Разработка вакцины от коронавируса

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ լինելու է, բայց Հայաստանին կարող է չհասնել. Թորոսյան

458
(Թարմացված է 17:44 02.07.2020)
Կարող են լինել երկրներ, որոնք միանգամից մեծ քանակի արտադրված կամ նույնիսկ դեռ չարտադրված պատվաստանյութը գնեն, և մյուս երկրներին այն պարզապես հասնի շատ ավելի ուշ:

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի - Sputnik. Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ աշխարհում միանշանակ ստեղծվելու է, բայց ամբողջ հարցն այն է, թե երբ այն կհասնի Հայաստան: Այս հարցի շուրջ այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում իր մտահոգություններն ու առաջարկները ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Աշխարհում այսօր 100-ից ավելի թեկնածու պատվաստանյութեր կան, որոնք հավակնում են դառնալ վերջնական արդյունք: Դրանցից մոտ 20-ն ավելի հավանական է, որ կդառնան: Հետազոտությունների առաջին փուլերը, որոնք մի քանի հոգու վրա են անցկացվում, հետո մոտ 100, ապա տասնյակ հազարների, ցույց են տալիս, որ ամենայն հավանականությամբ լինելու են պատվաստանյութեր, և լինելու են մի քանիսը»,- ասաց Թորոսյանը:

Նախարարը հայտնեց նաև, որ ինքն անձամբ է բանակցություններ վարում պատվաստանյութեր արտադրողների հետ: Խոսել է հայազգի գործարար Նուբար Աֆեյանի հետ փոխկապակցված «Մոդեռնա» ընկերության կոմերցիոն տնօրենի հետ, նաև միջազգային կազմակերպությունների՝ Յունիսեֆի, ԱՀԿ-ի մասնագետների հետ, քանի որ այս կառույցները փորձելու են ստեղծվող պատվաստանյութերի մեծաքանակ գնումներ իրականացնել՝ դրանք տարբեր երկրների միջև հավասարաչափ բաշխելու համար:

Աշխարհում COVID-19–ով վարակվածների թիվը հասել է 10.8 մլն–ի. Հայաստանի դիրքը բարելավվել է

«Այստեղ ամենամեծ վտանգն այն է, որ կարող են լինել երկրներ, որոնք միանգամից մեծ քանակի արտադրված կամ նույնիսկ դեռ չարտադրված պատվաստանյութը գնեն, և մյուս երկրներին այն պարզապես հասնի շատ ուշ: Օրինակ՝ պատվաստանյութը հասանելի լինի 2020թ-ի վերջում, կամ 2021 թ-ի սկզբում, բայց երկրների մի խմբի հասնի դրանից մեկ տարի հետո»,- նշեց Թորոսյանը:

Նման իրավիճակից խուսափելու և ուշացած երկրների շարքում չհայտնվելու համար Թորոսյանն առաջարկեց բանակցությունները սկսել արդեն այսօրվանից, քանի որ փորձարկումների երրորդ՝ վերջնական փուլն այս պահի տեղեկություններով կարող են իրականացվել աշնանը:

Նրանք պայքարում են կորոնավիրուսային դժոխքում. մի քանի ժամ վերակենդանացման բաժանմունքում

458
թեգերը:
պատվաստանյութ, կորոնավիրուս, Արսեն Թորոսյան, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում (851)
Ըստ թեմայի
Ռուսական պատվաստանյութը կորոնավիրուսից կպաշտպանի երկու տարի անընդմեջ
COVID-19–ի պատվաստանյութի ռուսական երեք փորձանմուշ արդյունավետ են եղել
«Միակ պատվաստանյութը մնում է դիմակը. մեզ ոչ մի նոր ռեկոմենդացիա չի տրվել ԱՀԿ-ից»․ Փաշինյան
Հայտնի է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ազդեցության ժամկետը
Գորդոնը կնոջ հետ

Հանրահայտ հաղորդավար Ալեքսանդր Գորդոնը բաժանվել է երիտասարդ կնոջից

5
(Թարմացված է 14:22 04.08.2020)
Չորրորդ ամուսնությունը նույնպես երջանկություն չբերեց հայտնի հեռուստահաղորդավարին: Հայտնի է, որ ամուսնալուծության դիմումը ներկայացրել է կինը։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. Ռուսական Առաջին ալիքի հաղորդավար Ալեքսանդր Գորդոնը և նրա երիտասարդ կինը՝ Նոզանին Աբդուլվասիևան, գաղտնի խզել են ամուսնությունը։ Տեղեկությունը հայտնում է Starhit–ը։

Ըստ կայքի` Աբդուլվասիևան ամուսնալուծության դիմում է ներկայացրել հունիսին, դատարանը մեկ ամիս անց պաշտոնապես խզել է նրանց ամուսնությունը:

«Ամուսինների միջև ոչ մի վեճ չի եղել, ալիմենտի և գույքի վերաբերյալ բոլոր հարցերը լուծվել են մինչդատական կարգով», — հայտնել են դատարանի մամուլի ծառայությունից։

Հիշեցնենք` նրանք ամուսնացել էին 2014-ին, երբ Աբդուլվասիևան 20 տարեկան էր, Գորդոնը` 50։ Սա հայտնի հաղորդավարի չորրորդ ամուսնությունն էր, որի արդյունքում լույս աշխարհ եկան Ալեքսանդրն ու Ֆյոդորը ( մեկը 6 տարեկան է, մյուսը` երեք)։

Երբ կորոնավիրուսի տարածման պատճառով ինքնամեկուսացման ռեժիմ էր հայտարարվել, Աբդուլվասիևան գրել էր, որ հոգնել է երեխաների հետ ինտենսիվ ժամանակ անցկացնելուց: Նա նաև նշել էր, որ պարբերաբար խտրականության է ենթարկվում ազգային պատկանելության պատճառով (Աբդուլվասիևան տաջիկ է, բայց ծնվել է Մոսկվայում)։

Հաղորդավար, լրագրող և դերասան Ալեքսանդր Գորդոնը հիմա 56 տարեկան է։ Աշխատել է NTV–ում: 1989-ին կնոջ և դստեր հետ արտագաղթել էր ԱՄՆ, 1997-ին` վերադարձել Ռուսաստան։

Աշխարհի ամենաերիտասարդ վարչապետն ամուսնացել է ֆուտբոլիստի հետ. լուսանկար

5
թեգերը:
Ալեքսանդր Գորդոն, ամուսնալուծություն
Ըստ թեմայի
«Տիեզերքի լավագույն տղամարդը». Աննա Սեդոկովան 3-րդ անգամ է ամուսնանում
Վալերիայի կրտսեր որդին ամուսնանում է Լիանա Վոլկովայի հետ. կրեատիվ առաջարկության տեսանյութը
«Եթե ամուսնության առաջարկ անի, կհամաձայնեմ». Լոլիտան պատմել է նոր հարաբերությունների մասին
Մաշտոցի պուրակ

«Դա իր սեփականությունն է, մենք ոչինչ չենք կարող անել». Մարությանը` Մաշտոցի պուրակի մասին

143
(Թարմացված է 14:05 04.08.2020)
Երևանի Մաշտոցի պուրակում իրականացվող շինարարական աշխատանքների դեմ արդեն մի քանի օր է, ինչ բողոքի ակցիաներ են տեղի ունենում։ Բնապահպաններն ահազանգում են նաև հատված ծառերի մասին։ Քաղաքապետը մեկնաբանել է, թե ինչ է իրականում կատարվում այգու տարածքում։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ Մաշտոցի պուրակի շուրջ վերջին օրերին կատարվող իրադարձություններին և ասաց, որ Երևանում տեղի ունեցող ամեն ինչ չէ, որ կատարվում է քաղաքապետի ցանկությամբ։

«Եթե իմ ցանկությամբ լիներ, ես շատ ու շատ բաներ շատ ավելի արագ կանեի, այլ կերպ կանեի, բայց իմ ցանկությունը շատ հաճախ գալիս ու բախվում է օրենքների պատնեշներին։ Եվ քանի որ մենք հայտարարել ենք, որ մեր պետությունն օրենքով շարժվող երկիր է, անգամ եթե գիտենք, որ լավ բան է, բայց օրենքը թույլ չի տալիս, մենք էլ մեզ թույլ չենք տալիս այդպես գործել»,– շեշտեց Մարությանը։

Խոսելով Մաշտոցի պուրակի խնդրից` Մարությանը հիշեց իր նախորդ պաշտոնակցի` Տարոն Մարգարյանի օրոք այգու փրկություն համար տեղի ունեցող բողոքի ակցիաները, նշեց, որ ինքն էլ է մասնակցել դրանց ու վստահեցրեց` այսօր էլ է պայքարում։

  • Մաշտոցի պուրակ
    Մաշտոցի պուրակ
    © Sputnik / Asatur Yesayants
  • Մաշտոցի պուրակ
    Մաշտոցի պուրակ
    © Sputnik / Asatur Yesayants
  • Մաշտոցի պուրակ
    Մաշտոցի պուրակ
    © Sputnik / Asatur Yesayants
  • Մաշտոցի պուրակ
    Մաշտոցի պուրակ
    © Sputnik / Asatur Yesayants
1 / 4
© Sputnik / Asatur Yesayants
Մաշտոցի պուրակ

«Դուք գիտեք` այն տաղավարները, որոնք պետք է կառուցվեին այն ժամանակ, հանրային ճնշմամբ ուղղակի թույլ չտրվեց, որ պարոն Մարգարյանը թույլ տա` այդ ամենը կառուցվի, և մենք ունեցանք Մաշտոցի պուրակ։ Բայց կա այնտեղ մի սրճարան, որն ուներ 277 քմ սեփականության իրավունքով գրանցված տարածք և 17 քմ սեփականությամբ գրանցված տարածք` որպես տաղավար։ Եվ դա իր սեփականությունն է, ու մենք ոչ մի բան դրա դեմ չենք կարող անել»,– պարզաբանեց Մարությանը։

«Այ ախպեր, ո՞ւր ա գործ...». Փաշինյանը պատմել է Մարությանի հաղորդագրության մասին

Քաղաքապետը նաև հայտնեց, որ տարածքը սեփականության իրավունքով սրճարանի տիրոջն է տրվել Տարոն Մարգարյանի` 2015թ–ի մայիսի 16-ի որոշմամբ։ Մինչ այդ նույն տնտեսվարողին մինչև 2040 թ–ի ավարտը վարձակալության իրավունքով տրված այգու 386 քմ տարածքը հասցվել է 1048 քմ–ի, իսկ վերոհիշյալ 277 և 17 քմ տարածքները վարձակալին են տրվում արդեն սեփականության իրավունքով։

Մարությանը հայտարարեց, որ Տարոն Մարգարյանի այս որոշումն ինքն արդեն չեղյալ է համարել, վերականգնել նախկին` 386 քմ տարածքի վարձակալության մասին որոշումը։ Բացի այդ, սեփականատիրոջ հետ պայմանավորվածություն է ձեռք բերել 277 և 17 քմ–երի վրա կառուցված գույքը քանդելու և դրանց փոխարեն կառուցվող նոր գույքը համայնքային սեփականություն սահմանելու մասին։

«Այսինքն` այդ գույքի տերը համայնքն է։ Այս տարիներին ինքը կօգտագործի դա, և վարձակալության ժամկետն ավարտվելուց հետո դա կդառնա համայնքի գույքը, մերը, քաղաքինը։ Այդ ժամանակ ովքեր կլինեն քաղաքապետ, համայնքային իշխանություն, կորոշեն, թե այդ գույքն ինչ են անում»,– ասաց Մարությանը։

Արդեն կառուցված սրճարանը, ըստ քաղաքապետի, քանդվել է ապօրինի կառույց լինելու պատճառով, քանի որ օրենքով այգիների, պուրակների տարածքում հիմնական շինությունների շինարարությունն արգելվում է։

«Իմ կողմից պայման է դրվել, որ նոր կառուցվողը պիտի լինի թեթև կոնստրուկցիաներով, և ոչ մի ծառ ու թուփ չպետք է տուժի։ Իսկ եթե անհրաժեշտ լինի հատել որևէ ծառ, այն պարտադիր պետք է փոխարինվի նոր տնկվող այլ, ավելի որակյալ ծառով, որն ավելի օգտակար կլինի թե՛ պուրակին, թե՛ էկոլոգիային»,– ասաց Մարությանը։

Հիշեցնենք` Մաշտոցի այգում իրականացվող նոր շինարարական աշխատանքների դեմ արդեն մի քանի օր է` բողոքի ակցիաներ են տեղի ունենում։ Բնապահպաններն ահազանգում են նաև հատված ծառերի մասին։

Հայաստանի արտակարգ ամառն ու պաշտոնյաների ձախողված արձակուրդը. ո՞վ է ամենաշատը «հոգնել»

143
թեգերը:
Մաշտոցի պուրակ, Երևան, Հայկ Մարության, Հայաստան
Ըստ թեմայի
Կորոնավիրուսի պայմաններում աշխատող մանկապարտեզների աշխատակիցները հավելավճար կստանան
Բարելավում հանրային տրանսպորտի ոլորտում․ Մարությանը լավ լուր է հայտնել
Մարությանի կարգադրությամբ քաղաքապետարանի աշխատակիցներից 122-ը պարգևավճարներ են ստացել