Ֆիլիպ Կիրկորով. արխիվային լուսանկար

Ինչպես են աստղերը «փոխել սեռը». Կիրկորովի հետ ինչ–որ բան այն չէ

373
(Թարմացված է 16:59 28.06.2020)
Հայտնի հումորիստ և շոումեն Գարիկ Մարտիրոսյանը աստղերին արտասովոր կերպարներում է ցուցադրել, ինչով զվարճացրել է համացանցի օգտատերերին։

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի –Sputnik. Հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը ցույց է տվել, թե ինչ տեսք կունենային շոու բիզնեսի աստղերը, եթե փոխեին իրենց սեռը։ Համապատասխան լուսանկարները նա հրապարակել է Instagram–ի իր էջում։

Ի՞նչ տեսք ունեին Գարիկ Մարտիրոսյանն ու նրա կինը 13 տարի առաջ. լուսանկար

«Մեր աստղերը, որոնք face app հավելվածի օգնությամբ հակառակ դեռի ներկայացուցիչների են վերածվել։ Ճանաչեցի՞ք բոլորին», – գրել է Մարտիրոսյանը։

View this post on Instagram

A post shared by Гарик Мартиросян (@martirosian_official) on

Գրառումը բաժանորդները հավանել են և ավելի քան 17 հազար «լայքի» արժանացրել։

Սակայն բոլորից շատ օգտատերերի ուշադրությունը գրավել է Ֆիլիպ Կիրկորովի կերպարանափոխությունը, քանի որ նրա դեպքում «գրեթե ոչինչ չի փոխվել»։

Գարիկ Մարտիրոսյանը նմանակում է Դմիտրի Նագիևին. տեսանյութ

«Կիրկորովը չի փոխվել», – գրել է philipp_davidovich–ը։ «Միայն ազգանունն է Կիրկորովա դարձել», – գրել է tipat.mazal–ը։

Ավելի վաղ հավելվածով փորձարկումներ էր արել նաև Մարտիրոսյանի կինը` Ժաննա Լևինան։

«Տանը մնացած կլինեիր»․ ինչպես են Գարիկ Մարտիրոսյանն ու կինը «փոխել սեռերը»․ լուսանկար

373
թեգերը:
ինստագրամ, Գարիկ Մարտիրոսյան, Ֆիլիպ Կիրկորով
Ըստ թեմայի
Պավլիաշվիլին, Գարիկ Մարտիրոսյանը, Լեպսը համատեղ երգ են գրում՝ նվիրված Հաղթանակի օրվան
Գարիկ Մարտիրոսյանի կնոջ զվարճալի տեսանյութը հիացրել է շատերին. Ալսուն «օգնության» է հասել
Գարիկ Մարտիրոսյանն ու կինը պարում են «Սուպեր Ժորիկի» «Զոլոտո» երգի ներքո
Թեստավորում

491 դեպք` մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 50359

15
(Թարմացված է 11:02 01.10.2020)
Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները։

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 491–ով և դարձել 50359։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում են ստանում 5370 մարդ, կատարվել է 296327 թեստավորում, առողջացել են վարակվածներից 44219–ը։ Գրանցվել է մահվան 963 դեպք (+4)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը 298 է (+1)։

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը նույնպես պարտադիր է։ Դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները (վերջինները պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ)։

Հայաստանում ուսուցիչների գրեթե 1,5 տոկոսի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. ԱՆ

Սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ Հայաստանում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Կարանտինի ընթացքում որոշ սահմանափակումներ մեղմացվել են, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակում է գործել:

15
թեգերը:
համավարակ, վարակ, հիվանդ, թեստ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Եթե բոլորը գնան բանակ, բիզնեսը կպայթի, կամ ինչի մասին են ամաչում խոսել գործարարները
Զուտ հայկական և բուրավետ բիզնես «դիմակասերների» համար
Կարևոր է մեր թիկունքը ամուր պահելու համար. ՀՀ առողջապահության նախարարության հորդորը
Կամավորներ

ՊՆ–ն դիմել է կամավորներին

102
(Թարմացված է 10:50 01.10.2020)
ՊՆ–ն կամավորագրվելու ցանկություն ունեցողներին հորդորում է իրենց քայլերը համաձայնեցնել զինկոմիսարիատների հետ։

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ կամավորագրման գործընթացը պետք է խիստ կանոնակարգված լինի։

«Բարձր գնահատելով տասնյակ հազարավոր մեր քաղաքացիների` հայրենիքի պաշտպանությանը միանալու ցանկությունը, միաժամանակ, կոչ ենք անում այդ գործընթացն իրականացնել կանոնակարգված։ Արդեն իսկ գրանցվում են դեպքեր, երբ կամավորականներն առաջնագիծ են մեկնում առանց զինվորական կառույցների հետ իրենց գործողությունները համաձայնեցնելու»,–նշված է ՊՆ–ի հաղորդագրության մեջ։

ՊՆ–ն կամավորագրվելու ցանկություն ունեցողներին հորդորում է իրենց քայլերը համաձայնեցնել զինկոմիսարիատների հետ։

Նշենք, որ կամավորական շարժումը սկիզբ առավ մարտական գործողությունները սկսվելուց ժամեր հետո։ Այժմ հազարավոր մարդիկ զինկոմիսարիատների դիմաց սպասում են իրենց հերթին։ Ի դեպ, կամավորների մեջ քիչ չեն նաև կանայք։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 103 զինծառայողներ և 6 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 920 զոհ ունի։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 84 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 170 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից, «Սմերչից»։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Խաթարված մանկությունն ու աչքերի լույսը․ Արցախի երեխաների տպավորիչ ֆոտոշարքը

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան

102
թեգերը:
կամավոր, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Արցախ, Հայաստան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Ադրբեջանցի զինվորների դիակների գրպանում ներարկիչներ են հայտնաբերվել. ուշագրավ նորություն
Մարտակերտը Ադրբեջանի անհաջողության վկայությունն է. Արցախի ՊՆ մամուլի խոսնակ
Արցախում մարտերը շարունակվում են. տեսանյութ առաջնագծից