Փակ սրճարան

Ռեստորանները վարակի աղբյո՞ւր են․ ոլորտի ներկայացուցիչներին մտահոգել է Թորոսյանի ասածը

267
(Թարմացված է 00:13 30.06.2020)
Ռեստորանների հայկական միությունն առաջարկում է նստել բանակցությունների սեղանի մոտ ու կշռադատել բոլոր կողմ և դեմ փաստարկները, ինչպես նաև այդ ոլորտի շուրջ ստեղծված իրավիճակը։

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik․ Հայաստանի ռեստորանային ոլորտի ներկայացուցիչներին անհանգստացրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությունը։ Ավելին, նրանք առաջարկում են փակել սրճարաններն ու ռեստորանները, արգելել դրանց գործունեությունը, եթե ապացուցվի, որ հանրային սննդի վայրերը COVID-19-ի տարածման աղբյուր են հանդիսանում։

Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը քաղաքացիներին կոչ էր արել հնարավորինս շատ տանը մնալ, դուրս գալ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, չայցելել ազգականներին և ընկերներին, չգնալ բնության գրկում խնջույքների և չայցելել տեսարժան վայրեր, ինչպես նաև խմբերով չհավաքվել ռեստորաններում և սրճարաններում։ Բացի այդ, ռեստորանային ոլորտի գործունեության որոշակի սահմանափակումներ են նախատեսվում, սակայն առայժմ հայտնի չէ, թե ինչի մասին է խոսքը։

Իսկ Ռեստորանների հայկական միությունը Թորոսյանի այդ կոչն անվանել է մահվան դատավճիռ հանրային սննդի հաստատությունների համար, որոնք առանց այդ էլ հազիվ են գոյատևում այցելուների հոսքի աղետալի անկման պայմաններում։

Միության նախագահ Վահե Գևորգյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ մինչ օրս հանրային սննդի հաստատությունների գործունեության արդյունքում կորոնավիրուսով վարակվելու ոչ մի դեպք չի գրանցվել։

«Մենք սխալ ենք համարում առանց այդ էլ վատ վիճակում գտնվող ոլորտի շեշտադրումը։ Եթե ասում եք, որ դա վարակի աղբյուր է, ուրեմն փակեք հաստատությունները, ասեք, որ դադարեցնում եք դրանց գործունեությունը»,-ասաց Գևորգյանը։

Նրա խոսքով՝ ռեստորանային բիզնեսն ամբողջ մեկուկես ամիս փակ է եղել, բացվելուց հետո ընդունել է պարետատան հաստատած բոլոր կանոններն ու նորմերը։ Ոլորտի ներկայացուցիչներն ըմբռնումով են մոտեցել իրականությանը, քանի որ նրանց համար բնակչության առողջությունն առաջնահերթ է։

Գևորգյանը նշեց, որ չնայած բոլոր սահմանափակումներին, զբոսաշրջիկների բացակայությանը, ռեստորատորները փորձել են «ջրի երեսին մնալ» և չկրճատել հիմնական աշխատակիցներին։ Խոսքը ոլորտում ներգրավված տասնյակ հազարավոր մարդկանց մասին է։ Այժմ նրանք խնդրում են ըմբռնումով մոտենալ ոլորտի առանձնահատկություններին։

Միության նախագահի խոսքով` պարետատան ընդունած միջոցառումներն ու կանոնները չեն քննարկվել ոլորտի ներկայացուցիչների հետ։ Ոչ ոք իրենց հետ չի խորհրդակցել, իրենց կարծիքը չի հարցրել, բայց ռեստորատորները դրանից էլ չեն բողոքում։ Նրանց վրդովվեցնում է տեսչական մարմնի գործունեությունը այս պայմաններում, երբ հաստատությունները 99,9 տոկոսով պահպանում են հակահամաճարակային կանոնները։

Ըստ Գևորգյանի` տպավորություն է ստեղծվում, որ տեսուչները «կարգազանցներին» հայտնաբերում են ուղղակի որոշակի տոկոս պահելու համար։ Նա մի օրինակ բերեց, երբ ռեստորաններից մեկը փակվել է միայն այն պատճառով, որ սեղանների հեռավորությունը 1,5 մետրից մի փոքր պակաս է եղել։ Ընդ որում՝ ռեստորանը դատարկ է եղել, այցելուներ չեն եղել։ Եվ նման օրինակները բազմաթիվ են։

«Նրանք կարող էին մեզ հավաքել, բարձրաձայնել կանոնները, քննարկել մեզ հետ, խորհրդակցել և հետո միայն քայլեր ձեռնարկել»,-ասում է Գևորգյանը։

Խոսելով վնասների մասին` միության նախագահը նշեց, որ ոլորտը ճգնաժամի մեջ է, և հաստատությունները նախորդ տարվա եկամտի ծավալի ընդամենը 10%-ն են ստանում։ Մինչդեռ նորմալ աշխատանքի համար 70% շրջանառություն է հարկավոր։ Դրա 50%-ը ծախսվում է վարձակալության և աշխատակիցներին վճարելու համար։ Իսկ եթե շրջանառությունը 10% է, ապա հաստատությունն աշխատում է 50-60% վնասով։

Միությունն առաջարկում է լուրջ քննարկումներ անցկացնել ոլորտի ներկայացուցիչների հետ, այնուհետև հստակեցնել հետագա գործողությունների ծրագիրը։ Գևորգյանի խոսքով` այս հարցում առանց երկխոսության ոչինչ չի ստացվի։

Հունիսի 29-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 25 127-ի։ COVID-19-ի բարդացումների հետևանքով մեր երկրում մահացել է 433 մարդ, առողջացել` 13 297-ը։ Այս պահին բուժվում է 11 254 մարդ։ Ընդհանուր առմամբ 110 571 թեստ է արվել։

Նշենք, որ Հայաստանում մարտի 16-ից արտակարգ դրություն է հայտարարվել, որը կգործի մինչև հուլիսի 13-ը։

267
թեգերը:
Վահե Գևորգյան, Ռեստորան, Արսեն Թորոսյան, կորոնավիրուս, Հայաստան
Ըստ թեմայի
Կորոնավիրուսի հոգեբանական հետևանքները, կամ 24 ժամ սկեսուրի հետ նույն բնակարանում
Ինչով է պայմանավորված կորոնավիրուսի ագրեսիվ ընթացքը. նոր ուսումնասիրություն
Կորոնավիրուսի հետևանքով 1739 պացիենտի մոտ թոքաբորբ կա. Փաշինյանը նոր տվյալներ հրապարակեց
ՍԴ շենք

Միջադեպ ՍԴ շենքի մուտքի մոտ. Հրանտ Նազարյանին չեն թույլատրել մտնել ՍԴ

58
(Թարմացված է 13:57 03.07.2020)
Սահմանադրական դատարանի աշխատակազմից Sputnik Արմենիային հայտնել են, թե ինչ է տեղի ունեցել առավոտյան ՍԴ շենքի մոտ։

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik. Մամուլում շրջանառվող լուրերը, թե Սահմանադրական դատարանի շենքի մուտքի մոտ միջադեպ է տեղի ունեցել, համապատասխանում են իրականությանը։ Այդ մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՍԴ–ի աշխատակազմից։

ՍԴ–ից տեղեկացրին, որ ՍԴ նախկին դատավոր Հրանտ Նազարյանը փորձել է մուտք գործել ՍԴ շենք, սակայն շենքի պահպանությունն իրականացնող ոստիկանները նրան թույլ չեն տվել։

Նշենք, որ հունիսի 22-ին ԱԺ–ն ընդունեց Սահմանադրությունում փոփոխությունների փաթեթը, որն ուժի մեջ մտավ հունիսի 26-ին։ Սա նշանակում է, որ հունիսի 26-ից Սահմանադրական դատարանի գործող նախագահը պաշտոնանկ է արվում ու շարունակում աշխատել որպես ՍԴ անդամ, իսկ ՍԴ երեք անդամները` Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանն ու Ֆելիքս Թոխյանը, որոնք այդ պաշտոնում աշխատել են 12 տարուց ավելի, դադարում են պաշտոնավարել:

Սարգսյանի ստորագրել-չստորագրելն օրենքի համար գրեթե նշանակություն չունի. սահմանադրագետ

Նույն օրը խորհրդարանն ընդունեց նաև «ԱԺ կանոնակարգ» օրենքում առաջարկվող փոփոխությունը, որով դադարեցվեց սահմանադրական փոփոխությունները ՀՀ նախագահի կողմից ստորագրելու լիազորությունը: Նախագահը պետք է ստորագրեր միայն «ԱԺ կանոնակարգի» փոփոխությունը, ինչը նա արեց հունիսի 24-ին՝ կեսգիշերն անց։

Արմեն Սարգսյանը հայտնել է, որ Սահմանադրական դատարանին վերաբերող օրենքը չի ստորագրի

Միջադեպի առնչությամբ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել` հայտնելով, որ եթե լրացել է ՍԴ անդամի կամ դատավորի` պաշտոնավարման ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարին, ապա նրա լիազորությունները համարվում են դադարած: Իսկ ՍԴ արդեն նախկին անդամներն իրավունք չունեն մուտք գործելու Սահմանադրական դատարանի վարչական շենք:

58
թեգերը:
Ալվինա Գյուլումյան (ՍԴ դատավոր), Հրայր Թովմասյան, Ֆելիքս Թոխյան (ՍԴ դատավոր), Սահմանադրական փոփոխությունների նախագիծ, Դատավոր, Սահմանադրական դատարան, միջադեպ
Ըստ թեմայի
«Ես չեմ համարվում ՍԴ նախագահի պարտականությունները կատարող». Աշոտ Խաչատրյան
ՍԴ–ում դատավորների թափուր տեղերը կլրացվեն 2 ամսվա ընթացքում. ԱԺ հայտարարությունը
Նիկոլ Փաշինյանը իմաստնություն է մաղթել ՍԴ նախագահի պաշտոնը ստանձնած դատավորին
Չի համապատասխանում հորդորներին․ ԵԺԿ-ն ցավում է ՀՀ ԱԺ–ի` ՍԴ-ի վերաբերյալ որոշման համար
Red Wings-ի ինքնաթիռ

Ի՞նչ չվերթեր են նախատեսված առաջիկա օրերին

60
(Թարմացված է 13:58 03.07.2020)
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ հուլիսի 4-ին, 5-ին և 6-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը։

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik. ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ հուլիսի 3-ին կիրականացվի Երևան-Մոսկվա-Երևան չվերթը «Aircompany Armenia» ընկերության կողմից (Երևանից մեկնելու ժամը 18:00, ժամանում դեպի Երևան 23:55):

«Հուլիսի 4-ին նախատեսված է Մոսկվա-Երևան չվերթը` «Red Wings»-ի կողմից (ժամանում 01:40), հուլիսի 6-ին՝ Մոսկվա-Երևան չվերթը` նույն ավիաընկերության կողմից (ժամանում 21:40)»,–նշված է քաղավիացիայի ֆեյսբուքյան էջում։

Բացի այդ, հուլիսի 4-ին, 5-ին և 6-ին «Belavia» ավիաընկերությունը կիրականացնի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35): Հուլիսի 4-ին նախատեսված է Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթը («Red Wings» ժամանում 19:30):

Ի դեպ, արտերկրից ժամանած ՀՀ քաղաքացիները և ՀՀ տարածք մուտք գործելու իրավունք ստացած օտարերկրյա քաղաքացիները հունիսի 23-ից պարտավորվում են ինքնուրույն կազմակերպել իրենց տեղափոխումը օդանավակայանից և ցամաքային սահմանային անցակետերից դեպի նախանշված ինքնամեկուսացման վայրեր:

Հիշեցնենք՝ վերջին ամիսների ընթացքում Ռուսաստանի տարբեր քաղաքներից դեպի Հայաստան, այսպես կոչված, ՀՀ քաղաքացիների տարհանման հատուկ չվերթներ են իրականացվել, մասնավորապես՝ Մոկսվայից, Սանկտ Պետերբուրգից, Կրասնոդարից, Սոչիից, Վորոնեժից, Դոնի Ռոստովից։

Երևան-Մոսկվա չվերթն անորոշ ժամանակով հատաձգվել է

Պարետի նոր որոշմամբ՝ Հայաստան վերադարձող քաղաքացիներն այլևս չեն մեկուսացվի հյուրանոցներում. նրանց ինքնամեկուսացման պահանջ է ներկայացվում։

60
թեգերը:
չվերթ, թռիչք, որոշում, ինքնամեկուսացում, Հյուրանոց, պարետ, Մինսկ, Սանկտ Պետերբուրգ, Երևան, Մոսկվա, Հայաստան
Ըստ թեմայի
Նոր չարտերային չվերթով Հայաստան են վերադարձել 248 քաղաքացի
Հատուկ չվերթով ռուսաստանցի բժիշկներ են գալիս Հայաստան
Առաջիկա օրերին մոտ 10 չվերթ կիրականացվեն ՌԴ-ից, Ուկրաինայից և Բելառուսից
Երևանից Ռուսաստան ևս 4 չվերթ կիրականացվի. ովքե՞ր կարող են մեկնել
Սունդուկյանի անվան թատրոն

Սունդուկյանի անվան թատրոնին 120 մլն դրամ է տրամադրվել. ինչ խնդիր կլուծվի թատրոնում

0
Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ Մայր թատրոնի 100-ամյա հոբելյանին ընդառաջ այնտեղ հաճելի փոփոխություններ կլինեն։

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik. Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հոբելյանին ընդառաջ հատկացվել է ավելի քան 120 միլիոն դրամ։ Facebook սոցիալական ցանցի իր էջում լուրը հայտնել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը` «#ԹատրոնԱռԹատրոն արդիականացնելու ենք» հեշթեգով։

«Մայր թատրոնը կունենա ջեռուցման նոր համակարգ` 120 մլն դրամով տասնամյակներ առաջ տեղադրված ջեռուցման համակարգն ամբողջությամբ կփոխվի»,–գրել է նախարարը։

Հարությունյանի խոսքով` մշակույթում ներդրումները տնտեսական լարվածության ժամանակ լավագույն ցուցիչն են այն բանի, որ պետությունը կարևորում է ոլորտը և լուրջ նախադրյալներ է ստեղծում հետհամավարակային փուլում մշակութային զարգացումն ապահովելու համար:

Նշենք, որ 2022-ին կլրանա թատրոնի հիմնադրման 100-ամյակը։

Հիշեցնենք` ելնելով երկրում տիրող համավարակի պայմաններից՝ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնն անցել է աշխատանքային նոր պայմանների։

Երևանի տիկնիկային թատրոնը ֆլեշմոբ է նախաձեռնել. տեսանյութ

Հուլիս-օգոստոս ամիսներին թատրոնը կշարունակի ստեղծագործական ակտիվ ընթացքը՝ առցանց հարթակում հասանելի նոր ծրագրերով։ Թատրոնի 100-ամյակին ընդառաջ կիրականացվի «Հուշերի քառուղիներ» ծրագիրը։ Դրա միջոցով թատրոնի ներկայիս դերասանները կներկայացնեն թատրոնի նախկին աշխատակիցներին` հայտնի ու սիրված արվեստագետներին։

Մարդիկ օնլայն հարթակներում թատրոն, համերգ, օպերա են դիտում. մշակութային շարժը մեծ է

0