Կենսին Գերա

Ինչո՞ւ դիմակով չեք․ ճապոնացին ոտքով հասել է Հայաստան ու համավարակի պատճառով մնացել այստեղ

1253
(Թարմացված է 10:38 28.06.2020)
Ո՞վ է ասել, որ Հայաստանում կորոնավիրուսի պատճառով զբոսաշրջիկներ չկան։ Համենայնդեպս մեկը կա, ու նրա անունը Կենսին Գերա է։ Նա Հայաստանում երկար մնալու մտադրություն չուներ, բայց ճակատագրի բերումով այդպես ստացվեց։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Լեռնային օդ, դարավոր պատմություն ունեցող վանքեր ու բարեհամբույր ժողովուրդ։ Ճապոնացի Կենսին Գերան, որը բուդդայական է, համոզված է, որ հենց սա է Հայաստանի գլխավոր գանձը, հենց սրանով է մեր երկիրը տարբերվում մյուս` ոչ պակաս հաճելի երկրներից։

Կենսինն արդեն չորս ամիս է` Հայաստանում է։ Նա մեր երկիր է ժամանել Jai Jagat 2020 միջազգային քայլարշավի շրջանակում։

Буддист из Японии Кенсин Гера в монастыре Агарцин (26 июня 2020).
© Sputnik / Laura Sarkisyan
Կենսին Գերա

Շարժումը մեկնարկել է 2019 թվականի հոկտեմբերի 2-ին` հնդիկ քաղաքական և հասարակական գործիչ Մահաթմա Գանդիի 150-ամյակի պատվին։ Մոտ 50 մարդ, այդ թվում` Կենսինը, Հնդկաստանից ոտքով հասել են Հայաստան։ Ակտիվիստները նախատեսել էին ոտքով անցնել 10 երկրով, բայց չհասցրին։ Կորոնավիրուսի համավարակի բռնկման պատճառով սահմանները փակվեցին։

Գերայի հետ ծանոթացանք Հաղարծինում։ Նա միանգամից ուշադրություն գրավեց դիմակով մարդկանց ֆոնին։ Առանց դիմակի էր, ձեռքին` դահիրա, ինքն էլ` դեղին կտորով փաթաթված։ Մեջքին էլ վրան կար ու էլի ինչ-որ իրեր։

- Ինչո՞ւ եք առանց դիմակի, - հարցրի ես ու ակամա ուղղեցի դիմակս, թեև դրա կարիքը չկար։

- Դիմակը կորոնավիրուսից չի պաշտպանում, - պատասխանեց նա ու ավելացրեց, որ ամեն ինչ կախված է մարմնի, իմունային համակարգի վիճակից,– կորոնավիրուսը թույլերին է հաղթում, իսկ ուժեղները հաղթում են կորոնավիրուսին։

Մի քանի րոպե տևած խոսակցությունից հետո պարզվեց, որ Կենսինը ծնվել ու մեծացել է Ճապոնիայում, 41 տարեկան է։ Երկու տարի առաջ է լքել հայրենիքը՝ ամբողջ աշխարհով ուխտագնացություն անելու համար։ Հետո Հնդկաստան է մեկնել, որտեղ միացել է հանուն արդարության ու խաղաղության Jai Jagat 2020 միջազգային քայլերթին։

«Միացա ակտիվիստներին ու այդպես հայտնվեցի Հայաստանում։ Մենք պատրաստվում էինք հետո Վրաստան գնալ, բայց ճանապարհները փակվեցին։ Արդեն չորս ամիս է` այստեղ եմ։ Գրեթե բոլոր ակտիվիստները տուն են գնացել, բայց ես ու երկու ընկերներս մնացել ենք մեր սկսած գործն ավարտին հասցնելու համար», - ասաց Կենսինը։

Նա Դիլիջանից Իջևան էր ուղևորվում՝ ֆրանսիացի ընկերների մոտ։ Սպասում են` սահմանները բացվեն, որ շարունակեն խաղաղությանն ուղղված ուխտագնացությունը։

Կենսինը դժգոհ չէ, որ այսպես ստացվեց, թեև Հայաստանում ապաստան չունի։ Հիմնականում գիշերում է վրանում, որը հենց փողոցում է բացում։ Սնվում է բանջարեղենով ու հացով կամ բարի մարդկանց հյուրասիրածով։

Նա նույնիսկ ուրախ է, որ կորոնավիրուսի պատճառով ավելի լավ ճանաչեց Հայաստանը, այցելեց Տաթև, Խոր Վիրապ, Նորավանք... Կենսինն այստեղ հին քաղաքակրթություն բացահայտեց իր համար։

Խոստովանեց, որ ամենից շատ հավանել է ժողովրդին։ Ասաց` հայերի պես բաց ու հյուրասեր մարդկանց հաճախ չես հանդիպի։

Կենսինի հետ շփումը երկար չտևեց. նա շտապում էր ընկերների մոտ։ Բայց հեռանալուց առաջ հասցրեց աղոթք կարդալ, որը, նրա խոսքով, քշում է չար ոգիներին։

1253
թեգերը:
Կենսին Գերա, ճապոնացի, կորոնավիրուս, Հայաստան
Ըստ թեմայի
Սև, սպիտակ, մոխրագույն․ ի՞նչ վտանգներ են պարունակում հայերի սիրած գունավոր դիմակները
Քնել մեքենայում, ուտել ինչ պատահի. Վերին Լարսում մնացած ՀՀ քաղաքացիները հուսահատված են
Ինչպես կարելի է Հայաստանում կանգնեցնել կորոնավիրուսի թափը. հայ պրոֆեսորը գործոններ է նշել
Ինքնաթիռ, արխիվային լուսանկար

Առաջիկա օրերին ՌԴ-ից միանգամից 3 չարտերային չվերթ կիրականացվի

10
(Թարմացված է 18:08 03.08.2020)
Չարտերային չվերթներից երկուսը նախատեսված է Մոսկվա-Երևան, մեկը՝ Կալուգա - Երևան ուղղություններով:

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի - Sputnik. Ռուսաստանում ՀՀ դեսպանատնից հայտնում են, որ «Aircompany Armenia» ավիաընկերությունն առաջիկա օրերին կիրականացնի 3 չարտերային չվերթ՝ Մոսկվա-Երևան և Կալուգա - Երևան ուղղություններով:

Հայաստանից հայրենիք է վերադարձել ևս 158 ռուսաստանցի

«Տոմսերն ազատ վաճառքի սկզբունքով կարելի է ձեռք բերել ընկերության կայքից (armeniafly.com), կամ ընկերության երևանյան գրասենյակից (հասցե՝ Վ․Սարգսյանի 10)։ Մոսկվա-Երևան չվերթների տոմսերի արժեքը՝ սկսած 14 հազ․ 500 ռուբլի, իսկ Կալուգա-Երևան չվերթի տոմսի արժեքը՝ սկսած 10 հազ․ 700 ռուբլի»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մոսկվա-Երևան առաջին չվերթը նախատեսված է օգոստոսի 7-ին՝ ժամը 12։30-ին՝ «Վնուկովո» օդանավակայանից, Կալուգա - Երևան չվերթը՝ օգոստոսի 10-ին՝ ժամը 10։30-ին՝ «Կալուգա» միջազգային օդանավակայանից: Մոսկվայից դեպի Երևան ևս մեկ չվերթ նախատեսված է օգոստոսի 11-ին՝ ժամը 12։30-ին՝ դարձյալ «Վնուկովո» օդանավակայանից:

4 չվերթ՝ 2 օրում. օդային փոխադրումներն աստիճանաբար աշխուժանում են

10
թեգերը:
ուղևոր, տոմս, չվերթ, Կալուգա, Մոսկվա, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Մոսկվայից դեպի Երևան ու Գյումրի չարտերային չվերթեր կլինեն
Երևան–Մոսկվա չվերթ. Հայաստանից Ռուսաստան են վերադարձել ևս 112 քաղաքացի
Երևան-Մոսկվա երկու չվերթ․ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը մանրամասներ է ներկայացրել
Մինսկ-Երևան չվերթի ուղևորի ուղեբեռում թմրանյութեր են հայտնաբերվել
Գագարինան նախկին ամուսնու հետ

Պոլինա Գագարինայի նախկին ամուսինը հրապարակել է նոր ընկերուհու մերկ լուսանկարը

30
(Թարմացված է 17:33 03.08.2020)
Թեև հայտնի երգչուհի Պոլինա Գագարինայի ու Դմիտրի Իսխակովի ամուսնալուծության գործընթացը դեռ չի մեկնարկել, բայց վերջինս արդեն նոր հարաբերություններ է սկսել այլ կնոջ հետ։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Հայտնի երգչուհի Պոլինա Գագարինայի նախկին ամուսինը` լուսանկարիչ Դմիտրի Իսխակովը, ամենայն հավանականությամբ լուրջ հարաբերություններ է սկսել այլ կնոջ հետ։

Super պարբերականը գրում է, որ նրան տեսել են Բուսաբանական այգում նոր ընկերուհու հետ զբոսնելիս։ Հատկանշական է, որ կինը մենակ չի եղել, այլ մոտ մեկ տարեկան երեխայի հետ։

Իսխակովն ու ընկերուհին զբոսնել են իրար ձեռք բռնած ու երիտասարդ ընտանիքի տպավորություն են թողել, բայց պարբերականի տվյալներով` Դմիտրին երեխայի հայրը չէ։ Նշենք, որ Պոլինայից բաժանվելու գործընթացը դեռ չի սկսվել։

Լուսանկարչի նոր ընկերուհու անունը Եկատերինա է։ Նա գործարար է ու հեռու է երգարվեստից։

Իսխակովի նոր ընկերուհու լուսանկարները հայտնվել են նրա Instagram-ի էջում։ Մի նկարում կինը մերկ է, մյուսում կրծքով կերակրում է երեխային։ Լուսանկարչի խոսքով՝ երկրորդ լուսանկարն ամուր նյարդեր ունեցողների համար է։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Дмитрий Исхаков (@isxakov)

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Дмитрий Исхаков (@isxakov)

Աշխարհի ամենաերիտասարդ վարչապետն ամուսնացել է ֆուտբոլիստի հետ. լուսանկար

Հիշեցնենք՝ լուսանկարիչն ու երգչուհին ամուսնացել էին 2014 թվականին։ Գագարինան այս ժամանակ արդեն երեխա ուներ դերասան Պյոտոր Կիսլովի հետ ամուսնությունից, իսկ 2017 թվականին ծնվեց նրանց դուստրը։

«Եթե ամուսնության առաջարկ անի, կհամաձայնեմ». Լոլիտան պատմել է նոր հարաբերությունների մասին

Նշենք՝ լրատվամիջոցները դեռ գարնան սկզբին էին գրում, որ ռուսական շոու բիզնեսի ամենահայտնի զույգերից մեկն ամուսնալուծության շեմին է։ Նրանք սկզբում չէին մեկնաբանում այդ լուրը, սակայն ավելի ուշ Դմիտրի Իսխակովը հաստատեց, որ իրենք առանձին են ապրում։

Հայկական կոնֆետները կախվածության մեջ են գցել երգչուհի Պոլինա Գագարինային

30
թեգերը:
Լուսանկար, ընկերուհի, ամուսին, Պոլինա Գագարինա
Ըստ թեմայի
Թուրքական սերիալի ճանաչված դերասանուհին ամուսնացել է հայ գործարարի հետ
Վալերիայի կրտսեր որդին ամուսնանում է Լիանա Վոլկովայի հետ. կրեատիվ առաջարկության տեսանյութը
«Պուտինի սիրելի լրագրողն» ամուսնացել է․ տեսանյութ
Կարեն Սիմոնյան

Ինչ կլինի, եթե Ադրբեջանն անտեսի եվրոպական կառույցների կոչերն ու հորդորները

0
(Թարմացված է 18:24 03.08.2020)
Աժ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Կարեն Սիմոնյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Եվրամիության կողմից Ադրբեջանի նկատմամբ կիրառվելիք հնարավոր պատժամիջոցների հարցին։  
Սիմոնյան. «Ադրբեջանին պատժամիջոցների ենթարկելու Եվրախորհրդարանի կոչը թեև ուշացած, բայց տեղին է»

Եվրոպական խորհրդարանում մեծությամբ երկրորդ խմբակցությունը` «Սոցիալիստների և դեմոկրատների առաջադեմ ալյանսը» կոչ է արել Եվրամիությանը պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի որոշ պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են Ադրբեջանում ընդդիմության և քաղաքացիական հասարակության դեմ բռնաճնշումների համար։

«Ադրբեջանի՝ Մեծամորին հարվածելու սպառնալիքը հանցագործություն է»․ Արծրուն Հովհաննիսյան

Կարեն Սիմոնյանի դիտարկմամբ` թեև հայտարարությունը բավականին ուշացած էր, սակայն տեղին էր ու պետք է լիներ, հետևաբար, ինքը սպասում է Եվրոպական խորհրդարանում առկա մյուս ուժերի արձագանքներին նույն հարցի վերաբերյալ, քանի որ ամենօրյա ռեժիմով ականատես ենք լինում, թե ինչպես են Ադրբեջանում խախտվում մարդու իրավունքները, ականատես ենք լինում նաև Ադրբեջանի` որպես ահաբեկիչ երկրի վարքին, քանզի նա վերջերս պաշտոնական մակարդակով հայտարարում էր Մեծամորի ատոմակայանին հարվածելու մասին։ Այս ամենը պետք է ստանա համարժեք պատասխան։ 

«Ողջունում եմ Եվրոպական խորհրդարանի թվով երկրորդ ուժի մոտեցումը և հույս ունեմ, որ եվրոպական կառույցն ականջալուր կլինի հայտարարությանն ու քայլեր կձեռնարկի` Ադրբեջանին ստիպելու չխախտել մարդու իրավունքներն իր ներսում ու չանել ահաբեկչական բնույթի հայտարարություններ»,– նշում է ԱԺ պատգամավորը։ 

Սիմոնյանի կարծիքով` հիշյալ հայտարարությունը նաև հայկական խորհրդարանական դիվանագիտության արդյունքն է, որովհետև ՀՀ ԱԺ պատգամավորները ներգրավված են եվրոպական կառույցներում, ակտիվ աշխատում են և փորձում բարձրաձայնել հիմնահարցերը։

Նրա փոխանցմամբ` հայ–ադրբեջանական սահմանի վերջին դեէսկալացիային առնչվող հայտարարությունների և օբյեկտիվ տեղեկատվության մատուցման միջոցով հայ պատգամավորները կարողացան եվրոպացի գործընկերներին ներկայացնել առկա խնդիրները, որոնք վերաբերում են ինչպես Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակին, աղաղակող իրավախախտումներին, այնպես էլ այդ երկրի ռազմատենչ հռետորաբանությանը։ 

«Ադրբեջանն, իհարկե, ցանկացած տարբերակով, այդ թվում` խավիարային և սովորական դիվանագիտությամբ, փորձելու է ամեն ինչ անել, որպեսզի հայտարարությունը մնա լոկ որպես այդպիսին և չդառնա իրականություն, սակայն հույս ունեմ, որ եվրոպացի գործընկերները ողջախոհ կգտնվեն, ճիշտ որոշում կկայացնեն` հասկանալով, որ Ադրբեջանում կատարվող իրավախախտումների դեմ չպայքարելու դեպքում ճգնաժամն ավելի կխորանա ու վտանգավոր կդառնա հենց Ադրբեջանի հասարակության համար, էլ չասեմ, որ Ադրբեջանի խեղկատակ քաղաքականության արդյունքում վտանգվում է նաև մեր զինվորների կյանքը»,– նշում է ԱԺ պատգամավորը։ 

Ալիևի խորհրդականը վստահեցրել է, որ Մեծամորի ԱԷԿ-ին հարվածելու հարց օրակարգում չի եղել

Պատգամավորի կարծիքով` եթե Ադրբեջանն անտեսի եվրոպական կառույցների կոչերն ու հորդորները, դա իր հետևանքը կունենա միջազգային ասպարեզում, քանզի կարգելվի որոշ պաշտոնյաների մուտքը Եվրամիության տարածք, իսկ Ադրբեջանը, որպես պետություն, չի ընկալվի հուսալի, համարժեք գործընկեր, հետևաբար, կառաջանանան խնդիրներ կապված Ադրբեջանի միջազգային վարկի ու հեղինակության հետ, նա պարզապես կընկալվի որպես անլուրջ և անպարկեշտ գործընկեր։ 

Ադրբեջանի սպառնալիքի կշիռը. պաշտպանվա՞ծ է Մեծամորի ատոմակայանը հարվածներից

0
թեգերը:
Կարեն Սիմոնյան, պատժամիջոցներ, Եվրախորհուրդ, Եվրոպա, Հայաստան, Ադրբեջան
Ըստ թեմայի
Պատրիարք Կիրիլը Երևանին և Բաքվին խաղաղության կոչ է արել
ԵԱՀԿ Մինսկի խումբը Երևանին և Բաքվին կոչ է արել պատրաստվել բանակցությունների
«Մահաբեր բիզնես»․ Մնացականյանն Իսրայելին կոչ է արել դադարեցնել զենքի մատակարարումը Բաքվին
Նիկիտա Սիմոնյանը խաղաղության կոչ է արել հայերին և ադրբեջանցիներին. տեսանյութ