Ալլա Պուգաչովա

Ալլա Պուգաչովայի ծովափնյա լուսանկարը բուռն քննարկումների թեմա է դարձել

2063
(Թարմացված է 20:25 03.07.2020)
Երգչուհու արխիվային լուսանկարը համացանցում տարաբնույթ մեկնաբանությունների է արժանացել։ Ոմանք պնդել են, որ շատ վատ լուսանկար է, և քննադատել են դրական մեկնաբանություններ գրողներին։

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի — Sputnik. Ռեժիսոր Ռոմա Ռոդինը Instagram-ում հրապարակել է երգչուհի Ալլա Պուգաչովայի լուսանկարը, որում ռուսական էստրադայի աստղը լողազգեստով կանգնած է ծովափին։

Ռեժիսորը գրել է, որ իր հրապարակածը 1994 թվականի լուսանկար է։ Պուգաչովային իր պրոդյուսեր և տնօրեն Օլեգ Նեպոմնյաշչիի հետ լուսանկարել են Բուլղարիայի «Ոսկե ավազներ» («Золотые пески») հանրահայտ առողջարանում։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Роман Родин (@romanrodin1959)

Լուսանկարը բուռն քննարկումների թեմա է դարձել։ Ոմանք Պուգաչովայի հասցեին հաճոյախոսություններ են գրել` վստահեցնելով, որ նա թե՛ նախկինում, թե՛ հիմա հիանալի տեսք ունի։

«Ցանկացած տարիքում գեղեցկուհի է։ Ե՛վ ոտքերն են սլացիկ, և՛ ինքն է գեղեցիկ», - նշել են օգտատերերը։

Ոմանք էլ շեշտել են, որ Պուգաչովան շատ վատ տեսք ունի, իսկ դրական խոսքեր գրողները կեղծավորություն են անում։

«Ինչքան շողոքորթող կա։ Ո՞ւր են սլացիկ ոտքերը։ Պառավ է։ Ինչ սարսափելի է», - գրել են լուսանկարը չհավանողները։

«Առաջին անգամը կներեմ, երկրորդ անգամը սևդ կտամ»․ Պուգաչովան «բարկացել է» Գալկինի վրա

Հիշեցնենք՝ Պուգաչովան արդեն 71 տարեկան է։ Վերջերս նա խոսել էր իր պլաստիկ վիրահատությունների մասին և ասել, որ իր արտաքինում ընդամենը թեթև միջամտություններ են արվել տեղային անզգայացմամբ։ Երգչուհին նշել էր, որ սրտի հետ կապված խնդիրների պատճառով ընդհանուր անզգայացումը վաղուց հակացուցված է իրեն։

Հավերժ գեղեցիկ ու երջանիկ Պուգաչովան․ Գալկինը կնոջ մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել

Լեգենդար երգչուհու ամուսինը հայտնի շոումեն, 44-ամյա Մաքսիմ Գալկինն է։ Նրանք երկու երեխա ունեն։ Դստեր անունը Լիզա է, որդունը՝ Գարի։

Գալկինը ցույց է տվել, թե ինչ անակնկալ է պատրաստել իր համար կինը

2063
Ըստ թեմայի
Ալլա Պուգաչովան շալախո է նվագում Սոս Պետրոսյանի համար
Պուգաչովային Օրբելյանի ձեռքից «փախցրին». ինչպես պրիմադոննան ամուսնացավ Ստեֆանովիչի հետ
Գասպարյանը «նոր» Պուգաչովայի լուսանկար է հրապարակել
Հումանիտար ուղեբեռ

Կիպրոսից Հայաստան հումանիտար օգնության ինքնաթիռ է ժամանել

96
(Թարմացված է 23:23 24.10.2020)
Հայկական սփյուռքը շարունակում է օգնության ձեռք մեկնել։ Լուսանկարներում երևացող արկղերի վրա գրված է. «Միասնաբար հաղթելու ենք»։

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Կիպրոսի փոքրաթիվ հայկական համայնքից այսօր Հայաստան հասավ հումանիտար օգնության ինքնաթիռ: Տեղեկությունը հայտնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։

«Կիպրահայ համայնքն ակտիվ և կազմակերպված է ինչպես ֆինանսական, այնպես էլ նյութական և քաղաքական աջակցության տեսանկյունից»,– գրված է հաղորդագրության մեջ:

Երեք Հայաստան էր հասել նաև Ֆրանսիայի և Գերմանիայի հայ համայնքների հումանիտար ուղեբեռը, որը «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած երրորդ նմանատիպ փոխադրումն էր։

Կանադան ԿԽՄԿ–ին 350 հազար դոլար է փոխանցել Արցախում հումանիտար նպատակների համար

96
թեգերը:
Հումանիտար օգնություն, Արցախ, Հայաստան
Ըստ թեմայի
Միներալնիե Վոդի քաղաքի հայ համայնքը հումանիտար օգնություն է ուղարկել Հայաստան
Կանադան ԿԽՄԿ–ին 350 հազար դոլար է փոխանցել Արցախում հումանիտար նպատակների համար
Ադրբեջանը փորձում է խորացնել Արցախի տարածքում հումանիտար աղետը. ՄԻՊ
Հովսեփ Ասլանյան

Ռուսաստանի մուայ թայի չեմպիոնն իր հաղթանակը նվիրել է հայ զինվորներին

111
(Թարմացված է 22:57 24.10.2020)
Հովսեփ Ասլանյանը նշել է, որ հայ ժողովուրդը միշտ առանձնացել է ոգու ուժով, համառությամբ ու հավատարիմ է եղել երբեք չհանձնվելու սկզբունքին։

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի մուայ թայի գործող չեմպիոն Հովսեփ Ասլանյանը Ռուսաստանի առաջնությունում տարած իր հաղթանակը նվիրել է հայ զինվորներին, որոնք սահմանին կանգնած պաշտպանում են հայրենիքի պատիվը։

«Դուք իսկական ռազմիկներ ու չեմպիոններ եք։ Սահմանին հիմա կանգնած են իմ ընկերները, եղբայրները, իմ հասակակիցները, ես ամեն օր աղոթում եմ, որ այս պատերազմն ավարտվի ու դուք գլուխներդ բարձր տուն վերադառնաք», - գրել է նա Instagram–ում։

Նա նշել է, որ հայ ժողովուրդը միշտ առանձնացել է ոգու ուժով, համառությամբ ու հավատարիմ է եղել երբեք չհանձնվելու սկզբունքին։

Ասլանյանը վստահ է, որ այս պատերազմը Հայաստանին պետք չէ, բայց եթե երկրին մարտահրավեր են նետել, պատասխանը կոշտ է լինելու։

«Աստված ձեզ պահապան, հայ զինվորներ»,– ամփոփել է չեմպիոնը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от 🔱ASLANYAN OVSEP🔱 (@as1anyan)

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 24-ի ժամը 17։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 963 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6614 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 217 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:

Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը

111
թեգերը:
Ռուսաստան, չեմպիոն, Զինվոր, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Այս տղերքն Արցախի հյուսիսային դիրքերն են պաշտպանում. հանգստի հազվադեպ րոպեները
«Թող իմանան` մենք ողջ ենք, լավ ենք». առաջնագծի տղաների` ժպիտ պարգևող լուսանկարները
«Լոխ լավ ա», կամ ինչպես են արցախցի կանայք ամրացնում թիկունքը տաք ժենգյալով հացով
«Ընկեր ջան, գինի լից». մարտի գնացողները երգում են ու լավ տրամադրությամբ վարակում բոլորին
ԱԱԾ

Զինծառայողին զորահավաքից ազատելու համար Covid-19-ի կեղծ եզրակացություն են տվել. տեսանյութ

374
(Թարմացված է 00:40 25.10.2020)
Ձերբակալվել է և՛ զինծառայողը,  և՛ հանցագործությանն օժանդակած բժշկական կենտրոնի ծառայողները:

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պարզել է, որ զորահավաքային զինծառայող Ա. Ս.-ի հայրը` Ն.Ս.-ն, բժշկական կենտրոնի լաբորատորիայի վարիչին և նույն լաբորատորիայի լաբորանտին համոզելու կամ այլ եղանակով դրդել է, որ վերջիններս իրենց  լիազորություններն օգտագործեն կազմակերպության շահերին հակառակ և զորահավաքային զինծառայողի օգտին։ Տեղեկությունը հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը։

Նրանք 2020 թվականի հոկտեմբերի 22-ին զորահավաքային զինծառայողի անվամբ կազմել են կեղծ փաստաթղթեր առ այն, որ իրականացրել են Covid-19–ի նմուշառում, մինչդեռ վերջինից փաստացի որևէ նմուշ  չի ստացվել, իսկ լաբորատոր հետազոտության համար համապատասխան փորձաքննության են ուղարկել այլ անձի նմուշ։

2020 թվականի հոկտեմբերի 23-ին զորահավաքային զինծառայողի անվամբ կազմվել և շրջանառության մեջ է դրվել բովանդակությամբ կեղծ եզրակացություն առ այն, որ վերջինիս մոտ իբր հայտնաբերվել է Covid-19 հիվանդություն,  այդ հանգամանքը հնարավորություն է տվել զորահավաքային զինծառայողին ռազմական դրության պայմաններում ապօրինի ժամանակավորապես դադարեցնելու զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում համապատասխան հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում զինծառայողի կողմից ռազմական դրության պայմաններում հիվանդության սիմուլյացիայի եղանակով զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելու, ինչպես նաև հիշյալ առերևույթ հանցագործությանն օժանդակելու, իրավունք վերապահող կեղծ փաստաթղթեր կազմելու և օգտագործելու կասկածանքներով ձերբակալվել են ինչպես զորահավաքային զինծառայողը,  այնպես էլ՝ հանցագործությանն օժանդակած բժշկական կենտրոնի ծառայողները:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ նույն բժշկական կենտրոնի ծառայողների կողմից նույնաբնույթ այլ հանցավոր դրսևորումները բացահայտելու, կոռուպցիոն մեխանիզմում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:

Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է անմնացորդ կերպով կատարել հայրենիքի պաշտպանության սուրբ առաքելությունը, ցուցաբերել զինվորական պարտքի գիտակցված զգացողություն, զերծ մնալ տարատեսակ խարդավանքների, այդ թվում՝ հիվանդության սիմուլյացիայի միջոցով զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց խուսափելու կամ դրան օժանդակելու անթույլատրելի վարքագիծ դրսևորելուց։

ԱԱԾ–ն միաժամանակ խիստ զգուշացնում է, որ հետևողական կերպով շարունակելու է իր լիազորությունների շրջանակում ձեռնարկել իրավիճակից բխող անհրաժեշտ միջոցառումներ՝ ռազմական դրության պայմաններում բժշկական կազմակերպությունների ծառայողների կողմից հիվանդությունների ախտորոշման ընթացքում համանման չարաշահումները բացառելու, զինծառայողների համախմբվածության, մարտական պատրաստվածության, զինվորական կարգապահության կամ բանակի մարտունակության վրա բացասաբար ազդեցություն ունեցող անձանց հայտնաբերելու և նրանց նկատմամբ համարժեք քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու ուղղությամբ և հիշեցնում է, որ նկարագրված հանցավոր արարքը դասվում է ծանր հանցագործությունների շարքին, որի համար որպես պատիժ նախատեսված է հինգից տասը տարի ժամկետով ազատազրկում:

Ռազմական դրության սահմանափակումները խախտողները կենթարկվեն պատասխանատվության

374
թեգերը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, կորոնավիրուս, զինծառայող, Հայաստան
Ըստ թեմայի
«Զինվորը կգա, մի կտոր հաց տվող չլինի՞». France 24-ի ռեպորտաժը Արցախում մնացածների մասին
Տոնոյանն այցելել է ադրբեջանական ստորաբաժանումը ոչնչացրած զինծառայողներին
Ռուսաստանի մուայ թայի չեմպիոնն իր հաղթանակը նվիրել է հայ զինվորներին
«ՏՕՍ 1» խոցելը մի ուրիշ ուրախություն էր. վիրավոր զինծառայողն իրեն հերոս չի համարում