Վարդավառ. արխիվային լուսանկար

Հայկական ամառը մոտենում է. Գագիկ Սուրենյանը 37-38 աստիճան տաքություն է կանխատեսում

1677
(Թարմացված է 16:51 04.07.2020)
Երկու օր արևը կանի ամեն ինչ, որպեսզի զգանք նրա ճառագայթների հզորությունը, հետո, սակայն, ջերմաստիճանը կրկին կնվազի։

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի» տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Facebook-ում գրառում է արել` հայտնելով, որ առաջիկա օրերին կարճատև շոգեր են սպասվում։

«Հուլիսի 7-8-ին ունենք կարճատև շոգեր։ Օդի ջերմաստիճանը հանրապետության ցածրադիր գոտիներում, այդ թվում Արարատյան դաշտում և Երևանում ցերեկային ժամերին կհասնի +37․․․+38 աստիճանի»,–գրել է Սուրենյանը։

Նա հայտնում է, որ հուլիսի 9-ին, սակայն, ջերմաստիճանը կրկին կնվազի։

Ի դեպ, հուլիսի 4-5-ին և 9-ին երեկոյան ժամերին  քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ  սպասվում է  քամու ուժգնացում՝ 17-19մ/վրկ: Հուլիսի 6-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հիշեցնենք, որ այսօր սպասվում է մինչև +34 աստիճան տաքություն։

1677
թեգերը:
եղանակ, Հայաստան, շոգ, ամառ, Գագիկ Սուրենյան
թեմա:
Եղանակը Հայաստանում (1254)
Ըստ թեմայի
Նոր զբոսայգի, գյուղմթերքի շուկա, ջրավազան Մեղրիում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ուշ, բայց ոչ ուշացած. Մհեր Մկրտչյանին շնորհվեց «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումը
Մոսկվա-Երևան չվերթի տոմսերի գները տարբեր են եղել. դեսպանությունն ահազանգ է ստացել
Պատվաստում

Ինչ սահմանափակումներ են առաջարկում գործի դնել պատվաստված չլինելու դեպքում

259
(Թարմացված է 19:53 30.07.2021)
Առողջապահության նախարարությունը քննարկում է կազմակերպել` անդրադառնալով սահմանափակումների և պատվաստումների թեմային։

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունն առաջարկում է` մի շարք հաստատություններում աշխատող կամ այնտեղ հաճախող 18 տարեկանից բարձր անձինք կա՛մ պետք է ներկայացնեն կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելը հավաստող սերտիֆիկատ, կա՛մ յուրաքանչյուր 14 օրը մեկ ներկայացնեն ՊՇՌ թեստի բացասական արդյունք, տեղեկանում ենք նախարարության ֆեյսբուքյան էջից։

Այսօր կայացել է առողջապահության նախարարին կից կորոնավիրուսի դեմ պայքարի մասնագիտական հակահամաճարակային խորհրդատվական խմբի հանդիպում-քննարկումը, որին առցանց մասնակցել են նաև ՀՀ–ից դուրս աշխատող մասնագիտական խմբի անդամները:

Առաջարկվում է, որ պետական կառավարման և ՏԻՄ–երի, այլ կազմակերպությունների աշխատակիցների, ինչպես նաև հյուրանոցային ծառայությունից օգտվող 18 տարեկանից բարձր անձինք և նախնական մասնագիտական, միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ հաճախող 18 տարեկանից բարձր ուսանողները, արտադպրոցական դաստիարակության և լրացուցիչ կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններ հաճախող 18 տարեկանից բարձր սովորողները կա՛մ պետք է ներկայացնեն կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելը հավաստող սերտիֆիկատ, կա՛մ յուրաքանչյուր 14 օրը մեկ ներկայացնեն ՊՇՌ թեստի բացասական արդյունք` առավելագույնը 72 ժամ վաղեմության:

Անվճար պոնչիկ, շահումով կով, թատրոնի տոմս. ուրիշ ինչե՞ր են խոստանում պատվաստվողներին

«Ի դեպ, ՊՇՌ հետազոտությունն անձն իրականացնում է իր միջոցների հաշվին: Միաժամանակ, պատվաստվելու բժշկական հակացուցումներ ունեցող անձը կարող է ներկայացնել հակացուցումների մասին բժշկական փաստաթուղթ»,–նշված է հաղորդագրության մեջ:

Հանդիպում-քննարկմանը շեշտադրվել է նաև բնակչության շրջանում իրազեկվածության բարձրացման, փակ տարածքներում դիմակների պարտադիր դնման պահանջի, ինչպես նաև պատվաստումային գործընթացի ակտիվացման անհրաժեշտությունը:

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 264–ով և դարձել 229 867:

259
թեգերը:
Հայաստան, պատվաստումներ, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Եկեղեցի

Արմեն Շեկոյանին վերջին հրաժեշտը կտան օգոստոսի 1-ին

68
(Թարմացված է 19:04 30.07.2021)
Գրող Արմեն Շեկոյանին կհուղակավորեն Երևանի քաղաքային պանթեոնում։

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Գրող, լրագրող Արմեն Շեկոյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հուլիսի 31-ին։ Տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքից։

«Շեկոյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հուլիսի 31-ին՝ ժամը 18:00-ից, Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում: Հուղարկավորությունը կկայանա օգոստոսի 1-ին՝ ժամը 11:00-13-00՝ Գրողների միությունից Երևանի քաղաքային պանթեոնում»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ստեղծվել էր գրող Շեկոյանի հուղարկավորության հանձնաժողով: Շեկոյանը մահացել է երեկ` հուլիսի 29-ին։

68
թեգերը:
Արմեն Շեկոյան, հուղարկավորություն, հոգեհանգիստ, Երևան
Դավիթ Դավիթյան

Ռուսական ակումբը պայմանագիր կկնքի Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի հետ

0
(Թարմացված է 23:43 30.07.2021)
23-ամյա Դավիթ Դավթյանի ու Երևանի «Ալաշկերտի» պայմանագիրն ավարտվում է այս տարվա օգոստոսի 2-ին:

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի - Sputnik. Երևանի «Ալաշկերտի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Դավիթ Դավիթյանն առաջիկայում պայմանագիր կկնքի ռուսական «Խիմկի» ֆուտբոլային ակումբի հետ: Տեղեկությունը հայտնում է «Մատչ TV»–ն։

Նշվում է, որ Դավիթյանը բուժզննում է անցնում և շուտով մարզումներ է անցնելու մերձմոսկովյան ակումբում:

«Ալաշկերտի» կազմում Դավիթյանն անցած մրցաշրջանում դարձել է Հայաստանի չեմպիոն, անցկացրել է 19 հանդիպում ՝ աչքի ընկնելով 5 գոլով և 3 գոլային փոխանցմամբ: 23-ամյա Դավիթյանը հրավիրվել էր Հայաստանի հավաքական՝ մասնակցելու Խորվաթիայի և Շվեդիայի հետ ընկերական հանդիպումներին:

Դավիթյանի պայմանագիրը «Ալաշկերտի» հետ ավարտվում է 2021 թվականի օգոստոսի 2-ին։

«Արարատ» -«Շլենսկն» ավարտվեց ոչ–ոքի, բայց հայկական թիմը դուրս մնաց Կոնֆերենցիաների լիգայից

0
թեգերը:
Հայաստան, Ռուսաստան, ֆուտբոլիստ
Ըստ թեմայի
Արցունք, ճիչ ու թենիսի կոտրված ռակետ. օլիմպիական խաղերի ամենավառ կադրերը
12-ից մինչև 66. Տոկիոյի Օլիմպիադայի ամենաերիտասարդ և ամենատարեց մարզիկները. լուսանկարներ
Մահանալ կորտո՞ւմ. Խաչանովին զայրացրել է, որ օլիմպիական խաղերը ցերեկվա շոգին են անցկացվում