Ձկնորսներ

Ով իրավունք կունենա Սևանում ձուկ որսալու. արգելքը հանվում է, սահմանվում են նոր կանոններ

309
Սևանա լճում օրինական ու ապօրինի ձկնորսության ոլորտում առկա խնդիրների ու կառավարության առաջարկած նոր լուծումների մասին Sputnik Արմենիան զրուցել է ՇՄ նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանի հետ:

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik, Նելլի Դանիելյան. Հունիսի 18-ին կառավարության նիստում ընդունված որոշմամբ 15 տարվա արգելքից հետո թույլատրվեց Սևանում սիգի որսը: Մեկնաբանելով այս որոշումը` շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ հիմնական նպատակը Սևանի ձկնագողերին օրինական դաշտ բերելն է ու առկա վիճակը շտկելը:

Կառավարության որոշումը վերաբերում է բացառապես սիգին: Իշխանի որսը Սևանում շարունակելու է մնալ արգելված: Իսկ որպեսզի սիգի անվան տակ նաև իշխան չորսան, ձկնորսությունը թույլատրվելու է միայն ցերեկային ժամերին, միայն Մեծ Սևանի տարածքում ու միայն դրա իրավունքը նախօրոք ձեռք բերած ձկնորսներին:

Ձկնորսական նավակներն էլ լիճ մուտք կգործեն միայն օրվա լուսավոր ժամերին՝ հատուկ նախատեսված մուտքի և ելքի տեղամասերից: Դրանցում հսկողություն իրականացնող տեսուչները համապատասխան մատյանում կլրացնեն լողամիջոցի և ձկնորսի տվյալները, մուտքի և ելքի ժամը, որսագործիքների տեխնիկական բնութագրերը, իսկ որսի ավարտից հետո՝ որսած ձկան քանակը: Մատյանի տեղեկությունը պարբերաբար փոխանցվելու է Շրջակա միջավայրի նախարարությանը՝ որսի քանակի վերլուծություն կատարելու համար:

«Լճից դուրս գալու պահին «Սևան» ազգային պարկի, ոստիկանության ու տեսչական մարմնի աշխատակիցները կհսկեն ու կստուգեն, թե որքան ու ինչ չափի ձուկ են որսացել: Ստուգվելու է նաև, թե ինչ տեսակի ձուկ է դուրս բերվում լճից՝ խախտումները բացառելու համար»,- ասաց Մելիքյանը:

Հարցին, թե ինչպես են վերահսկելու, որ Սևանա լճում արտոնված սիգի որսի բնագավառում չլինի հերթական գերիշխող դիրք գրավողը, որը ձեռք կբերի 200 տոննա սիգի համար տրամադրվող լիցենզիաները, Մելիքյանը պատասխանեց՝  այդ մտավախությունը կառավարությունում նույնպես ունեցել են: Դրա համար մինչ որսի թույլտվության համար մրցույթներ հայտարարելը կառավարությունը պատրաստվում է ևս մեկ որոշում ընդունել:

«Ըստ այդ նախագծի՝ 10-օրյա ժամկետ կսահմանվի, որի ընթացքում բոլոր ցանկացողները կներկայացնեն հայտեր՝ նշելով, թե որքան սիգ են ցանկանում որսալ: Եթե հայտերում նշված ընդհանուր ծավալը գերազանցի 200 տոննան, ապա ամբողջ չափաքանակը կբաշխվի հավասար: Այսինքն՝ մենք չենք ունենա իրավիճակ, երբ մեկը կգա ու ամբողջ որսաքանակի քվոտան ձեռք կբերի»,- նշեց Մելիքյանը:

Եվ, այդուհանդերձ, ռիսկը, որ արտոնագրի համար դիմողները կարող են լինել դրածո անձինք, որոնց հետևում կանգնած կլինեն 1-2 խոշոր գործարարներ, փոխնախարարն էլ չի բացառում, բայց վստահեցնում է, որ կառավարության որոշմամբ սահմանված խիստ սահմանափակումները թույլ կտան նվազագույնի հասցնել նման հնարավորությունը:

«Մեր ունեցած տվյալներով՝ Սևանա լճի շուրջ 1000 լողամիջոց կա, որոնք համապատասխանում են կառավարության սահմանած չափորոշիչներին: Դրանք բոլորն էլ կամ դրանց մեծ մասը, ամենայն հավանականությամբ, հայտ կներկայացնեն: Այնպես որ չեմ կարծում, թե կլինի իրավիճակ, որ թույլտվությունները կկենտրոնանան մեկի կամ մի խումբ անձանց ձեռքում»,- պարզաբանեց Մելիքյանը:

Անդրադառնալով ձկնորսության բնապահպանական կողմին` ՇՄ փոխնախարարը ընդգծեց, որ արտոնվող 200 տոննան սահմանվել է ՀՀ ԳԱԱ ձկնաբանության ու հիդրոէկոլոգիայի ինստիտուտի հետ համատեղ ուսումնասիրության արդյունքում:

Սևանում սիգ որսացողներին բերման են ենթարկել. պայքարն ուժեղացվում է

«Անցած տարի իրականացված ձկնապաշարների գնահատման արդյունքում պարզվել էր, որ շուրջ 2600 տոննա ընդհանուր սիգի պաշար ունենք Սևանա լճում, որից շուրջ 600  տոննան սեռահասուն է: Ելնելով սրանից՝ ակադեմիան խորհուրդ է տվել, որ շուրջ 200 տոննան կարելի է որսալ: Այսինքն՝ սա նաև գիտական հիմքեր ունի»,- շեշտեց նա:

Կառավարության որոշմամբ սահմանվել է նաև, որ սիգի որսը պետք է իրականացվի ափից առնվազն 500 մետր հեռավորության վրա, իսկ ձկնորսական ցանցերի անցքերը կարող են լինել առնվազն 40 մմ մեծության, որպեսզի դրանց մեջ ընկնեն միայն մեծ, սեռահասուն ձկները: Բացի այդ, նաև ԵԱՏՄ կանոնակարգերի պարտադիր պահանջ է՝ ավելի մանր ցանցերի կիրառությունը, ինչպես նաև ներմուծումն ու արտադրությունն այսուհետ Հայաստանում արգելված կլինի:

500 գրամից փոքր չափի սիգի որսը Սևանում արգելված է լինելու: Մանրաձկան որսի համար ձկնորսները պատասխանատվության կենթարկվեն:

Սիգի որսը կթույլատրվի մինչև հոկտեմբերի 1-ը: Դրանից հետո անգամ թույլտվություն ունեցող ձկնորսների մուտքը լիճ կարգելվի:

«Քանի որ հոկտեմբերի 1-ից հետո ձուկն արդեն նախապատրաստվում է բազմացման, իսկ դեկտեմբեր-հունվարին նաև ձվադրում է, այդ շրջանում շատ ավելի խիստ պահպանություն կսահմանվի, որպեսզի ապահովվի վերարտադրությունը և մենք ունենանք ձկան պաշարի ավելացում»,- ավելացրեց Մելիքյանը:

Իսկ առաջին օրինական ձկնորսական նավակները Սևանա լճում կհայտնվեն թերևս հուլիսի վերջին-օգոստոսի սկզբին:

Ձկնորսություն. նախասիրությու՞ն, թե՞ ապրուստի միջոց

Մելիքյանի հաշվարկով կառավարության երկրորդ՝ լրացուցիչ որոշման ընդունման, հայտերի ընդունման, ամփոփման ու արտոնագրերի տրամադրման համար շուրջ 30 օր կպահանջվի: Եվ 15-ամյա արգելքից հետո Սևանա լիճ կիջեցվեն առաջին օրինական ձկնորսական նավակները:

Հիշեցնենք՝ սիգ ձկնատեսակի որս վերջին անգամ Սևանում թույլատրվել է 2004թ-ին, այսինքն՝ 2005 թ-ից սկսած` սիգի որսի չափաքանակ չի սահմանվել, և լիազորված մարմինը որս չի թույլատրել:

Ապօրինի ձկնորսության դեմ պայքարն ուժեղացվում է

309
թեգերը:
Վարդան Մելիքյան, ձկնորս, որսագողություն, սիգ, Սևանա լիճ, Հայաստան
Ըստ թեմայի
Սևանի ձկան որսի հարցում բոլորս թերանում ենք. Սանոսյանը կարծում է` խաղի կանոնները հստակ չեն
Ձուկը կթանկանա. կառավարությունն օրինականացնելու է Սևանի ձկան որսը
Որս, ձկնորսություն, մոտոցիկլ, գիրք և ֆուտբոլ. ի՞նչ կապ ունի այս ամենն ըմբշամարտի հետ
Սևանում խեցգետնի որսն այս տարի կարգելվի. պաշարները վտանգված են
Երևան

Պարետը նոր որոշում է ստորագրել. ոմանք կարող են դիմակ չդնել

150
(Թարմացված է 13:49 08.07.2020)
Տիգրան Ավինյանի ստորագրած որոշումը ժամեր անց ուժի մեջ կմտնի։ Բաց տարածքում դիմակ չդնելու համար պարտադիր պայման է գործելու։

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել, ըստ որի` որոշ հիվանդություններ ունեցողները բաց տարածքում կարող են դիմակ չդնել, եթե իրենց մոտ ունենան բժշկական փաստաթուղթ։

«Խրոնիկ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի խրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, էմֆիզեմա կամ բրոնխիտ` ծանր շնչառական անբավարարության առկայության դեպքում, ինչպես նաև 3-րդ, 4-րդ ֆունկցիոնալ դասի խրոնիկ սրտային անբավարարություն ունեցող անձինք հանրային բաց տարածքներում կարող են չկրել դիմակ՝ պայմանով, որ վերջիններս իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ»,– նշված է որոշման մեջ:

Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հուլիսի 8-ից՝ ժամը 23:59-ից:

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է։ ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում որոշեց կորոնավիրուսի կանխարգելման նպատակով հայտարարված արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ 

Հունիսի 6–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ստիպված են կրկին երկարացնել արտակարգ դրության ռեժիմը։

Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։

Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։

Հունիսի 4-ից արտակարգ դրության ընթացքում կիրառվող կարգավորումներում փոփոխություններ և լրացումներ ուժի մեջ մտան։ Այսուհետ բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր է։ Հանրային բաց վայրերում դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողներն ու ֆիզիկական վարժություններ անողները։

Հուլիսի 6-ին Փաշինյանը պարետատան նիստից հետո հայտնեց, որ հուլիսի 13-ին ավարտվող արտակարգ դրության ռեժիմը կերկարացվի ևս մեկ ամսով։

150
թեգերը:
հիվանդություն, դիմակ, Հայաստան
Ըստ թեմայի
Շուկայում պաշտպանիչ դիմակների պրոֆիցիտ կա. գործարանային դիմակը կարող է դառնալ պարտադիր
Դիմակը խանգարո՞ւմ է շուրթերը մեծացրած կամ քիթը փոքրացրած հայերին
«Իմ քայլը» չի բացառում, որ դիմակ չդնելու տուգանքների բարձրացման նախագիծը կարող է հասնել ԱԺ
Տիգրան Ավինյան

Ո՞վ կարող է օգտվել բնակարանային աջակցության ծրագրից. Ավինյանը մանրամասներ է ներկայացրել

58
(Թարմացված է 13:51 08.07.2020)
Պետությունը որոշել է օգնել մարզերում բնակարան գնելու ցանկություն ունեցող ընտանիքիներին։ Որոշ դեպքերում նրանց նույնիսկ 4 մլն միանվագ աջակցություն կտրամադրվի։

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Պետությունը երեխաներ ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության աջակցության նոր ծրագրեր է իրականացնում, որոնց համար 2020 թ.-ի պետական բյուջեով ավելի քան կես միլիարդ դրամ է նախատեսվել: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հուլիսի 1-ից գործող նորամուծությունները ներկայացրել է Facebook–ում։

Միանվագ դրամական աջակցություն մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու համար։ Տրամադրվում է մեկ անգամ և ուղղվում է հիփոթեքային վարկի կանխավճարի ֆինանսավորմանը:

Ծրագրի շահառու եք, եթե.

  • Հիփոթեքային վարկով ձեռք եք բերել բնակելի անշարժ գույք մարզային բնակավայրերում 2020 թվականի հուլիսի 1-ին կամ դրանից հետո,
  • Ունեք առնվազն 2 անչափահաս երեխա,
  • Ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքը կազմում է առավելագույնը 30 մլն դրամ: Երրորդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով անշարժ գույքի առավելագույն արժեքի 30 մլն դրամին ավելանում է ևս 5 մլն դրամ:

Միանվագ դրամական աջակցության առավելագույն չափը կազմում է.

  • Մինչև 1 մլն դրամ, եթե ունեք 30-ից բարձր տարիք: Ընդ որում` երրորդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի դեպքում աջակցությունն ավելանում է մինչև 500.000 դրամով (առավելագույն չափը 2 մլն դրամ),
  • Մինչև 2,6 մլն դրամ, եթե ունեք 30-ից ցածր տարիք:

Երեխայի ծննդով պայմանավորված միանվագ դրամական աջակցություն հիփոթեքային վարկ մարող ընտանիքներին տրամադրվում է երեխա ծնվելու դեպքում և ուղղվում է հիփոթեքային վարկի մնացորդային մայր գումարի մարմանը։

Ծրագրի շահառու եք, եթե.

  • Ձեր երեխան ծնվել է 2020 թվականի հուլիսի 1-ին կամ դրանից հետո,
  • Առնվազն 12 ամիս կատարել եք հիփոթեքային վարկի մարումներ, և վերջին 12 ամիսների ընթացքում մարված հիփոթեքային վարկի գծով ուշացված օրերի ընդհանուր քանակը չի գերազանցում 30 օրացույցային օրը,
  • Ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքը կազմում է առավելագույնը 30 մլն դրամ: Երրորդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով անշարժ գույքի առավելագույն արժեքի 30 մլն դրամին ավելանում է ևս 5 մլն դրամ:

Միանվագ դրամական աջակցության առավելագույն չափը կազմում է.

Մինչև 500 000 դրամ, եթե ունեք 25 տարեկանից բարձր տարիք և ծնվել է առաջին կամ երկրորդ երեխան,

  • Մինչև 2 մլն դրամ, եթե ունեք 25 տարեկանից բարձր տարիք, և ծնվել է երրորդ կամ հաջորդ երեխան,
  • Մինչև 1,5 մլն դրամ, եթե ունեք 25 տարեկանից ցածր տարիք, և ծնվել է առաջին կամ երկրորդ երեխան,
  • Մինչև 4 մլն դրամ, եթե ունեք 25 տարեկանից ցածր տարիք, և ծնվել է երրորդ կամ հաջորդ երեխան:
    երրորդ կամ հաջորդ երեխան:

Նշենք, որ հուլիսի 1-ից Հայաստանում փոփոխվել են նաև երեխայի ծննդյան միանվագ նպաստի ու խնամքի նպաստի չափերը։

Դրամական միջոցների հանգանակություն. Քիմ Քարդաշյանը որոշել է օգնել Հայաստանի փոքր բիզնեսին

58
թեգերը:
Տիգրան Ավինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Քանի՞ մարդ կկարողանա այս տարի օգտվել «Դայակ պետության աջակցությամբ» ծրագրից
Առավել տուժած ոլորտների 37 հազար աշխատակիցներ 2-րդ անգամ աջակցություն կստանան պետությունից
Աջակցության 20–րդ ծրագրից կօգտվի 37 հազար քաղաքացի. Փաշինյանն ասել է` ովքեր են նրանք
Ֆիլիպ Մոնգույոն կնոջ հետ

Ֆրանսիայում ուղևորները ծեծելով սպանել են ավտոբուսի վարորդին, որը պահանջել է դիմակ դնել

0
(Թարմացված է 13:51 08.07.2020)
Հարձակվողներն արդեն ձերբակալված են, նրանց մեղադրանք է ներկայացվել, տղամարդկանց անունները չեն հրապարակվում։

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Ֆրանսիայում մի խումբ ուղևորներ ծեծել են ավտոբուսի վարորդին, որ պահանջել է դնել դիմակները և պահպանել հակահամաճարակային կանոնները։ Մանրամասները փոխանցում է Le Parisien-ը։

Ըստ պարբերականի՝ արտակարգ դեպքը տեղի է ունեցել հանգստյան օրերին՝ հուլիսի 5-ին, Բայոննում։ Վարորդը՝ 58-ամյա Ֆիլիպ Մոնգույոն, ավտոբուս բարձացող տղաներից պահանջել է դնել դիմակները, ինչպես օրենքով սահմանված է։ Սակայն ուղևորները հրաժարվել են ենթարկվել, վեճ է սկսվել, որի ընթացքում տղամարդիկ ծեծել են վարորդին։ Այնուհետև նրանք փախել են դեպքի վայրից։

Վարորդն անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ որոշ ժամանակ անց մահացել է։

Հարձակվողներն արդեն ձերբակալված են, նրանց մեղադրանք է ներկայացվել, տղամարդկանց անունները չեն հրապարակվում։

Բայոննի քաղաքապետ Կլոդ Օլիվը նրանց արածը «բարբարոսություն» է որակել և ավելացրել է, որ քաղաքային իշխանությունները խիստ հետևելու են տրանսպորտային միջոցների վարորդների անվտանգությանը։

0
թեգերը:
կորոնավիրուս, դիմակ, Մահ, ծեծ, վարորդ, ավտոբուս, Ֆրանսիա