Դավիթ Մանուկյանն ու Օլգա Բուզովան

Բուզովայի փեսացուն ամեն ինչի պատրաստ է․ Մանուկյանը դեմ չէ «մեծական» ֆիլմում նկարահանվելուն

824
(Թարմացված է 20:05 27.06.2020)
Երիտասարդը նորմալ է համարում իր տեսահոլովակներում գովազդի առկայությունը, այդ թվում` պահպանակի։

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի - Sputnik. Ռուս հայտնի երգչուհի Օլգա Բուզովայի փեսացուն՝ բլոգեր Դավան (Դավիթ Մանուկյան), «Մակարենա» շոուի ժամանակ խոստովանել է, որ դեմ չէ պոտենցիայի համար միջոցներ գովազդելուն և պոռնոգրաֆիկ բնույթի ֆիլմում նկարահանվելուն։

Բլոգերը նշել է, որ պատրաստ է գովազդային ցանկացած առաջարկի, որոնց թվում կարող են լինել պոտենցիայի համար նախատեսված միջոցներն ու պահպանակները։

«Չեմ կարծում, որ դա այնպիսի ապրանք է, որն ամոթ է գովազդել։ Լրիվ նորմալ է, ես կգովազդեի։ Պոռնոյում էր կնկարահանվեի․․․», - կատակել է Դավան։

Նա չի թաքցրել, որ հիմնական եկամուտը ստանում է հենց գովազդային նախագծերից։ Դա բավարարում է Բուզովային թանկ նվերներ անելու, սիրելին ռեստորաններ տանելու ու իր համար բրենդային ապրանքներ գնելու համար։

Դավան բազմիցս նշել է, որ կարողանում է գումար վաստակել և չի փորձում սեփական անձը գովազդել Բուզովայի հաշվին։ Ի դեպ, Օլգան շատ է փոխել նրան․ եթե նախկինում Դավիթը եսասեր էր ու ինքնամփոփ, ապա հիմա փորձում է ավելի ուշադիր լինել սիրելի մարդկանց հանդեպ։

Անցած տարի Դավիթը Նովոսիբիրսկից Մոսկվա է տեղափոխվել ընկերուհուց բաժանվելուց հետո։

Ճակատագրի բերումով Մոսկվայում Դավթին նկատել է Օլգա Բուզովան, հրավիրել նկարահանվել իր տեսահոլովակում, այդպես էլ սկսվել բլոգերի և երգչուհու սիրավեպը։

«Ձեզ դուր չի գալիս, մի նայեք»․ Դավիթ Մանուկյանը քննադատություններից պաշտպանել է Բուզովային

Դավիթ Մանուկյանն ու Օլգա Բուզովան հանդիպում են ավելի քան մեկ տարի։ Բոլորը խոսում են, որ շուտով բանը կհասնի հարսանիքի։ Դավան արդեն հասցրել է իր ընտանիքի հետ ծանոթացնել Բուզովային։

824
թեգերը:
Դավիթ (Դավա) Մանուկյան, Օլգա Բուզովա
Ըստ թեմայի
«Բարի գալուստ, Օլյա ջան». ինչպես են Բուզովային դիմավորել Երևանում
Սկանդալային Օլգա Բուզովան հայերեն է երգել
Օլգա Բուզովան ծննդյան 34–ամյակը նշում է հայ սիրեցյալի հետ. տեսանյութ
ԱԱԾ-ի շենքը

ԱԱԾ–ն պետական դավաճանություն կատարելու դեպք է բացահայտել

13
(Թարմացված է 11:29 01.10.2020)
Պետական դավաճանության մեջ մեղադրվողը բարձրաստիճան զինվորական ծառայություն իրականացնող անձ է։

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է նախկինում բարձրաստիճան զինվորական ծառայություն իրականացրած անձի կողմից պետական դավաճանության դեպք:

«Մասնավորապես, ՀՀ քաղաքացին, պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով ծառայության անցնելով ՀՀ զինված ուժերում և զբաղեցնելով պատասխանատու պաշտոններ, օտարերկրյա կազմակերպության ներկայացուցիչներին հանձնել կամ հանձնելու նպատակով հավաքել է պետական գաղտնիք պարունակող տեղեկատվություններ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, վերահիշյալ անձը թշնամական գործունեություն իրականացնելու համար ցուցաբերել է այլ օգնություն՝ ի վնաս ՀՀ տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության:

Քրգործով որպես մեղադրյալ նեգրավված անձը, գտնվել է Վրաստանում և այնտեղ ադրբեջանական հետախուզական ծառայությունների աշխատակիցների կողմից ստացել է կոնկրետ առաջադրանքներ` Արցախի և Հայաստանի արտաքին անվտանգության, զինված ուժերի, սպառազինությունների մասին տեղեկություններ ձեռք բերելու կամ ծառայության բերումով արդեն իսկ իրեն հասանելի դարձած տեղեկատվությունը փոխանցելու վերաբերյալ։ Այդ թվում` նա բանակի անձնակազմի, զենքի, զինամթերքի, զինտեխնիկայի քանակի և տեսակի, զորամասերի և դրանց հրամանատարական կազմի, ինժեներական կառույցների և սարքավորումների և այլնի վերաբերյալ՝ ի վնաս ՀՀ արտաքին անվտանգության առնչությամբ կատարել է լրտեսություն:

13
Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյան

Մեր կռիվը մեր տուն-տեղ, հող-այգի, ավանդույթ, սրբություն պահելու համար է. Մանսուրյան

11
(Թարմացված է 11:21 01.10.2020)
Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը ՀՀ ՊՆ «Զինուժ» հաղորդաշարին տված հարցազրույցում ներկայացրել է Արցախում սանձազերծված պատերազմի երկու՝ հայկական ու ադրբեջանական կողմերի շարժառիթները

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի - Sputnik. Մեր ամբողջ կռիվը մեր տուն-տեղ, հող, այգի, ավանդույթ, սրբություն պահելու համար է: ՀՀ ՊՆ «Զինուժ» հաղորդաշարին տված հարցազրույցում Արցախի գոյապայքարն այս կերպ է մեկնաբանում կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:

Սիրված արվեստագետը նաև իր հիացմունքն ու հուզմունքն է արտահայտում հայրենիքի համար պայքարում միաբանված հայության նկատմամբ:

«Մի քանի օրում, թշնամական մի քանի համազարկերի արդյունքում, երևան եկավ այս հրաշալի բռունցքվելը»,- ասում է կոմպոզիտորը:

Ինչ վերաբերում է հակառակորդին, ապա Ադրբեջանի իշխանությունների տարածած հակահայկական, հակամարդկային քարոզչությունը, ըստ Մանսուրյանի, ուղղակի նողկալի է:

«Երբ մեկը կարող է քնած մարդուն կացնահարել, և նրան իշխանությունը հերոս համարի, սա մարդկության պատմության մեջ եզակի ստորության արտահայտություն կարող է լինել ու նողկանք առաջացնել: Այս բաները խորթ են սովորական մարդուն, էլ չեմ ասում՝ հային, որն ընդամենը իր տունը, իր հողը պահելու խնդիր ունի»,- ասում է Մանսուրյանը:

Կոմպոզիտորը գոյության պայքար մղող զինվորին բարի վերադարձ է մաղթում ու շուտափույթ խաղաղության հույս հայտնում՝ նշելով, որ պատերազմի ավարտից հետո ոչ միայն շարունակվելու է առօրյա կյանքը, այլև մեկնարկելու է նոր փուլ՝ ավերված բնակավայրերի վերականգնման ու շենացման փուլը:

«Ես հավատում եմ այդ ամենին»,- եզրափակում է Տիգրան Մանսուրյանը:

11
թեգերը:
Պատերազմ, Հայաստան, Արցախ, Տիգրան Մանսուրյան
Ըստ թեմայի
Կարևոր է մեր թիկունքը ամուր պահելու համար. ՀՀ առողջապահության նախարարության հորդորը
Արցախ են մեկնել նաև «Կարմիր բերետներ-5165» կամավորական ջոկատի տղաները. տեսանյութ
Արցախում մարտերը շարունակվում են. տեսանյութ առաջնագծից