Դպրոց

Պարտադիր առարկաները կնվազեն, աշակերտներին չեն համեմատի իրար հետ. նոր փոփոխություններ

4865
(Թարմացված է 00:25 01.07.2020)
Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարությունը կրթության չափորոշիչների փոփոխման նախագիծ է մշակել։ Կրթության փորձագետը Sputnik Արմենիայի հետ զրույցում առանձնացրել է էական փոփոխությունները։

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի — Sputnik, Կարինե Հարությունյան. Դպրոցներում 2010-ին ամրագրված և մինչ օրս գործող չափորոշիչների վերանայումն առաջընթաց է այն իրավիճակի համեմատ, որն այսօր առկա է հանրակրթության ոլորտում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը` անդրադառնալով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարության նախաձեռնությանը։

Նախարարությունը հանրային քննարկման է դրել օրենքի նախագիծ, ըստ որի փոփոխություններ կկատարվեն հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման կարգում։ Մինչև 2022-ը պետք է ձևավորվեն առարկայական ծրագրերը, իրականացվի դրանց փորձարկումը, իսկ մանկավարժները վերապատրաստվեն, մշակվեն ուսումնական նյութերն ու դասագրքերը։

«Նկատելի է, որ նախագիծը մշակելիս հաշվի է առնվել Արևելյան Եվրոպայի մի քանի երկրների փորձը։ Նախագծով ենթադրվում է, որ դպրոցներն իրենց առարկայական ծրագրերը կազմելիս որոշակի ինքնուրույնություն կունենան, քանի որ պարտադիր առարկայացանկը նվազեցվում է»,–ասաց Մխիթարյանը։

Նրա խոսքով` յուրաքանչյուր դպրոցն ինքն է որոշելու հենց այն առարկաները, որը հարմար է գտնում, որ աշակերտներն ուսումնասիրեն։ Այս առումով, ըստ մասնագետի, դրական է փոփոխությունը, սակայն խնդիրն այն է, որ դպրոցները չունեն փորձ և համապատասխան գիտելիքներ` այդ ինքնուրույնությունն իրացնելու։ Մխիթարյանը նշում է` դպրոցներում ադմինիստրատիվ աշխատանքները կատարում են հրահանգներով և ցուցումներով, և ինքնուրույն մտածելու հնարավորություն շատ քիչ դպրոցների աշխատակիցներ ունեն։ Ուստի, այս ընթացքում պետք է հնարավորություն տալ դպրոցներին զարգացնելու ստեղծագործական մոտեցումն ու շեշտը դնել այն բանի վրա, որ ինքնուրույնության հաշվին կրթության որակը չընկնի։ Խնդիրն այն է, որ դպրոցի տնօրենն ինքնուրույնությունը կարող է օգտագործել խնամի–ծանոթ–բարեկամների դասաժամերն ավելացնելով. սուբյեկտիվիզմը, ըստ Մխիթարյանի, էապես մեծանալու է։

ԿԳՄՍՆ–ն փոխում է դպրոցական բարքերը. գնահատականով չեն պատժի, նույն դասարանում չեն թողնի

Հաջորդ կարևոր փոփոխությունը գնահատման համակարգում նախատեսվող անբավարար գնահատականից հրաժարվելն ու գիտելիքի գնահատման նոր համակարգի ներդրումն է։

«Առաջարկ է արվում աշակերտին գնահատել ոչ թե համեմատելով մեկ այլ աշակերտի հետ, այլ նրա գիտելիքների աճը գնահատել։ Այսինքն` գնահատում ես աշակերտին` համեմատելով նրան որոշ ժամանակ առաջ ունեցած գիտելիքի հետ։ Սա ողջունելի գաղափար է` միակ մտավախությունն այն է, որ դեռ հարց է` մարդիկ, որոնք պետք է գնահատեն` պատրա՞ստ են այդ մոտեցմանը»,–ասաց Մխիթարյանը` հավելելով, որ այս հարցում էլ անցումային փուլ է պետք փոփոխությունները կյանքի կոչելու համար։

Կրթության փորձագետը նշեց, որ կրթության չափորոշիչների փոփոխման փաթեթում մեծ տեղ է տրվել նաև աշակերտներին անհատական մոտեցում ցուցաբերելուն, իսկ ժամանակակից կրթական համակարգերում արդյունավետությունը բարձր է լինում, երբ անհատական մոտեցումը մեծ է։

Աշակերտներին նման «լավություն» պետք չէ. քննությունները հանելն անարդարություն է. փորձագետ

Մխիթարյանը կարծում է, որ ներկայացված նախագիծն, այնուամենայնիվ, պետք է գնահատել որպես գաղափար։ Այն դեռ պետք է անցնի երկխոսությունների փուլը, իսկ դրանից հետո` անցումային շրջանում փորձարկվի։

Հիշեցնենք, որ չափորոշիչների փոփոխությունները հանգեցնելու են նաև դասագրքերի փոփոխության, ինչի արդյունքում դպրոցական ծրագրերի բարեփոխումը պետական բյուջեի վրա կարժենա 4 469 665 152 դրամ:

4865
թեգերը:
դասագիրք, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ), Արայիկ Հարությունյան, Տնօրեն, Աշակերտ, դպրոց
Ըստ թեմայի
Նույն իրավիճակում տարբեր լուծումներ. Հայրապետյանը ԿԳՄՍ-ին մեղադրում է հովանավորչության մեջ
ԿԳՄՍ նախարարից ակնկալում էի գոնե «շնորհակալություն»․ Ազգային պատկերասրահի նախկին տնօրեն
Մխիթարյան. «ԿԳՄՍ նախարարության ներկայացրած նախագիծը թերի է և միակողմանի»
Սևան

«Սպիտակ Շորժայի» սեփականատերը մամուլից է տեղեկացել, որ իր տարածքում բիզնես են հիմնել

31
(Թարմացված է 21:12 04.08.2020)
Ռուսաստանաբնակ ճարտարապետ Ռուբեն Չախմախչյանը Sputnik Արմենիային պատմել է, թե որտեղից է իմացել Հայաստանում իր տարածքի շուրջ բարձրացած աղմուկի մասին։ Նա նաև ներկայացրել է տարածքի նկատմամբ իր սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik, Նելլի Դանիելյան. Սևանի «Սպիտակ Շորժա» (White Shorja) հանգստի գոտու տարածքի իրական սեփականատերը` ճարտարապետ Ռուբեն Չախմախչյանը մամուլի հրապարակումներից է տեղեկացել, որ իր տարածքում ինչ–որ մարդիկ ապօրինի գործունեություն են ծավալել։ Սեփականատերն այդ մասին իմացել է այն ժամանակ, երբ շրջակա միջավայրի նախարարն արդեն հայտարարել էր այդ գործունեությունը կասեցնելու մասին։

«Ես չեմ ուզում քաղաքական հարցերի մեջ մտնել` ումն է դա, ով է այդ մարդը։ Բայց տպավորությունն այնպիսին էր, որ այդ մարդը ինչ–որ բիզնես է անում, բայց անպայման փորձում է ինչ–որ մեկից ինչ–որ բան խլել։ Բայց տեղեկություններ կային, որ Հայաստանում հիմա անօրինականությունները կանխվում են։ Այդպիսի աղոտ հույս կար։ Ու երեկ, փաստորեն, նախարարը որոշում կայացրեց այդ բոլոր անօրինական շինությունները կանխել»,– Sputnik Արմենիայի հետ հեռախոսազրույցում անթաքույց ուրախությամբ ասաց ճարտարապետը։

Հիշեցնենք` օգոստոսի 3-ին շրջակա միջավայրի նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանը հանձնարարել էր ամենասեղմ ժամկետում կասեցնել Սևանի «Սպիտակ Շորժա» (White Shorja) հանգստի գոտու գործունեությունն ու ապամոնտաժել տարածքում տեղադրված ապօրինի տաղավարները։ Նախարարը հայտարարել էր նաև, որ տնտեսվարողը տարածքի նկատմամբ որևէ իրավական կարգավիճակ չունի։

Ինչ վերաբերում է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանին, որին, ըստ լուրերի պատկանել է անօրինական բիզնեսը, տարածքի իրական սեփականատեր Չախմախչյանը հայտնեց, որ նրան երբևէ չի ճանաչել և նրա հետ գործնական հարաբերություններ չի ունեցել։

«Հայկ Սարգսյանը, որքան ես գիտեմ, նույնքան տարեկան է, որքան որ ես Հայաստանում չեմ գտնվել։ Դրա համար առնչվելու առիթ չի եղել»,– կատակեց նա։

Սևանի ափին գտնվող տարածքում հանգստի գոտի կառուցելու գաղափարը ճարտարապետն ու նրա երկու ընկերները հղացել են շուրջ 20 տարի առաջ։ «Սևան» ազգային պարկի հետ տարածքի վարձակալության պայմանագիրը, Չախմախչյանի պարզաբանմամբ, նախապես ձևակերպվել է ընկերներից մեկի անունով։ Իսկ 2008թ–ին տարածքից 3.5 հա–ն` վարձակալության իրավունքով, իսկ դրան կից 5 հա–ն` սեփականության իրավունքով` նվիրատվության պայմանագրի հիման վրա փոխանցվել է Ռուբեն Չախմախչյանին։ Մնացած 5 հա–ն սեփականության իրավունքով ձեռք է բերել նրա մտերիմ ընկերն ու բիզնես–գործընկերը, որի հետ էլ ծրագրում էին հանգստյան գոտի կառուցել։

«Մենք արդեն բավական աշխատանք էինք արել տարածքում, ու արդեն ծրագրում էինք շինարարությունը սկսել։ Բայց, ցավոք, դեֆոլտները խանգարեցին»,– նշեց Չախմախչյանը` ակնարկելով 2009թ–ի համաշխարհային տնտեսական ճգնաժամը։

Սևանի Շորժայի ափի կառուցպատման նախագիծն այսօր էլ կա, տարածքի սեփականատերերն անգամ անունն են որոշել`«Զարթոնք», այժմ սպասում են այն իրագործելու համար բարենպաստ տնտեսական իրավիճակի։ 

Ինչ վերաբերում է իրենց տարածքում ապօրինի ծավալված բիզնեսին, Ռուբեն Չախմախչյանը հայտնեց, որ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Հայաստանի իշխանություններից ու ազգային պարկից որևէ պահանջ չունի, չնայած, որ տարածքը ապօրինի շահագործման հետևանքով վնաս է կրել։

«Ինձ ասացին, որ ավազ են լցրել, բարեկարգել են ափը։ Այդ ավազը քանդել և հանել են իմ սեփական հողատարածքից։ Այսինքն`փչացրել են այդ հողատարածքը։ Եթե այնտեղ ես տնակներ կառուցեմ, պետք է կառուցեմ ափից հեռու, վերևի հատվածում, իսկ իրենք քանդել, այդ տարածքից ավազը հանել են, տեղափոխել ափ։ Այն տարածքը, որը կառուցապատման ենթակա է, փչացրել են»,– պարզաբանեց Չախմախչյանը։

Վերջինս Sputnik Արմենիային ներկայացրեց նաև տարածքի նկատմամբ իր իրավունքը հաստատող փաստաթղթերը` սեփականության վկայականն ու կառուցապատման իրավունքի պայմանագիրը։

  • «Սպիտակ Շորժա» ծովափնյա գոտու սեփականատեր Ռուբեն Չախմախչյանի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը
    «Սպիտակ Շորժա» ծովափնյա գոտու սեփականատեր Ռուբեն Չախմախչյանի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը
    © Photo : provided by Ruben Chakhmakhchyan
  • «Սպիտակ Շորժա» ծովափնյա գոտու սեփականատեր Ռուբեն Չախմախչյանի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը
    «Սպիտակ Շորժա» ծովափնյա գոտու սեփականատեր Ռուբեն Չախմախչյանի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը
    © Photo : provided by Ruben Chakhmakhchyan
  • «Սպիտակ Շորժա» ծովափնյա գոտու սեփականատեր Ռուբեն Չախմախչյանի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը
    «Սպիտակ Շորժա» ծովափնյա գոտու սեփականատեր Ռուբեն Չախմախչյանի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը
    © Photo : provided by Ruben Chakhmakhchyan
  • «Սպիտակ Շորժա» ծովափնյա գոտու սեփականատեր Ռուբեն Չախմախչյանի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը
    «Սպիտակ Շորժա» ծովափնյա գոտու սեփականատեր Ռուբեն Չախմախչյանի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը
    © Photo : provided by Ruben Chakhmakhchyan
1 / 4
© Photo : provided by Ruben Chakhmakhchyan
«Սպիտակ Շորժա» ծովափնյա գոտու սեփականատեր Ռուբեն Չախմախչյանի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը

Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին Սևանի «Սպիտակ Շորժա» լողափում տեղի էր ունեցել Գոռ Սուջյանի մենահամերգը։ Խնջույքից տեսագրություն և լուսանկարներ էին հրապարակվել, որոնցում երևում էր նաև Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:

Նա դիմակի չէր դրել, որի համար ավելի ուշ տուգանվել էր։ Սարգսյանն ինքը պարզաբանում էր տարածել` ասելով, որ ընդամենը մի պահ դիմակ չի կրել։

Մամուլում տարածված լուրերի համաձայն` այս լողափը պատկանում է հենց նրան կամ առնչություն ունի նրա հետ, սակայն Սարգսյանը դա էլ է հերքում։

31
թեգերը:
փաստաթուղթ, սեփականատեր, «Իմ քայլը» խմբակցություն, Պատգամավոր, ԱԺ, Հայկ Սարգսյան, Լողափ, Սևան, Հայաստան
Ըստ թեմայի
Սևանի հանրային լողափերում նավակներ են շրջվել. օգնության են հասել փրկարարները
Հայերն այլևս վրացական լողափերում չե՞ն հանգստանում. օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ
Լողափ` հաշմանդամություն ունեցողների համար. Սևանում յուրահատուկ ծրագիր է մեկնարկել
Հանրային լողափերն անվտանգ են. նախարարը մեկնաբանել է Սևանում լողալու շուրջ աղմուկը

Հարսանի՞ք, թե՞ բաժանում. ինչպես է համավարակը ազդել ամուսնությունների վրա

17
(Թարմացված է 20:34 04.08.2020)
ՀՀ արդարադատության նախարարությունը Sputnik Արմենիային է տրամադրել 2019 և 2020 թվականների առաջին կիսամյակում գրանցված ամուսնալուծությունների ու ամուսնությունների վիճակագրությունը։ Թվերը իսկապես հետաքրքիր են։
Հարսանի՞ք, թե՞ բաժանում. ինչպես է համավարակը ազդել ամուսնությունների վրա
© Sputnik / Shushanik Sargsyan

Աշխարհի շատ երկրներում կորնավիրուսային համավարակից ու հարկադիր մեկուսացումից հետո ավելացել է ամուսնալուծությունների թիվը, բայց որքան էլ տարօրինակ թվա, Հայաստանում այդ ցուցանիշը նվազել է։

Պակասել են նաև գրանցված ամուսնությունները։ Փորձագետները կարծում են, որ պատճառը կարող է լինել ՀՀ–ում մեծ միջոցառումներ անցկացնելու արգելքը։ Հիմա միջոցառումներին կարող է մասնակցել առավելագույնը 20 մարդ, իսկ հայերը սիրում են մի քանի հարյուր հոգով հարսանիք անել։

17
թեգերը:
հարսանիք, ամուսնալուծություն, ամուսնություն, կորոնավիրուս, Հայաստան
Ըստ թեմայի
«Աներևակայելի բարդ ու ցավոտ է»․ Քիմ Քարդաշյանը խոսել է ամուսնու հիվանդության մասին
«Տիեզերքի լավագույն տղամարդը». Աննա Սեդոկովան 3-րդ անգամ է ամուսնանում
«Եթե ամուսնության առաջարկ անի, կհամաձայնեմ». Լոլիտան պատմել է նոր հարաբերությունների մասին
Թուրքական սերիալի ճանաչված դերասանուհին ամուսնացել է հայ գործարարի հետ
Աշխարհի ամենաերիտասարդ վարչապետն ամուսնացել է ֆուտբոլիստի հետ. լուսանկար
Բորիս Նեմցովի դուստրը հայի հետ է ամուսնացել. լուսանկար
Արմեն Սուքիասյան

Ինչպես ապրում ենք, այնպես էլ կատակում ենք, կամ տոտալ լռություն ցունամիից առաջ

0
(Թարմացված է 21:13 04.08.2020)
Հայաստանում այս օրերին շատ է քննարկվում, որ կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված` շատ է տուժել նաև ժամանցային ոլորտը։ Ինչ ակնկալիքներ ունեն ոլորտի մասնագետները, ում են դիմել ու ինչ արձագանք են ստացել, Sputnik Արմենիան փորձել է պարզել պրոդյուսեր Արմեն Սուքիասյանից։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի — Sputnik. Հայաստանում ժամանցային ոլորտը սարսափելի վիճակում է։ Կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված` տնտեսությունը մեծ վնասներ է կրում, որի աղետալի հետևանքները կտեսնենք կես տարի անց։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ճանաչված պրոդյուսեր, մի շարք մեգանախագծերի համահիմնադիր Արմեն Սուքիասյանը։

Продюсер Армен Сукиасян
Պրոդյուսեր Արմեն Սուքիասյանը

Խնդիրը կարգավորելու, փոփոխություններ անելու, ոլորտն առողջացնելու համար Սուքիասյանը դիմել է տարբեր գերատեսչությունների, ԱԺ պատգամավորների, բայց, ասում է` պատասխանատուներն այնքան էլ շահագրգռված չեն կամ ի զորու չեն խնդիրները լուծելու։

«Ցավոք, այսօր ՀՀ կառավարությունում ունենք կառավարման զրոյական փորձով գործիչներ, որոնք հասարակական սեկտորից դարձել են կառավարիչներ։ Ենթադրենք` մյուս ընտրություններում նրանք բավարար ձայներ չհավաքեն և չկազմեն մեծամասնություն, ինչո՞վ են զբաղվելու։ Շարունակելո՞ւ են քաղաքական կարիերան, թե՞ մտածում են` հայկական կամ միջազգային խոշոր ընկերությունները նստած սպասում են` այս կամ այն նախարարը երբ է թողնելու քաղաքականությունը, որ կանչեն մի կառավարիչի պաշտոն տան»,-ասաց պրոդյուսերը։

Արմենը վստահ է, որ բնության մեջ բացարձակ լռությունը տագնապալի է, պետք է անհանգստանալ, քանի որ տոտալ լռությունից հետո միշտ ցունամի է լինում։ Հիմա մենք այդ տոտալ լռության մեջ ենք ու այդ ցունամին, որը ավերիչ հետևանքներ կունենա՝ գալու է։

«Այժմ բոլորս մի նավի մեջ ենք։ Կան մարդիկ, որ այդ նավը ճոճում են։ Ես չեմ ուզում լինել նավը ճոճողներից մեկը, այլ ուզում եմ օգնել, որ նավապետն իր անձնակազմով մեզ տանի տեղ հասցնի, որովհետև խորտակվելու դեպքում բոլորս ենք խորտակվելու»,-շեշտեց նա։

Արմենը լիահույս է, որ օգոստոսի 12-ից արտակարգ դրության ձևաչափը կփոխվի ու պարետատունը շատ բաներ կթույլատրի, որովհետև ոստիկանությունը չի վերահսկում իրավիճակը ու կորոնավիրուսի դեմ հայկական պայքարը չի գործում։

Չնայած բարդ իրավիճակին` Արմենն իր թիմով ձեռքերը ծալած չի նստում։ Աշխատում են այն ծրագրերի վրա, որոնք պարետատունը թույլ է տալիս։

Продюсер Армен Сукиасян
Պրոդյուսեր Արմեն Սուքիասյանը` հերթական նախագծի ժամանակ

«Հիմա ընտրել ենք ավելի փոքր նախագծեր, որոնք այս պահին հնարավոր է իրականացնել։ Մեր թիմով (FunnyMen փրոդաքշն) տասնյակ հաղորդումների վրա ենք աշխատում: Ունենք նոր երաժշտական նախագիծ, որը կոչվում է «Shazat»։ Այն բավականին սիրվեց հանդիսատեսի կողմից։ Ունենք նախագիծ, որը կոչվում է «Երկու գնդակների արանքում», դա ավելի աբսուրդ հումորի մասին է։ Վերջին օրերին ևս մեկ հաղորդում նկարահանեցինք, որը կոչվում է «10-ի Բ», որտեղ հայտնի մարդիկ փորձում են իրենց գիտելիքներն ու մրցում են դպրոցականների հետ։ Այս պահին աշխատում ենք նաև 2 սերիալների և մեծ ինտելեկտուալ հաղորդման վրա»,-մանրամասնեց Արմենը։

Продюсер Армен Сукиасян (в середине), Владимир Зеленский (справа) и соавтор проекта Лига Юмора Арам Меликян
© Photo : provided by Armen Suqiasyan
Պրոդյուսեր Արմեն Սուքիասյանը` ընկերների հետ

Պրոդյուսերի խոսքով` համավարակից առաջ ունեցել են 2 մեծ TV նախագծեր, որոնք պետք է ցուցադրվեին հեռուստաընկերություններից մեկով։ Դրանք չեղարկել են, որովհետև նման ֆորմատի հաղորդումնեը խելամիտ չէր լինի նկարել 20 հանդիսատեսով։ Նա նշեց, որ դեռ բանակցությունների փուլում են և փորձում են ստեղծված իրավիճակից ելք գտնել։

Եթե ռեստորանները բացվել են, թատրոններն ինչո՞ւ են փակ. թատերական գործիչների առաջարկը

Պրոդյուսերի խոսքով ՝ այսօր հումորի նշաձողը Հայաստանում շատ ցածր է, որն էլ ավելի է բարդացնում ժամանցային և հումորային արտադրանք ստեղծելն ու մատուցելը։ Մարդիկ կարող են ինչ-որ հաղորդումից կտոր վերցնելով Tik-tok նկարել, ստեղծել անորակ մի բան, որն առցանց տիրույթում մեծ դիտումներ է հավաքում։ Իսկ երբ մարդն ունի թատերական կրթություն, աշխատել է իր վրա ու նստում, լուրջ սցենար է գրում և հումոր ստեղծում, որի վրա մարդիկ պետք է մտածեն, հասկանում է, որ նրանք այլևս չեն ուզում մտածել։

Продюсер Армен Сукиасян
© Photo : provided by Armen Suqiasyan
Պրոդյուսեր Արմեն Սուքիասյանը

«Բայց մենք չենք հարմարվում ու անընդհատ փորձում ենք հասարակությանը ցույց տալ, որ հումորը պետք է ունենա կառուցվածք, ունենա պարադոքս, մարդկանց մտածելու տեղիք տա»,-ասաց նա։

Անդրադառնալով հումորի ուղվածություններին` Արմենը մեջբերում է ՈՒՀԱ–ի (КВН) հաղորդավար ու հիմնադիր Ալեքսանդր Մասլիկովի խոսքերը՝ «Как живем, так и шутим» (Ինչպես ապրում ենք, այնպես էլ կատակում ենք)։

Վստահ է՝ քանի դեռ Հայաստանում քաղաքական իրավիճակն է առաջին տեղում, գերիշխելու է քաղաքական հումորը, կլինի մշակույթը կամ սպորտը, ապա հումորն այդ ուղղվածության կլինի։

Արմենը շեշտում է՝ Հայաստանում հնարավոր է գրագետ քաղաքական հումոր անել, սոցիալական հարցեր բարձրացնել ՝ չվիրավորելով անձը, բայց կա քաղաքական որոշում, որ այս կամ այն TV-ին չի ցանկանում հարաբերությունները փչացնել տվյալ քաղաքական ուժի հետ, և այդ հումորների համար պարզապես տեղ չի գտնվում եթերում։

Փաշինյանն արձագանքել է, բայց ռեստորանային բիզնեսի ցավը միայն քաղաքապետը կարող է բուժել

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է։

Հուլիսի 13-ին կառավարությունը որոշեց արտակարգ դրության ռեժիմը երկարացնել մինչև օգոստոսի 12-ը։

0
թեգերը:
Արմեն Սուքիասյան, պրոդյուսեր, հումորներ, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Ծաղիկները կորոնավիրուսին չեն սպասում․ ի՞նչ վիճակում են ծաղկավաճառներն ու ջերմոցատերերը
«Մեր վարչապետն էլ է լրագրող»․ 10-ամյա Հակոբն ուզում է՝ մայրն այլևս չլացի, չոր բարձին քնեն
Եթե ես չանեմ, չեմ կարող ուրիշից ակնկալել․ կորոնավիրուսի դեմ պայքարող կամավորի պատմությունը