00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամուլսարում լարված իրավիճակ է. մեծ թվով պահնորդներ են եկել

© Photo : Facebook / Շիրակ Բունիաթյան Охрана и местные жители у рудника Амулсар (1 июля 2020). Джермук
Охрана и местные жители у рудника Амулсар (1 июля 2020). Джермук - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ավելի վաղ տարածքը հսկում էին «Պանտերա սեքյուրիթիի» աշխատակիցները, սակայն այժմ հանքի պահնորդական ծառայությունը փոխվել է, և նոր պահնորդները փոքր-ինչ ագրեսիվ են կատարում իրենց պարտականությունները: Տեղի բնակիչները, որոնք դեմ են Ամուլսարի հանքի շահագործմանը, վրդովվել են։

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի - Sputnik. Ամուլսար տանող ճանապարհին կրկին լարված իրավիճակ է: Արդեն երկրորդ օրն է՝ բնակիչները սպասում են պահնորդական խմբի դուրս գալուն։ Դեռ երեկ պահնորդական խմբի պատասխանատուն խոստացել էր, որ խումբն այսօր հեռացվելու է, մնալու են միայն հերթափոխի ծառայողները։ Այսօր էլ ջերմուկցիներն առավոտից հավաքվել են Ամուլսար տանող ճանապարհին՝ իրենց աչքերով տեսնելու և համոզվելու, որ պահնորդները հեռանում են։ Սակայն պահնորդները դեռ տեղում են։

Ջերմուկի բնակիչ, բնապահպան ակտիվիստ, «Դեմ եմ Ամուլսարում հանքաարդյունաբերությանը» նախաձեռնության հեղինակ Շիրակ Բունիաթյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ լեզվակռիվ է եղել։ Նա նաև Facebook-ի իր էջում տեսագրություն է հրապարակել` նշելով, որ պահնորդների հեռանալու ժամը մոտենում է, բայց նրանք դեռ տեղում են, ավելին` արդեն նաև ոստիկանական ուժեր են կուտակվում։

Մինչ այդ տարածքը հսկում էին «Պանտերա սեքյուրիթի» ընկերության աշխատակիցները, որի հետ պայմանագիր ուներ Ամուլսարի հանքի շահագործման լիցենզիա ունեցող «Լիդիան Արմենիան»: Պայմանագրի ժամկետն ավարտվեց, և «Լիդիան Արմենիան» նոր համաձայնագիր կնքեց մեկ այլ ընկերության հետ, որի ներկայացուցիչները մոտ 60 հոգանոց խմբով այսօր առավոտյան ժամը 05։00 -ին ժամանել էին հանքի տարածք։ Տեղում են նաև մեծ թվով ջերմուկցիներ, ինչն էլ երկու կողմերի միջև լարում է ստեղծել։

Պահնորդական ծառայության պատասխանատուն ուղիղ միացման ժամանակ նշեց, որ ոչ մի պայմանավորվածություն իրենք չենք խախտում։ Ռեզերվային ուժերը հենց այս պահին հեռացնել չեն կարող այն պատճառով, որ տեղում մեծ թվով բնակիչներ են կուտակվել։

Акция протеста против эксплуатации Амулсара перед Домом правительства (11 сентября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Նոր աղմուկ Ամուլսարի շուրջ, կամ ինչու են Ջերմուկի բնակիչները կրկին փողոց դուրս եկել

Բնակիչները ոչ միայն պահանջում են, որ պահնորդական մեծաթիվ ուժերը հեռանան, այլև պահնորդներն իրենց մեքենաները տարածք չմտցնեն, այլ կայանեն ճանապարհի եզրին, և հերթափոխի ծառայողները ներս մտնեն։ Նրանք նաև պահանջում են, որ պահնորդական ծառայության մեքենաները համապատասխան տարբերանշաններ ունենան։

«Այս պահին իրավիճակը վերահսկողության տակ է։ Օրվա ընթացքում նրանք կհեռանան տարածքից»,- նշեց Բունիաթյանը։

Հիշեցնենք, որ Ջերմուկի բնակիչները դեռևս նախորդ տարվանից պարբերաբար փակում են դեպի Ամուլսար տանող ճանապարհները: Նրանք կարծում են, որ հանքի շահագործումը մեծ վնաս կհասցնի շրջակա միջավայրին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018 թ–ի սեպտեմբերի 9–ին Facebook–յան ուղիղ եթերում անդրադարձել էր Ամուլսարի հանքի շահագործման թեմային` ասելով, որ Ջերմուկի բնակիչները պետք է ապաշրջափակեն Ամուլսարի հանք տանող ճանապարհները:

Ավելի վաղ լիբանանյան «Էլարդ» ընկերությունն Ամուլսարի հանքի շահագործման ընթացքում իրականացրել էր շրջակա միջավայրի ռիսկերի գնահատում: Ընկերության ներկայացուցիչները ուսումնասիրել էին դեռևս 2016 թ.-ին «Լիդիան Արմենիա» ընկերության պատրաստած` շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը և հայտարարել հնարավոր ռիսկերի մասին: Միևնույն ժամանակ Հայաստանի քննչական կոմիտեի ներկայացուցիչները նշել են, որ ռիսկերը կառավարելի են:

Ամուլսարի ոսկու հանքը Հայաստանի երկրորդ խոշոր հանքավայրն է: Այն ղեկավարում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն, որը միջազգային Lydian international ընկերության դուստր ձեռնարկությունն է:

Ամուլսարի գործում նոր փաստաթուղթ է ի հայտ եկել. ՔԿ նախագահ

Լրահոս
0