռկոշ

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ կոկռոշ եք ուտում

33
(Թարմացված է 15:38 11.08.2020)
Թթվաշ պտուղների գրեթե բոլոր սիրահարները սառցախցիկում կամ մուրաբայի տեսքով պահեստավորած կոկռոշի պաշար են ունենում։ Թե ինչ օգուտ է տալիս այս հատապտուղը և ինչու չի կարելի այն չարաշահել՝ ընթերցեք մեր հոդվածում։

Կոկռոշը սննդարար և շատ օգտակար հատապտուղ է: Որպես կանոն, մեկ հատապտուղը կշռում է 3-6 գրամ: Հատապտուղները կարող են լինել կանաչ, դեղնասպիտակ, վարդագույն, կարմիր կամ մուգ մանուշակագույն: Կարող են լինել շատ քաղցր կամ մի քիչ թթվաշ։ Բայց գույնից կամ համից այս հատապտղի օգտակար հատկություններն ամենևին էլ չեն փոխվում։

Крыжовник
Կոկռոշ

Հատապտուղը պարունակում է սննդային մանրաթելեր, դաբաղանյութեր, օրգանական թթուներ, մոնոսախարիդներ և դիսախարիդներ։ Կոկռոշը պարունակում է մի շարք վիտամիններ և հանքանյութեր՝ PP, E, C, B9, B6, B2, B1, A, բետա կարոտին, նիկել, ցինկ, կալիում, մագնեզիում, մեծ քանակությամբ երկաթ և այլն: Սակայն այս հատապտղի կարևորագույն առաքելությունը դեպրեսիան բուժելը և տրամադրությունը բարձրացնելն է, ինչը հնարավոր է դառնում հասուն հատապտուղներում երջանկության հորմոնի՝ սերատոնինի պարունակության շնորհիվ։

Կոկռոշի օգտակար հատկությունները․

  • Ամրացնում է արյան անոթները
  • Դանդաղեցնում է սկլերոզի զարգացումը և ուռուցքների աճը
  • Մարմնից հեռացնում է տոքսինները և կարգավորում մարսողությունը
  • Իջեցնում է արյան ճնշումը
  • Նվազեցնում է խոլեստերինի մակարդակը
  • Չեզոքացնում է մարմնի բորբոքային գործընթացները
  • Արագացնում է նյութափոխանակությունը և նպաստում նիհարելուն
  • Կանանց մոտ կարգավորում է դաշտանային ցիկլը
  • Ապահովում է տղամարդկանց հորմոնալ հավասարակշռությունը
    Крыжовник
    © CC0 / pxhere
    Կոկռոշ

Հակացուցումները

  • Կարող է հանգեցնել ստամոքսաղիքային տրակտի հիվանդությունների սրման
  • Բարձրացնում է արյան մեջ շաքարի մակարդակը
  • Սրում է ալերգիկ ռեակցիաները
  • Նորածինների մոտ մետեորիզմ է առաջացնում
  • Զարգացնում է գաստրիտը կամ ստամոքսի խոցը
    Кексы с крыжовником
    © CC0 / LUM3N / Muffins
    Կոկռոշով կեքս

Ինչպես ընտրել կոկռոշ

Հատապտուղների կեղևը պետք է լինեն առաձգական։ Եթե պտուղը պինդ է, այն դեռ խակ է, որքան փափուկ է, այնքան ավելի հասուն է։ Հատապտուղները պետք է լինեն չոր, ոչ կպչուն։ Խորհուրդ է տրվում գնել պոչիկներով հատապտուղներ․ դրանք ավելի երկար են պահպանվում։

Ինչպես պահպանել կոկռոշը

Սառնարանում հատապտուղները կարելի է պահել 2 շաբաթ, իսկ սենյակային ջերմաստիճանում՝ ընդամենը 5 օր, այն էլ՝ եթե ջերմության տատանումներ չկան։ Երկարաժամկետ պահպանելու համար կոկռոշը սառեցնում են, չորացնում կամ մուրաբա պատրաստում։

33
թեգերը:
օրգանիզմ, հատապտուղ, հաղարջ
Ըստ թեմայի
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ սմբուկ ենք ուտում
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ մոշ ենք ուտում
Ինչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ մեղր ենք ուտում
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ լոռամիրգ ենք ուտում
Ապամոնտաժվել է Աժդահակի խառնարանալճում տեղադրված բենզապոմպը

Քաղաքացին արդեն երկրորդ անգամ է տուգանվում Աժդահակի խառնարանալճից ջրառ կատարելու համար

87
Լճում տեղադրված բենզապոմպը հեռացվել ու առգրավվել է, հարուցվել է վարույթ։

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի - Sputnik. Ապամոնտաժվել է Աժդահակի խառնարանալճում տեղադրված բենզապոմպը։ Լուրը Facebook-ի իր էջում է հայտնում է Շրջակա միջավայրի նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը:

«Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի ցուցումով՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, հարակից համայնքի ղեկավարի և ոստիկանության ծառայողների ներկայությամբ ապամոնտաժվել, հեռացվել և առգրավվել է Աժդահակ խառնարանալճում տեղադրված բենզապոմպը։ Հարուցվել է վարույթ»,- գրել է Գրիգորյանը։

ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մամուլի ծառայությունն ապօրինի ջրառի հետ կապված մանրամասներ է հաղորդում։

«Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցները ս/թ օգոստոսի 7-ին հայտնաբերել են ապօրինի ջրառ իրականացնող Արմավիրի մարզի Արտաշատ համայնքի բնակիչ Թ․Խ-ին, որի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն»,- տեղեկացնում են տեսչական մարմնից ու հավելում՝ նույն անձը դեռևս 2019 թվականին նույն արարքի համար ենթարկվել է վարչական պատասխանատվության։

Ավելի վաղ Facebook-յան օգտատերեր Կարինե Փանոսյան իր էջում լուսանկար էր տեղադրել և ահազանգել, որ Աժդահակ բարձրանալիս՝ Կարմիր Կատարի Խառնարանային լճում պոմպը է նկատել, որով ջուրը դուրս են մղում՝ օգտագործելով կենցաղային նպատակների համար։ Շրջակա միջավայրի նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել՝ շեշտելով՝ բնական ճանապարհով ձևավորված այս լճից ջրառ իրականացնելու համար նախարարության կողմից ջրօգտագործման թույլտվություն չի տրամադրել։ Հետևաբար, որևէ քաղաքացի նման իրավունք չունի։

Նախարարությունը տեղեկացրել էր, որ նշված վայր են մեկնել տեղական ինքնակառավարման մարմինների, նաև Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ոստիկանության ներկայացուցիչները։

87
թեգերը:
Հայաստան, Տուգանք, Ռոմանոս Պետրոսյան, Դավիթ Գրիգորյան, բնապահպանական, ջրառ
Ըստ թեմայի
«Ալեքս Հոլդինգը» տուգանվել է. շաքարավազի շուկայում խախտումներ են բացահայտվել
Խախտումները շատ են ատամնաբուժարաններում, գեղեցկության սրահներում, դեղատներում. ԱԱՏՄ խոսնակ
Արմավիրում հանրային սննդի կետերում խախտումներ չեն գրանցվել անգամ «խոշորացույցով»
Կոպիտ խախտումներ Ծաղկաձորի հյուրանոցներում. պարետին միջնորդություններ կներկայացնեն
Президент Карабаха Араик Арутюнян на совместном заседании совета безопасности Армении и Карабаха (19 июня 2020). Еревaн

Արցախում ևս արտակարգ դրությունը երկարաձգվեց մեկ ամսով. ինչ փոփոխություններ են նախատեսված

0
Արցախի և Հայաստանի սահմանին տեղադրված անցակետում սահմանափակումները շարունակում են գործել, սակայն որոշակի մեղմացումներով։

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի — Sputnik. Արցախի Հանրապետությունում ևս արտակարգ դրությունը մեկ ամսով երկարաձգվել է։ Այդ մասին որոշում է ստորագրել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայք էջից։

Որոշման մեջ ասվում է, որ հաշվի առնելով, որ Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակը շարունակում է սպառնալ բնակչության կյանքին և առողջությանը և կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման, որ 2020 թվականի ապրիլի 12-ին արտակարգ իրավիճակ հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները դեռևս չեն վերացել, ապա Արցախի Հանրապետության Սահմանադրության 133-րդ հոդվածի ուժով նախագահը լիազորված է երկարաձգել արտակարգ իրավիճակի ժամկետը, 2020 թվականի օգոստոսի 12-ից, ժամը 22:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի սեպտեմբերի 11-ը, ժամը 22:00-ն ներառյալ ժամկետով:

Հիշեցվում է, որ 2020 թվականի օգոստոսի 12-ի դրությամբ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 251 դեպքերը, որոնցից 231-ը` առողջացած (2020 թվականի ապրիլի 12-ից հետո դեպքերի թվի աճը կազմել է 245)։

Արցախի նախագահի հրամանագրի 2-րդ կետը վերաբերում է Արցախ մուտք գործելու սահմանափակումներին։

Ըստ այդմ, անցակետով թույլատրվում է Արցախի Հանրապետության քաղաքացիների և նրանց ընտանիքների՝ Արցախի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անդամների, Արցախի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող, սակայն Արցախի Հանրապետությունում օրինական հիմքերով բնակվելու իրավունք ունեցող անձանց մուտքը Արցախի Հանրապետության տարածք: Պարետի որոշմամբ կարող են սահմանվել անցակետով նշված անձանց մուտքի հատուկ պայմաններ։

Անցակետով թույլատրվում է Արցախի Հանրապետության քաղաքացիություն չունեցող այլ անձանց մուտքը Արցախի Հանրապետության տարածք՝ սույն հավելվածով և Պարետի որոշումներով սահմանված հատուկ պայմանների պահպանման դեպքում։ Պարետի որոշմամբ անցակետով Արցախի Հանրապետության քաղաքացիություն չունեցող այլ անձանց մուտքը կարող է արգելվել, ինչպես նաև սահմանվել մուտքի այլ առանձնահատկություններ։

0
թեգերը:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, Արտակարգ դրություն, կորոնավիրուս, Լեռնային Ղարաբաղ, Արցախ