https://arm.sputniknews.ru/20200702/yevs-10-mah-hayastanum-10-hayastanum-koronavirusi-zoh-dardzatsneric-amenaeritasardy-62-tarekan-kin-e-23585059.html
Եվս 10 մահ. Հայաստանում կորոնավիրուսի զոհ դարձածներից ամենաերիտասարդը 62 տարեկան կին է
Եվս 10 մահ. Հայաստանում կորոնավիրուսի զոհ դարձածներից ամենաերիտասարդը 62 տարեկան կին է
Sputnik Արմենիա
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: 02.07.2020, Sputnik Արմենիա
2020-07-02T10:58+0400
2020-07-02T10:58+0400
2020-07-02T11:04+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/2134/99/21349909_0:85:1600:985_1920x0_80_0_0_8392db171a922681b2381302500909ca.jpg
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2020
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2134/99/21349909_180:0:1600:1065_1920x0_80_0_0_d22ea7ba225ddf03fe87400a3de2dbe3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հասարակություն , հայաստան, կորոնավիրուսը հայաստանում և արցախում
հասարակություն , հայաստան, կորոնավիրուսը հայաստանում և արցախում
Եվս 10 մահ. Հայաստանում կորոնավիրուսի զոհ դարձածներից ամենաերիտասարդը 62 տարեկան կին է
10:58 02.07.2020 (Թարմացված է: 11:04 02.07.2020) Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով վարկված անձանցից 10-ը մահացել են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 79 (կին), 68 (կին), 62 (կին), 63 (տղամարդ), 72 (կին) և 78 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 153 է:
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 593–ով և հասել 26 658–ի։