Արթուր Վանեցյան, արխիվային լուսանկար

ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Հայրենիքը» հաղորդում կներկայացնեն Դատախազություն

250
(Թարմացված է 20:50 29.06.2020)
Երեք կուսակցությունների համատեղ հայտարարությունը Facebook-ի իր էջում հրապարակել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը:

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի - Sputnik. «Բարգավաճ Հայաստան», «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունները հանցագործության մասին հաղորդում կներկայացնեն ՀՀ գլխավար դատախազություն: Երեք կուսակցությունների համատեղ հայտարարությունը Facebook-ի իր էջում հրապարակել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, Արսեն Բաբայանը:

««Բարգավաճ Հայաստան», «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունները վաղը՝ հունիսի 30-ին հանցագործության մասին հաղորդում կներկայացնեն ՀՀ գլխավար դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել օրենսդիր իշխանության ներկայացուցիչների և բարձրաստիճան պաշտոնատար այլ անձանց հանցակցությամբ առանձնապես ծանր հանցանքներ կատարելու փաստերի առթիվ: Լիազոր ներկայացուցիչները հունիսի 30-ին, ժամը 10:00-ին ՀՀ գլխավոր դատախազություն առձեռն կհանձնեն երեք կուսակցությունների համատեղ հաղորդումը հանցագործության մասին»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հայտարարության հեղինակները հաղորդման հիմքում դրված փաստերի և իրավական հիմնավորումների մասին մանրամասն տեղեկություններ ստանալու համար լրատվամիջոցների ներկայացուցիչներին նույն ժամին հրավիրել են ՀՀ գլխավոր դատախազության մուտքի մոտ։

«Սա իշխող վարչախմբի հոգեվարքի վկայությունն է». Վանեցյանի կուսակցությունը՝ Ծառուկյանի մասին

Հիշեցնենք` հունիսի 26–ից ուժի մեջ մտավ ԱԺ–ի ընդունած սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով կասեցվում են 12 տարի պաշտոնավարած ՍԴ դատավորների լիազորությունները։ Նույն նախագծով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը նախագահից դառնում է ՍԴ դատավոր։ Շատերը նախագիծը որակում են օրենքի կոպիտ խախտում, քանի որ այն չի ստորագրել նախագահ Արմեն Սարգսյանը և չի ուղարկվել ՍԴ՝ քննարկելու դրա սահմանադրական լինելը։

Ընդդիմության մեկ առաջնորդ ունենալու հարցում կարող է լինել տրիվիալ շահերի բախում. Մադոյան

 

250
թեգերը:
Արսեն Բաբայան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ), ՀՀ դատախազություն, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), Հայաստան
Ըստ թեմայի
ՀՅԴ գերագույն մարմինն ուզում է առողջ երկխոսություն կազմակերպել. ի՞նչ հարցեր են օրակարգում
Դատարանի բակում լարված իրավիճակ է. Վանեցյանը եկել է աջակցելու Ծառուկյանին
Վանեցյանն առաջարկը տեղին է համարում․ վստահ է՝ իր կուսակցությունն ու ՀՅԴ–ն կհամագործակցեն
ՀՅԴ ներկայացուցիչը հանդիպել է Վանեցյանի ու Ծառուկյանի հետ
ԵՊՀ

Ապրիլյանում զոհվածի մայրը որոշել է հոգեբան դառնալ. զոհվածների ծնողները անվճար կսովորեն

2
(Թարմացված է 15:27 08.07.2020)
Այս պահին ՀՀ բուհերում սովորողներում եմ զոհված զինծառայողների ընտանիքի 13 անդամներ, որոնցից 5-ը՝ զոհվածի այրիներ ու ծնողներ են, 7-ը՝ քույր-եղբայրներ: Եվս 3 ծնողներ ցանկություն ունեն սովորելու, բայց ֆինանսական խնդիրների պատճառով վախենում են դիմել:

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. «Իմ քայլն» առաջարկում է զոհված զինծառայողների ծնողներին ու այրիներին անվճար կրթության իրավունք տալ: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում համապատասխան փոփոխության առաջարկի հեղինակը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն է, որն այսօր ԱԺ ամբիոնից հայտնեց, որ նախագծի գաղափարն առաջացել է 2016թ-ի ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինվորների հարազատների փորձից:

«Այս պահին սովորողները 13 հոգի են, որից 5-ը՝ զոհվածի այրի և ծնողներ են, մնացած 7-ը՝ քույր-եղբայրներ,- ասաց Հովսեփյանը,- ես տեղյակ եմ, որ ևս 3 ծնողներ ցանկություն ունեն սովորելու, սակայն վճարման խնդրի առաջ են կանգնում, կաշկանդված էին՝ դիմեն արդյոք, և արդյոք բուհը կաջակցի իրենց»:

Պատգամավորը նշեց, որ նախկինում զոհվածների հարազատներին ուսման վարձի հարցով աջակցել է կա՛մ բուհի ղեկավարությունը, կա՛մ որևէ բարերար: Այժմ կառավարությունը որոշել է իր վրա վերցնել այդ պարտավորությունը՝ հնարավորություն տալով հայրենիքին զավակ նվիրած ծնողներին մասնագիտություն ստանալու ու փոխելու իրենց կյանքի որակը:

Զավակների զոհվելուց հետո, գիտենք, որ ծնողները, որպես կանոն, պարփակվում են տանը, զերծ են մնում շփումներից, և իրենց համար սա լավագույն հնարավորությունն է, որպեսզի քայլ անեն ու կյանքը վերարժևորեն»,- ասաց նա:

Սոֆյա Հովասեփյանը հայտնեց, որ զոհվածներից մեկի մայրն այժմ սովորում է հոգեբանության ֆակուլտետում ու մասնագիտություն ստանալուց հետո մտադիր է օգնել կյանքի համանման իրավիճակում հայտնված այլ ծնողների:

Մխիթարյան. «ԿԳՄՍ նախարարության ներկայացրած նախագիծը թերի է և միակողմանի»

«Մենք ուզում էինք, որ զոհվածների քույրերն ու եղբայրները ևս անվճար սովորելու հնարավորություն ունենային, սակայն, քանի որ բուհերից չկարողացանք ամբողջական թիվը պարզել, թե որքան են այս պահին նման ուսանողներն ու հետագայում ինչ թվի հետ կարող ենք գործ ունենալ, կառավարության առաջարկով այդ բաղադրիչը դուրս է եկել, որպեսզի ուսումնասիրենք ու նոր հետագայում ավելացնենք»,- ասաց Հովսեփյանը:

Պետությունը կվճարի որոշ ուսանողների ուսման վարձերը․ ովքե՞ր են շահառուները

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» գործող օրենքը երաշխավորում է միայն  ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների, ինչպես նաև զոհված զինծառայողների մինչև 27 տարեկան զավակների անվճար կրթությունը: Առաջարկող փոփոխությամբ այս դրույթը լրացվելու է նաև «ծնողների, ամուսնու» բառերով:

2
թեգերը:
«Իմ քայլը» խմբակցություն, Սոֆյա Հովսեփյան, ԱԺ, ծնող, Ապրիլյան քառօրյա պատերազմ
Ըստ թեմայի
Պուտինը հանձնարարել է կատարելագործել հեռավար կրթությունը, բայց հիշել կարևորի մասին
Ձերբակալել են ՌԴ կրթության և գիտության փոխնախարարին
Պարտադիր առարկաները կնվազեն, աշակերտներին չեն համեմատի իրար հետ. նոր փոփոխություններ
Աղջկա ձեռքին պաշտպանիչ դիմակ է

Պարետը նոր որոշում է ստորագրել. ոմանք կարող են դիմակ չդնել

509
(Թարմացված է 13:56 08.07.2020)
Տիգրան Ավինյանի ստորագրած որոշումը ժամեր անց ուժի մեջ կմտնի։ Բաց տարածքում դիմակ չդնելու համար պարտադիր պայման է գործելու։

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել, ըստ որի` որոշ հիվանդություններ ունեցողները բաց տարածքում կարող են դիմակ չդնել, եթե իրենց մոտ ունենան բժշկական փաստաթուղթ։

«Խրոնիկ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի խրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, էմֆիզեմա կամ բրոնխիտ` ծանր շնչառական անբավարարության առկայության դեպքում, ինչպես նաև 3-րդ, 4-րդ ֆունկցիոնալ դասի խրոնիկ սրտային անբավարարություն ունեցող անձինք հանրային բաց տարածքներում կարող են չկրել դիմակ՝ պայմանով, որ վերջիններս իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ»,– նշված է որոշման մեջ:

Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հուլիսի 8-ից՝ ժամը 23:59-ից:

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է։ ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում որոշեց կորոնավիրուսի կանխարգելման նպատակով հայտարարված արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ 

Հունիսի 6–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ստիպված են կրկին երկարացնել արտակարգ դրության ռեժիմը։

Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։

Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։

Հունիսի 4-ից արտակարգ դրության ընթացքում կիրառվող կարգավորումներում փոփոխություններ և լրացումներ ուժի մեջ մտան։ Այսուհետ բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր է։ Հանրային բաց վայրերում դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողներն ու ֆիզիկական վարժություններ անողները։

Հուլիսի 6-ին Փաշինյանը պարետատան նիստից հետո հայտնեց, որ հուլիսի 13-ին ավարտվող արտակարգ դրության ռեժիմը կերկարացվի ևս մեկ ամսով։

509
թեգերը:
հիվանդություն, դիմակ, Հայաստան
Ըստ թեմայի
Շուկայում պաշտպանիչ դիմակների պրոֆիցիտ կա. գործարանային դիմակը կարող է դառնալ պարտադիր
Դիմակը խանգարո՞ւմ է շուրթերը մեծացրած կամ քիթը փոքրացրած հայերին
«Իմ քայլը» չի բացառում, որ դիմակ չդնելու տուգանքների բարձրացման նախագիծը կարող է հասնել ԱԺ
Айк Есаян на форуме WCIT (7 октября 2020). Еревaн

Beeline-ի մասնագետները կկարողանան նոր ցանց կառուցել. Եսայան

0
(Թարմացված է 15:31 08.07.2020)
Նոր օպտիկամանրաթելային ցանցի նախագծման աշխատանքները «Թիմ» ընկերությունը մտադիր է իրականացնել հայաստանյան ինժեներական ներուժով ու գումար չվատնել «դրսի» մասնագետների ծառայությունների համար:
«Beeline-ի մասնագետները, որ որը տարիներով պղնձային ցանց են ապահովել, կկարողանան նոր ցանց կառուցել». Եսայան

Հայաստանյան հեռահաղորդակցության ոլորտի նորաստեղծ «Թիմ» ընկերությունը այս պահին 5G ցանց ստեղծելու ծրագիր չունի: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց «Թիմ» ընկերության հիմնադիր Հայկ Եսայանը:

Փոխարենը նոր ընկերությունը մտադիր է գնել Հայաստանում արդեն կայացած Beeline ապրանքանիշի սեփականատեր «Վեոն Արմենիա» ընկերությունն ու դրա հիման վրա ստեղծել նոր NGN (Next Generation Network) ցանց:

«Մենք 10 գիգաբիթ թողունակությամբ ցանց ենք կառուցելու, և վստահ եմ՝ այն ինժեներական ներուժը, որ ունի Beeline ընկերությունը, որը տարիներով պղնձային ցանց է ապահովել, շատ հեշտ կկարողանա ավելի հետաքրքիր, նոր ցանց կառուցել ու միասին ապացուցել, որ այդ ընկերության ցուցանիշները կարելի է շատ արագ լավացնել»,- ասաց Եսայանը:

Ընդ որում, նոր օպտիկամանրաթելային ցանցի նախագծման աշխատանքները «Թիմ» ընկերությունը մտադիր է իրականացնել հայաստանյան ինժեներական ներուժով ու գումար չվատնել «դրսի» մասնագետների ծառայությունների վրա:

«Մենք ուզում ենք հայ ինժեներներն անեն: Այն կապիտալ ծախսերը, որ պիտի անենք, գնան աշխատավարձային ֆոնդին։ Մեր խնդիրը ընկերությունը զարգացնելն է, նոր ծառայություններ առաջարկելը: Մենք ուզում ենք ավելացնել աշխատակիցների քանակը՝ տարիների ընթացքում»,- նշեց Եսայանը:

Beeline–ի վաճառքի շուրջ կրքերը թեժանում են. աշխատակիցները բողոքում են, պետությունը՝ լռում

Իրենց նորաստեղծ ընկերությունը Եսայանները մտադիր են վերածել բաց բաժնետիրական ընկերության, այնպես, ինչպես ժամանակին փորձել էին անել Ucom-ում, բայց չէին ստացել բաժնետերերի համաձայնությունը:

Իսկ առայժմ Եսայանները սպասում են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմանը՝ Beeline-ի ակտիվները ձեռք բերելու վերաբերյալ:

Այդ հարցը հուլիսի 7-ին քննարկվել է հանձնաժողովի նիստում, կողմերը ներկայացրել են իրենց դիրքորոշումները: Հանձնաժողովի վերջնական որոշումը կհրապարակվի ավելի ուշ:

Իսկ մինչ այդ՝ հունիսի 26-ին Հայաստանի հանրապետության Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դիմել է Ucom ՓԲԸ-ին՝ «Թիմ» ՍՊԸ կողմից «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ 100% փայաբաժնի ձեռքբերման միջոցով համակենտրոնացման վերաբերյալ Ucom ընկերության դիրքորոշումը պարզելու նպատակով։

Այս առիթով Ucom–ը երեկ՝ հուլիսի 6-ին, հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես նշում էր, որ այդ գործարքը ենթակա է արգելման:

Կհայտնվենք կորպորատիվ ստրուկի կարգավիճակում. Beeline–ի աշխատակիցները դիմել են վարչապետին

Ըստ Ucom–ի` «Թիմ» ՍՊԸ-ի ու և նրա ղեկավարության գործողությունները պետք է որակվեն որպես անբարեխիղճ մրցակցություն, քանի որ Եսայանները նոր գործարքի համար բանակցություններում օգտագործել են Ucom ընկերությունում իրենց հասանելի գաղտնի տեղեկությունը:

Հետևաբար՝ քննարկվող գործարքի կնքումը, ըստ Ucom-ի, հակասում է Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքին, ու այդ առաջարկը ենթակա է արգելման ՏՄՊՊՀ կողմից։

0
թեգերը:
ինտերնետ, համացանց, Հայկ Եսայան, Հայաստան