Արման Աբովյան

ԲՀԿ–ն չի մասնակցի Ազգային ժողովի արտահերթ նիստին

228
(Թարմացված է 21:01 29.06.2020)
ԲՀԿ պատգամավորներից շատերը, լինելով կոնտակտավոր, ոչ միայն ԱԺ նիստին չեն մասնակցի, այլև ԱԺ ընդհանրապես չեն գնա։

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի - Sputnik. «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը հայտնել է, որ վաղն Ազգային ժողովում արտահերթ նիստ կլինի, որին ԲՀԿ–ն չի մասնակցի։

Գագիկ Ծառուկյանի կուսակիցները մեկնաբանում են իրենց առաջնորդի մասին հրապարակումները

«Հաշվի առնելով, որ նիստն ունի 1 նպատակ` օրենսդրորեն փորձել ամրագրել ՀՀ-ում սահմանադրական կարգի տապալումը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ինչպես չի մասնակցել այս գործընթացի առաջին արարին բոյկոտելով այն, այնպես էլ վաղը մեր խմբակցությունը չի մասնակցելու արտահերթ նիստին»,– Facebook սոցցանցի իր էջում գրել է Աբովյանը։

Նրա խոսքով` ի տարբերություն որոշ գործընկերների, որոնք, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, արդեն հունիսի 22-ին հանդիսանալով Covid-19–ի վարակակիր, անհրաժեշտ ձայներ ապահովելու համար մասնակցել են ԱԺ նիստին, ԲՀԿ պատգամավորներից շատերը, լինելով կոնտակտավոր, ոչ միայն ԱԺ` վաղվա նիստին չեն մասնակցի, այլև ԱԺ ընդհանրապես չեն գնա։

Ի դեպ, Աբովյանը նույնպես կորոնավիրուսով է վարակվել։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ազգային ժողովի փոխնախագահ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի, ԲՀԿ–ական պատգամավոր Իվետա Տոնոյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել։

Նշենք, որ վաղն Ազգային ժողովն արտահերթ նիստի ժամանակ կքննարկվի «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխությունների իրականացումը, ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեի չեղարկումը:

«Բարգավաճ Հայաստանը» Սահմանադրական դատարան է դիմել

Հիշեցնենք` հունիսի 26–ից ուժի մեջ մտավ ԱԺ–ի ընդունած սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով կասեցվում են 12 տարի պաշտոնավարած ՍԴ դատավորների լիազորությունները։ Նույն նախագծով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը նախագահից դառնում է ՍԴ դատավոր։ Շատերը նախագիծը որակում են օրենքի կոպիտ խախտում, քանի որ այն չի ստորագրել նախագահ Արմեն Սարգսյանը և չի ուղարկվել ՍԴ՝ քննարկելու դրա սահմանադրականությունը։

ԲՀԿ–ի «լողացող» անդամատոմսերը տեղեկատվական «կեղտոտ սլիվ» են. Արման Աբովյան

ՍԴ երեք դատավորների թափուր տեղերի համար թեկնածուների առաջադրման ժամկետը սկսվում է հունիսի 27-ից: Ըստ օրենքի՝ մեկական թեկնածու պետք է առաջադրեն ՀՀ կառավարությունը, ՀՀ նախագահն ու Դատավորների ընդհանուր ժողովը՝ հաջորդաբար:

228
թեգերը:
արտահերթ նիստ, ԱԺ, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), Արման Աբովյան
Ըստ թեմայի
ԲՀԿ-ի դիմումի ճակատագիրը պարզ կլինի 15 օրում
«Լուսավոր Հայաստանը» ՍԴ կդիմի Քոչարյանի գործի քննությունից հետո. ԲՀԿ կոչին չեն միանա
ԼՀԿ–ն պնդում է` չեն կարող ՍԴ դիմել այն հիմքով, ինչ ԲՀԿ–ն է ասում. անգիտությո՞ւնն է պատճառը
ԲՀԿ–ի և ԼՀԿ–ի միջև պառակտո՞ւմ է եղել. քաղաքագետը` վերջին զարգացումների մասին
ՍԴ շենք

Միջադեպ ՍԴ շենքի մուտքի մոտ. Հրանտ Նազարյանին չեն թույլատրել մտնել ՍԴ

8
(Թարմացված է 13:43 03.07.2020)
Սահմանադրական դատարանի աշխատակազմից Sputnik Արմենիային հայտնել են, թե ինչ է տեղի ունեցել առավոտյան ՍԴ շենքի մոտ։

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik. Մամուլում շրջանառվող լուրերը, թե Սահմանադրական դատարանի շենքի մուտքի մոտ միջադեպ է տեղի ունեցել, համապատասխանում են իրականությանը։ Այդ մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՍԴ–ի աշխատակազմից։

ՍԴ–ից տեղեկացրին, որ ՍԴ նախկին դատավոր Հրանտ Նազարյանը փորձել է մուտք գործել ՍԴ շենք, սակայն շենքի պահպանությունն իրականացնող ոստիկանները նրան թույլ չեն տվել։

Նշենք, որ հունիսի 22-ին ԱԺ–ն ընդունեց Սահմանադրությունում փոփոխությունների փաթեթը, որն ուժի մեջ մտավ հունիսի 26-ին։ Սա նշանակում է, որ հունիսի 26-ից Սահմանադրական դատարանի գործող նախագահը պաշտոնանկ է արվում ու շարունակում աշխատել որպես ՍԴ անդամ, իսկ ՍԴ երեք անդամները` Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանն ու Ֆելիքս Թոխյանը, որոնք այդ պաշտոնում աշխատել են 12 տարուց ավելի, դադարում են պաշտոնավարել:

Սարգսյանի ստորագրել-չստորագրելն օրենքի համար գրեթե նշանակություն չունի. սահմանադրագետ

Նույն օրը խորհրդարանն ընդունեց նաև «ԱԺ կանոնակարգ» օրենքում առաջարկվող փոփոխությունը, որով դադարեցվեց սահմանադրական փոփոխությունները ՀՀ նախագահի կողմից ստորագրելու լիազորությունը: Նախագահը պետք է ստորագրեր միայն «ԱԺ կանոնակարգի» փոփոխությունը, ինչը նա արեց հունիսի 24-ին՝ կեսգիշերն անց։

Արմեն Սարգսյանը հայտնել է, որ Սահմանադրական դատարանին վերաբերող օրենքը չի ստորագրի

8
թեգերը:
Ալվինա Գյուլումյան (ՍԴ դատավոր), Հրայր Թովմասյան, Ֆելիքս Թոխյան (ՍԴ դատավոր), Սահմանադրական փոփոխությունների նախագիծ, Դատավոր, Սահմանադրական դատարան, միջադեպ
Ըստ թեմայի
«Ես չեմ համարվում ՍԴ նախագահի պարտականությունները կատարող». Աշոտ Խաչատրյան
ՍԴ–ում դատավորների թափուր տեղերը կլրացվեն 2 ամսվա ընթացքում. ԱԺ հայտարարությունը
Նիկոլ Փաշինյանը իմաստնություն է մաղթել ՍԴ նախագահի պաշտոնը ստանձնած դատավորին
Չի համապատասխանում հորդորներին․ ԵԺԿ-ն ցավում է ՀՀ ԱԺ–ի` ՍԴ-ի վերաբերյալ որոշման համար
Red Wings-ի ինքնաթիռ

Ինչ չվերթներ են նախատեսված առաջիկա օրերին

24
(Թարմացված է 13:12 03.07.2020)
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ հուլիսի 4-ին, 5-ին և 6-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը։

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik. ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ հուլիսի 3-ին կիրականացվի Երևան-Մոսկվա-Երևան չվերթը «Aircompany Armenia» ընկերության կողմից (Երևանից մեկնելու ժամը 18:00, ժամանում դեպի Երևան 23:55):

«Հուլիսի 4-ին նախատեսված է Մոսկվա-Երևան չվերթը` «Red Wings»-ի կողմից (ժամանում 01:40), հուլիսի 6-ին՝ Մոսկվա-Երևան չվերթը` նույն ավիաընկերության կողմից (ժամանում 21:40)»,–նշված է քաղավիացիայի ֆեյսբուքյան էջում։

Բացի այդ, հուլիսի 4-ին, 5-ին և 6-ին «Belavia» ավիաընկերությունը կիրականացնի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35): Հուլիսի 4-ին նախատեսված է Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթը («Red Wings» ժամանում 19:30):

Ի դեպ, արտերկրից ժամանած ՀՀ քաղաքացիները և ՀՀ տարածք մուտք գործելու իրավունք ստացած օտարերկրյա քաղաքացիները հունիսի 23-ից պարտավորվում են ինքնուրույն կազմակերպել իրենց տեղափոխումը օդանավակայանից և ցամաքային սահմանային անցակետերից դեպի նախանշված ինքնամեկուսացման վայրեր:

Հիշեցնենք՝ վերջին ամիսների ընթացքում Ռուսաստանի տարբեր քաղաքներից դեպի Հայաստան, այսպես կոչված, ՀՀ քաղաքացիների տարհանման հատուկ չվերթներ են իրականացվել, մասնավորապես՝ Մոկսվայից, Սանկտ Պետերբուրգից, Կրասնոդարից, Սոչիից, Վորոնեժից, Դոնի Ռոստովից։

Երևան-Մոսկվա չվերթն անորոշ ժամանակով հատաձգվել է

Պարետի նոր որոշմամբ՝ Հայաստան վերադարձող քաղաքացիներն այլևս չեն մեկուսացվի հյուրանոցներում. նրանց ինքնամեկուսացման պահանջ է ներկայացվում։

24
թեգերը:
չվերթ, թռիչք, որոշում, ինքնամեկուսացում, Հյուրանոց, պարետ, Մինսկ, Սանկտ Պետերբուրգ, Երևան, Մոսկվա, Հայաստան
Ըստ թեմայի
Նոր չարտերային չվերթով Հայաստան են վերադարձել 248 քաղաքացի
Հատուկ չվերթով ռուսաստանցի բժիշկներ են գալիս Հայաստան
Առաջիկա օրերին մոտ 10 չվերթ կիրականացվեն ՌԴ-ից, Ուկրաինայից և Բելառուսից
Երևանից Ռուսաստան ևս 4 չվերթ կիրականացվի. ովքե՞ր կարող են մեկնել